(ուժը կորցրել է 01.12.03 ՆՀ-189-Ն հրամանագիր)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի «ԹՄՐԱԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի դեկտեմբերի 21-ի «Թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների մասին» հրամանագրի 1-ին կետի առաջին մասը «հանձնաժողովի կազմում ընդգրկելով» բառերից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի, պաշտպանության, ազգային անվտանգության, առողջապահության, կրթության և գիտության, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի, սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարների տեղակալներին, գլխավոր դատախազի տեղակալին, մաքսային վարչության պետի տեղակալին, Երևանի քաղաքապետի, Շիրակի և Լոռվա մարզպետների տեղակալներին, «Մոլորակ» բարեգործական միության և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչներին»:
2. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
25 հունիսի 1996 թ.
ՆՀ-604