i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
23 հուլիսի 2019 թվականի N 380-Ն
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1740-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 1032.01.5 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1032.01.01.5 «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետով, ինչպես նաև «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջով, «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն» հիմնարկի կողմից ներկայացված դրական փորձագիտական եզրակացությունը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
i
1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 27-ի «Միջին մասնագիտական կրթության 0204 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան-սպա» որակավորման պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին» N 1740-Ն հրամանը:
2. Հաստատել միջին մասնագիտական կրթության 1032.01.5 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.01.5 «Ոստիկանության սպա» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:
3. Նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և իրավաբանական վարչությունների պետերին` սահմանված կարգով հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:
4. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանին:
Ա. Անափիոսյան
/Նախարարի պարտականությունները կատարող/
Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 23 հուլիսի 2019 թ. N 380-Ն հրամանի
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 10.32.01.5 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1032.01.01.5 «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ-ՍՊԱ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն չափորոշիչը սահմանում է միջին մասնագիտական կրթության 1032.01.5 «Ոստիկանական գործ» մասնագիտության` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի թիվ 332-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության որակավորումների ազգային շրջանակի 5-րդ մակարդակի 1032.01.01.5 «Ոստիկանության-սպա» որակավորմանը ներկայացվող պահանջները, հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնը, ուսանողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները:
2. Միջին մասնագիտական կրթության 1032.01.5 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.01.5 «Ոստիկանության-սպա» որակավորման հիմնական կրթական ծրագիրը իրականացվում է ուսուցման հետևյալ ձևերով`
1) առկա:
3. Միջին մասնագիտական կրթության 1032.01.5 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.01.5 «Ոստիկանության-սպա» որակավորման հիմնական կրթական ծրագրի իրականացման համար սահմանվում է ուսումնառության հետևյալ նորմատիվային ժամկետները.
1) կրթության առկա ձևով.
ա. միջնակարգ կրթության հիմքով` 2 տարի:
4. Միջին մասնագիտական կրթության 1032.01.5 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.01.5 «Ոստիկանության-սպա» որակավորման հիմնական կրթական ծրագիրը յուրացնող ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն ծավալը 2952 ժամ է, առավելագույն ծավալը` 4806 ժամ:
ԳԼՈՒԽ 2. ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 1032.01.5 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1032.01.01.5 «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ-ՍՊԱ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
5. Միջին մասնագիտական կրթության 1032.01.5 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.01.5 «Ոստիկանության-սպա» որակավորման մասնագետի մասնագիտական գործունեության բնութագիրը տրվում է ըստ զբաղմունքների տեսակների և մասնագիտական պարտականությունների:
6. Միջին մասնագիտական կրթության 1032.01.5 «Ոստիկանական գործ» մասնագիտությամբ 1032.01.01.5 «Ոստիկանության-սպա» որակավորման մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները`
1) հետաքննության տեսուչ,
2) պարեկային տեսուչ,
3) համայնքային ոստիկանության և ընտանիքում բռնության կանխարգելման տեսուչ:
7. Միջին մասնագիտական կրթության 1032.01.5 «Ոստիկանական գործ» մասնագիտությամբ 1032.01.01.5 «Ոստիկանության-սպա» որակավորման մասնագետի մասնագիտական պարտականություններն են.
1) հանցագործությունները և դրանք կատարող անձանց բացահայտելու, հանցագործությունը կանխելու և խափանելու նպատակով ձեռնարկել օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ,
2) գրանցել հանցագործությունների մասին հաղորդումները` քրեական գործ հարուցելու համար նախապատրաստվող նյութերով, և հետաքննության իրականացման ժամանակ կատարել անհետաձգելի քննչական գործողություններ ու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, կիրառել քրեադատավարական հարկադրանքի միջոցներ,
3) հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում կայացնել դատավարական որոշումներ` պահպանելով քրեադատավարական օրենսդրության պահանջները,
4) իրենց լիազորությունների սահմաններում ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների, սեփականության պաշտպանության ուղղությամբ,
5) օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ,
6) օրենքով սահմանված դեպքերում և կարգով կատարել պետական այլ մարմինների ու օպերատիվ այլ ստորաբաժանումների ցուցումները և հանձնարարությունները, օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների, միջազգային իրավապահ կազմակերպությունների հարցումները,
7) համագործակցել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող այլ մարմինների, ինչպես նաև միջազգային իրավապահ կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների հետ,
8) գաղտնի տեղեկությունների և փաստաթղթերի հետ առնչվելիս պահպանել գաղտնիության ռեժիմի և կոնսպիրացիայի կանոնները,
9) հսկողություն իրականացնել տրանսպորտի և երթևեկության նկատմամբ, հայտնաբերել, կանխարգելել երթևեկության մասնակիցների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները, կարգավորել երթևեկությունը և վերացնել խոչընդոտները,
10) կազմակերպել ճանապարհատրանսպորտային պատահարների վայրի պահպանումը, ապահովել տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունը, միջոցներ ձեռնարկել հետախուզման մեջ գտնվող վարորդների, առևանգված և հափշտակված տրանսպորտային միջոցների հայտնաբերման ուղղությամբ,
11) իրականացնել հասարակական կարգի և անվտանգության ապահովում, այդ թվում` զանգվածային միջոցառումների ժամանակ,
12) միջոցներ ձեռնարկել հանցագործությունների և վարչական իրավախախտումների նախականխման, կանխման, խափանման ու հայտնաբերման ուղղությամբ,
13) սահմանված կարգով ընդունել հաղորդումներ հանցագործությունների և պատահարների մասին, անհետաձգելի դեպքերում մեկնել դեպքի վայր, աջակցել օպերատիվ-քննչական խմբին,
14) ուսումնասիրել և վերլուծել սպասարկվող տարածքում հանցագործությունների և վարչական իրավախախտումների թիվը, շարժը, տեսակը, դրանք ծնող պատճառներն ու պայմանները,
15) իրենց իրավասության սահմաններում հարուցել վարչական վարույթ, կազմել վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, իրականացնել վարչական վարույթ,
16) իրենց իրավասության սահմաններում քաղաքացիներին մատուցել տեղեկատվական, խորհրդատվական ծառայություններ,
17) հսկողություն իրականացնել սպասարկվող տեղամասում բնակվող օտարերկրացիների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գալու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի և ժամկետների պահպանման նկատմամբ,
18) աջակցություն ցուցաբերել հետաքննության, նախաքննության, դատական և այլ պետական մարմիններին` օրենքով նրանց վրա դրված գործառույթների իրականացման ժամանակ,
19) օրենքով սահմանված կարգով կազմակերպել և իրականացնել աշխատանքներ անչափահասների կողմից կատարվող իրավախախտումների և ընտանիքում բռնության կանխարգելման ուղղությամբ,
20) կատարել սպասարկվող վարչական տարածքում ընտանիքում բռնության դեպքերի, ինչպես նաև անչափահասների կողմից կատարված հանցագործությունների և այլ իրավախախտումների օպերատիվ իրավիճակի վերլուծություն, ի հայտ եկած խնդիրները լուծելու նպատակով առաջարկություններ ներկայացնել բաժնի ղեկավարությանը,
21) ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ իրականացնել քարտային հաշվառում, վարել անչափահասների վերաբերյալ պրոֆիլակտիկ հաշվառման գործեր և պրոֆիլակտիկ հաշվառման քարտեր,
22) համագործակցել անչափահասների կողմից կատարված հանցագործությունների և իրավախախտումների դեմ պայքարում, ինչպես նաև ընտանիքում բռնության կանխարգելման ուղղությամբ ոստիկանության մարմինների այլ ծառայությունների, ստորաբաժանումների և պետական ու հասարակական կազմակերպությունների հետ, իրականացնել անհատական պրոֆիլակտիկայի միջոցառումներ,
23) իրականացնել ՀՀ օրենսդրությամբ իր իրավասությանը վերապահված այլ գործողություններ:
ԳԼՈՒԽ 3. ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 1032.01.5 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1032.01.01.5 «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ-ՍՊԱ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
8. Միջին մասնագիտական կրթության 1032.01.5 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.01.5 «Ոստիկանության-սպա» որակավորման հիմնական կրթական ծրագրի նկատմամբ ընդհանուր պահանջները սահմանվում են շրջանավարտին ներկայացվող ընդհանուր պահանջների համաձայն:
9. Միջին մասնագիտական կրթության 1032.01.5 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.01.5 «Ոստիկանության-սպա» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է`
1) ունենա ոստիկանության գործունեության բնագավառում մասնագիտական դերին անհրաժեշտ կարողությունները ձևավորելու համար պահանջվող տեսական ու գործնական գիտելիքներ,
2) կարողանա ծառայողական և մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում աշխատանքային կոլեկտիվի անդամների և ղեկավարների հետ հաղորդակցվել, ներկայացնել մասնագիտական և ընդհանուր բնույթի հարցեր,
3) ունենա որոշակի փոփոխվող իրավիճակներում առաջացած խնդիրներին մասնագիտական տիպային և այլընտրանքային լուծումներ առաջարկելու կարողություն,
4) դրսևորի մասնագիտական խնդիրների լուծման համար անհրաժեշտ փաստերը և տեղեկատվությունը համադրելու և ամբողջության մեջ դիտարկելու, ինչպես նաև քաղաքացիական գիտակցություն ցուցաբերելու կարողություն,
5) ունենա մասնագիտական գործունեության գործառույթները սահմանված նորմերին համապատասխան իրականացնելու հմտություններ,
6) ցուցաբերի իր մասնագիտական կարիքները գնահատելու և դրանց կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու կարողություն,
7) ունենա մասնագիտական կարողությունների պարբերաբար կատարելագործման ձգտում և ինքնուսուցման կարողություն,
8) ցուցաբերի մասնագիտական և ընդհանուր բնույթի անհրաժեշտ տեղեկատվություն փնտրելու, դրանցից օգտվելու և դրանք նպատակային օգտագործելու կամ փոխանցելու կարողություն,
9) տիրապետի մասնագիտական գործունեություն իրականացնելիս քաղաքացիների հետ շփումներում սահմանված էթիկային նորմերին,
10) ունենա օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն և հարկադրանքի այլ միջոցներ գործադրելու հմտություններ,
11) ունենա հետաքննության, պարեկային ծառայության, համայնքային ոստիկանության և ընտանիքում բռնության կանխարգելման գործունեության բնագավառի հմտություններ,
12) ունենա ոստիկանական գործառույթներ իրականացնելիս անհրաժեշտ տեխնիկական միջոցներ կիրառելու հմտություններ,
13) ընթացիկ մասնագիտական խնդիրների լուծման ժամանակ ցուցաբերի ռազմավարական մոտեցումներ տարրեր կիրառելու կարողություն:
ԳԼՈՒԽ 4. 1032.01.5 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1032.01.01.5 «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ-ՍՊԱ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
10. Միջին մասնագիտական կրթության 1032.01.5 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.01.5 «Ոստիկանության-սպա» որակավորման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի նկատմամբ պահանջները սահմանվում են ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների, առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական կարողությունների բնագավառում շրջանավարտին ներկայացվող պահանջների համաձայն:
11. Միջին մասնագիտական կրթության 1032.01.5 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.01.5 «Ոստիկանության-սպա» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների բնագավառում պետք է`
1) իմանա ՀՀ Սահմանադրության, ոստիկանական ծառայության բնագավառը կարգավորող հիմնական իրավական ակտերի, մարդու և հասարակության, քաղաքացիների միջև հարաբերությունները կարգավորող օրենքների և նորմատիվ այլ փաստաթղթերի հիմնական դրույթները,
2) տիրապետի հայոց լեզվին,
3) հաղորդակցվի առնվազն երկու օտար լեզուներով,
4) տիրապետի առողջ կենսակերպ վարելու, հիգիենայի և ֆիզիկական կուլտուրայի կանոններին,
5) գիտելիքներ ունենա ազգային և համաշխարհային պատմության և մշակույթի վերաբերյալ,
6) ունենա անձի և հասարակության զարգացման օրինաչափությունների, հասարակության սոցիալական կառուցվածքի, շարժումների, քաղաքականության սուբյեկտների, քաղաքական հարաբերությունների և գործընթացների վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ,
7) ցուցաբերի կիրառական տնտեսագիտության հիմնադրույթների, մասնագիտական գործունեության բնագավառի տնտեսական երևույթների և հարաբերությունների առանձնահատկությունների իմացություն,
8) իմանա էկոլոգիական հիմնական հասկացությունների բովանդակությունը, բնապահպանական գլոբալ և տարածաշրջանային հիմնախնդիրների դրույթները,
9) պատկերացում ունենա արտակարգ իրավիճակների մասին, տիրապետի արտակարգ իրավիճակներում գործելու հիմնական սկզբունքներին և մոտեցումներին, տեղյակ լինի փրկարարական աշխատանքների կազմակերպման կառուցվածքին և ձևերին, օգտագործի անհատական պաշտպանության միջոցներ,
10) տիրապետի հոգեբանության, միջանձնային փոխհարաբերությունների, վարվելակերպի, հաղորդակցման կանոններին:
12. Միջին մասնագիտական կրթության 1032.01.5 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.01.5 «Ոստիկանության-սպա» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի աղյուսակ 1-ում բերված մոդուլներով սահմանված առանցքային հմտություններին:
13. Միջին մասնագիտական կրթության 1032.01.5 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.01.5 «Ոստիկանության-սպա» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի աղյուսակ 2-ում բերված մոդուլներով ըստ մասնագիտացումների սահմանված ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողություններին:
ԳԼՈՒԽ 5. ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 1032.01.5 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1032.01.01.5 «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ-ՍՊԱ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ
14. Միջին մասնագիտական կրթության 1032.01.5 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.01.5 «Ոստիկանության-սպա» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության կադրային ապահովությունը և կադրային համապատասխանությունը սահմանվում է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածին համապատասխան:
15. Միջին մասնագիտական կրթության 1032.01.5 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.01.5 «Ոստիկանության-սպա» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության ուսումնամեթոդական ապահովության նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.
1) հաստատությունը պետք է ունենա մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաների և մոդուլների ծրագրային բովանդակությանը համապատասխանող ուսումնական, մեթոդական և տեղեկատվական նյութեր (գրադարանային ֆոնդ, տվյալների համակարգչային բազա և այլն), գնահատման և ատեստավորման նպատակով օգտագործվող նյութեր, ուսումնական գործընթացի արդյունավետ իրականացմանը նպաստող այլ նյութեր, ուղեցույցներ:
16. Միջին մասնագիտական կրթության 1032.01.5 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.01.5 «Ոստիկանության-սպա» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության նյութատեխնիկական ապահովության նկատմամբ պահանջները սահմանվում են
ըստ ուսումնական կաբինետների, լաբորատորիաների, սպորտային համալիրի, շարային հրապարակի: Դրանց հագեցվածությունը որոշվում է ուսումնական ծրագրերի պահանջներին համապատասխան:
1) Ուսումնական կաբինետների երաշխավորվող ցանկը`
ա. ընդհանուր հումանիտար առարկաների,
բ. անհատական համակարգիչների,
գ. առաջին բուժօգնության,
դ. հոգեբանության:
2) Ուսումնական լաբորատորիաների և մասնագիտական լսարանների երաշխավորվող ցանկը`
ա. ծառայության իրականացման մարտավարության լսարան,
բ. կրիմինալիստիկայի լսարան,
գ. կրիմինալիստիկայի լաբորատորիա,
դ. հատուկ տեխնիկայի լսարան,
ե. իրավագիտության լսարան,
զ. կրակային պատրաստականության լսարան:
3) Հրաձգարան`
ա. մարտական,
բ. լազերային:
4) Սպորտային համալիր`
ա. մարզադահլիճ,
բ. մարզահրապարակ:
5) Շարային հրապարակ:
Կրթական ծրագիր իրականացնող հաստատությունը, ելնելով անհրաժեշտությունից, կարող է ձևավորել լրացուցիչ կաբինետներ, լաբորատորիաներ:
17. Միջին մասնագիտական կրթության 1032.01.5 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.01.5 «Ոստիկանության-սպա» որակավորման հիմնական կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.
1) ուսումնական տարվա սկիզբը սեպտեմբերի 1-ն է,
2) ուսումնական յուրաքանչյուր տարվա տևողությունը սահմանվում է ուսումնական պլանով,
3) ուսանողի շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 54 ժամը` ներառյալ լսարանային և արտալսարանային ուսումնական աշխատանքի բոլոր տեսակները,
4) ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն և պարտադիր պարապմունքների շաբաթական ծավալը չպետք է գերազանցի 36 ժամը` առանց նախասիրական առարկաների, խորհրդատվությունների և լրացուցիչ արտալսարանային պարապմունքների բեռնվածության,
5) ուսումնական խմբի համար խորհրդատվության տարեկան ծավալը կազմում է մինչև 100 ժամը,
6) նախասիրական առարկաների ցանկը, դրանց ծավալը (առանձին դասացուցակով) և ուսուցման ժամկետները յուրաքանչյուր ուսումնական տարում որոշվում է հաշվի առնելով ուսանողների ընտրությունը:
18. Միջին մասնագիտական կրթության 1032.01.5 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.01.5 «Ոստիկանության-սպա» որակավորման հիմնական կրթական ծրագրի պրակտիկաների կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.
1) մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը ներառում է ուսումնական (տեսական ուսուցմամբ և/կամ առանց տեսական ուսուցման), և նախաավարտական պրակտիկաներ,
2) պրակտիկայի յուրաքանչյուր տեսակի տևողությունը սույն չափորոշչով սահմանված պրակտիկայի ընդհանուր տևողությանը համապատասխան սահմանվում է մասնագիտության ուսումնական պլանով,
3) պրակտիկաների ծրագրերը կազմում և հաստատում է ուսումնական հաստատությունը` համաձայնեցնելով շահագրգիռ ստորաբաժանումների հետ,
4) պրակտիկաները որպես կանոն անցկացվում են ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում:
19. Միջին մասնագիտական կրթության 1032.01.5 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.01.5 «Ոստիկանության-սպա» որակավորման սովորողների ատեստավորումների նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.
