i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
15 սեպտեմբերի 1998 թվականի թիվ 188
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ԱՐԺԵԹՂԹԵՐՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին կետը և «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի «ա» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և օգտագործման» համատեղ կարգը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի աշխատակազմին` եռօրյա ժամկետում նշված կարգը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաստատմանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Նախագահ |
Տ. Սարգսյան |
Երևան 15 սեպտեմբերի 1998 թ. 188
|
|
«Հաստատված է» ՀՀ կենտրոնական բանկի նախագահ _______ Տ. ՍԱՐԳՍՅԱՆ 15.09.1998 թ. |
«Հաստատված է» ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար _______ է. ՍԱՆԴՈՅԱՆ 01.10.1998 թ. |
i
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ԱՐԺԵԹՂԹԵՐՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Սույն կարգը սահմանվում է համաձայն «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի «ա» ենթակետի և կանոնակարգում է բանկերի կողմից ինվեստիցիոն արժեթղթերում (այդ թվում` այլ անձանց կանոնադրական հիմնադրամներում) ներդրումների դասակարգման, դրանց հնարավոր կորուստների պահուստի (այսուհետև` պահուստ) ձևավորման ու օգտագործման հարցերը:
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն կարգի նպատակներով ինվեստիցիոն արժեթղթեր են համարվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված`
ա) բաժնետոմսերը,
բ) ոչ պետական պարտատոմսերը,
գ) ներդրումներն այլ անձանց կանոնադրական հիմնադրամներում (այսուհետև` արժեթղթեր):
1.2. Սույն կարգի նպատակներով ինվեստիցիոն արժեթղթերն ըստ առանձին հատկանիշների ստորաբաժանվում են հետևյալ խմբերի և ենթախմբերի.
1.2.1. Ըստ ժամկետայնության
ա) ժամկետային արժեթղթեր` մարման ամրագրված ժամկետներ ունեցող արժեթղթերը,
բ) անժամկետ արժեթղթեր` մարման ամրագրված ժամկետներ չունեցող արժեթղթերը:
1.2.2. Ըստ նպատակայնության`
ա) վերավաճառքի նպատակով ձեռք բերված արժեթղթեր` ժամկետային և անժամկետ այն բոլոր արժեթղթերը, որոնք ձեռք են բերվել վերավաճառքի նպատակով և արագ կարող են վերածվել բարձր իրացվելի ակտիվների:
բ) Վաճառքի համար նախատեսվող արժեթղթեր` այն արժեթղթերը, որոնք ձեռք բերողը մտադիր չէ վաճառել մոտակա (կարճատև) ժամանակահատվածում, սակայն դրանք կարող են վաճառվել և սովորաբար չեն պահվում մինչև մարման ժամկետի ավարտը (ժամկետային արժեթղթեր) կամ պահվում են մեկ տարուց պակաս ժամկետով (անժամկետ արժեթղթեր):
գ) Մինչև մարման ժամկետի ավարտը պահվող արժեթղթեր և անժամկետ արժեթղթեր` այն ժամկետային արժեթղթերը, որոնք ձեռք բերողը մտադիր Է պահել մինչև մարման ժամկետի ավարտը, ինչպես նաև այն անժամկետ արժեթղթերը, որոնք պահվում են երկարատև ժամանակահատվածում (լրացուցիչ շահույթ ստանալու, արժեթուղթ թողարկողի վրա ներազդելու և կամ նրան վերահսկելու նպատակով):
1.2.3. Ըստ գնահատման եղանակի (միայն բաժնետոմսերի համար).
