Սեղմել Esc փակելու համար:
ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ

 

14 հունիսի 2019 թվականի թիվ 61-Ն

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵԹԵՐԱԺԱՄԱՆԱԿ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով և 36-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից եթերաժամանակ հատկացնելու կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հեռուստատեսության և ռադիոյի
հանձնաժողովի նախագահ

Տ. Հակոբյան

 

 

Հավելված
Սահմանված է
Հեռուստատեսության և
ռադիոյի հանձնաժողովի
2019 թվականի հունիսի 14-ի
թիվ 61-Ն որոշմամբ

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵԹԵՐԱԺԱՄԱՆԱԿ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Սույն կարգով սահմանվում է ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից եթերաժամանակ հատկացնելու կարգի և պայմանների հետ կապված իրավահարաբերությունները:

2. Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից եթերաժամանակի հատկացման պայմանը վարչապետի կամ նրա կողմից լիազորված` Կառավարության այլ անդամի կողմից հեռուստաընկերությանը կամ ռադիոընկերությանը դիմելու փաստն է:

3. Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ հեռուստաընկերությունները և ռադիոընկերությունները պարտավոր են վարչապետի կամ նրա կողմից լիազորված` Կառավարության այլ անդամին յուրաքանչյուր եթերային ժամում տրամադրել առնվազն 5 (հինգ) րոպե եթերաժամանակ պաշտոնական հայտարարություններ կատարելու համար:

4. Հեռուստաընկերությունները պարտավոր են օրվա ընթացքում կատարված պաշտոնական հայտարարություններից առնվազն երկուսը հեռարձակել ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն լուսագրով:

5. Սույն կարգի դրույթները չեն տարածվում բաժանորդային հեռարձակման, կաբելային (մալուխային) հեռուստատեսության կամ արբանյակային կապով եթեր հեռարձակման դեպքերի վրա:

 

 

 

pin
Հեռուստառադիոհանձնաժողով
14.06.2019
N 61-Ն
Որոշում