1) ուսումնառության ընթացքում բոլոր սովորողները պարբերաբար ատեստավորվում են, որի նպատակը սույն չափորոշչով սահմանված կարողությունների տարրերի նրանց ձեռքբերումները հավաստող վկայություններ ստանալն է,
2) ուսումնական կիսամյակի սկզբում սովորողը տեղեկացվում է կիսամյակի ընթացքում միջանկյալ ատեստավորման բնույթի, ժամկետների, անցկացման ձևի և ներառվող նյութի ծավալի մասին,
3) պետական ամփոփիչ ատեստավորումը երաշխավորվում է անցկացնել առանձին առարկաներից կամ մոդուլներից քննության, համալիր (միջառարկայական կամ միջմոդուլային) քննության կամ ավարտական (դիպլոմային) աշխատանք կատարելու և պաշտպանելու ձևով,
4) պետական ամփոփիչ ատեստավորման ընտրված ձևը և ներառվող նյութի ծավալը պետք է հնարավորություն տա ստուգել շրջանավարտի մասնագիտական կարողությունների և հմտությունների համապատասխանությունը սույն չափորոշչով 1032.01.5 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.01.5 «Ոստիկանության-սպա» որակավորման մասնագիտացման մասնագետի համար սահմանված պահանջներին:
ԳԼՈՒԽ 6. ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 1032.01.5 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1032.01.01.5 «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ-ՍՊԱ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ
20. Միջին մասնագիտական կրթության 1032.01.5 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.01.5 «Ոստիկանության-սպա» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու համար հաստատությունը կազմում և հաստատում է առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական մոդուլների, ընտրովի դասընթացի ուսումնական ծրագրերը, կրթության կառավարման պետական լիազորված մարմնի երաշխավորած ձևին համապատասխան ուսումնական պլանը` հաշվի առնելով 3-րդ աղյուսակում բերված օրինակելի ուսումնական պլանը:
21. Միջին մասնագիտական կրթության 1032.01.5 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.01.5 «Ոստիկանության-սպա» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնող հաստատությունը սույն չափորոշչի հիման վրա մոդուլային ուսումնական ծրագրերը և ուսումնական պլանը կազմելու ժամանակ`
1) կարող է փոփոխել դասընթացների և մոդուլների ժամաքանակը` պահպանելով մասնագետի (շրջանավարտի) կարողություններին և հմտություններին ներկայացվող պահանջները,
2) պետք է մոդուլների արդյունքներին և դրանց կատարման չափանիշներին համապատասխան ուսումնական ծրագրերը մշակելիս հաշվի առնի գործադիր իշխանության մարմինների, ՀՀ ոստիկանության, մասնագիտական ոլորտը կառավարող պետական լիազորված մարմինների, այլ շահագրգիռ սուբյեկտների (սոցիալական գործընկերների) առաջարկությունները,
3) պետք է առարկայի և /կամ/ մոդուլի ընդհանուր ժամաքանակի սահմաններում որոշի տեսական, գործնական և լաբորատոր պարապմունքների ժամաքանակները,
4) պետք է միջանկյալ ատեստավորման ընդհանուր շաբաթների սահմաններում որոշի ըստ կիսամյակների այս ատեստավորմանը հատկացվող ժամանակը,
5) պետք է մասնագիտության նկարագրին համապատասխան տվյալ որակավորման ամբողջացման անհրաժեշտությունը և առանձնահատկությունը հաշվի առնելով` կազմի և հաստատի ընտրովի դասընթացների ուսումնական ծրագրերը,
6) օգտվելով երաշխավորված ձևում տրված պարզաբանումներից` պետք է կազմի ուսումնական պլանի կիրառման պարզաբանումները,
7) պետք է պրակտիկայի համար նախատեսված շաբաթների սահմաններում որոշի ուսումնական և նախաավարտական պրակտիկաների տևողությունները, անցկացման ժամկետները, նախաավարտական պրակտիկայի տևողությունը,
8) պետք է սույն չափորոշչով երաշխավորված ամփոփիչ ատեստավորման ձևերին համապատասխան ընտրի ամփոփիչ ատեստավորման ձևը:
Աղյուսակ 1
Միջին մասնագիտական կրթության 1032.01.5 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.01.5 «Ոստիկանության-սպա» որակավորման հիմնական կրթական ծրագրի առանցքային հմտությունների մոդուլներ:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ» |
1. |
Մոդուլի դասիչը |
ԱՀ-ԱԱՕ-5-19-001 |
2. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլը նախատեսված է «ոստիկանության-սպա» որակավորմամբ մասնագետի պատրաստման համար: Այս մոդուլի նպատակն է սովորողի մոտ ձևավորել արտակարգ պատահարների ժամանակ ծառայողական անվտանգության կանոնների պահպանման և առաջին օգնության կազմակերպման կարողություններ: |
3. |
Մոդուլի տևողությունը |
32 ժամ |
4. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլը ուսումնասիրելու համար նախնական հմտություններ և կարողություններ չեն պահանջվում |
5. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
6. |
Ուսումնառության արդյունք 1 |
Իմանալ անվտանգության նորմերի կանոնների պահպանման տեխնիկան |
7. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է ներկայացնում դժբախտ դեպքերի, պատահարների փաստաթղթավորման, հաշվառման կարգը, 2) ճիշտ է ներկայացնում հակահրդեհային պաշտպանության կանոնները, արտակարգ իրավիճակներում ձեռնարկվող միջոցառումների պլանը, 3) ճիշտ է ներկայացնում էլեկտրաանվտանգության կանոնները և պաշտպանությունը: |
8. |
Ուսումնառության արդյունք 2 |
Իմանալ սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները |
9. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է ներկայացնում սանիտարահիգիենիկ նորմերի հասկացությունները, 2) ճիշտ է ներկայացնում ինֆեկցիոն հիվանդությունների առաջացման, տարածման, կանխարգելման սկզբունքները: |
10 |
Ուսումնառության արդյունք 3 |
Ցուցաբերել առաջին օգնություն |
11. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է ցուցադրում արհեստական շնչառության իրականացումը, 2) ճիշտ է ցուցադրում սրտի աշխատանքի վերականգնման իրականացումը, 3) ճիշտ է ցուցադրում արյունահոսությունների դադարեցման իրականացումը, 4) ճիշտ է ցուցադրում կոտրվածքների անշարժացման իրականացումը, 5) ճիշտ է ցուցադրում այրվածքների դեպքում առաջին օգնության իրականացումը, 6) ճիշտ է ցուցադրում թունավորումների դեպքում առաջին օգնության իրականացումը, 7) ճիշտ է ցուցադրում ցրտահարությունների դեպքում առաջին օգնության իրականացումը, 8) կարողանում է պահպանել վերքերի վիրակապման սկզբունքները, 9) ճիշտ է ցուցադրում շնչուղիների խցանման դեպքում առաջին օգնության իրականացումը, 10) ճիշտ է ցուցադրում արտակարգ իրավիճակներում տուժածների տեսակավորման սկզբունքները, 11) ճիշտ է ցուցադրում ուշագնացության, էպիլեպսիկ նոպայի ժամանակ առաջին օգնության իրականացումը, 12) ճիշտ է ցուցադրում սրտի աշխատանքի խանգարումով ընթացող պատահարների ժամանակ առաջին օգնության իրականացումը: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ» |
12. |
Մոդուլի դասիչը |
ԱՀ-ՀՕ-5-19-001 |
13. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլը նախատեսում է «ոստիկանության-սպա» որակավորմամբ մասնագետին տալ գիտելիքներ Microsoft Word տեքստային խմբագրի և Microsoft Access տվյալների բազաների ղեկավարման համակարգի մասին, ուսանողի մոտ զարգացնել փաստաթղթերի ստեղծման, դրանց արագ խմբագրման, գեղեցիկ ձևավորման, վերջնական տեսքի բերման և տպման, Internet ցանցում և դրա միջոցով ՀՀ ոստիկանության ԻԿ ծրագրային համակարգերի հետ աշխատելու հմտություններ: |
14. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ |
15. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլը ուսումնասիրելու համար նախնական հմտություններ և կարողություններ չեն պահանջվում |
16. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է |
17. |
Ուսումնառության արդյունք 1 |
Microsoft Word տեքստային խմբագիր (հիմնական տեղեկություններ) |
18. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է ներկայացնում Microsoft Word տեքստային խմբագրի պատուհանի ընդհանուր տեսքը, 2) ստեղծում է նոր փաստաթուղթ կամ բացում է գոյություն ունեցող փաստաթուղթը, մուտքագրում է տեքստ և կատարում ուղղումներ, 3) նշում է տեքստի որոշակի հատվածներ, կատարում է մուտքագրված տեքստի ֆորմատավորում, 4) փոխում է պարբերության սահմանները, 5) պատճենում և տեղափոխում է տեքստը, 6) պահպանում և տպում է փաստաթուղթը: |
19. |
Ուսումնառության արդյունք 2 |
Աղյուսակների պատրաստում և խմբագրում և Internet միջավայրում աշխատելու իմացություն |
20. |
Կատարման չափանիշներ |
1) պատրաստում է աղյուսակ, նրա մեջ մուտքագրում է տեքստ և կատարում ուղղումներ ու լրացումներ, 2) ավելացնում է նոր տողեր և նոր սյունակներ աղյուսակի մեջ կամ ջնջում է աղյուսակի տողերը և սյունակները, փոխում է սյունակի լայնությունը և տողի բարձրությունը, 3) ճիշտ է ներկայացնում Internet հասկացության նշանակությունը և ինտերնետային հասցե հասկացությունը, 4) օգտվում է ինֆորմացիայի որոնման ինտերնետային ծառայություններից, պատճենում է տեքստային և գրաֆիկական ինֆորմացիա ինտերնետային էջից, ուղարկում և ստանում է էլեկտրոնային նամակներ: |
21. |
Ուսումնառության արդյունք 3 |
ՀՀ ոստիկանության ԻԿ ծրագրային համակարգերի հետ աշխատելու հմտություններ |
22. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է ներկայացնում Microsoft Access համակարգում օգտագործվող օբյեկտները, 2) ճիշտ է ներկայացնում ԻԿ ավտոմատացված տեղեկատու համակարգի հետ աշխատանքը, 3) ճիշտ է ներկայացնում հերթապահ մասի ծրագրային համակարգի հետ աշխատանքը, 4) ճիշտ է ներկայացնում օպերատիվ տեղեկատու քարտադարանի հետ աշխատանքը, 5) ճիշտ է ներկայացնում գերատեսչական փոստային համակարգի հետ աշխատանքը: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» |
23. |
Մոդուլի դասիչը |
ԱՀ-Հ-5-19-001 |
24. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է «ոստիկանության-սպա» որակավորմամբ մասնագետի մոտ ձևավորել մասնագիտական գործունեության ընթացքում և օգտագործել հաղորդակցման հմտությունների կարողությունները: |
25. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ |
26. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլը ուսումնասիրելու համար նախնական հմտություններ և կարողություններ չեն պահանջվում |
27. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
28. |
Ուսումնառության արդյունք 1 |
Սահմանել ուսումնառության խնդիրները և նպատակները: Կատարել բանավոր և գրավոր տեղեկատվության հաղորդում պարզ թեմաների և տեքստերի մասին |
29. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է սահմանում ուսումնառության խնդիրները և ճիշտ մեկնաբանում դրանց անհրաժեշտությունը, 2) ճիշտ է ներկայացնում ուսումնառության նպատակները, 3) օգտագործում է բանավոր և գրավոր խոսքի համապատասխան կառուցվածք, 4) հաղորդումը պարունակում է պարզ տեղեկատվություն, կարծիքներ կամ գաղափարներ, առանձնացնում է տեղեկատվությունը /խմբավորումը կատարում է նպատակային/, 5) ճիշտ է կիրառում «ակտիվ ունկնդրման» ժամանակ օգտագործվող հմտությունները (պարզաբանումներ ստանալու ձգտումը, գրառումներ կատարելը, ամփոփելը): |
30. |
Ուսումնառության արդյունք 2 |
Նախաձեռնել, իրականացնել և եզրափակել երկխոսություններ և քննարկումներ |
31. |
Կատարման չափանիշներ |
1) ազատ կերպով ձևակերպում, արտահայտում և պաշտպանում է իր գաղափարները ու կարծիքները, 2) կարողանում է ճիշտ ներկայացնել հարցադրումները, 3) ցուցաբերում է համոզելու, հիմնավորելու և ապացուցելու կարողություն, 4) կատարում է ճիշտ ամփոփում /եզրափակում/, 5) կարողանում է արտաքին նշաններով և խոսքի հատկանիշներով կատարել օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող անձանց հուզական հոգեվիճակների դիագնոստիկա: |
32. |
Ուսումնառության արդյունք 3 |
Տիրապետել տարբեր կատեգորիայի, այդ թվում օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող անձանց հետ հոգեբանական շփման կայացման հնարների և միջոցների |
33. |
Կատարման չափանիշներ |
1) կատարում է հաղորդակցման տարբեր իրավիճակների հոգեբանական վերլուծություն, 2) կատարում է շփման համարժեք միջոցների ընտրություն /խոսքային և ոչ խոսքային հաղորդակցական հնարների օգտագործում/, 3) մշակում է ընտրված դերին համապատասխան վարքագծի ոճ, 4) ճիշտ է ներկայացնում կոնֆլիկտային իրավիճակներում հաղորդակցման հոգեբանական առանձնահատկությունները և հոգեբանական արգելքների հաղթահարման հնարները նման իրավիճակներում, 5) ճիշտ է ներկայացնում օպերատիվ – ծառայողական խնդիրների լուծման ժամանակ քաղաքացիների վրա հոգեբանորեն ներգործելու մեթոդները` համոզում, ներշնչանք, խթանում, հարկադրանք: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅՈՒՆ» |
34. |
Մոդուլի դասիչը |
ԱՀ-Ձ-5-19-001 |
35. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել բիզնես գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ գործնական հմտություններ: Դրանք ներառում են ինքնուրույն բիզնես կազմակերպելու և վարելու համար անհրաժեշտ գործողությունների իրականացման հմտություններ, որոնցում հաշվի է առնված ինչպես գործարար ոլորտին հատուկ սկզբունքները, այնպես էլ բիզնես գործունեությունը կարգավորող իրավական դաշտի առանձնահատկությունները: |
36. |
Մոդուլի տևողությունը |
72 ժամ |
37. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլի 1 և 2 ուսումնառության արդյունքներն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չէ: Մյուս ուսումնառության արդյունքների ուսումնասիրությունը նպատակահարմար է իրականացնել որոշակի մասնագիտական մոդուլներ յուրացնելուց հետո, որպեսզի դրանց գործնական ձեռքբերումները օգտագործվեն համապատասխան ծրագրեր մշակելու համար: |
38. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
39. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել հիմնավորված բիզնես-գաղափարի ձևավորման գործընթացը |
40. |
Կատարման չափանիշներ |
1) բիզնես-գործունեության էությունը ճիշտ է մեկնաբանում, 2) բիզնես-գործունեության տեսլականը, նպատակը և ռազմավարությունը ճիշտ է սահմանում, 3) բիզնես-գործունեության համար նախընտրելի անձնային հատկանիշների կարևորությունը հիմնավորում է, 4) բիզնես-գործունեության համար սեփական հնարավորությունների գնահատումը ճիշտ է, 5) բիզնես-գաղափարի էությունը ճիշտ է մեկնաբանում, 6) բիզնես-գաղափարի ձևավորման գործընթացի բաղադրիչների իմաստը ճիշտ է մեկնաբանում, 7) ըստ իրավիճակների հիմնավորում է ձևավորված բիզնես-գաղափարները, 8) բիզնես-գաղափարի տարբերակի գնահատումը ճիշտ է: |
41. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել կազմակերպության ստեղծման և գրանցման կարգը, կառավարման գործընթացը |
42. |
Կատարման չափանիշներ |
1) կազմակերպության կազմակերպական-իրավական ձևերի բնութագիրը ճիշտ է, 2) կազմակերպության աշխատանքը կարգավորող իրավական ակտերի պահանջների ընկալումը ճիշտ է, 3) կազմակերպության ստեղծման քայլերի հաջորդականությունը ճիշտ է մեկնաբանում, 4) կազմակերպության ստեղծման համար պահանջվող փաստաթղթերի ձևավորումը ճիշտ է, 5) կազմակերպության կառավարման անհրաժեշտությունը և խնդիրները ճիշտ է մեկնաբանում, 6) կառավարման ֆունկցիաների բնութագրերը ճիշտ է, 7) կառավարման ոճերի բնութագրերը ճիշտ է, 8) կառավարման ֆունկցիոնալ բաժինների ձևավորման մոտեցումները ճիշտ է, 9) աշխատատեղերի ձևավորման և պարտականությունների բաշխման մոտեցումները հիմնավոր է, 10) աշխատողների ընտրության կարգը հիմնավոր է, 11) կազմակերպության կառավարմանն առնչվող փաստաթղթերի ձևավորումը ամբողջական և հիմնավոր է, 12) կնքվելիք պայմանագրերի կազմը և բովանդակությունը իրավաբանորեն ճիշտ է, 13) կառավարման արդյունավետության գնահատման մոտեցումները հիմնավոր է: |
43. |
Ուսումնառության արդյունք 3 |
Կատարել շուկայի հետազոտման և գնահատման գործողություններ |
44. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է մեկնաբանում «շուկա» հասկացությունը, 2) շուկայի հետազոտման անհրաժեշտությունը հիմնավորում է, 3) շուկայի հետազոտման հիմնական ուղղությունները բացահայտում է, 4) շուկայի հետազոտման գործընթացի փուլերը ճիշտ է բնութագրում, 5) ըստ փուլերի շուկայի հետազոտման մեթոդների ընտրությունը հիմնավոր է, 6) շուկայական պահանջարկի ծավալի բացահայտման մոտեցումները ճիշտ է, 7) շուկայի վրա ազդող գործոնների և գնորդի վարքագծի գնահատումը ճիշտ է, 8) շուկայական մրցակցության գնահատումը հիմնավոր է, 9) շուկայի հատվածավորումը իրատեսական է, 10) մարքեթինգի գաղափարների /4P և 7P/ նշանակությունը ճիշտ է բացահայտում, 11) մարքեթինգային ռազմավարության մշակման մոտեցումները հիմնավորված է: |
45. |
Ուսումնառության արդյունք 4 |
Բնութագրել կազմակերպության ռեսուրսները և գնահատել օգտագործման արդյունավետությունը |
46. |
Կատարման չափանիշներ |
1) կազմակերպության ռեսուրսների կազմը և կառուցվածքը ճիշտ է բացահայտում, 2) կազմակերպության ռեսուրսների խմբերի միջև օպտիմալ հարաբերակցության ապահովման անհրաժեշտությունը հիմնավորում է, 3) նյութական ռեսուրսների խմբերի տնտեսագիտական բնութագրերը ճիշտ է, 4) աշխատանքային ռեսուրսների բնութագիրը և դրանց առնչվող ցուցանիշների մեկնաբանությունը ճիշտ է, 5) աշխատանքի տեխնիկական նորմավորման էությունը ճիշտ է բացատրում, նորմաների մեծության ձևավորման մեխանիզմը ճիշտ է ներկայացնում, 6) ֆինանսական ռեսուրսների հետ կապված հասկացությունների բացատրությունը ճիշտ է, 7) ֆինանսական ռեսուրսների համալրման աղբյուրների առանձնահատկությունները ճիշտ է մեկնաբանում, 8) ռեսուրսների պահանջվելիք մեծության հաշվարկման մոտեցումները հիմնավոր է, 9) հիմնական կապիտալի առանձին խմբերի օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է, 10) շրջանառու կապիտալի օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է, 11) աշխատանքային ռեսուրսների օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է, 12) ռեսուրսների օգտագործման վերաբերյալ պարզ վերլուծական գործողությունները և ըստ արդյունքների եզրահանգումները հիմնավոր է: |
47. |
Ուսումնառության արդյունք 5 |
Կատարել ծախսերի հաշվարկ, ձևավորել ապրանքի /ծառայության/ գինը: |
48. |
Կատարման չափանիշներ |
1) «ծախս» հասկացության բովանդակությունը ճիշտ է մեկնաբանում, 2) տարբերակում է ծախսերի խմբերը, 3) ծախսերը հիմնավորող փաստաթղթերի տեսակները և վավերապայմանները ճիշտ է ներկայացնում, 4) ծախսերի տարբեր խմբերի հաշվապահական ձևակերպումները ճիշտ է, 5) ապրանքների տարբեր տեսակների և ծառայությունների տարբեր խմբերի համար պահանջվող ծախսերի կազմը հիմնավոր է ներկայացնում, 6) ապրանքի կամ ծառայության ինքնարժեքի մեջ ներառվող ծախսերի հոդվածները ճիշտ է ներկայացնում, 7) ինքնարժեքի տարբեր հոդվածների մեծության հաշվարկման մեթոդաբանությունը ճիշտ է կիրառում, 8) հաշվում է ապրանքի կամ ծառայության միավորի ինքնարժեքը, 9) ինքնարժեքի իջեցման հնարավորությունները ճիշտ է գնահատում, 10) ինքնարժեք-շուկայական գին մարժայի տարբերության հիմնավորումը ճիշտ է, 11) անհատական գնից շուկայական գնի անցման տրամաբանությունը բացատրում է: |
49. |
Ուսումնառության արդյունք 6 |
Մշակել բիզնես պլան և գործողությունների ծրագիր: |
50. |
Կատարման չափանիշներ |