ա) Գնանշվող բաժնետոմսեր` ՀՀ տարածքում գործող ֆոնդային բորսաներում, ֆոնդային ստորաբաժանում ունեցող այլ բորսաներում, ինչպես նաև արժեթղթերի շուկայի կարգավորում և վերահսկողություն իրականացնող պետական լիազորված մարմնի կողմից սահմանված ցանկում ընդգրկված օտարերկրյա ֆոնդային բորսաներում և բորսայական գործառնություններ իրականացնող այլ հաստատություններում (համակարգերում) պարբերաբար գնանշվող բաժնետոմսերը:
Գնանշվող բաժնետոմսերը պետք է բավարարեն հետևյալ չափանիշներին միաժամանակ`
— բաժնետոմսերի լիստինգի մեջ ներառումը ոչ պակաս, քան մեկ ֆոնդային բորսայում, ֆոնդային ստորաբաժանում ունեցող այլ բորսայում կամ բորսայական գործառնություններ իրականացնող հաստատությունում (համակարգում),
— նախորդ եռամսյակի տվյալներով բորսայում տվյալ բաժնետոմսերի միջին ամսական նվազագույն շրջանառությունը կազմում է մեկ միլիոն դրամ,
— բաժնետոմսերի գնանշման հրապարակումը:
բ) Չգնանշվող բաժնետոմսեր` սույն կետի «ա» ենթակետի չափանիշներից որևէ մեկին չբավարարող բաժնետոմսերը:
2. ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
2.1. Հնարավոր կորուստների պահուստ ձևավորվում է սույն կարգի 1.1 կետում նշված և 1.2.2 «գ» ենթակետի պահանջները բավարարող ժամկետային ու անժամկետ արժեթղթերի գծով:
2.2. Հնարավոր կորուստների պահուստ չի ձևավորվում 1.2.2 կետում նշված վերավաճառքի նպատակով ձեռք բերված կամ վաճառքի համար նախատեսվող ինչպես ժամկետային, այնպես էլ անժամկետ արժեթղթերի գծով:
2.3. Հնարավոր կորուստների պահուստ չի ձևավորվում նաև 2.1 կետում նշված ժամկետային ու անժամկետ արժեթղթերի գծով ստացվելիք գումարների (զեղչատոկոս, հավելավճար, շահաբաժիններ) համար: Բանկի եկամուտներին հաշվեգրված այդ գումարների դուրսգրումը կատարվում է սույն կարգի 4.3 կետին համապատասխան:
2.4. ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
2.4.1. Բանկերի կողմից ձեռք բերված սույն կարգի 2.1 կետում նշված ժամկետային արժեթղթերի հնարավոր կորուստների պահուստին մասհանումները կատարվում են ներքոհիշյալ աղյուսակում նշված չափերով.
Արժեթղթերի դասակարգումն ըստ դրանց մարման ժամկետը լրանալուց հետո ժամկետանց օրերի |
1. Արժեթղթի ձեռքբերման պահին |
2. Արժեթղթի մարման ժամկետը լրանալու պահից մինչև 60-րդ օրը ներառյալ |
3. Արժեթղթի մարման օրվան հաջորդող 61-րդ օրվանից մինչև 90-րդ օրը ներառյալ |
4. Արժեթղթի մարման օրվան հաջորդող 91-րդ օրվանից մինչև 180-րդ օրը ներառյալ |
5. Արժեթղթի մարման օրվան հաջորդող 181-րդ օրվանից |
2.4.2. ժամկետային արժեթղթերի հնարավոր կորուստների պահուստին մասհանումները, աղյուսակում նշված տոկոսադրույքների նվազագույն և առավելագույն սահմաններում, բանկերը կատարում են ինքնուրույն` ելնելով դրանց մարման ժամկետի ավարտից հետո ժամկետանց օրերի թվից և թողարկողի ֆինանսական վիճակի գնահատումից:
2.4.3. ՀՀ կենտրոնական բանկը, բանկի արժեթղթերի վերստուգման արդյունքների հիման վրա կարող է բանկին պարտավորեցնել պահուստին ուղղվող մասհանումները կատարել ընդհուպ մինչև գործակցի առավելագույն չափով, ինչպես նաև ճշտել արժեթղթի ռիսկայնությունը` ելնելով սույն կարգի 2.4.2 կետից:
2.5. ԳՆԱՆՇՎՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
2.5.1. Գնանշվող բաժնետոմսերի հնարավոր կորուստների պահուստին մասհանումները կատարվում են թողարկողի բաժնետոմսերի ամբողջ պորտֆելի գծով` դրա շուկայական միջին արժեքը հաշվեկշռային (ձեռքբերման) միջին արժեքի համեմատությամբ նվազելու դեպքում, տվյալ թողարկողի բաժնետոմսի հաշվեկշռային միջին արժեքը որոշվում է որպես դրանց ձեռքբերման փաստացի արժեքների միջին կշռված մեծություն:
Սույն կարգի նպատակներով տվյալ թողարկողի բաժնետոմսի միջին շուկայական արժեքը որոշվում է որպես նախորդ եռամսյակի ընթացքում բորսայում տվյալ բաժնետոմսի շրջանառության ծավալներով կշռված առք ու վաճառքի միջին գին:
2.5.2. Պահուստին կատարվող մասհանումների գումարը որոշվում է հետևյալ բանաձևով.