1) բիզնես գործունեության համար բիզնես պլանի անհրաժեշտությունը հիմնավորում է, 2) բիզնես պլանի բաժինների բովանդակության մեկնաբանությունները ճիշտ է, 3) բիզնես պլանի մշակման համար անհրաժեշտ ելակետային տվյալների կազմը և ձեռք բերման աղբյուրները ճիշտ է ներկայացնում, 4) ճիշտ է կատարում SWOT վերլուծություն, 5) SWOT վերլուծության արդյունքները կիրառում է բիզնես պլանը մշակելու գործընթացում, 6) բիզնես պլանով նախատեսվող միջոցառումները հիմնավորված է, 7) բիզնես պլանի կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը, ժամանակացույցը հիմնավոր է, 8) բիզնես պլանի կատարումն ապահովող ռեսուրսների մեծությունները ճիշտ է սահմանվել, 9) բիզնես պլանով նախատեսված միջոցառումների իրականացման ռիսկերը և դրանց հաղթահարման քայլերը հիմնավոր են: |
51. |
Ուսումնառության արդյունք 7 |
Հաշվել հարկեր, տուրքեր, կազմել ֆինանսական հաշվետվություններ |
52. |
Կատարման չափանիշներ |
1) հարկային օրենսդրության հիմնական դրույթները ճիշտ է մեկնաբանում, 2) հարկային օրենսդրության հիմնական հասկացությունները ճիշտ է բացատրում, 3) հարկերի և տուրքերի մեծությունը հաշվելու համար կիրառվող ելակետային ցուցանիշների հաշվարկը ճիշտ է կատարում, 4) հարկերի և տուրքերի մեծությունը ճիշտ է հաշվարկում, 5) հարկերի վճարման ժամկետների գնահատումը համապատասխանում է օրենսդրության պահանջներին, 6) ֆինանսական հաշվետվությունների կազմը ճիշտ է ներկայացնում, 7) անհրաժեշտ ֆինանսական հաշվետվությունները ճիշտ է լրացնում, 8) ստուգումների իրականացման իրավական ակտերի պահանջները ճիշտ է բացատրում, 9) ստուգումների հետ կապված տնտեսվարողի իրավունքներն ու պարտականությունները ճիշտ է ներկայացնում: |
Աղյուսակ 2
Միջին մասնագիտական կրթության 1032.01.5 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.01.5 «Ոստիկանության-սպա» որակավորման հիմնական կրթական ծրագրի ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողությունների մոդուլներ
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ» |
1. |
Մոդուլի դասիչը |
ՈՍՏԳ-5-19-001 |
2. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլը նախատեսված է սովորողին իրավական նախնական և ներածական գիտելիքներ հաղորդելու համար: Մոդուլի նպատակն է սովորողին հաղորդել պետության և իրավունքի ծագման, գործողության, զարգացման հիմնական և ընդհանուր օրինաչափությունների վերաբերյալ գիտելիքներ, սովորեցնել իրավաբանական լեզուն և հիմնարար հասկացությունները և դրանով իսկ նախապատրաստել նրան մնացած իրավական դասընթացները յուրացնելու համար, ինչպես նաև վերջինիս մոտ ձևավորել նախնական ընդհանուր մասնագիտական արհեստավարժություն, իրավական աշխարհայացք և իրավական մշակույթ: |
3. |
Մոդուլի տևողությունը |
60 ժամ |
4. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլը ուսումնասիրելու համար նախնական հմտություններ և կարողություններ չեն պահանջվում |
5. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
6. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել պետության և իրավունքի հիմնական օրինաչափությունները և կատեգորիաները |
7. |
Կատարման չափանիշներ |
1) կարողանում է բնորոշել պետության հասկացությունը, ներկայացնել դրա հատկանիշները, տիպերը, արտաքին ու ներքին գործառույթները, սահմանում է պետական իշխանությունը և հիմնավորում է իշխանությունների բաժանման սկզբունքի անհրաժեշտությունը, 2) տարբերում է պետության ձևի բաղադրատարրերը, 3) ճիշտ է բնորոշում իրավունք հասկացությունը, վերլուծում իրավունքի հատկանիշները, 4) ճիշտ է ներկայացնում իրավունքի նորմը, դրա կառուցվածքային մասերը և դերը իրավական կարգավորման համակարգում: |
8. |
Ուսումնառության արդյունք 2 |
Տարբերել իրավունքի ձևերը և իրավունքի համակարգի կառուցվածքային մասերը |
9. |
Կատարման չափանիշներ |
1) տարբերում է իրավունքի ձևերի (աղբյուրների) տեսակները, ներկայացնում դրանց աստիճանակարգությունը և գործնական նշանակությունը ՀՀ իրավական համակարգում, 2) ճիշտ է ներկայացնում նորմատիվ իրավական ակտի տեղը իրավունքի ձևերի համակարգում, կարողանում է օգտվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքից, 3) տարբերում է իրավունքի համակարգի կառուցվածքային մասերը, դրանց առանձնացման չափանիշները: |
10. |
Ուսումնառության արդյունք 3 |
Բնութագրել իրավական կարգավորման գործընթացը, վերջինիս փուլերը |
11. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է բնորոշում հասարակական կյանքում իրավական կարգավորման անհրաժեշտությունը, 2) նկարագրում է իրավական կարգավորման կառուցակարգը (մեխանիզմը)` թվարկելով դրա հիմնական տարրերը, 3) կարողանում է կազմել իրավական կարգավորման կառուցակարգի փուլերի սխեման և բացատրել այն, 4) ներկայացնում է իրավունքի կիրառման հասկացությունը և տեսակները, 5) ճիշտ է ներկայացնում այն դերը և նշանակությունը, որ կատարում են իրավագիտակցությունը և իրավական մշակույթը իրավական կարգավորման կառուցակարգում: |
12. |
Ուսումնառության արդյունք 4 |
Տարբերել իրավաչափ վարքագիծը և իրավախախտումը, բնորոշել իրավաբանական պատասխանատվությունը և դրա նշանակությունը |
13. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ ներկայացնում է իրավաչափ վարքագիծը և դրա տեսակները ըստ սոցիալական նշանակության, ըստ սոցիալական շարժառիթների, 2) կարողանում է ճիշտ բնորոշել իրավախախտումը, վերլուծել դրա հատկանիշները, ինչպես նաև` իրավախախտման իրավաբանական կազմի պարտադիր և ֆակուլտատիվ հատկանիշները, 3) տարբերում է հանցագործությունները և զանցանքները, զանցանքների տեսակները, 4) տարբերում է իրավաբանական պատասխանատվությունը պետական հարկադրանքի այլ տեսակներից, ճիշտ է ներկայացնում իրավաբանական պատասխանատվության հիմքերը, նպատակները և գործառույթները, 5) թվարկում է իրավաբանական պատասխանատվության սկզբունքները և բացատրում դրանց նշանակությունը: |
14. |
Ուսումնառության արդյունք 5 |
Տիրապետել իրավագիտական լեզվին և եզրութաբանությանը |
15. |
Կատարման չափանիշներ |
1) խոսքը կառուցում է իրավաբանորեն ճիշտ և գրագետ` պահպանելով իրավական տրամաբանության կանոնները, 2) ճիշտ է օգտագործում իրավաբանական հասկացությունները և եզրույթները, գիտի դրանց իրավական իմաստը, 3) հասարակական երևույթների գնահատման գործընթացում դրսևորում է իրավական աշխարհայացք, 4) դրսևորում է իրավական մշակույթ, այսինքն` իրավաչափ վարքագիծ իրավական տեսանկյունից սահմանային իրավիճակներում: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ» |
16. |
Մոդուլի դասիչը |
ՈՍՏԳ -5-19-002 |
17. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլի նպատակն է սովորողին գիտելիքներ հաղորդել սահմանադրական իրավունքի կարգավորման առարկայի, աղբյուրների, ՀՀ Սահմանադրության, սահմանադրական կարգի հիմունքների, մարդու և քաղաքացու, ՀՀ առանձին պետական մարմինների սահմանադրաիրավական կարգավիճակի առանձնահատկությունների վերաբերյալ: |
18. |
Մոդուլի տևողությունը |
32 ժամ |
19. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլը ուսումնասիրելու համար` ուսանողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ՈՍՏԳ-5-19-001 «Պետության և իրավունքի տեսության հիմունքներ» մոդուլը: |
20. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
21. |
Ուսումնառության արդյունք 1 |
Սահմանել սահմանադրական իրավունքի կարգավորման առարկան, թվարկել դրա հիմնական աղբյուրները, ներկայացնել ՀՀ Սահմանադրության իրավական բնութագիրը |
22. |
Կատարման չափանիշներ |
1) կարողանում է բնորոշել սահմանադրական իրավունքի կարգավորման առարկան և բնութագրել դրա տեղը ՀՀ իրավունքի համակարգում, 2) թվարկում է սահմանադրական իրավունքի աղբյուրները` ըստ իրավաբանական ուժի, 3) ճիշտ է ներկայացնում ՀՀ Սահմանադրության բնորոշ գծերը, հատուկ իրավաբանական բնույթը, գործառույթները, ընդունման և փոփոխման կարգը, կառուցվածքը: |
23. |
Ուսումնառության արդյունք 2 |
Բնութագրել սահմանադրական կարգի հիմունքները, թվարկել ու բացատրել դրա սկզբունքները |
24. |
Կատարման չափանիշներ |
1) սահմանում է սահմանադրական կարգի հիմունքների հասկացությունը և այդ ինստիտուտի նշանակությունը սահմանադրական իրավունքի համակարգում, 2) դասակարգում է սահմանադրական կարգի հիմունքները (սկզբունքները) և ներկայացնում է դրանց բովանդակությունը, 3) ներկայացնում է ՀՀ-ի` որպես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության սահմանադրական բնութագիրը: |
25. |
Ուսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել մարդու և քաղաքացու սահմանադրաիրավական կարգավիճակի հիմունքները |
26. |
Կատարման չափանիշներ |
1) սահմանում է մարդու և քաղաքացու սահմանադրաիրավական կարգավիճակի հասկացությունը, թվարկում և բացատրում է դրա սկզբունքները, 2) ներկայացնում է մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների սահմանափակման հիմքերը և բնույթը, 3) դասակարգում է մարդու և քաղաքացու իրավունքները և ազատությունները: |
27. |
Ուսումնառության արդյունք 4 |
Ներկայացնել ՀՀ նախագահի ընտրության և իրավական կարգավիճակի սահմանադրական հիմունքները |
28. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է ՀՀ Նախագահի ընտրության կարգը, 2) ներկայացնում է ՀՀ Նախագահի լիազորությունների դադարման հիմքերը և կարգը, 3) թվարկում և վերլուծում է ՀՀ Նախագահի լիազորությունները, 4) թվարկում է ՀՀ Նախագահի ընդունած ակտերը և բնութագրում դրանց տեղը նորմատիվ իրավական ակտերի համակարգում: |
29. |
Ուսումնառության արդյունք 5 |
Ներկայացնել ՀՀ Ազգային ժողովի կազմավորման կարգի և իրավասության սահմանադրական հիմունքները |
30. |
Կատարման չափանիշներ |
1) սահմանում է օրենսդիր իշխանության տեղը և դերը իշխանությունների տարանջատման համակարգում, 2) ներկայացնում է ՀՀ Ազգային ժողովի ընտրության կարգը, 3) ներկայացնում է ՀՀ Ազգային ժողովի կառուցվածքը, պատգամավորի իրավական կարգավիճակի առանձնահատկությունները, 4) թվարկում և վերլուծում է ՀՀ Ազգային ժողովի լիազորությունները, 5) բնութագրում է օրենսդրական գործընթացը, թվարկում և նկարագրում է դրա փուլերը: |
31. |
Ուսումնառության արդյունք 6 |
Ներկայացնել ՀՀ կառավարության կազմավորման կարգը և իրավասության շրջանակները |
32. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է ՀՀ կառավարության ձևավորման կարգը, կառուցվածքը և լիազորությունների դադարման հիմքերը և կարգը, 2) թվարկում և վերլուծում է ՀՀ կառավարության լիազորությունները, 3) ներկայացնում է ՀՀ կառավարության գործունեության կազմակերպման կարգը: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀՀ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ» |
33. |
Մոդուլի դասիչը |
ՈՍՏԳ -5-19-003 |
34. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլը նախատեսված է սովորողին իրավապահպան գործունեության հասկացության, հիմնական ուղղությունների, դատարանակազմության, դատախազական և փաստաբանական գործունեության մասին գիտելիքներ հաղորդելու համար: |
35. |
Մոդուլի տևողությունը |
16 ժամ |
36. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլը ուսումնասիրելու համար սովորողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ՈՍՏԳ-5-19-001 «Պետության և իրավունքի տեսության հիմունքներ», ՈՍՏԳ -5-19-002 «ՀՀ Սահմանադրական իրավունք» մոդուլները |
37. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
38. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել իրավապահպան գործունեության հասկացությունը, իրավապահ գործունեության հիմնական ուղղությունները, ՀՀ դատական համակարգի ձևավորման ու գործունեության հիմնական դրույթները: |
39. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է իրավապահ գործունեության հասկացությունը և հիմնական ուղղությունները, 2) ներկայացնում է ՀՀ դատական համակարգի ձևավորման ու գործունեության առանձնահատկությունները: |
40. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել ՀՀ դատախազության դերը պետական մարմինների համակարգում, կառուցվածքը, փաստաբանության տեղը և դերը, դատախազական և փաստաբանական գործունեության հիմնական ուղղությունները |
41. |
Կատարման չափանիշներ |
1) կարողանում է ներկայացնել դատախազության սահմանադրական կարգավիճակը և կազմակերպման ու գործունեության սկզբունքները, 2) ներկայացնում է դատախազության կազմակերպման համակարգը, կարողանում է թվարկել ու մեկնաբանել դատախազության սահմանադրական լիազորությունները, 3) ներկայացնում է փաստաբանական գործունեության հիմնական ուղղությունները, 4) ներկայացնում է փաստաբանական պալատի խնդիրները, կառուցվածքը և գործառույթները: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀՀ ՄՈՒՆԻՑԻՊԱԼ ԻՐԱՎՈՒՆՔ» |
42. |
Մոդուլի դասիչը |
ՈՍՏԳ -5-19-004 |
43. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլը նախատեսված է սովորողին ՀՀ–ում տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման հիմնական և ընդհանուր օրինաչափությունների, կառավարման նշված ձևերի առանձնահատկությունների, սուբյեկտների կարգավիճակի, լիազորությունների, ձևավորման կարգի, գործունեության երաշխիքների մասին գիտելիքներ հաղորդելու համար: |
44. |
Մոդուլի տևողությունը |
20 ժամ |
45. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլը ուսումնասիրելու համար սովորողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ՈՍՏԳ-5-19-001 «Պետության և իրավունքի տեսության հիմունքներ» և ՈՍՏԳ -5-19-002 «ՀՀ սահմանադրական իրավունք» մոդուլները: |
46. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
47. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել մունիցիպալ իրավունքի հասկացությունը, կարգավորման առարկան, մեթոդը, մունիցիպալ իրավական նորմերի և հարաբերությունների ընդհանուր բնութագիրը |
48. |
Կատարման չափանիշներ |
1) կարողանում է բնորոշել ՀՀ մունիցիպալ իրավունքի հասկացությունը, ներկայացնել դրա կարգավորման առարկան, մեթոդը և տեղը ՀՀ իրավական համակարգում, 2) ներկայացնում է ՀՀ մունիցիպալ իրավունքի աղբյուրները, 3) ճիշտ է ներկայացնում մունիցիպալ իրավական նորմերի ու իրավահարաբերությունների բովանդակությունը: |
49. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել տարածքային կառավարման հասկացությունը, սկզբունքները, գործառույթները, տարածքային կառավարման մարմինների իրավական կարգավիճակի հիմունքները |
50. |
Կատարման չափանիշներ |
1) բացատրում է տարածքային կառավարման հասկացությունը և նշանակությունը, 2) թվարկում և մեկնաբանում է տարածքային կառավարման սկզբունքները և գործառույթները, 3) ներկայացնում է տարածքային կառավարման մարմինների իրավական կարգավիճակի հիմունքները: |
51. |
Ուսումնառության արդյունք 3 |
Բնութագրել տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության համակարգում, ներկայացնել տեղական ինքնակառավարման երաշխիքները |
52. |
Կատարման չափանիշներ |
1) բնորոշում է տեղական ինքնակառավարումը, ներկայացնում դրա` որպես կառավարման ձևի առանձնահատկությունները և համակարգը, 2) կարողանում է թվարկել և բացատրել տեղական ինքնակառավարման սկզբունքները և գործառույթները, ներկայացնել ՀՀ ժողովրդավարության համակարգում տեղական ինքնակառավարման դերը, 3) ներկայացնում է ՀՀ-ում տեղական ինքնակառավարման երաշխիքների համակարգը: |
53. |
Ուսումնառության արդյունք 4 |
Ներկայացնել տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման կարգը և համայնքների իրավական կարգավիճակը |
54. |
Կատարման չափանիշներ |
1) բացատրում է տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման կարգի առանձնահատկությունները, 2) թվարկում և մեկնաբանում է համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներին ներկայացվող պահանջները, ներկայացնում է թեկնածությունների առաջադրման, քվեարկության, ինչպես նաև` ընտրությունների արդյունքների ամփոփման կարգը, 3) բացատրում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների կեղծման, ձևավորման կարգի` օրենքով սահմանված կանոնների խախտման իրավական հետևանքները, 4) ներկայացնում է համայնքի` որպես իրավաբանական անձի կարգավիճակը, թվարկում և մեկնաբանում է տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, 5) ներկայացնում է տեղական ինքնակառավարման կազմակերպչական և ֆինանսատնտեսական ինքնուրույնությունն ապահովող երաշխիքները և տվյալ բնագավառի իրավական ակտերը: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ» |
55. |
Մոդուլի դասիչը |
ՈՍՏԳ -5-19-005 |
56. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլի նպատակն է սովորողին տալ գիտելիքներ կառավարման էության, տեսակների, պետական կառավարման սկզբունքների, ձևերի ու մեթոդների, վարչական իրավունքի հասկացության, կարգավորման առարկայի և մեթոդի, համակարգի, աղբյուրների, իրավունքի սուբյեկտների վարչաիրավական կարգավիճակի առանձնահատկությունների, վարչական պատասխանատվության և վարչաընթացակարգային իրավունքի հասկացության վերաբերյալ: |
57. |
Մոդուլի տևողությունը |
72 ժամ |
58. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ՈՍՏԳ-5-19-001 «Պետության և իրավունքի տեսության հիմունքներ» և ՈՍՏԳ -5-19-002 «Սահմանադրական իրավունք» մոդուլները: |
59. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
60. |
Ուսումնառության արդյունք 1 |
Սահմանել կառավարման հասկացությունը և տեսակները, պետական կառավարման սկզբունքները, ձևերն ու մեթոդները, վարչական իրավունքի հասկացությունը, կարգավորման առարկան, մեթոդը, աղբյուրները և նորմերը |
61. |
Կատարման չափանիշներ |
1) սահմանում է կառավարման հասկացությունը, հատկանիշները, փուլերը և տեսակները, 2) սահմանում է պետական կառավարման հասկացությունը, հատկանիշները, ձևերը և մեթոդները, 3) սահմանում է վարչական իրավունքի` որպես հանրային իրավունքի ճյուղի հասկացությունը, նրա կարգավորման առարկան և մեթոդները, համակարգը և կապն իրավունքի այլ ճյուղերի հետ, 4) սահմանում է վարչական իրավունքի աղբյուրի և նորմի հասկացությունը, վարչաիրավական նորմի հատկանիշները, կառուցվածքը և իրագործումը: |
62. |
Ուսումնառության արդյունք 2 |
Սահմանել վարչական իրավունքի սուբյեկտի բնութագիրը, տեսակները |
63. |
Կատարման չափանիշներ |
1) սահմանում է վարչական իրավունքի սուբյեկտի հասկացությունը և հարաբերակցությունը վարչաիրավական հարաբերության սուբյեկտի հետ, 2) ճիշտ է բնութագրում վարչական իրավունքի անհատական սուբյեկտների /ֆիզիկական անձինք, պետական ծառայողներ/ իրավական դրության առանձնահատկությունները, 3) ճիշտ է բնութագրում վարչական իրավունքի կոլեկտիվ սուբյեկտների /հասարակական միավորումներ, կառավարման ոլորտի մարմիններ/ իրավական դրության առանձնահատկություններին: |
64. |
Ուսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել կառավարման և այն իրականացնող մարմինների բնութագիրը |
65. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է ներկայացնում գործադիր իշխանության բնութագիրը, հիմնական հատկանիշները և հարաբերակցությունը պետական իշխանության մյուս ճյուղերի հետ, 2) ճիշտ է ներկայացնում ՀՀ կառավարման ոլորտի մարմինների համակարգը, 3) ճիշտ է բնորոշում ՀՀ կառավարության լիազորությունները, կազմակերպման և գործունեության կարգը, 4) ներկայացնում է ՀՀ վարչապետի դերը պետական կառավարման գործընթացում, 5) բնութագրում է հանրապետական գործադիր մարմինների իրավական դրությունը, 6) ճիշտ է բնորոշում օրինականության և կարգապահության ապահովման առանձնահատկություններն ու միջոցները ՀՀ գործադիր իշխանության մարմինների գործունեության ոլորտում: |
66. |
Ուսումնառության արդյունք 4 |
Ներկայացնել վարչական պատասխանատվության ինստիտուտը |
67. |
Կատարման չափանիշներ |
1) սահմանում է վարչական պատասխանատվության հասկացությունը, հատկանիշները, տարբերում է այն իրավաբանական պատասխանատվության մյուս տեսակներից, 2) սահմանում է վարչական պատասխանատվությունը բացառող, ծանրացնող և մեղմացնող հանգամանքները, 3) սահմանում է վարչական իրավախախտման հասկացությունը և դրա իրավաբանական կազմը, 4) սահմանազատում է զանցանքը այլ իրավախախտումներից, 5) ճիշտ է ներկայացնում վարչական տույժի հասկացությունը և դրա տեսակները: |
68. |
Ուսումնառության արդյունք 5 |
Բնորոշել վարչական վարույթը և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթը |
69. |
Կատարման չափանիշներ |
1) սահմանում է վարչական վարույթի հասկացությունը և հիմնական հատկանիշները, 2) թվարկում և բնութագրում է վարչական վարույթի փուլերը, 3) ճիշտ է բնորոշում վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի հասկացությունը, հատկանիշները, խնդիրները և վարույթը բացառող հանգամանքները, 4) վերլուծում է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի ապահովման միջոցները, 5) թվարկում է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթին մասնակցող անձանց, բնորոշում նրանց կարգավիճակը, 6) ճիշտ է ներկայացնում վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի փուլերը, 7) կազմում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, այլ նյութեր: |
70. |
Ուսումնառության արդյունք 6 |
Բնորոշել վարչական իրավունքի հատուկ մասի հասկացությունը և նշանակությունը |
71. |
Կատարման չափանիշներ |
1) սահմանում է պետական կառավարման ոլորտների` սոցիալ-մշակութային, վարչաքաղաքական, տնտեսության և արտաքին կապերի և հարաբերությունների կառավարման մարմինների ընդհանուր բնութագիրը, նրանց կառուցվածքը, 2) ներկայացնում է վարչաքաղաքական բնագավառի պետական կառավարման բովանդակությունը, իրավական հիմքերը, կառավարման մարմինների համակարգը, խնդիրները և գործառույթները, այդ մարմինների կառուցվածքը: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈԻՆՔ» |
72. |
Մոդուլի դասիչը |
ՈՍՏԳ -5-19-006 |
73. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլը նախատեսված է սովորողին քրեական իրավունքի հասկացության, սկզբունքների, համակարգի, քրեական օրենքի, հանցագործության և հանցակազմի հասկացության, տեսակների, հանցակազմի տարրերի, հանցակցության, արարքի հանցավորությունը բացառող հանգամանքների, կյանքի և առողջության, ազատության, սեփականության, հասարակական անվտանգության և հասարակական կարգի, բնակչության առողջության, պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ գիտելիքներ հաղորդելու համար: |
74. |
Մոդուլի տևողությունը |
110 ժամ |
75. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլը ուսումնասիրելու համար սովորողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ՈՍՏԳ -5-19-001 «Պետության և իրավունքի տեսության հիմունքներ», ՈՍՏԳ -5-19-002 «ՀՀ սահմանադրական իրավունք», ՈՍՏԳ -5-19-005 «ՀՀ վարչական իրավունք» մոդուլները: |
76. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
77. |
Ուսումնառության արդյունք 1 |
Սահմանել քրեական իրավունքի հասկացությունը, թվարկել և բացատրել քրեական իրավունքի սկզբունքները, քրեական օրենքի հասկացությունը և գործողության շրջանակները |
78. |
Կատարման չափանիշներ |
1) սահմանում է քրեական իրավունքի հասկացությունը, բնութագրում նրա կարգավորման առարկան, ներկայացնում է քրեական իրավունքի խնդիրները, 2) սահմանում և պարզաբանում է քրեական իրավունքի սկզբունքները, կոնկրետ դեպքի փաստական հանգամանքների գնահատման հիման վրա գտնում է քրեական իրավունքի սկզբունքների խախտումը, 3) կարողանում է ներկայացնել քրեական օրենսգրքի կառուցվածքը, բացատրել քրեական օրենսգրքի ընդհանուր և հատուկ մասերի հարաբերակցությունը, գործողության շրջանակները, 4) կոնկրետ դեպքի փաստական հանգամանքների գնահատման հիման վրա կարողանում է կիրառել ժամանակի ընթացքում և տարածության մեջ քրեական օրենքի գործողության կանոնները: |
79. |
Ուսումնառության արդյունք 2 |
Սահմանել հանցագործության հասկացությունը և հատկանիշները, հանցագործության տեսակները |
80. |
Կատարման չափանիշներ |
1) կարողանում է ճիշտ բնորոշել հանցագործությունը, վերլուծել դրա հատկանիշները, 2) որոշում է հանցագործության տեսակը` ելնելով հատուկ մասի հոդվածի ձևակերպումից: |
81. |
Ուսումնառության արդյունք 3 |
Վերլուծել հանցակազմի տարրերը և նկարագրել դրանցից յուրաքանչյուրի պարտադիր և ֆակուլտատիվ հատկանիշները |
82. |
Կատարման չափանիշներ |
1) սահմանում է հանցակազմի հասկացությունը և վեր հանում դրա տարրերը, 2) առանձնացնում է հանցագործության օբյեկտների տեսակները, 3) կոնկրետ հոդվածից կարողանում է առանձնացնել հանցագործության օբյեկտիվ կողմի պարտադիր և ֆակուլտատիվ հատկանիշները, 4) կոնկրետ հոդվածից /հոդվածներից/ կարողանում է առանձնացնել հանցագործության սուբյեկտի պարտադիր և ֆակուլտատիվ հատկանիշները, 5) կոնկրետ հոդվածից /հոդվածներից/ կարողանում է առանձնացնել հանցագործության սուբյեկտիվ կողմի պարտադիր և ֆակուլտատիվ հատկանիշները: |
83. |
Ուսումնառության արդյունք 4 |
Սահմանել հանցագործության փուլերը և հանցագործությունների բազմակիության տեսակները |
84. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ սահմանում է հանցագործության փուլերի հասկացությունը, 2) կոնկրետ դեպքի փաստական հանգամանքների գնահատման միջոցով պարզում է հանցանքի ավարտված լինելու հանգամանքը, որոշում է հանցագործության փուլը, 3) ճիշտ սահմանում է հանցագործությունների համակցությունը և ռեցիդիվը, պարզաբանում է դրանց տարբերությունները, 4) կոնկրետ դեպքի փաստական հանգամանքների գնահատման միջոցով պարզում է հանցագործությունների բազմակիության տեսակի առկայությունը: |
85. |
Ուսումնառության արդյունք 5 |
Սահմանել հանցակցության հասկացությունը և թվարկել հանցակիցների տեսակները |
86. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է սահմանում հանցակցության հասկացությունը, թվարկում է հանցակիցների տեսակները, 2) հանցակցությամբ կատարված հանցանքում կարողանում է մատնանշել կատարողին, 3) հանցակցությամբ կատարված հանցանքում կարողանում է մատնանշել կազմակերպչին, 4) հանցակցությամբ կատարված հանցանքում կարողանում է մատնանշել դրդչին, 5) հանցակցությամբ կատարված հանցանքում կարողանում է մատնանշել օժանդակողին: |
87. |
Ուսումնառության արդյունք 6 |
Սահմանել արարքի հանցավորությունը բացառող հանգամանքները, ներկայացնել դրանց իրավաչափության պայմանները |
88. |
Կատարման չափանիշներ |
1) տալիս է հանցավորությունը բացառող կոնկրետ հանգամանքների սահմանումները, 2) թվարկում է հանցավորությունը բացառող յուրաքանչյուր հանգամանքի իրավաչափության պայմանները, 3) կոնկրետ դեպքի փաստական հանգամանքների գնահատման միջոցով պարզում է արարքի հանցավորությունը բացառող հանգամանքի իրավաչափության պայմանների առկայությունը: |
89. |
Ուսումնառության արդյունք 7 |
Ներկայացնել կյանքի և առողջության, ազատության, սեփականության, դեմ ուղղված հանցագործությունները, որակել դրանք |
90. |
Կատարման չափանիշներ |
1) տալիս է կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր քրեաիրավական բնութագիրը, 2) տալիս է ազատության և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր քրեաիրավական բնութագիրը, 3) ներկայացված փաստական հանգամանքների վերլուծության հիման վրա կարողանում է որակել կյանքի և առողջության, ազատության, սեփականության դեմ ուղղված հանցագործությունները: |
91. |
Ուսումնառության արդյունք 8 |
Ներկայացնել հասարակական անվտանգության և հասարակական կարգի, բնակչության առողջության, պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունները, որակել դրանք |
92. |
Կատարման չափանիշներ |
1) տալիս է հասարակական անվտանգության և հասարակական կարգի, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր քրեաիրավական բնութագիրը, 2) տալիս է պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր քրեաիրավական բնութագիրը, 3) ներկայացված փաստական հանգամանքների վերլուծության հիման վրա կարողանում է որակել հասարակական անվտանգության և հասարակական կարգի, բնակչության առողջության, պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունները: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ» |
93. |
Մոդուլի դասիչը |
ՈՍՏԳ -5-19-007 |
94. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլը նախատեսված է սովորողին քրեական դատավարության իրավունքի հիմնական դրույթների, դատավարության սկզբունքների, դատավարության մասնակիցների և քրեական դատավարությանը մասնակցող անձանց դատավարական կարգավիճակի, դատավարության մասնակիցների նկատմամբ կիրառվող դատավարական հարկադրանքի միջոցների, քրեական գործով ապացույցների ու ապացուցման, ինչպես նաև քրեական գործով մինչդատական վարույթի վերաբերյալ գիտելիքներ հաղորդելու համար: |
95. |
Մոդուլի տևողությունը |
72 ժամ |
96. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլը ուսումնասիրելու համար` սովորողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ՈՍՏԳ -5-19-001 «Պետության և իրավունքի տեսության հիմունքներ», ՈՍՏԳ -5-19-002 «ՀՀ սահմանադրական իրավունք», ՈՍՏԳ -5-19-003 «ՀՀ իրավապահ մարմիններ» և ՈՍՏԳ -5-19-006 «ՀՀ քրեական իրավունք» մոդուլները: |
97. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
98. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնում է քրեական դատավարության իրավունքի հիմնական դրույթները, քրեական դատավարության խնդիրները և սկզբունքները, քրեական դատավարության սուբյեկտները, դասակարգում ու բնորոշում դրանք |
99. |
Կատարման չափանիշներ |
1) բնորոշում է քրեական դատավարության հասկացությունը և խնդիրները, թվարկում և նկարագրում դրա փուլերը, բնորոշում հիմնական քրեադատավարական հասկացությունները, 2) ներկայացնում է քրեական դատավարության սկզբունքները, բացատրում դրանց ազդեցությունը քրեադատավարական հարաբերությունների կարգավորման վրա, 3) թվարկում և դասակարգում է քրեական դատավարության սուբյեկտներին, բացատրում նրանց կարգավիճակի առանձնահատկությունները: |
100. |
Ուսումնառության արդյունք 2 |
Հասկանում և մեկնաբանում է ապացույցների էությունը և ապացուցման գործընթացը |
101. |
Կատարման չափանիշներ |
1) սահմանում է ապացույցների հասկացությունը, թվարկում ու բնորոշում դրանց տեսակները, որպես ապացույց չթույլատրվող նյութերը, 2) բնութագրում է քրեական գործով ապացուցման առարկան և սահմանները, 3) ներկայացնում է ապացուցման գործընթացի փուլերը: |
102. |
Ուսումնառության արդյունք 3 |
Ներկայացնում է կիրառման ենթակա դատավարական հարկադրանքի միջոցները |
103. |
Կատարման չափանիշներ |
1) սահմանում է դատավարական հարկադրանքի միջոցների հասկացությունը, ներկայացնում դրանց համակարգը, 2) սահմանում է ձերբակալման հասկացությունը, առանձնացնում դրա տեսակները, բնութագրում ձերբակալման հիմքերը և դատավարական կարգը, 3) սահմանում է խափանման միջոցների հասկացությունը, առանձնացնում դրանց տեսակները, ներկայացնում դրանց կիրառման հիմքերը և բացատրում կիրառման դատավարական կարգը, 4) բացատրում է դատավարական հարկադրանքի այլ միջոցների կիրառման հիմքերը և կարգը: |
104. |
Ուսումնառության արդյունք 4 |
Ներկայացնում է քրեական գործի հարուցման փուլի խնդիրները, նշանակությունը, քրեական գործի հարուցման դատավարական կարգը |
105. |
Կատարման չափանիշներ |
1) թվարկում ու բացատրում է քրեական գործի հարուցման առիթները և հիմքերը, 2) թվարկում է քրեական գործ հարուցելու իրավունք ունեցող մարմիններին և պաշտոնատար անձանց, 3) ներկայացնում է քրեական գործ հարուցելու կարգը, 4) ներկայացում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները: |
106. |
Ուսումնառության արդյունք 5 |
Ներկայացնում է նախնական քննության փուլի խնդիրները, նշանակությունը, իրականացման ընդհանուր պայմանները, հետաքննության մեկնարկը, անհետաձգելի քննչական գործողությունների իրականացման կարգը և հետաքննության ավարտման ձևերը |
107. |
Կատարման չափանիշներ |
1) բնութագրում է նախնական քննության հասկացությունը, նշանակությունը և խնդիրները, 2) ներկայացնում է նախնական քննության ձևերը, նախաքննության ընդհանուր դրույթները, 3) թվարկում և բացատրում է նախաքննության մարմինների լիազորությունները, 4) ներկայացնում և բացատրում է հետաքննության` որպես նախնական քննության ձևի խնդիրները, նշանակությունը, թվարկում է հետաքննության մարմիններին, 5) կարողանում է բացատրել ու ներկայացնել քննչական անհետաձգելի գործողությունների (դեպքի վայրի զննություն, համեմատական հետազոտությունների համար նմուշների հավաքում, վկայի ու տուժողի հարցաքննություն, փորձաքննության նշանակում և այլն) իրականացման դատավարական կարգը, կատարել ու ամրագրել դրանց ընթացքն ու արդյունքները, 6) ներկայացնում և մեկնաբանում է հետաքննության ավարտման ձևերը, բացատրում է հետաքննության ավարտման դատավարական կարգը: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԴԱՏԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ՀՈԳԵԲՈՒժՈՒԹՅՈՒՆ» |
108. |
Մոդուլի դասիչը |
ՈՍՏԳ -5-19-008 |
109. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլը նախատեսված է սովորողին դատական բժշկության հիմնարար խնդիրների, դատաբժշկական և դատահոգեբուժական փորձաքննությունների դատավարական, կազմակերպչական հիմունքների վերաբերյալ գիտելիքներ հաղորդելու համար: |
110. |
Մոդուլի տևողությունը |
32 ժամ |
111. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլը ուսումնասիրելու համար սովորողը պետք է նախապես ուսումնասիրած լինի կամ զուգընթաց ուսումնասիրի ՈՍՏԳ-5-19-009 «Կրիմինալիստիկա» և ՈՍՏԳ -5-19-007 «ՀՀ քրեական դատավարության իրավունք» մոդուլները: |
112. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
113. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել դատական բժշկության առարկան, խնդիրները դատավարական և կազմակերպչական հիմունքները |
114. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է դատական բժշկության առարկան և խնդիրները, 2) ներկայացնում է դատաբժշկական փորձաքննության դատավարական և կազմակերպչական հիմունքները, 3) տարբերում է դատաբժշկական փորձաքննության անցկացման տեսակները, 4) ներկայացնում է դատաբժշկական փորձագետի իրավունքներն ու պարտականությունները: |
115. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացել մեխանիկական գործոններից առաջացող առողջության քայքայման և մահվան հատկանիշները |
116. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է վնասվածքների բժշկական բնութագիրը, դրանց դասակարգումը` կախված ծագման մեխանիզմից, 2) թվարկում և բնութագրում է բարձրությունից վայր ընկնելուց, փոխադրամիջոցներից, սուր և բութ գործիքներից առաջացած վնասվածքների հատկանիշները, 3) ներկայացնում է հրազենային վնասվածքների դատաբժշկական փորձաքննության առանձնահատկությունները: |
117. |
Ուսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել առողջության քայքայումը և մահը սուր թթվածնային անբավարարությունից, ֆիզիկական գործոնների և թունավոր նյութերի ազդեցությունից |
118. |
Կատարման չափանիշներ |
1) Նկարագրում է կախումը, օղով և ձեռքերով խեղդումը, ջրահեղձումը, 2) բնորոշում է բարձր և ցածր ջերմաստիճանների, մթնոլորտային ճնշման ազդեցության առանձնահատկությունները, 3) դասակարգում է թունավորումները, թույների ներգործության պայմանները: |
119. |
Ուսումնառության արդյունք 4 |
Ներկայացնել դատական հոգեբուժության առարկան, խնդիրները դատավարական և կազմակերպչական հիմունքները |
120. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է դատական հոգեբուժության առարկան և խնդիրները, 2) ներկայացնում է դատահոգեբժշկական փորձաքննության դատավարական և կազմակերպչական հիմունքները, 3) տարբերում է դատահոգեբժշկական փորձաքննության անցկացման տեսակները, 4) ներկայացնում է դատահոգեբժշկական փորձագետի իրավունքներն ու պարտականությունները: |
121. |
Ուսումնառության արդյունք 5 |
Ներկայացնել հոգեկան հիվանդությունների ախտանիշները |
122. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է ընկալման խանգարումները, 2) ներկայացնում է հիշողության խանգարումները, 3) ներկայացնում է մտածողության խանգարումները, 4) ներկայացնում է բանականության խանգարումները, 5) ներկայացնում է հուզական ոլորտի խանգարումները: |
123. |
Ուսումնառության արդյունք 6 |
Ներկայացնել ալկոհոլամոլության և թմրամոլության կլինիկական դրսևորումները և դատահոգեբուժական գնահատականը |
124. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է ալկոհոլամոլությունը և թմրամոլությունը, 2) ներկայացնում է ալկոհոլամոլության և թմրամոլության կլինիկական դրսևորումները, 3) ներկայացնում է հարբածության աստիճանները: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԿՐԻՄԻՆԱԼԻՍՏԻԿԱ» |
125. |
Մոդուլի դասիչը |
ՈՍՏԳ -5-19-009 |
126. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլը նախատեսված է սովորողին կրիմինալիստիկայի ընդհանուր և հատուկ խնդիրների, համակարգի և մեթոդների, կրիմինալիստիկական տեխնիկայի համակարգի ու նշանակության, հանցագործությունների քննության, բացահայտման և կանխման գործում դրա հնարավորությունների, քննչական առանձին գործողությունների կատարման մարտավարական հնարքների ու առանձնահատկությունների մասին գիտելիքներ հաղորդելու համար: |
127. |
Մոդուլի տևողությունը |
128 ժամ |
128. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլը ուսումնասիրելու համար սովորողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ՈՍՏԳ -5-19-006 «ՀՀ քրեական իրավունք» և ՈՍՏԳ-5-19-007 «ՀՀ քրեական դատավարության իրավունք» մոդուլները: |
129. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
130. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել կրիմինալիստիկայի ընդհանուր դրույթները, կրիմինալիստիկական լուսանկարչության և արտաքին հատկանիշներով անձի կրիմինալիստիկական նույնացման առանձնահատկությունները |
131. |
Կատարման չափանիշներ |
1) տալիս է կրիմինալիստիկա առարկայի հասկացությունը, թվարկում նրա խնդիրները և մեթոդները, կարողանում է բնորոշել կրիմինալիստիկական նույնացման, խմբային պատկանելիության պարզման և դիագնոստիկական խնդիրները, 2) բնութագրում է կրիմինալիստիկական նույնացման մեթոդիկան, թվարկում օբյեկտները և տեսակները, 3) բացատրում և ներկայացնում է կրիմինալիստիկական լուսանկարչության դերը, դրա համակարգը և կիրառվող քրեատեխնիկական միջոցները, ստացված արդյունքների դատավարական ամրագրման կարգը, 4) ներկայացնում է անձի արտաքին հատկանիշների նկարագրման միասնական տերմինաբանությունը, առանձնացնում դրանց կիրառման շրջանակները: |
132. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել դատական հետքաբանության դերն ու նշանակությունը, կենսաբանական ծագման հետքերի, միկրոմասնիկների, այլ ապացույցների դերն ու նշանակությունը, դրանց հավաքման, ամրագրման, ստուգման և գնահատման գործում |
133. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է դատական հետքաբանության հասկացությունը, հետքերի դասակարգումը, դրանց հայտնաբերման, ամրագրման, զննման և վերցնելու հիմունքները, 2) տարբերում և թվարկում է մարդու կողմից թողնված և կրիմինալիստիկական հետազոտման ենթակա բոլոր հետքերը, տիրապետում դրանք հայտնաբերելու, ամրագրելու և ուսումնասիրելու հնարքներին, 3) ներկայացնում է առարկաների ու մեխանիզմների կողմից թողնվող, ինչպես նաև կոտրանքի հետքերը, բացատրում դրանք հայտնաբերելու, ամրագրելու և ուսումնասիրելու եղանակները, 4) ներկայացնում է տրանսպորտային միջոցների կողմից թողնվող հետքերը և բացատրում դրանք հայտնաբերելու, ամրագրելու և ուսումնասիրելու եղանակները, 5) ներկայացնում է կենսաբանական (արյան, քրտինքի, թքի և սերմնահեղուկի) ծագման հետքերի տեսակները, տիրապետում հետքերի դասակարգման, դրանց հայտնաբերման, ամրագրման, զննման և վերցնելու հիմունքներին, 6) ներկայացնում է միկրոմասնիկների հասկացությունը և դրանց հայտնաբերման, ամրագրման, զննման և վերցնելու հնարքները: |
134. |
Ուսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել զենքի կիրառությունից առաջացող և կրիմինալիստիկական նշանակություն ունեցող հետքերը, ինչպես նաև դրանց հավաքման, ամրագրման, ստուգման և գնահատման կարգը, փաստաթղթերի կրիմինալիստիկական հետազոտության առանձնահատկությունները, դրանց դերը նախնական քննության շրջանակում, նմուշներ վերցնելու կրիմինալիստիկական առանձնահատկությունները, կրիմինալիստիկական հաշվառումների հասկացությունը, տեսակները, դերն ու նշանակությունը հանցագործությունների բացահայտման գործում |
135. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է դատական զինագիտության հասկացությունը, տարբերում դրա խնդիրներն ու օբյեկտները, թվարկում նման հետազոտություններով լուծվող հարցերը, 2) բնութագրում է հրազենի կիրառումից արգելքների վրա առաջացող կրակոցի հետքերը, բնորոշում է փամփուշտների, պարկուճների ու գնդակների վրա զենքի առանձին դետալներից առաջացած հետքերը, 3) բնութագրում է ռազմամթերքի կիրառումից առաջացած հետքերը, 4) բնորոշում է սառը և նետողական զենքին և կառուցվածքով դրանց նմանվող առարկաներին ներկայացվող քրեագիտական պահանջները, 5) ներկայացնում է փաստաթղթերի դատավարական և կրիմինալիստիկական հասկացությունն ու նշանակությունը, 6) տարբերում և բնորոշում է ձեռագրի կրիմինալիստիկական հետազոտման տեսակներն ու նույնացման հատկանիշները, 7) թվարկում է փաստաթղթերի նախնական բովանդակության մեջ կատարվող փոփոխությունների եղանակները, դրանց հատկանիշները, հետազոտման մեթոդները, 8) ներկայացնում է նմուշներ վերցնելու անհրաժեշտ միջոցները, եղանակները և հնարքները հաշվի առնելով օբյեկտի բնութագիրն ու առանձնահատկությունները, 9) ներկայացնում է կրիմինալիստիկական հաշվառումների հնարավորությունները, 10) բացատրում է կրիմինալիստիկական հաշվառումների առանձին տեսակների խնդիրներն ու վարման, ինչպես նաև դրանցից օգտվելու կարգը: |
136. |
Ուսումնառության արդյունք 4 |
Ներկայացնել կրիմինալիստիկական մարտավարության համակարգն ու խնդիրները, պլանավորմանը ներկայացվող պահանջները և վարկածների տեսակները, դեպքի վայրի զննության ընդհանուր դրույթները, փուլերը, ամրագրման եղանակները, արձանագրության կազմմանը ներկայացվող պահանջները |
137. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է կրիմինալիստիկական մարտավարության ընդհանուր դրույթները, 2) կարողանում է իրականացնել առանձին քննչական գործողությունների պլանավորում` ապահովելով դրանց կատարմանը ներկայացվող պահանջները, 3) կարողանում է վարկածներ առաջադրել, ինչպես նաև ցույց տալ դրանց ստուգման առանձնահատկությունները, 4) ներկայացնում է դեպքի վայրի զննության հասկացությունը և ընդհանուր դրույթները, 5) տարբերում է դեպքի վայրի զննության եղանակները, թվարկում է արդյունքների ամրագրման պարտադիր և լրացուցիչ տեսակներն` ըստ քրեական դատավարության օրենսգրքի, 6) կարողանում է կազմակերպել դեպքի վայրի պահպանությունը, որոշել դրա սահմանները, 7) կարողանում է անհրաժեշտ նյութերի և միջոցների օգտագործմամբ վերցնել և փաթեթավորել տարբեր տեսակի հետքեր, 8) տիրապետում է արձանագրության կազմմանը ներկայացվող պահանջներին, կազմում է արձանագրություն: |
138. |
Ուսումնառության արդյունք 5 |
Ներկայացնել խուզարկության, հարցաքննության, ինչպես նաև փորձաքննությունների նշանակման դերն ու նշանակությունը ապացույցների հավաքման, ամրագրման, ստուգման և գնահատման գործում |
139. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է թվարկված քննչական գործողությունների հասկացությունը, տեսակները, տարբերությունը այլ քննչական գործողություններից, 2) տարբերում է թվարկված քննչական գործողությունների փուլերը ըստ բովանդակության, 3) ներկայացնում է տուժողի հարցաքննության մարտավարական առանձնահատկությունները, 4) ներկայացնում է վկայի հարցաքննության մարտավարական առանձնահատկությունները, 5) ներկայացնում է կասկածյալի հարցաքննության մարտավարական առանձնահատկությունները, 6) ներկայացնում է առերեսման մարտավարական առանձնահատկությունները, 7) տիրապետում է արձանագրությունների կազմմանը ներկայացվող պահանջներին, 8) ներկայացնում է փորձաքննության հասկացությունը, փորձագիտական հիմնարկների հնարավորությունները, տեսակներն ըստ գիտության բնագավառների և քրեական դատավարության օրենսգրքի, 9) տարբերում է փորձաքննության նշանակման նախապատրաստության ընթացքում լուծվող խնդիրները, 10) ձևակերպում է կոնկրետ իրադրությունում փորձագետին առաջադրվող հարցերը, 11) տիրապետում է փորձաքննության նշանակման որոշման կազմմանը ներկայացվող պահանջներին: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԱՍՆԱՎՈՐ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ» |
140. |
Մոդուլի դասիչը |
ՈՍՏԳ -5-19-010 |
141. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլը նախատեսված է սովորողին մասնավոր իրավունքի ընդհանուր դրույթների, մասնավորապես, քաղաքացիական իրավունքի կարգավորման առարկայի, մեթոդի, սկզբունքների, աղբյուրների, քաղաքացիական իրավահարաբերությունների սուբյեկտների, օբյեկտների, քաղաքացիական իրավունքների իրականացման և պաշտպանության միջոցների, ներկայացուցչության, ժամկետների, սեփականության իրավունքի, պարտավորական իրավունքի, ամուսնաընտանեկան հարաբերությունների, աշխատաժամանակի և հանգստի ժամանակի, հայցային վարույթի վերաբերյալ գիտելիքներ հաղորդելու համար: Մոդուլի նպատակն է նաև նրանց մոտ ձևավորել քաղաքացիաիրավական հարաբերություններով պայմանավորված իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու կարողություններ: |
142. |
Մոդուլի տևողությունը |
24 ժամ լսարանային |
143. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելու համար սովորողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ՈՍՏԳ-5-19-001 «Պետության և իրավունքի տեսության հիմունքներ», ՈՍՏԳ-5-19-002 «Սահմանադրական իրավունք» մոդուլները: |
144. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
145. |
Ուսումնառության արդյունք 1 |
Բնորոշել քաղաքացիական իրավունքի կարգավորման առարկան, մեթոդը և սկզբունքները, սահմանազատել քաղաքացիական իրավունքն իրավունքի այլ ճյուղերից, իմանալ աղբյուրները և իրավահարաբերությունների ծագման հիմքերը |
146. |
Կատարման չափանիշներ |
1) սահմանում է քաղաքացիական իրավունքի կարգավորման առարկան և կարգավորման մեթոդի առանձնահատկությունները, 2) ներկայացնում է քաղաքացիական իրավունքի սկզբունքները, դրանց նշանակությունը, 3) թվարկում է քաղաքացիական իրավունքի աղբյուրները և դրանց աստիճանակարգումն ըստ իրենց իրավաբանական ուժի, 4) ճիշտ է բնորոշում անալոգիայի կիրառման անհրաժեշտությունը և տեսակները, 5) ճիշտ է ներկայացնում քաղաքացիական իրավահարաբերությունների հասկացությունը և դրանց ծագման, փոփոխման և դադարման հիմքերը: |
147. |
Ուսումնառության արդյունք 2 |
Սահմանել քաղաքացիական իրավահարաբերությունների սուբյեկտային կազմը, դրանց իրավունակությանն ու գործունակությանը ներկայացվող պահանջները, իրավահարաբերության օբյեկտի հասկացությունը և տեսակները, բովանդակությունը |
148. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է ներկայացնում` որպես քաղաքացիական իրավունքի սուբյեկտ ֆիզիկական անձանց իրավունակության ծագման և դադարման հիմքերը, 2) սահմանում է քաղաքացիների գործունակության հասկացությունը և տեսակները, 3) ներկայացնում է անձին անհայտ բացակայող և մահացած ճանաչելու ինստիտուտները, նրանց անհատականացման միջոցները, 4) ճիշտ է բնորոշում իրավաբանական անձ հասկացությունը, տեսակները և հատկանիշները, նրանց ստեղծման, վերակազմակերպման և լուծարման կարգը, 5) ներկայացնում է պետությունը և համայնքները` որպես քաղաքացիական իրավունքի հատուկ սուբյեկտներ, նրանց իրավասուբյեկտությունը, 6) սահմանում է քաղաքացիական իրավահարաբերության օբյեկտի հասկացությունը և տեսակները, 7) սահմանում է գույքի հասկացությունը և տեսակները: |
149. |
Ուսումնառության արդյունք 3 |
Բնորոշել ներկայացուցչության հասկացությունը և տեսակները, ժամկետների տեսակները և հաշվարկման կարգը |
150. |
Կատարման չափանիշներ |
1) սահմանում է ներկայացուցչությունը, 2) ճիշտ է ներկայացնում ներկայացուցչության տեսակները, 3) սահմանում է լիազորագրի հասկացությունը, ձևը և բովանդակությունը, 4) սահմանում է ժամկետների հասկացությունը, տեսակները և հաշվարկման կարգը, 5) ճիշտ է ներկայացնում հայցային վաղեմության ժամկետները: |
151. |
Ուսումնառության արդյունք 4 |
Տարբերակել և բնորոշել սեփականության իրավունքը որպես քաղաքացիական իրավունքի ինստիտուտ |
152. |
Կատարման չափանիշներ |
1) սահմանում է սեփականության իրավունքի հասկացությունը և բովանդակությունը, 2) ներկայացնում է սեփականության իրավունքի ձեռքբերման և դադարման հիմքերը, 3) ներկայացնում է ընդհանուր սեփականության իրավունքի առանձնահատկությունները, 4) կարողանում է տարբերել այլ իրային իրավունքները, 5) ներկայացնում է իրային իրավունքի պաշտպանության միջոցները: |
153. |
Ուսումնառության արդյունք 5 |
Տարբերակել և բնորոշել պարտավորական իրավունքը որպես քաղաքացիական իրավունքի ինստիտուտ |
154. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է սահմանում պարտավորության հասկացությունը և ծագման հիմքերը, 2) ներկայացնում է պարտավորության սուբյեկտային կազմը և սուբյեկտների փոփոխման հիմքերը պարտավորության մեջ, 3) կարողանում է բնութագրել պարտավորության կատարման սկզբունքները, վայրը, ժամանակը և եղանակը, 4) ներկայացնում է պարտավարության դադարման հիմքերը: |
155. |
Ուսումնառության արդյունք 6 |
Տարբերակել աշխատաժամանակը և հանգստի ժամանակը |
156. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է աշխատաժամանակի տևողությունը և կարգը, 2) ներկայացնում է հանգստի ժամանակի տևողությունը և կարգը, 3) ներկայացնում է հանգստի տեսակները: |
157. |
Ուսումնառության արդյունք 7 |
Տարբերակել ամուսնության իրավական կարգավորումները ՀՀ-ում |
158. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացում է ամուսնաընտանեկան հարաբերությունները, 2) բնորոշում է ամուսնության կնքման կարգն ու պայմանները, 3) ներկայացնում է ամուսնության դադարման և անվավերության տարբերությունը, 4) ներկայացնում է ամուսինների և ընտանիքի մյուս անդամների ալիմենտային պարտավորությունները միմյանց նկատմամբ, 5) տարբերակել և բնորոշել ոստիկանության լիազորությունները ընտանեկան բռնության կանխարգելման գործում: |
159. |
Ուսումնառության արդյունք 8 |
Բնորոշել հայցային վարույթի հասկացությունը և էությունը |
160. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է հայցի տարրերը և տեսակները, 2) տարբերակում է հայցի իրավունքը և հայց հարուցելու իրավունքը, 3) ներկայացնում է հայցի դեմ պատասխանողի շահերի պաշտպանության դատավարական միջոցները, 4) ներկայացնում է հայցի ապահովման հասկացությունը և տեսակները: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՏԵՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ» |
161. |
Մոդուլի դասիչը |
ՈՍՏԳ -5-19-011 |
162. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է սովորողին տալ գիտելիքներ ստորաբաժանումներում օգտագործվող տեղագրական փաստաթղթերի, դրանց բովանդակության ու նշանակության ընթերցման և օգտագործման վերաբերյալ: Ձևավորել հմտություններ` տեղագրական քարտեզները կարդալու, տեղանքի, այնտեղ գտնվող օբյեկտների, շինությունների տակտիկական հատկությունները գնահատելու, տեղանքում քարտեզով և առանց դրա կողմնորոշվելու, տեղանքի առանձին հատվածների պլաններ գծագրելու, քարտեզի կամ պլանի վրա ծառայողական և օպերատիվ իրադրությունը պատկերելու համար: |
163. |
Մոդուլի տևողությունը |
16 ժամ |
164. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլը ուսումնասիրելու համար նախնական հմտություններ և կարողություններ չեն պահանջվում: |
165. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
166. |
Ուսումնառության արդյունք 1 |
Տիրապետում է տեղանքում քարտեզով և առանց քարտեզի կողմնորոշման, չափումներ կատարելու հմտություններին |
167. |
Կատարման չափանիշներ |
1) կարողանում է կողմնորոշվել տեղանքում առանց քարտեզի, ընտրել շարժման ուղղությունը և կողմնորոշիչների միջոցով առանց շեղման հասնել նպատակակետին, 2) կարողանում է քարտեզով կողմնորոշվել տեղանքում, 3) գիտի տեղագրական պայմանական նշանները, կարողանում է պատկերել իրադրությունը, 4) կարողանում է չափել կետերի միջև եղած հեռավորությունը, որոշել կետերի կոորդինատները, 5) կարողանում է որոշել ազիմուտը և շարժվել նրանով: |
168. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ունի գիտելիքներ տեղագրական քարտեզների /պլան-գծագրի/ ոստիկանությունում դերի, նշանակության վերաբերյալ, կարդում է տեղագրական քարտեզներ |
169. |
Կատարման չափանիշներ |
1) կարողանում է դասակարգել տեղագրական քարտեզները, 2) կարողանում է ուսումնասիրել տեղանքը և ճիշտ օգտագործել տեղանքի տակտիկական առանձնահատկությունները, 3) կարողանում է ճիշտ աշխատել ծառայողական գրաֆիկական փաստաթղթերով, 4) կարողանում է քարտեզի վրա պատկերել օպերատիվ-ծառայողական իրադրությունը, 5) կարողանում է օգտագործել տեղագրական գիտելիքները` դեպքի վայրի զննության արդյունքներն ամրագրելիս: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄ ԵՎ ԳԱՂՏՆԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» |
170. |
Մոդուլի դասիչը |
ՈՍՏԳ -5-19-012 |
171. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլը նախատեսված է սովորողին գաղտնիության ռեժիմի հասկացության, տեղեկությունների գաղտնագրման, պահպանման, գաղտնազերծման և արխիվացման, գաղտնի գործավարության, գաղտնիության ռեժիմի ապահովման նկատմամբ վերահսկողության վերաբերյալ գիտելիքներ հաղորդելու համար: |
172. |
Մոդուլի տևողությունը |
28 ժամ |
173. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլը ուսումնասիրելու համար նախնական հմտություններ և կարողություններ չեն պահանջվում: |
174. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
175. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել ոստիկանությունում գաղտնիության ռեժիմի հասկացությունը, նշանակությունը, տեղեկությունների գաղտնագրման, պահպանման, գաղտնազերծման և արխիվացման կարգը |
176. |
Կատարման չափանիշներ |
1) տալիս է գաղտնիության ռեժիմի հասկացությունը, բնորոշում դրա իրավական հիմքը, նշանակությունը, պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների գաղտնիության աստիճանները, 2) ներկայացնում է գաղտնիության ռեժիմի գործնական ապահովման միջոցները, հատուկ ռեժիմային, հատուկ կարևորության և ռեժիմային օբյեկտների ցանկում ոստիկանության ստորաբաժանումների ընդգրկման կարգը, 3) ներկայացնում է գաղտնիության ռեժիմի ապահովման ուղղությամբ ոստիկանության և նրա կառուցվածքային ստորաբաժանումների հիմնական խնդիրները, ինչպես նաև գաղտնիության ռեժիմի ապահովման ուղղությամբ ոստիկանության քարտուղարության աշխատակիցների իրավունքները և պարտականությունները, 4) ներկայացնում է տեղեկությունների գաղտնագրման հասկացությունը և սկզբունքները, 5) թվարկում է պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը, գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը, տեղեկությունների ընդգրկման, գաղտնիության աստիճանի որոշման և փոփոխման կարգը, 6) ներկայացնում է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանման ժամկետները, դրանց երկարացման կարգը, գաղտնազերծման հիմքերը: |
177. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել գաղտնի գործավարության կարգը, վերահսկողությունը գաղտնիության ռեժիմի կանոնների պահպանման նկատմամբ և նախատեսվող պատասխանատվությունը խախտումների դեպքում: |
178. |
Կատարման չափանիշներ |
1) տալիս է գաղտնի գործավարության հասկացությունը, 2) ներկայացնում է ոստիկանությունում շրջանառվող գաղտնի փաստաթղթերի կազմման, տպագրման, հաշվառման դրանց վարման և պահպանման կարգը, 3) ներկայացնում է գաղտնի գործերի /փաստաթղթերի/ անվանացուցակը, արխիվային պահպանման հանձնելու, դրանց հետ ծանոթանալու և ոչնչացնելու, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում տարհանելու կարգը, 4) ներկայացնում է ոստիկանության վերադաս ստորաբաժանումների կողմից գաղտնիության ռեժիմի ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, 5) ներկայացնում է գաղտնիության ռեժիմի ուղղությամբ ոստիկանության ծառայողների ընդհանուր և հատուկ պարտականությունները, 6) ներկայացնում է գաղտնի տեղեկությունների տարածման, գաղտնի փաստաթղթերի կորստի և մյուս խախտումների համար պատասխանատվության ենթարկելու կարգը: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» |
179. |
Մոդուլի դասիչը |
ՈՍՏԳ -5-19-013 |
180. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլը նախատեսված է «ոստիկանության-սպա» որակավորմամբ մասնագետի պատրաստման համար: Մոդուլի նպատակն է սովորողի մոտ ձևավորել ոստիկանության սպառազինությունում առկա հրազենի տեսակների հետ վարվելու անվտանգության կանոնները պահպանելու, ծառայողական գործունեության ընթացքում տարբեր իրավիճակներում զենք գործադրելու և հակաիրավական գործողությունները զենքի միջոցով կանխարգելելու գործնական հմտություններ և կարողություններ: |
181. |
Մոդուլի տևողությունը |
66 ժամ |
182. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլը ուսումնասիրելու համար նախնական հմտություններ և կարողություններ չեն պահանջվում: |
183. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
184. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել և բնութագրել ոստիկանությունում առկա հրազենի տեսակների մարտավարատեխնիկական հատկանիշները և կառուցվածքը |
185. |
Կատարման չափանիշներ |
1) կարողանում է բնութագրել «Մակարով» ատրճանակի մարտավարատեխնիկական հատկանիշները, 2) կարողանում է բնութագրել «Մակարով» ատրճանակի մասերի ու մեխանիզմների աշխատանքի սկզբունքները, 3) կարողանում է բնութագրել «Կալաշնիկով» ինքնաձիգների մարտավարատեխնիկական հատկանիշները, տարատեսակները, 4) կարողանում է բնութագրել «Կալաշնիկով» ինքնաձիգի մասերի ու մեխանիզմների աշխատանքի սկզբունքները, 5) կարողանում է բնութագրել բեկորային նռնակների կառուցվածքը, 6) կարողանում է բնութագրել փողատակի նռնակների և ձեռքի հակատանկային նռնակների կառուցվածքը: |
186. |
Ուսումնառության արդյունք 2 |
Տիրապետել զենքի հետ վարվելու անվտանգության կանոններին, մասնատման ու հավաքման կարգին |
187. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է ներկայացնում ոստիկանության սպառազինությունում առկա հրազենի տեսակների հետ վարվելու անվտանգության կանոնները, 2) ճիշտ է կատարում զենքի լիցքաթափում, ստուգում և պատրաստում մարտում գործադրման, 3) կարողանում է բնութագրել մարտական փամփուշտները, տարբերում է դրանք ըստ ներկվածության, 4) կարողանում է մասնատել, հավաքել և լիցքավորել փամփշտատուփը` ըստ ՀՈՒԾ պահանջների, 5) կարողանում է արագորեն վերացնել հրաձգության ժամանակ առաջացած խափանումները, 6) տարբերում է զենքը ըստ տեսակների, 7) ճիշտ է բնութագրում կրակոցի երևույթը, փուլերը, վառոդային գազերի ազդեցությունը զենքի փողի վրա, փողի պահպանության խնդիրները: |
188. |
Ուսումնառության արդյունք 3 |
Ցուցադրել գործնական հրաձգություն` կատարման պահանջներին համապատասխան |
189. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է ներկայացնում ՀՈՒԾ–ով նախատեսված նախապատրաստական, ուսումնական և ստուգողական հրաձգության վարժությունները, 2) կարողանում է հաշվեցուցակային զենքը նախապատրաստել մարտում կիրառելու համար, կատարել մաքրում և յուղում, 3) ճիշտ է կատարում հրաձգության հիմունքներն ու կանոնները, 4) կարողանում է հետախուզել նշանակետերը, որոշել դրանց հեռավորությունը, 5) կիրառում է հրաձգության բոլոր եղանակները, հաշվի է առնում օդերևութաբանական և ձգաբանական պայմանները, ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը, 6) տիրապետում է զենքի կիրառման մասնագիտական հմտություններին, 7) կարողանում է տակտիկական իրադրության /օպերատիվ իրադրության/ բարդ պայմաններում ինքնուրույն կերպով կրակ վարել, 8) կարողանում է կրակային առաջադրանքներ կատարել ստորաբաժանման կազմում: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՏՈՒԿ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» |
190. |
Մոդուլի դասիչը |
ՈՍՏԳ-5-19-014 |
191. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլը նախատեսված է «ոստիկանության-սպա» որակավորմամբ մասնագետի պատրաստման համար: Մոդուլի նպատակն է սովորողի մոտ ձևավորել հատուկ ֆիզիկական պատրաստականություն: Մասնագիտական գործունեությունը պահանջում է սովորողից ոչ միայն գիտելիքների իմացություն, կարողությունների հմտությունների ձևավորում, այլ նաև բարձր ֆիզիկական պատրաստվածություն: |
192. |
Մոդուլի տևողությունը |
244 ժամ |
193. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլը ուսումնասիրելու համար նախնական հմտություններ և կարողություններ չեն պահանջվում: |
194. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
195. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել ընդհանուր ֆիզիկական պատրաստականության մարզման մարտավարությունը |
196. |
Կատարման չափանիշներ |
1) ուժային վարժություններին բնորոշ են քաշային առարկաների տեղափոխումը, կամ դիմադրել արտաքին ազդեցությանը (ծանրաձողի բարձրացում, ձգումներ պտտաձողից, աշխատանք վարժասարքերով և այլն), 2) արագության վարժություններին բնորոշ է արագ ընթացքը և շարժումը տարածության մեջ (կարճ տարածության վազքեր, անցումներ հարվածներից և այլն), 3) դիմացկունության վարժություններին բնորոշ են և պահանջում են առավելագույն դիմադրողականություն ցիկլային ընթացքներին (միջին երկար տարածության վազքեր): |
197. |
Ուսումնառության արդյունք 2 |
Սպորտային և շարժողական խաղերի մարզման մարտավարություն |
198. |
Կատարման չափանիշներ |
1) զարգացնում է բարձր կոորդինացիա, արագություն, ճարպկություն, դիմացկունություն, 2) զարգացնում է բարձր շարժողական ունակություններ և հմտություններ (վազք թռիչք նետումներ): |
199. |
Ուսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել և բնութագրել ոստիկանությունում առկա կիրառվող հնարքների տեսակների մարտավարության հատկանիշները |
200. |
Կատարման չափանիշներ |
1) կարողանում է կատարել բերման ենթարկման հնարքներ, 2) կարողանում է ազատվել տարբեր բռնվածքներից, 3) կարողանում է կատարել տարբեր գցումներ և ցավեցնող հնարքներ, 4) կարողանում է ազատվել խեղդող բռնվածքներից, 5) կարողանում է պաշտպանվել ձեռքի և ոտքի հարվածներից: |
201. |
Ուսումնառության արդյունք 4 |
Ներկայացնել և բնութագրել ոստիկանությունում առկա կիրառվող հնարքների տեսակների մարտավարության հատկանիշները: |
202. |
Կատարման չափանիշներ |
1) կարողանում է պաշտպանվել ռետինե մահակի հարվածներից, 2) կարողանում է պաշտպանվել սառը զենքի սպառնումից, 3) կարողանում է պաշտպանվել հրազենի սպառնումից, 4) կարողանում է պաշտպանվել այլ առարկաների հարվածներից, 5) կարողանում է կատարել խուզարկումներ և կապումներ, 6) կարողանում է կատարել օգնության և փոխօգնության հնարքներ: |
203. |
Ուսումնառության արդյունք 5 |
Տիրապետել ձեռնամարտի հնարքներին և մարտական սամբոյին |
204. |
Կատարման չափանիշներ |
1) կատարում է բերման ենթարկման հնարքները, 2) կատարում և ազատվում է տարբեր բռնվածքներից, 3) կատարում է տարբեր գցումներ և ցավեցնող հնարքներ, 4) կատարում և ազատվում է խեղդող բռնվածքներից, 5) կատարում է պաշտպանություն ձեռքի և ոտքի հարվածներից: |
205. |
Ուսումնառության արդյունք 6 |
Տիրապետել զինաթափման, խուզարկման և ձեռնաշղթայի օգտագործման հնարքներին |
206. |
Կատարման չափանիշներ |
1) կատարում է պաշտպանություն ռետինե մահակի հարվածներից, 2) կատարում է պաշտպանություն սառը զենքի սպառնումից, 3) կատարում է պաշտպանություն հրազենի սպառնումից, 4) կատարում է խուզարկումներ և կապումներ, 5) կատարում է օգնության և փոխօգնության հնարքներ: |
207. |
Ուսումնառության արդյունք 7 |
Կատարել ըստ տարիքային խմբերի ֆիզիկական պատրաստականության նորմատիվային պահանջները: Ցուցադրել ձեռնամարտի, մարտական սամբոյի և զինաթափման հնարքները: |
208. |
Կատարման չափանիշներ |
1) կարողանում է կատարել հնարքները օրենքի սահմաններում, 2) իրավական հիմքերը սահմանվում են «ՀՀ ոստիկանության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև նորմատիվ իրավական այլ ակտերով: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՏՈՒԿ ՏԱԿՏԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» |
209. |
Մոդուլի դասիչը |
ՈՍՏԳ-5-19-015 |
210. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլը նախատեսված է սովորողին հատուկ տակտիկական պատրաստականության խնդիրների, հասարակական կարգի ապահովման վերակարգերի տեսակների և դրանց մարտավարության, ոստիկանության ծառայողների կողմից հատուկ միջոցների կիրառման կարգի վերաբերյալ գիտելիքներ հաղորդելու համար: Մոդուլի նպատակն է սովորեցնել ոստիկանության կողմից իրականացվող հատուկ միջոցառումների իրականացման կարգը, հասարակական կարգի պահպանության մարտավարությունը զանգվածային միջոցառումների ժամանակ, ինչպես նաև զանգվածային անկարգությունների կանխման և խափանման մարտավարությունը: |
211. |
Մոդուլի տևողությունը |
72 ժամ |
212. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլը ուսումնասիրելու համար սովորողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ՈՍՏԳ -5-19-011 «Տեղագրություն» մոդուլը: |
213. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
214. |
Ուսումնառության արդյունք 1 |
Տիրապետում է հատուկ տակտիկական պատրաստականության հասկացությանը, սկզբունքներին, խնդիրներին և իրավական ակտերին |
215. |
Կատարման չափանիշներ |
1) սահմանում է հատուկ տակտիկական պատրաստականության հասկացությունը, 2) թվարկում և բացատրում է հատուկ տակտիկական պատրաստականության սկզբունքները, 3) ներկայացնում է հատուկ տակտիկական պատրաստականության խնդիրները և ոլորտը կարգավորող իրավական ակտերը: |
216. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնում է ոստիկանության պարեկապահակետային ծառայության ընդհանուր բնութագիրը |
217. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է պարեկապահակետային ծառայության նշանակությունը և խնդիրները, 2) կարողանում է ներկայացնել պարեկապահակետային ծառայության վերակարգերի տեսակները, դրանց ծառայության մարտավարությունը, 3) ներկայացնում է պարեկապահակետային ծառայության վերակարգերի գործողությունները արտակարգ իրավիճակների ժամանակ, 4) ներկայացնում է զանգվածային միջոցառումների ժամանակ պարեկապահակետային ծառայության իրականացման կարգը: |
218. |
Ուսումնառության արդյունք 3 |
Տիրապետել հատուկ միջոցների մարտավարատեխնիկական բնութագրերին, անվտանգության պահանջներին և կիրառման առանձնահատկություններին |
219. |
Կատարման չափանիշներ |
1) կարողանում է տալ հատուկ միջոցների հասկացությունը, դասակարգել դրանք, 2) ներկայացնում է անհատական պաշտպանության միջոցները, 3) ներկայացնում է ակտիվ պաշտպանության միջոցները, 4) ներկայացնում է հատուկ միջոցառումների իրականացման հատուկ միջոցները: |
220. |
Ուսումնառության արդյունք 4 |
Իմանալ զանգվածային անկարգությունները կանխելու և խափանելու կարգը |
221. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է զանգվածային անկարգությունների հասկացությունը և առաջացման տեսակները, 2) ներկայացնում է ոստիկանության մարմինների գործողությունները զանգվածային անկարգությունների առաջացման նախնական փուլում, 3) ներկայացնում է զանգվածային անկարգությունների խափանման հատուկ միջոցառման կազմակերպումը, 4) ներկայացնում է զանգվածային անկարգությունների խափանմանը մասնակցող ուժերն ու միջոցները, 5) ներկայացնում է զանգվածային անկարգությունները խափանելու մարտավարությունը: |
222. |
Ուսումնառության արդյունք 5 |
Տիրապետում է հատուկ միջոցառման հասկացությանը |
223. |
Կատարման չափանիշներ |
1) սահմանում է հատուկ միջոցառումը, 2) գիտի հատուկ միջոցառումների ուժերի և միջոցների կազմը, 3) կարողանում է ներկայացնել թաքստոցներում գտնվող զինված հանցագործների վնասազերծման կարգը, 4) ներկայացնում է հասարակական վայրերում տարբեր իրավիճակներում զինված հանցագործների վնասազերծման և ձերբակալման կարգը, 5) ներկայացնում է զինված հանցագործների վնասազերծման և ձերբակալման կարգը ոչ մարդաշատ վայրերում, 6) ներկայացնում է ավտոտրանսպորտով շարժվող զինված հանցագործների վնասազերծման և ձերբակալման կարգը, 7) ներկայացնում է զինված հանցագործների վնասազերծման և ձերբակալման կարգը գնացքի վագոնում, 8) ներկայացնում է զինված հանցագործների վնասազերծման և ձերբակալման կարգը գիշերային ժամերին: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ» |
224. |
Մոդուլի դասիչը |
ՈՍՏԳ-5-19-016 |
225. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է սովորողի մոտ ձևավորել մասնագիտական գործունեության ընթացքում սեփական հոգեբանական ներուժը ակտիվորեն օգտագործելու կարողություններ, ինչպես նաև ոստիկանին անհրաժեշտ հոգեբանական գիտելիքներ և որակներ` քաղաքացիների հետ շփման ընթացքում դրանք արդյունավետ կիրառելու համար: |
226. |
Մոդուլի տևողությունը |
46 ժամ |
227. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլը ուսումնասիրելու համար նախնական հմտություններ և կարողություններ չեն պահանջվում: |
228. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
229. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ոստիկանության մարմնի ապագա աշխատակիցը պետք է կարողանա բնորոշել անձի և խմբի հոգեկան գործունեության օրինաչափությունները, ներկայացնել ոստիկանության ծառայողի գործունեության հոգեբանական առանձնահատկությունները: |
230. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է ներկայացնում անձի հոգեբանական կառուցվածքը, անձ-մասնագետի ձևավորման գործընթացը, ոստիկանական գործունեության մեջ մասնագիտական ադապտացիայի և մասնագիտական դեֆորմացիայի առանձնահատկությունները, 2) ճիշտ է ներկայացնում և բացատրում մասնագիտական գործունեությանն ուղեկցող սոցիալ-հոգեբանական երևույթները /հասարակական կարծիք, ասեկոսներ, հակաիրավական դիրքորոշումներ և այլն/, ինչպես նաև խմբային հոգեբանության և արտախմբային վարքագծի երևույթները, 3) կարողանում է բնորոշել ոստիկանության առանձին ծառայությունների հոգեբանական առանձնահատկությունները, 4) ճիշտ է ներկայացնում շեղվող վարքը պայմանավորող հոգեբանական գործոնները, հանցագործների առանձին տիպերի հոգեբանական առանձնահատկությունները: |
231. |
Ուսումնառության արդյունք 2 |
Կիրառել հոգեբանական գիտելիքները մասնագիտական խնդիրների լուծման գործում |
232. |
Կատարման չափանիշներ |
1) Կարողանում է վերլուծել և մեկնաբանել անձի անհատական հոգեբանական առանձնահատկությունները, հաշվի առնելով խառնվածքի և անձնային գծերի հոգեբանական առանձնահատկությունները ճիշտ է կառուցում ծառայողական շփումները քաղաքացիների հետ, 2) տիրապետում է տուժողի հետ հոգեբանական աշխատանքի հմտություններին, 3) կոնֆլիկտային իրավիճակներում քաղաքացիների հետ հաղորդակցվելիս կարողանում է օգտագործել ներգործության հոգեբանական հնարներ, 4) կարողանում է իրականացնել օպերատիվ իրադրության հոգեբանական վերլուծություն, կիրառել հոգեբանական գիտելիքները քննչական գործողությունների իրականացման ընթացքում: |
233. |
Ուսումնառության արդյունք 3 |
Կառավարել սթրեսը և ժամանակը, լուծել պրոբլեմներ և կոնֆլիկտներ |
234. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է ներկայացնում սթրեսի կանխարգելման և անխուսափելի սթրեսին դիմակայելու մեթոդները, 2) ճիշտ է պլանավորում իր ծառայությունը, 3) ճիշտ է ներկայացնում ժամանակի արդյունավետ օգտագործման միջոցները, 4) բացահայտում և ճիշտ է սահմանում պրոբլեմը տրված իրավիճակում, 5) ճիշտ է վերլուծում պրոբլեմը, տալիս է լուծման ճիշտ տարբերակ և գնահատում արդյունքը, 6) բացահայտում է ցանկացած կոնֆլիկտի պատճառները, 7) ճիշտ է ներկայացնում կոնֆլիկտի կանխարգելման եղանակները, կարողանում է տալ դրանց արագ ու արդյունավետ լուծումները: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԷԹԻԿԱ» |
235. |
Մոդուլի դասիչը |
ՈՍՏԳ-5-19-017 |
236. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլը նախատեսված է «ոստիկանություն-սպա» որակավորմամբ մասնագետի պատրաստման համար: Այս մոդուլի նպատակն է սովորողին տալ գիտելիքներ աշխատանքային գործունեության ընթացքում հաջողության հասնելու նախապայմանների մասին, ինչպես նաև ձևավորել ցանկացած բնագավառում անհրաժեշտ աշխատանքային կուլտուրա և էթիկա դրսևորելու, ղեկավարների և գործընկերների հետ արդյունավետ հարաբերվելու, առաջացած աշխատանքային խնդիրներն ընկալելու և համապատասխան լուծումներ տալու կարողություններ, ինչպես նաև ձևավորել մասնագիտական մտածողության հիմքեր: |
237. |
Մոդուլի տևողությունը |
32 ժամ |
238. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլը ուսումնասիրելու համար նախնական հմտություններ և կարողություններ չեն պահանջվում: |
239. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
240. |
Ուսումնառության արդյունք 1 |
Դրսևորել անհրաժեշտ վերաբերմունք աշխատանքի և աշխատավայրի նկատմամբ: |
241. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է ներկայացնում աշխատանքի և շրջապատի նկատմամբ դրական տրամադրվելու կարողությունները, 2) ճիշտ է ներկայացնում գործընկերների նկատմամբ հարգալից վերաբերմունքի և արդյունավետորեն հարաբերվելու օրինակներ, 3) առաջադրված իրավիճակում ցուցաբերում է պատասխանատվության զգացման դրսևորումներ, 4) ցուցաբերում է գործընկերոջը և ղեկավարին ուշադիր լսելու և հասկանալու դրսևորումներ: |
242. |
Ուսումնառության արդյունք 2 |
Տիրապետել աշխատանքի կուլտուրային և էթիկային, արդյունավետ աշխատել կոլեկտիվում |
243. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է ներկայացնում ոստիկանության բաժնի նպատակները, արժեքները և այդտեղ կիրառվող ընդհանուր աշխատանքային մեթոդները, աշխատանքային և միջանձնային հարաբերությունները, 2) ճիշտ է ներկայացնում կոլեկտիվ աշխատանքի հիմնական սկզբունքները, խմբային խնդիրների լուծման մեթոդները, 3) կոլեկտիվ աշխատանքի առաջադրված իրավիճակում դրսևորում է անհրաժեշտ վարքագիծ` ցուցաբերելով փոխօգնություն, համբերատարություն, նվիրվածություն աշխատանքին և ընկերներին, 4) ճիշտ վերաբերմունք է դրսևորում կոնֆլիկտային գործընկերների նկատմամբ, 5) առաջարկում է խնդրի ճիշտ լուծումներ առաջադրված պրոբլեմային իրավիճակում, 6) գիտի և պահպանում է ոստիկանի մասնագիտական էթիկայի սկզբունքները: |
244. |
Ուսումնառության արդյունք 3 |
Իմանալ ղեկավարների ու ենթակաների հետ փոխհարաբերությունների էթիկական սկզբունքները |
245. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է բացատրում աշխատանքային կարգապահության կարևորությունը, 2) ճիշտ է ներկայացնում պետերի և ենթակաների հետ հարաբերվելու ձևերը, իր, պետերի և ենթակաների իրավունքներն ու պարտականությունները, 3) ճիշտ է ներկայացնում աշխատանքի արդյունավետության ու որակի ապահովման ընդհանուր սկզբունքները: |
246. |
Ուսումնառության արդյունք 4 |
Կառավարել ժամանակը, լուծել պրոբլեմներ և կոնֆլիկտներ |
247. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է պլանավորում իր աշխատանքը, 2) ճիշտ է ներկայացնում ժամանակի արդյունավետ օգտագործման միջոցները, 3) բացահայտում և ճիշտ է սահմանում պրոբլեմը տրված իրավիճակում, 4) ճիշտ է վերլուծում պրոբլեմը, տալիս է լուծման ճիշտ տարբերակ և գնահատում արդյունքը, 5) ճիշտ է վերահսկում իր մտածողությունը և առնչությունները քաղաքացիների հետ: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱ» |
248. |
Մոդուլի դասիչը |
ՈՍՏԳ-5-19-018 |
249. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլի նպատակն է սովորողին տալ տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ ոստիկանության տարբեր ծառայությունների կողմից օգտագործվող տեխնիկական միջոցների վերաբերյալ: Սովորողների մոտ զարգացնել ռադիո և գծային կապի, քաղաքացիների և կազմակերպությունների գույքի պահպանության և օպերատիվ տեխնիկական միջոցների դասակարգման, օգտագործման իրավական հիմքերի, տեսակների, տեխնիկական պարամետրերի և մարտավարական հնարքների հմտությունները: |
250. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ |
251. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլը ուսումնասիրելու համար անհրաժեշտ է ՈՍՏԳ -5-19-012 «Գաղտնիության ռեժիմ և գաղտնի գործավարություն» մոդուլի իմացություն: |
252. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
253. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ոստիկանության կողմից օգտագործվող հատուկ տեխնիկական միջոցները, դրանց դասակարգումը և օգտագործման իրավական հիմքերը: |
254. |
Կատարման չափանիշներ |
1) սահմանել հատուկ տեխնիկական միջոցները և ձևակերպել դրանց խնդիրները, 2) դասակարգել ընդհանուր օգտագործման տեխնիկական միջոցները, 3) ներկայացնել հատուկ տեխնիկական միջոցառումների օգտագործման իրավական հիմքերը: |
255. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ոստիկանությունում կապի համակարգի և oբյեկտների պահպանության կազմակերպումը |
256. |
Կատարման չափանիշներ |
1) տարբերակել կապի տեսակները, 2) ներկայացնել ոստիկանության ռադիոկապի կազմակերպումը, 3) կիրառել ոստիկանությունում օգտագործվող ռադիոկայանները, 4) դասակարգել ոստիկանությունում օգտագործվող գծային կապի միջոցները և ձևակերպել դրանց խնդիրները, 5) ներկայացնել ահազանգման տեխնիկական միջոցները և դրանց նշանակությունը, 6) դասակարգել տվիչները, ընդունող հսկող սարքերը, 7) ներկայացնել oբյեկտների պահպանության կազմակերպման տարբերակները: |
257. |
Ուսումնառության արդյունք 3 |
Ոստիկանությունում օգտագործվող օպերատիվ տեխնիկական միջոցները, դրանց դասակարգումը |
258. |
Կատարման չափանիշներ |
1) դասակարգել ոստիկանությունում օգտագործվող օպերատիվ տեխնիկական միջոցները, 2) ներկայացնել խոսակցության միջոցով փոխանցվող տեղեկատվության ձեռքբերման միջոցները, 3) ներկայացնել տեսողական տեղեկատվության ձեռքբերման միջոցները, 4) դասակարգել որոնողական տեխնիկական միջոցները, 5) դասակարգել հատուկ քիմիական նյութերը, 6) կիրառել ոստիկանությունում օգտագործվող օպերատիվ տեխնիկական միջոցները: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԿՐԻՄԻՆԱԼՈԳԻԱ» |
259. |
Մոդուլի դասիչը |
ՈՍՏԳ-5-19-019 |
260. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլը նախատեսված է սովորողին հանցավորության և հանցագործությունների առանձին տեսակների կրիմինալոգիական առանձնահատկությունների, պատճառների և պայմանների, հանցավորության, հանցագործությունների առանձին տեսակների և եզակի հանցագործության կանխման միջոցների վերաբերյալ գիտելիքներ հաղորդելու համար: |
261. |
Մոդուլի տևողությունը |
70 ժամ |
262. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլը ուսումնասիրելու համար` ուսանողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ՈՍՏԳ -5-19-006 «ՀՀ քրեական իրավունք» մոդուլը և «Քաղաքագիտություն և սոցիոլոգիայի հիմունքներ» առարկան: |
263. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
264. |
Ուսումնառության արդյունք 1 |
Սահմանել հանցավորության հասկացությունը և հատկանիշները, պարզաբանել հանցավորության քանակական և որակական ցուցանիշները |
265. |
Կատարման չափանիշներ |
1) կարողանում է սահմանել հանցավորությունը, ներկայացնել և պարզաբանել դրա հատկանիշները, 2) բացահայտում է հանցավորության ցուցանիշների /մակարդակ, կառուցվածք, շարժընթաց, վիճակ/ բովանդակությունը, 3) ներկայացնում է հանցավորության լատենտայնության հասկացությունը, տեսակները, պատճառները: |
266. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել հանցավորության պատճառների և պայմանների սահմանումը, դրանց դասակարգումը, եզակի հանցավորության պատճառներն ու պայմանները |
267. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է հանցավորության պատճառների և պայմանների սահմանումը, 2) ներկայացնում է հանցավորության սոցիալ-տնտեսական պատճառները, 3) ներկայացնում է հանցավորության հոգեբանական պատճառները, 4) ներկայացնում է հանցավորության իրավական պատճառները, 5) ներկայացնում է հանցավորության կազմակերպչակառավարչական պատճառները, 6) ներկայացնում է եզակի հանցագործության պատճառներն ու պայմանները: |
268. |
Ուսումնառության արդյունք 3 |
Տալ հանցագործությունների կանխման հասկացությունը, ներկայացնել կանխման բովանդակությունը կազմող միջոցառումները |
269. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է հանցագործությունների կանխման սահմանումը, 2) թվարկում է հանցագործությունների կանխման ընդհանուր սոցիալական միջոցները, բացահայտում դրանց բովանդակությունը, 3) ներկայացնում է հանցագործությունների կանխման հատուկ կրիմինալոգիական միջոցները: |
270. |
Ուսումնառության արդյունք 4 |
Ներկայացնել շահադիտական հանցավորության կրիմինալոգիական բնութագիրը և կանխման միջոցները |
271. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է շահադիտական հանցավորության կրիմինալոգիական բնութագիրը, 2) թվարկում է շահադիտական հանցավորության պատճառներն ու պայմանները, 3) ներկայացնում է շահադիտական հանցավորության կանխման միջոցները, 4) շահադիտական հանցավորության ներկայացված կոնկրետ վիճակը /որոշակի տարածաշրջանում և ժամանակահատվածում/ գնահատելու հիման վրա առաջարկում է դրա կանխման միջոցները: |
272. |
ՈՒսումնառության արդյունք 5 |
Ներկայացնել բռնի հանցավորության կրիմինալոգիական բնութագիրը և կանխման միջոցները |
273. |
Կատարման չափանիշներ |
1) տալիս է բռնությամբ կատարվող հանցագործությունների կրիմինալոգիական բնութագիրը, 2) թվարկում է բռնի հանցավորության պատճառներն ու պայմանները, 3) ներկայացնում է բռնությամբ կատարվող հանցագործությունների կանխման միջոցները, 4) բռնի հանցավորության ներկայացված կոնկրետ վիճակը /որոշակի տարածաշրջանում և ժամանակահատվածում/ գնահատելու հիման վրա առաջարկում է դրա կանխման միջոցները: |
274. |
Ուսումնառության արդյունք 6 |
Ներկայացնել անզգույշ և անդրազգային հանցավորության կրիմինալոգիական բնութագիրը և կանխման միջոցները |
275. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է անզգույշ և անդրազգային հանցավորության կրիմինալոգիական բնութագիրը, 2) թվարկում է անզգույշ և անդրազգային հանցավորության պատճառներն ու պայմանները, 3) ներկայացնում է անզգույշ և անդրազգային հանցավորության կանխման միջոցները, 4) անզգույշ և անդրազգային հանցավորության ներկայացված կոնկրետ վիճակը /որոշակի տարածաշրջանում և ժամանակահատվածում/ գնահատելու հիման վրա առաջարկում է դրա կանխման միջոցները: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ» |
276. |
Մոդուլի դասիչը |
ՈՍՏԳ-5-19-020 |
277. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլը նախատեսված է սովորողին ոստիկանության վարչական գործունեության հասկացության, կարգավորման առարկայի, ոստիկանության կառավարման բնագավառի էության, ոստիկանությունում ծառայության հետ կապված հարաբերությունների, ոստիկանության կողմից կիրառվող վարչական հարկադրանքի տեսակների, առանձին իրավախախտումների դեմ պայքարի վարչաիրավական միջոցների, ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների և ծառայությունների իրավական վիճակի, խնդիրների և հիմնական գործառույթների վերաբերյալ գիտելիքներ հաղորդելու համար: |
278. |
Մոդուլի տևողությունը |
96 ժամ |
279. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլի ուսումնասիրման համար սովորողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ՈՍՏԳ -5-19-006 «Վարչական իրավունք» մոդուլը: |
280. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված է կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
281. |
Ուսումնառության արդյունք 1 |
Սահմանել ոստիկանության վարչական գործունեության հասկացությունը, կարգավորման առարկան, ոստիկանության կառավարման բնագավառի հասկացությունը և բնորոշ գծերը |
282. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է ոստիկանության վարչական գործունեության հասկացությունը, բնութագրում է դրա կարգավորման առարկան, 2) սահմանում է ոստիկանության կառավարման բնագավառի հասկացությունը, պարզաբանում դրա էությունը և բնորոշ գծերը, 3) ներկայացնում է ոստիկանության հասկացությունը, խնդիրները, գործունեության իրավական կարգավորումը և սկզբունքները, 4) ճիշտ է բնորոշում ոստիկանության գործունեության հիմնական ուղղությունները, 5) թվարկում և բնութագրում է ոստիկանության լիազորությունները հասարակական կարգը պահպանելիս և հասարակական անվտանգությունն ապահովելիս: |
283. |
ՈՒսումնառության արդյունք 2 |
Բնութագրել ոստիկանությունում ծառայության հետ կապված հիմնական հարաբերությունները |
284. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է ոստիկանության ծառայության վերաբերյալ օրենսդրության դրույթները և կարողանում է մեկնաբանել դրանք, 2) կարողանում է կողմնորոշվել ոստիկանությունում ծառայության հետ կապված օրենսդրությունում: |
285. |
ՈՒսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել ոստիկանության վարչական գործունեության մեթոդները, ոստիկանության կողմից կիրառվող վարչական հարկադրանքի տեսակները և օրինականության ապահովման պահանջները |
286. |
Կատարման չափանիշներ |
1) բնորոշում է ոստիկանության վարչական գործունեության մեթոդները և բացատրում դրանց նշանակությունը, 2) պարզաբանում է ոստիկանության կողմից կիրառվող վարչական հարկադրանքի հասկացությունը և նշանակությունը, ներկայացնում է դրանց տեսակները, 3) բացատրում է հատուկ նշանակության վարչական հարկադրանքի միջոցների կիրառման հիմքերը, պայմանները և սահմանները, 4) կարողանում է մեկնաբանել օրինականության սկզբունքն ու պահանջները ոստիկանության վարչական գործունեությունում: |
287. |
Ուսումնառության արդյունք 4 |
Ներկայացնել ոստիկանության հերթապահ մասերի, պարեկապահակետային ծառայության, ճանապարհապարեկային ծառայության, պետական պահպանության ծառայության, ձերբակալվածներին պահելու վայրերի (ՁՊՎ) աշխատանքների կազմակերպման սկզբունքները, խնդիրները և հիմնական գործառույթները |
288. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է ոստիկանության հերթապահ մասերի գործունեության կարգավորման իրավական ակտերը և կողմնորոշվում է դրանցում, 2) պարզաբանում է ոստիկանության հերթապահ մասերի խնդիրները, գործունեության սկզբունքները և հիմնական գործառույթները, 3) թվարկում է հերթափոխի պարտականությունները և իրավունքները առանձին օպերատիվ ծառայողական խնդիրներ լուծելիս, 4) ճիշտ է ներկայացնում հերթապահ մասում հանցագործությունների, պատահարների մասին հաղորդումներ և այլ տեղեկություններ ընդունելու, գրանցելու, հաշվառելու, քննարկելու և ընթացք տալու կարգը, 5) սահմանում է պարեկապահակետային ծառայության հասկացությունը և խնդիրները, բացատրում է պարեկապահակետային ծառայության կազմակերպումը և ղեկավարումը, 6) ներկայացնում է պարեկապահակետային ծառայության պարտականությունները և պարզաբանում դրանք առանձին օպերատիվ ծառայողական խնդիրների լուծման կապակցությամբ, 7) ներկայացնում է ճանապարհապարեկային ծառայության գործունեությունը կարգավորող իրավական ակտերը, 8) ճիշտ է ներկայացնում պետական պահպանության ծառայության գործունեությունը, 9) ճիշտ է բնորոշում ձերբակալվածներին ՁՊՎ–ում ընդունելու, պահելու և ազատելու հիմքերն ու կարգը և թվարկում է ՁՊՎ–ի գործունեությունը կարգավորող իրավական ակտերը: |
289. |
Ուսումնառության արդյունք 5 |
Բնութագրել ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների իրավական վիճակը, խնդիրները և հիմնական գործառույթները |
290. |
Կատարման չափանիշներ |
1) թվարկում և ներկայացնում է ոստիկանության պետական պահպանության վարչության գործունեությունը կարգավորող իրավական ակտերը, բնորոշում է խնդիրները և բացատրում հիմնական գործառույթները, 2) թվարկում և ներկայացնում է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության գործունեությունը կարգավորող իրավական ակտերը, բնորոշում է խնդիրները և բացատրում հիմնական գործառույթները, 3) թվարկում և ներկայացնում է ճանապարհային ոստիկանության գործունեությունը կարգավորող իրավական ակտերը, բնորոշում է խնդիրները և բացատրում հիմնական գործառույթները, |
291. |
Ուսումնառության արդյունք 6 |
Բնորոշել և ներկայացնել առանձին իրավախախտումների դեմ պայքարի վարչաիրավական միջոցները և առանձնահատկությունները |
292. |
Կատարման չափանիշներ |
1) սահմանում է թույլտվության և լիցենզավորման համակարգի հասկացությունը և ներկայացնում է ոստիկանության լիազորությունները այդ ոլորտում, 2) ներկայացնում և բացատրում է պոռնկության հետ կապված իրավախախտումների դեմ պայքարի վարչաիրավական միջոցները, 3) ներկայացնում և բացատրում է հարբեցողության և ալկոհոլամոլության հետ կապված իրավախախտումների դեմ պայքարի վարչաիրավական միջոցները, 4) ներկայացնում և բացատրում է թմրամոլության հետ կապված իրավախախտումների դեմ պայքարի վարչաիրավական միջոցները, 5) ներկայացնում և բացատրում է ընտանեկան բռնություն կատարած և իրավախախտ անչափահասների նկատմամբ կիրառվող վարչաիրավական միջոցները, 6) թվարկում և բացատրում է ոստիկանության լիազորությունները հավաքների մասին օրենսդրությունն ապահովելիս, 7) ներկայացնում և բացատրում է ոստիկանության գործունեությունը հասարակական կարգի խմբակային խախտումները և զանգվածային անկարգությունները կանխելիս: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ» |
293. |
Մոդուլի դասիչը |
ՈՍՏԳ-5-19-021 |
294. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլի նպատակն է ապագա ոստիկանության աշխատակիցներին տալ համայնքային հիմունքներով իր գործառույթներն իրականացնող ոստիկանական ծառայության կազմակերպման ու իրականացման համար համապարփակ գիտելիքներ, ունակություններ, կարողություններ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են արդի համայնքային ոստիկանության ծառայողին ազգաբնակչության հետ գործընկերային հարաբերությունների և փոխվստահության մթնոլորտի ձևավորման և հաստատման, համայնքում ոստիկանի հեղինակության բարձրացման, տարածքում համայնքի հետ համատեղ իրավակարգի ամրապնդման, հանցագործությունների նվազեցման, նախականխման, կանխման, խափանմանն ու բացահայտմանն ուղղված իր պարտականություններն իրականացնելու համար: |
295. |
Մոդուլի տևողությունը |
44 ժամ |
296. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլը ուսումնասիրելու համար սովորողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ՈՍՏԳ -5-19-002 «Սահմանադրական իրավունք», ՈՍՏԳ-5-19-006 «Վարչական իրավունք», ՈՍՏԳ-5-19-010 «Ոստիկանության վարչական գործունեություն» մոդուլները: |
297. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
298. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել ժողովրդավարական ոստիկանության հիմնարար սկզբունքները |
299. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է ժողովրդավարական ոստիկանության հիմնարար սկզբունքները և նրանց նշանակությունը ոստիկանության հանդեպ վստահության և հասարակական աջակցության ձեռքբերման գործում, 2) սահմանում է «ոստիկանության ուժ» և «ոստիկանական ծառայություն» հասկացությունը և դրանց էությունը, 3) ճիշտ է ներկայացնում ոստիկանության գործունեության «արձագանքող» և «նախաձեռնող» մոտեցումները և դրանց էությունը: |
300. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել համայնքային ոստիկանության հասկացությունը: Համայնքային ոստիկանության գաղափարախոսությունը և ռազմավարությունը |
301. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնել ոստիկանություն-հասարակություն գործընկերության պատմությունը և արդի միջազգային փորձը, 2) բացատրում է ՀՀ համայնքային ոստիկանության մոդելի ներդրման անհրաժեշտությունն ու առաջին փորձը, 3) բնորոշել համայնքային ոստիկանության դասական և իրավական սահմանումները, 4) ներկայացնում է համայնքային ոստիկանության գործունեությունը կարգավորող իրավական հիմքերը, 5) ներկայացնել համայնքային ոստիկանության գործունեության նպատակներն ու հիմնարար սկզբունքները, 6) նշում է համայնքային ոստիկանության գործունեության կազմակերպչական հիմունքները: |
302. |
Ուսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել համայնքային ոստիկանության գործառույթները: |
303. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է համայնքային ոստիկանության գործառույթները սպասարկվող տեղամասի ընդհանուր նկարագրին ու օպերատիվ իրավիճակին տիրապետելու ուղղությամբ, 2) ներկայացնում է համայնքային ոստիկանության գործառույթները հանցագործությունները և վարչական իրավախախտումները նախականխելիս, կանխելիս և խափանելիս, 3) ներկայացնում է համայնքային ոստիկանության գործառույթները նախաքննության, դատական և այլ պետական մարմինների հետ համագործակցելիս, 4) ճիշտ է նկարագրում համայնքային ոստիկանության գործառույթները ընտանեկան բռնության դեմ պայքարում, 5) ներկայացնում է համայնքային ոստիկանության գործունեության առանձնահատկությունները հասարակության, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ, 6) ճիշտ է մեկնաբանում համայնքային խորհուրդների նշանակությունը ոտիկանություն-հասարակություն համագործակցության հաստատման գործում, 7) ներկայացնում է համայնքային խորհուրդների ձևավորման կարգը, գործունեության առանձնահատկությունները: |
304. |
Ուսումնառության արդյունք 4 |
Ներկայացնել համայնքային ոստիկանության հենակետին ներկայացվող պահանջները և հենակետում ծառայության կազմակերպման կարգը |
305. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է ներկայացնում հենակետում ծառայության կազմակերպման նպատակները, 2) բնորոշում է հենակետին ներկայացվող պահանջները, 3) ներկայացնում է հենակետում ծառայության կազմակերպման կարգը, 4) բացատրում է հենակետ դիմած քաղաքացիներից հանցագործությունների, այլ իրավախախտումների, պատահարների, գրավոր և բանավոր դիմում բողոքների ընդունման, հաշվառման և ընթացք տալու կարգը: |
306. |
Ուսումնառության արդյունք 5 |
Ներկայացնել համայնքային ոստիկանության տեսուչների կողմից պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացումը |
307. |
Կատարման չափանիշներ |
1) տալիս է անհատական և ընդհանուր պրոֆիլակտիկայի սահմանումը, 2) պարզաբանում է համայնքային ոստիկանության ծառայողի կողմից անձանց հաշվառելու կարգը, 3) բացատրում է անձանց հաշվառման վերցնելու, հաշվառումից հանելու հիմքերն ու կարգը: |
308. |
Ուսումնառության արդյունք 6 |
Ներկայացնել համայնքային ոստիկանության ծառայողների կողմից փաստաթղթերի վարման կարգը: |
309. |
Կատարման չափանիշներ |
1) թվարկում է համայնքային ոստիկանության տեսուչի կողմից վարվող փաստաթղթերի տեսակները և ձևերը, 2) ներկայացնում է պրոֆիլակտիկ գործի, հսկողական քարտի, տեղեկատու և հսկիչ քարտերի վարման 3) կարգը, 4) ներկայացնում է տեղամասի անձնագրի, աշխատանքային տետրի, միասնական հաշվառման մատյանի, և «Պրոֆիլակտիկա» հաշվետվության ձևի վարման կարգը, 5) բնորոշում է համայնքային ոստիկանության գործունեության հրապարակայնությունն ու գնահատումը: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» |
310. |
Մոդուլի դասիչը |
ՈՍՏԳ-5-19-022 |
311. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլը նախատեսված է սովորողին մարդու իրավունքների հիմունքների վերաբերյալ գիտելիքներ հաղորդելու համար: Մոդուլի նպատակն է սովորողի մոտ ձևավորել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործնական հմտություններ դրսևորելու կարողություններ: |
312. |
Մոդուլի տևողությունը |
32 ժամ |
313. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլը ուսումնասիրելու համար սովորողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ՈՍՏԳ-5-19-001 «Պետության և իրավունքի տեսության հիմունքներ» և ՈՍՏԳ -5-19-002 «ՀՀ սահմանադրական իրավունք» մոդուլները: |
314. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
315. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել մարդու իրավունքների ձևավորման գործընթացը և մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային փաստաթղթերը |
316. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է մարդու իրավունքների ձևավորման գործընթացի պատմական զարգացումը, փուլերը, 2) ներկայացնում է ՄԱԿ-ի հիմնարար դերը մարդու իրավունքների վերաբերյալ փաստաթղթերի ընդունման գործում, 3) բացատրում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի իրավական բովանդակությունը: |
317. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել ՀՀ ոստիկանության համակարգում մարդու իրավունքների պաշտպանության իրավական հիմքերը և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի ինստիտուտի գործունեությունը |
318. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի հիմնադրույթները, 2) թվարկում և մեկնաբանում է ՀՀ ոստիկանության պարտավորությունները մարդու իրավունքների միջազգային կարգավորումների տեսանկյունից, 3) ներկայացնում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի ինստիտուտի ձևավորման գործընթացը և գործունեության հիմնական ուղղությունները: |
319. |
Ուսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել Մարդու իրավունքների խորհրդի և ՀՀ ոստիկանության համագործակցությունը և Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ստեղծումը ՀՀ-ում |
320. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է Մարդու իրավունքների խորհրդի ստեղծման նախադրյալները, բացահայտում դրա կողմից ՀՀ ոստիկանությանը ցուցաբերված փորձագիտական օգնության բովանդակությունը, 2) ներկայացնում է մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ձևավորման պատմական գործընթացը և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի ընդունման նախադրյալները, 3) բացատրում է մարդու իրավունքների պաշտպանի ընտրության կարգը և գործառույթները ՀՀ-ում: |
321. |
Ուսումնառության արդյունք 4 |
Ներկայացնել խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան և Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի չափանիշները |
322. |
Կատարման չափանիշներ |
1) հիմնավորում է ՀՀ կողմից Խոշտանգումների դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի վավերացման անհրաժեշտությունը, ներկայացնում է նշված փաստաթղթի իրավաբանական բովանդակությունը, 2) բացատրում է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի չափանիշները, 3) ներկայացնում է ՀՀ ոստիկանության գործունեությունը Խոշտանգումների դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի համատեքստում: |
323. |
Ուսումնառության արդյունք 5 |
Ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացրած վճիռները |
324. |
Կատարման չափանիշներ |
1) թվարկում և մեկնաբանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացրած վճիռները: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՕՊԵՐԱՏԻՎ - ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ» |
325. |
Մոդուլի դասիչը |
ՈՍՏԳ-5-19-023 |
326. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլը նախատեսված է սովորողին օպերատիվ-հետախուզական գործունեության հասկացության, սկզբունքների, նպատակների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսակների, համագործակցության աշխատանքների, հաշվառման գործերի կազմման, վարման և դադարեցման կարգի, ոստիկանությունում հետախուզական աշխատանքների, հանցագործությունների օպերատիվ-հետախուզական կանխարգելման և բացահայտման աշխատանքների վերաբերյալ գիտելիքներ հաղորդելու համար: |
327. |
Մոդուլի տևողությունը |
104 ժամ |
328. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլը ուսումնասիրելու համար սովորողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ՈՍՏԳ-5-19-006 «Քրեական իրավունք», ՈՍՏԳ-5-19-007 «Քրեական դատավարության իրավունք», ՈՍՏԳ-5-19-012 «Գաղտնիության ռեժիմ և գաղտնի գործավարություն», ՈՍՏԳ-5-19-019 «Կրիմինալոգիա» մոդուլները: |
329. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
330. |
Ուսումնառության արդյունք 1 |
Տալ օպերատիվ-հետախուզական գործունեության հասկացությունը, թվարկել և բացատրել օպերատիվ-հետախուզական գործունեության սկզբունքները և նպատակները: |
331. |
Կատարման չափանիշներ |
1) տալիս է օպերատիվ-հետախուզական գործունեության հասկացությունը, բնութագրում է դրա կարգավորման առարկան, 2) ներկայացնում է օպերատիվ-հետախուզական գործունեության սկզբունքների դերը հանցավորության հակազդման ոլորտում, 3) ներկայացնում է օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակները: |
332. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումները, դրանց իրականացման ընթացակարգին ներկայացվող պահանջները: |
333. |
Կատարման չափանիշներ |
1) սահմանում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների հասկացությունը, 2) բացատրում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմանը ներկայացվող պահանջները, 3) թվարկում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսակները և բացատրում է դրանց իրականացման կարգը, 4) տալիս և բացատրում է օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ իրականացվող գերատեսչական և դատական վերահսկողության, ինչպես նաև դատախազական հսկողության հասկացությունը և իրականացման կարգը: |
334. |
Ուսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել համագործակցության աշխատանքների իրականացման կարգը |
335. |
Կատարման չափանիշներ |
1) տալիս է համագործակցության աշխատանքների հասկացությունը, 2) թվարկում և բացատրում է հավաքագրման փուլերը, 3) թվարկում է հավաքագրման աշխատանքի սկզբունքները և նպատակները, 4) բացատրում է հավաքագրման փաստաթղթավորման գործընթացը: |
336. |
Ուսումնառության արդյունք 4 |
Ներկայացնել հաշվառման գործերի կազմման, վարման և դադարեցման կարգը |
337. |
Կատարման չափանիշներ |
1) տալիս է հաշվառման գործերի հասկացությունը, 2) թվարկում է հաշվառման գործերի տեսակները, 3) բացատրում է հաշվառման գործերի կազմման, գրանցման, վարման և դադարեցման կարգը: |
338. |
Ուսումնառության արդյունք 5 |
Ներկայացնել և բնութագրել հանցագործությունների օպերատիվ-հետախուզական կանխարգելման և բացահայտման աշխատանքները: |
339. |
Կատարման չափանիշներ |
1) բացատրում է հանցագործությունների բացահայտման կազմակերպչական աշխատանքները, 2) բացատրում է առանձին հանցատեսակների օպերատիվ-հետախուզական կանխարգելման և բացահայտման ընթացքում իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման կարգը: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ» |
340. |
Մոդուլի դասիչը |
ՈՍՏԳ-5-19-024 |
341. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլը նախատեսված է սովորողին անչափահասների կողմից կատարվող իրավախախտումների, դրանց պատճառների ու պայմանների, հոգեբանական և տարիքային առանձնահատկությունների, ընտանիքում բռնություն գործադրած և ընտանիքում բռնության ենթարկված անչափահասների հետ տարվող աշխատանքներում ոստիկանության անչափահասների գործերով, և ընտանիքում բռնության կանխարգելման (մասնագիտացված) ստորաբաժանումների ծառայողների գործառույթների վերաբերյալ գիտելիքներ հաղորդելու համար: |
342. |
Մոդուլի տևողությունը |
42 Ժամ |
343. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլը ուսումնասիրելու համար` սովորողը պետք է նախապես ուսումնասիրած լինի ՈՍՏԳ-5-19-006 «ՀՀ քրեական իրավունք», ՈՍՏԳ-5-19-005 «ՀՀ վարչական իրավունք», ՈՍՏԳ-5-19-019 «Կրիմինալոգիա», ՈՍՏԳ-5-19-016 «Մասնագիտական հոգեբանություն և մանկավարժություն», ՈՍՏԳ-5-19-020 «Ոստիկանության վարչական գործունեություն» մոդուլները: |
344. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
345. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել անչափահասների կողմից կատարվող իրավախախտումների բնութագիրը, անչափահասների կողմից իրավախախտումների կատարմանը նպաստող պատճառները և պայմանները, հոգեբանական ու տարիքային առանձնահատկությունները |
346. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է անչափահասների կողմից կատարվող իրավախախտումների բնութագիրը, 2) ներկայացնում է հանցանք կատարած անչափահաս անձի բնութագիրը, 3) ներկայացնում է անչափահասների հոգեբանական և տարիքային առանձնահատկությունները, 4) ներկայացնում է անչափահասների կողմից իրավախախտումների կատարմանը նպաստող պատճառները և պայմանները: |
347. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել անչափահասների հետ տարվող աշխատանքներում ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումների ծառայողների գործառույթների ընդհանուր բնութագիրը |
348. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումների գործառույթները, 2) ներկայացնում է ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումների ծառայողների գործառույթներից բխող պարտականությունները, 3) ներկայացնում է իրավախախտ անչափահասներին կանխարգելիչ հաշվառման վերցնելու հիմքերը: |
349. |
Ուսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել ընտանիքում բռնություն կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության, ընտանիքում բռնության ենթարկված անձանց հետ տարվող աշխատանքների առանձնահատկությունները |
350. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցները, 2) ներկայացնում է ընտանիքում բռնություն գործադրած անձին կանխարգելիչ հաշվառման վերցնելու և հանելու կարգը, 3) ներկայացնում է կանխարգելիչ քարտերի կազմումը, վարումը և դադարեցումը, 4) ներկայացնում է ոստիկանության լիազորությունները ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում, 5) ներկայացնում է լիազոր մարմնի լիազորությունները ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՎԱՐՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» |
351. |
Մոդուլի դասիչը |
ՈՍՏԳ-5-19-025 |
352. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլը նախատեսում է տալ գիտելիքներ արտակարգ իրավիճակներում վարման անվտանգություն ապահովելու և ճիշտ երթևեկություն իրականացնելու համար, սովորողի մոտ պատասխանատվության զգացում դաստիարակել ճանապարհային երթևեկության մասնակիցների և իր կյանքի համար, ճիշտ գնահատել ճանապարհատրանսպորտային իրավիճակը և կարողանալ ճիշտ ու արագ որոշումներ կայացնել: |
353. |
Մոդուլի տևողությունը |
24 ժամ |
354. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլը ուսումնասիրելու համար սովորողը պետք է նախնական գիտելիքներ ունենա ՈՍՏԳ-5-19-026 «Ճանապարհային երթևեկության կազմակերպում և անվտանգության ապահովում» մոդուլից: |
355. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
356. |
Ուսումնառության արդյունք 1 |
Արտակարգ իրավիճակներում անվտանգության ապահովում |
357. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է ճանապարհատրանսպորտային վտանգավոր իրավիճակներ կարգավորվող ու չկարգավորվող խաչմերուկներ մտնելու ժամանակ, 2) ներկայացնում է ճանապարհատրանսպորտային վտանգավոր իրավիճակներ քաղաքում և քաղաքից դուրս ճանապարհներին կապված վազանցի հետ, 3) ներկայացնում է ճանապարհատրանսպորտային վտանգավոր իրավիճակներ ընդհանուր օգտագործման կամ հասարակական տրանսպորտային միջոցների կանգառների տեղամասերով անցման ժամանակ, 4) ներկայացնում է ճանապարհատրանսպորտային վտանգավոր իրավիճակներ սայթաքուն ճանապարհներով և շրջադարձերով երթևեկելիս: |
358. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ճանապարհատրանսպորտային իրավիճակի գնահատում |
359. |
Կատարման չափանիշներ |
1) գնահատում է բարդ ճանապարհատրանսպորտային իրավիճակը և ներկայացնում տրանսպորտային միջոցի վրա միացված հատուկ ազդանշանների առավելությունները, 2) գնահատում է ճանապարհատրանսպորտային իրավիճակը վտանգավոր եղանակային պայմանների դեպքում և կարողանում է ճիշտ որոշումներ կայացնել, 3) ներկայացնում է ճանապարհային այլ արտակարգ իրավիճակներ (խցանումներ, ճանապարհի վերանորոգվող տեղամասեր, բնահողային տեղամասեր և այլն) և մեկնաբանում անվտանգ երթևեկություն ապահովելու որոշումը, 4) ներկայացնում է ճանապարհատրանսպորտային վտանգավոր իրավիճակներ` կապված տրանսպորտային միջոցի խափանման հետ: |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» |
360. |
Մոդուլի դասիչը |
ՈՍՏԳ-5-19-026 |
361. |
Մոդուլի նպատակը |
Այս մոդուլը նախատեսում է տալ գիտելիքներ ճիշտ ճանապարհային երթևեկությունը կազմակերպելու և երթևեկության անվտանգության ապահովմանը հասնելու մասին կախված տրանսպորտային միջոցների ու հետիոտնային հոսքերի խտությունից, ճանապարհային ցանկացած իրավիճակ օբյեկտիվորեն գնահատելու վերաբերյալ, որն էլ հանդիսանում է անվտանգության ապահովման կարևորագույն պայմանը: |
362. |
Մոդուլի տևողությունը |
36 ժամ |
363. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլը ուսումնասիրելու համար սովորողից նախնական գիտելիքներ և կարողություններ չեն պահանջվում: |
364. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
365. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ճանապարհային երթևեկության կազմակերպում |
366. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է խնդիրներ ճանապարհային նշաններով, գծանշումներով և կարգավորողի ազդանշաններով ճանապարհային երթևեկության կազմակերպման վերաբերյալ և տալիս լուծումներ, 2) ներկայացնում է ճանապարհային երթևեկության կազմակերպումը խցանումներում, ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում, ինչպես նաև ճանապարհի առանձին հարաչափերին համապատասխան, 3) ներկայացնում է ճանապարհային երթևեկության կազմակերպումը հատուկ ազդանշանների կիրառմամբ տրանսպորտային միջոցներով, 4) ներկայացնում է կարգավորողի գործառնական պարտականությունները: |
367. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում |
368. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է ճանապարհային երթևեկության համակարգը և որոշում տրանսպորտային միջոցի արագությունը արգելակումից առաջ, 2) ներկայացնում է ճանապարհային գործոնների ազդեցությունը երթևեկության անվտանգության ապահովման վրա, 3) ներկայացնում է ճանապարհատրանսպորտային պատահարների տեսակները (բախում, շրջում, վրաերթ), դրանց դեպքերում երթևեկության կազմակերպումը և այլ մասնակիցների անվտանգության ապահովումը, 4) ներկայացնում է տրանսպորտային և հետիոտնային հոսքերի թողունակությունը, կառավարումը և անվտանգության ապահովումը: |
Աղյուսակ 3
Միջին մասնագիտական կրթության 10.32.01.5 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.01.5 «Ոստիկանության-սպա» որակավորման մասնագիտացման օրինակելի ուսումնական պլան
N |
Առարկայախմբեր, առարկաներ և մոդուլներ |
Շաբաթների թիվը |
Ուսանողի առավելագույն բեռնվա- ծությունը, ժամ |
Պարտադիր լսարանային պարապ- մունքներ, ժամ |
Ուսուցման երաշխա- վորվող տարին |
|
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ, ՍՈՑԻԱԼ - ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ |
|
|
|
|
1. |
Տնտեսագիտության հիմունքներ |
|
72 |
48 |
1 |
2. |
Քաղաքագիտություն և սոցիոլոգիայի հիմունքներ |
|
72 |
48 |
1 |
3. |
Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր |
|
42 |
28 |
1 |
4. |
Հայոց լեզու և խոսքի մշակույթի հիմունքներ |
|
138 |
92 |
1 |
5. |
Ռուսաց լեզու |
|
129 |
86 |
1 |
6 |
Օտար լեզու /անգլերեն/ |
|
129 |
86 |
1 |
7. |
Լանդշաֆտագիտություն և էկոլոգիայի հիմունքներ |
|
54 |
36 |
1 |
8. |
Պատմություն |
|
72 |
48 |
1 |
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
|
708 |
472 |
|
|
ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
|
|
|
|
1. |
Անվտանգություն և առաջին օգնություն |
|
48 |
32 |
1 |
2. |
Համակարգչային օպերատորության հիմունքներ |
|
54 |
36 |
1 |
3. |
Հաղորդակցման հմտություններ |
|
54 |
36 |
1 |
4. |
Ձեռներեցություն |
|
108 |
72 |
1 |
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
|
264 |
176 |
|
|
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ |
|
|
|
|
1. |
Պետության և իրավունքի տեսության հիմունքներ |
|
90 |
60 |
1 |
2. |
ՀՀ սահմանադրական իրավունք |
|
48 |
32 |
1 |
3. |
ՀՀ իրավապահ մարմիններ |
|
24 |
16 |
1 |
4. |
ՀՀ մունիցիպալ իրավունք |
|
30 |
20 |
1 |
5. |
ՀՀ վարչական իրավունք |
|
108 |
72 |
1,2 |
6. |
ՀՀ քրեական իրավունք |
|
165 |
110 |
1,2 |
7. |
Դատական բժշկություն և դատական հոգեբուժություն |
|
48 |
32 |
2 |
8. |
Կրիմինալոգիա |
|
105 |
70 |
2 |
9. |
Մասնավոր իրավունքի հիմունքներ |
|
36 |
24 |
2 |
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
|
654 |
436 |
|
|
ՀԱՏՈՒԿ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ |
|
|
|
|
1. |
Տեղագրություն |
|
24 |
16 |
1 |
2. |
Գաղտնիության ռեժիմ և գաղտնի գործավարություն |
|
42 |
28 |
1 |
3. |
Կրակային պատրաստականություն |
|
99 |
66 |
1,2 |
4. |
Հատուկ ֆիզիկական պատրաստականություն |
|
366 |
244 |
1,2 |
5. |
Հատուկ տակտիկական պատրաստականություն |
|
108 |
72 |
1,2 |
6. |
Մասնագիտական հոգեբանություն և մանկավարժություն |
|
69 |
46 |
1 |
7. |
Ոստիկանության ծառայողների էթիկա |
|
48 |
32 |
2 |
8. |
Հատուկ տեխնիկա |
|
54 |
36 |
2 |
9. |
Կրիմինալիստիկա |
|
192 |
128 |
2 |
10. |
Ոստիկանության վարչական գործունեություն |
|
144 |
96 |
2 |
11. |
Համայնքային ոստիկանության գործունեության կազմակերպում |
|
66 |
44 |
2 |
12. |
Մարդու իրավունքները և ոստիկանությունը |
|
48 |
32 |
2 |
13. |
Օպերատիվ-հետախուզական գործունեություն |
|
156 |
104 |
2 |
14. |
ՀՀ քրեական դատավարության իրավունք |
|
108 |
72 |
2 |
15. |
Ընտանիքում բռնության կանխարգելման և անչափահասների կողմից կատարվող իրավախախտումների պրոֆիլակտիկա |
|
63 |
42 |
2 |
16. |
Ճանապարհատրանսպորտային իրավիճակի գնահատում և արտակարգ իրավիճակներում վարման անվտանգության ապահովում |
|
36 |
24 |
2 |
17. |
Ճանապարհային երթևեկության կազմակերպում և անվտանգության ապահովում |
|
54 |
36 |
2 |
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
|
1677 |
1118 |
|
|
ԸՆՏՐՈՎԻ |
|
186 |
124 |
|
|
ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԺԱՄԵՐ |
|
75 |
50 |
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
66 |
3564 |
2376 |
|
|
ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ |
|
200 |
|
|
|
ՊՐԱԿՏԻԿԱ |
16 |
|
|
|
|
ՄԻՋԱՆԿՅԱԼ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ |
4 |
|
|
|
|
ՊԵՏԱԿԱՆ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ |
3 |
|
|
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
89 |
|
|
|
|