Մ(1)1 =(ՀԱ-ՇԱ)XՔ-ՆՊ,
որտեղ`
Մ(1)1 - պահուստին կատարվող մասհանումների գումարն է,
ՀԱ—բաժնետոմսերի հաշվեկշռային միջին արժեքն է,
ՇԱ—բաժնետոմսի միջին շուկայական արժեքն է,
Ք —տվյալ թողարկողի արժեթղթերի քանակն է,
ՆՊ—տվյալ բաժնետոմսի պորտֆելի գծով նախկինում ձևավորված պահուստի մեծությունն է:
2.5.3. Եթե գնանշվող բաժնետոմսերը բանկի կողմից դասակարգվել են որպես վերավաճառքի նպատակով ձեռք բերված կամ վաճառքի համար նախատեսվող, սակայն չեն օտարվել մեկ տարվա ընթացքում, ապա դրանց գծով ձևավորվում է հնարավոր կորուստների պահուստ` 2.5.2 կետում նշված կարգով: Ընդ որում, եթե այդ ընթացքում նշված բաժնետոմսի շուկայական նվազեցումներն արտացոլվել են դրանց շուկայական արժեքի ճշտման հաշիվներում, ապա դրանց կրեդիտային մնացորդների չափով կատարվում է ճշտում (ծախսերի կամ կապիտալի բաժնի համապատասխան հաշիվների հետ թղթակցությամբ) այդ գումարը ձևակերպելով որպես բաժնետոմսերի գծով ձևավորվող պահուստի սկզբնական մեծություն:
Եթե բանկը մտադրվում է սույն կարգի 1.2.2 կետի «գ» ենթակետում դասակարգված արժեթղթերը վաճառել և դրանք հաշվառման է վերցնում «Վաճառքի համար նախատեսվող արժեթղթեր)) հաշվում, ապա կատարվում է դրանց գծով նախկինում պահուստավորված գումարի ճշտում (համապատասխան չափով պակասեցնելով ծախսերը)` միաժամանակ նույն գումարն արտացոլելով այդ արժեթղթերի շուկայական արժեքի ճշտման հաշվով` կապիտալի բաժնի համապատասխան հաշվի հետ թղթակցությամբ:
2.5.4. Սույն կարգի 2.5.2 կետին համապատասխան յուրաքանչյուր թողարկողի բաժնետոմսերի գծով ձևավորվող պահուստի մեծությունը ճշտվում է ոչ ուշ, քան եռամսյակի վերջին աշխատանքային օրվա դրությամբ:
2.6. ՉԳՆԱՆՇՎՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ (ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ) ՊԱՀՈՒՍՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
2.6.1. Չգնանշվող բաժնետոմսերի (ներդրումների) պահուստին մասհանումներ կատարվում են յուրաքանչյուր թողարկողի բաժնետոմսերի և (կամ) ներդրման ամբողջ գումարի գծով` դրանց ընթացիկ արժեքը հաշվեկշռային (ձեռքբերման) միջին արժեքի, համեմատությամբ նվազելու դեպքում:
2.6.2. Չգնանշվող բաժնետոմսերի հաշվեկշռային միջին արժեքը որոշվում է որպես նախորդ եռամսյակում դրանց ձեռքբերման արժեքների միջին կշռված մեծություն: Յուրաքանչյուր թողարկողի չգնանշվող բաժնետոմսի ընթացիկ արժեքը որոշվում է հետևյալ բանաձևով.
ԸԱ(1) =(Ա—Պ)XԳ,
--Ք--
որտեղ`
ԸԱ(1) — տվյալ թողարկողի մեկ բաժնետոմսի ընթացիկ արժեքն է,
Ա —թողարկողի ակտիվների հանրագումարն է,
Պ —թողարկողի պարտավորություններն են,
Ք —տեղաբաշխված բաժնետոմսերի ընդհանուր քանակն է,
__________
1. Բացասական մեծության դեպքում այդ գումարի չափով նվազեցվում է նախկինում ձևավորված պահուստը
Գ — արժեքի ճշտման գործակից, որը բնութագրում է թողարկողի ֆինանսական կայունությունը(2):
2.6.3. Ներդրումների ընթացիկ արժեքը որոշվում է հետևյալ բանաձևով`
ԸԱ(2) =(Ա-Պ)XՆ(%)XԳ
որտեղ`
Ն (%)— կանոնադրական հիմնադրամում ներդրումն է (բաժնեմասը) տոկոսային արտահայտությամբ,
Ա, Պ, Գ-2.6.2 կետում նշված տարրերն են:
2.6.4. Պահուստին կատարվող մասհանումների գումարը որոշվում է հետևյալ բանաձևերի միջոցով`
ա) չգնանշվող բաժնետոմսի համար`
Մ(2)3=(ՀԱ-ԸԱ(1))XՔ-ՆՊ,
որտեղ`
Մ(2) — պահուստին կատարվող մասհանումների գումարն է,
ՀԱ—բաժնետոմսի հաշվեկշռային միջին արժեքն է,
ԸԱ—տվյալ թողարկողի մեկ բաժնետոմսի ընթացիկ արժեքն է,
Ք — տվյալ թողարկողի բաժնետոմսերի քանակն է,
ՆՊ — տվյալ բաժնետոմսի գծով նախկինում ձևավորված պահուստի մեծությունն է.
բ) ներդրումների համար`
Մ(3)4 = ՀՆ-Ըն-ՆՊ,
որտեղ`
ՀՆ — ներդրումների հաշվեկշռային արժեքն Է,
ԸՆ — ներդրումների ընթացիկ արժեքն Է,
ՆՊ — տվյալ ներդրման գծով նախկինում ձևավորված պահուստի մեծությունն Է:
2.6.5. Բանկերի կողմից չգնանշվող բաժնետոմսերի վերադասակարգման դեպքերում (սույն կարգի 1.2.2 կետի «ա» և «բ» ենթակետերից գ» ենթակետին կամ հակառակը) պահուստի մեծության ճշտումները կատարվում են սույն կարգի 2.5.3 կետում նախատեսված կարգով:
2.6.6. Չգնանշվող բաժնետոմսերի և (կամ) ներդրումների գնահատումն ու պահուստի մեծության ճշտումը բանկերն իրականացնում են ինքնուրույն, իրենց կողմից ընտրված պարբերականությամբ, սակայն ոչ պակաս, քան տարին մեկ անգամ (թողարկողի ֆինանսական հաշվետվությունների արդյունքներով):
______
- Թողարկողի ֆինանսական կայունությունը բնութագրող Գ գործակցի մեծությունը սահմանվում է` կախված թողարկողի շրջանառու ակտիվների (Աշ) և ընդհանուր ակտիվների (Աը) հարաբերակցությունից հետևյալ միջակայքերում`
ա/ Գ = 1, եթե Աշ/Աը>0.5
բ/ Դ = 0.7, եթե 0.5>Աշ/Աը>0.3
գ/ Գ = 0.5, եթե Աշ/Աը<0.3
3 Բացասական մեծության դեպքում այդ գումարի չափով նվազեցվում է նախկինում ձևավորված պահուստը
4 Բացասական մեծության դեպքում այդ գումարի չափով նվազեցվում է նախկինում ձևավորված պահուստը
3. ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ
3.1. ժամկետային արժեթղթերն անհուսալի են ճանաչվում ժամկետանց դառնալու 181-րդ օրը, ինչպես նաև այն դեպքում, երբ թողարկողն օրենսդրությամբ սահմանված կարգով սնանկ է ճանաչվել, լուծարվել է առանց իրավահաջորդության կամ վավերացվել է վերջինիս կողմից պարտքի մարման անհնարինությունը` անկախ արժեթղթերի մարման ժամկետը լրանալուց և նպատակայնությունից:
3.2. Անժամկետ արժեթղթերն անհուսալի են ճանաչվում, եթե թողարկողն օրենսդրությամբ սահմանված կարգով սնանկ է ճանաչվել կամ լուծարվել է առանց իրավահաջորդության:
4. ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ԱՐԺԵԹՂԹԵՐՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
4.1. Պահուստի միջոցներն օգտագործվում են բացառապես սույն կարգի համաձայն անհուսալի ճանաչված արժեթղթերի դուրսգրման համար: Եթե տվյալ արժեթղթի ձևավորված պահուստի միջոցները չեն բավարարում դրանց արժեքի դուրսգրման համար, ապա այդ տարբերության չափով լրացուցիչ մասհանում է կատարվում պահուստին, և այնուհետև անհուսալի ճանաչված արժեթղթերի արժեքը դուրս է գրվում պահուստի միջոցների հաշվին:
4.2. Անհուսալի ճանաչված արժեթղթերը դուրս են գրվում «Ինվեստիցիոն արժեթղթերի հնարավոր կորուստների պահուստ» հաշվի միջոցներից սույն կարգի համաձայն դրանց անհուսալի դառնալու օրվանից մինչև տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը:
4.3. Սույն կարգի 2.3 կետում նշված այն գումարները, որոնք սահմանված կարգի համաձայն հաշվեգրվել են բանկի եկամուտներին, սակայն չեն մարվել (վճարվել) նախատեսված ժամկետներում, դուրս են գրվում`
ա) դրանց ժամկետանց դառնալու օրվանից հաշված 90-րդ օրը,
բ) սույն կարգին համապատասխան անհուսալի ճանաչված արժեթղթերի դուրսգրման օրը:
4.4. Թողարկողի անվճարունակության հետևանքով անհուսալի ճանաչված արժեթղթերի դուրսգրումը բանկի հաշվեկշռից չի համարվում այդ պարտավորության անվավեր ճանաչում:
4.4.1. Բանկի ծանուցման հաշիվներում հաշվառվող արժեթղթերը և տոկոսները (կամ դրանց մի մասը) դուրս են գրվում ծանուցման հաշիվներից, եթե դրանց նկատմամբ պահանջի իրավունքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վաղեմության ժամկետը լրացել է: Եթե դրանց նկատմամբ պահանջի իրավունքի` Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված վաղեմության ժամկետն ավելի ուշ է, քան պարտապանի` Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված կարգով սնանկ ճանաչման ժամկետն է, ապա ծանուցման հաշիվներից արժեթուղթը և տոկոսները (կամ դրանց մի մասը) դուրս են գրվում պարտապանի Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված կարգով սնանկ ճանաչվելու պահից:↩
(4.4.1-ին կետը լրաց. 25.03.08 թիվ 75-Ն որոշում)
4.4.2. «Նախորդ հաշվետու տարիներին համախառն եկամտից նվազեցրած արժեթղթերի և տոկոսների (կամ դրանց մի մասի) գումարով, որոնց պահանջի իրավունքի վաղեմության ժամկետը լրացել է և որոնց գումարը յուրաքանչյուր պարտապանի գծով չի գերազանցում 1 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը, համախառն եկամուտը չի ավելացվում, իսկ այն գումարների գծով, որոնց պահանջի իրավունքի վաղեմության ժամկետը լրացել է և որոնց գումարը յուրաքանչյուր պարտապանի գծով գերազանցում է 1 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը, համախառն եկամուտը չի ավելացվում միայն այն դեպքում, երբ վերը նշված գումարների պահանջի իրավունքի վաղեմության ժամկետը լրանալու պահին կամ մինչ այդ բանկը հայց է ներկայացրել դատարան պարտքի վերադարձման պահանջի վերաբերյալ:
(4.4.2-րդ կետը լրաց. 25.03.08 թիվ 75-Ն որոշում)
4.5. Արժեթղթերի գծով պարտավորության լրիվ կամ մասնակի մարման կամ դրանց օտարման դեպքում համապատասխան չափով ճշտվում է պահուստի ընդհանուր մեծությունը` կատարված մասհանումների գումարներն ուղղելով բանկի տվյալ հաշվետու ժամանակահատվածի եկամուտներին:
4.6. Սույն կարգի համաձայն անհուսալի ճանաչված և պահուստի հաշվին հաշվեկշռից դուրս գրված արժեթղթերի, ինչպես նաև սույն կարգի 3.3 կետի համաձայն դուրս գրված գումարների (կուտակված եկամուտների) գծով պարտավորությունների լրիվ կամ մասնակի մարման դեպքում վերականգնված գումարներն ամբողջությամբ հաշվեգրվում են բանկի տվյալ հաշվետու ժամանակահատվածի եկամուտներին:
4.7. Բանկի ծանուցման հաշիվներում հաշվառվող և արդեն իսկ դուրս գրված արժեթղթերի, տոկոսների և (կամ) զեղչատոկոսի (կամ դրանց մի մասի) ներման (անհատույց զիջելու) դեպքում, բանկի համար այդ գումարները համարվում են մարված և ներված (կամ անհատույց փոխանցված կամ անհատույց զիջված) և այդ գումարների չափով ավելացվում է բանկի հաշվետու տարվա համախառն եկամուտը:
(4.7-րդ կետը լրաց. 25.03.08 թիվ 75-Ն որոշում)
5. ԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՐՎԵԼԸ
5.1. Սույն կարգը գործողության մեջ Է դրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գերատեսչական նորմատիվ ակտերի համար սահմանված կարգով հրապարակման ամսվան հաջորդող ամսի 1-ից: