i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
14 մարտի 2019 թվականի N 19-Ն
ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՇՆՉՈՒՂԻՆԵՐՈՎ ԿԱՄ ԹՈՔԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՇՆՉՈՒՂԻՆԵՐԻ ԱՐՏԱԾԾՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.3 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել` «Արհեստական շնչուղիներով կամ թոքերի արհեստական օդափոխության պայմաններում գտնվող մեծահասակ պացիենտների շնչուղիների արտածծման գործելակարգ»-ը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար |
Ա. Թորոսյան |
Հավելված
Առողջապահության նախարարի
14 մարտի 2019 թ.
N 19-Ն հրամանի
ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՇՆՉՈՒՂԻՆԵՐՈՎ ԿԱՄ ԹՈՔԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՇՆՉՈՒՂԻՆԵՐԻ ԱՐՏԱԾԾՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
Ընդհանուր դրույթներ
Շնչուղիների արտածծումը (ՇԱ) արհեստական շնչուղիներով և/կամ թոքերի արհեստական օդափոխության (ԹԱՕ) պայմաններում գտնվող պացիենտների բուժման և խնամքի կարևորագույն բաղադրիչներից է: ՇԱ-ի նպատակն է կանխարգելել հիպօքսիան, աթելեկտազները և նոզոկոմիալ շնչառական վարակները: Միևնույն ժամանակ, այն հղի է մի շարք լուրջ բարդություններով, որոնցից են` հիպօքսիան, շնչափողի լորձաթաղանթի վնասվածքները, աթելեկտազները, սրտի ռիթմի խանգարումները, պնևմոթորաքսը, ասպիրացիան, ներգանգային ճնշման (ՆԳՃ) բարձրացումը և ինֆեկցիան: Հարկ է նշել, որ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի (ԻԹԲ) պացիենտների համար ՇԱ-ն ինքնըստինքյան հանդիսանում է ծանր հոգեբանական և ֆիզիոլոգիական մարտահրավեր: Չնայած իր տեխնիկական պարզության և նվազագույն միջամտական բնույթի, արդյունավետության ապահովման և բարդությունների կանխարգելման նպատակներով` ՇԱ-ն պահանջում է որակավորված անձնակազմ, ասեպտիկայի կանոնների խստիվ պահպանում և հստակ փուլային մոտեցում: ՇԱ-ի բացարձակ հակացուցումներ գոյություն չունեն, սակայն նրա անցկացման օգուտը պետք է էականորեն գերազանցի հնարավոր բարդությունները և վնասները: ՇԱ-ի փուլերն են` ցուցումների որոշումը, պացիենտի վիճակի գնահատումը և նախապատրաստումը, միջամտություն իրականացնելը և վիճակի հետագա գնահատումը: Այս փաստաթղթում արհեստական շնչուղիների տակ հասկացվում են` ներշնչափողային (ինտուբացիոն) խողովակները, շնչափողահատման խողովակները, կոկորդային դիմակները:
Գիտակցելով ՇԱ-ի պատշաճ իրականացման կարևորությունը և նրա ազդեցությունը ԻԹԲ-ում պացիենտների բուժման ելքերի վրա, Հայաստանի Անեսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների միությունը` Բուժքույրերի ներհիվանդանոցային շարունակական կրթության հանձնախմբի հետ համատեղ, մշակել է սույն գործելակարգը:
Գործելակարգի մշակման հիմքը
Սույն գործելակարգը մշակվել է Հայաստանի Անեսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների միության անդամների կողմից` հետևյալ արդի գրականության աղբյուրների հիման վրա.
- Chaseling W, Bayliss S-L, Rose K, Armstrong L, Boyle M, Caldwel, J, Chung C, Girffiths, K, Johnson K, Rolls K and Davidson P (2014) Suctioning an Adult ICU patient with an artificial airway; Agency for Clinical Innovation NSW Government Version 2 Chatswood, NSW, Australia ISBN 978-1-74187-952-0
- Sole ML, Bennett M, Ashworth S. Clinical indicators for endotracheal suctioning in adult patients receiving mechanical ventilation. Am J Crit Care. 2015;24(4):318-325
- AARC Clinical Practice Guidelines Endotracheal Suctioning of Mechanically Ventilated Patients With Artificial Airways 2010, Respir Care 2010;55(6):758-764.
- Savita Sharma, Jyoti Sarin, Gurneet Kaur Bala. Effectiveness of «endotracheal suctioning protocol» in terms of knowledge and practices of nursing personnel, Nursing and Midwifery Research Journal, Vol-10, No.2, April 2014
Գործելակարգի պացիենտի մոդել
Սույն գործելակարգի պացիենտի մոդելն են հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների ինտենսիվ թերապիայի բաժանմունքների անեսթեզիոլոգիայի, անհետաձգելի բուժօգնության բաժանմունքների և շտապ օգնության ծառայության արհեստական շնչուղիներով մեծահասակ պացիենտները (Աղյուսակ 1):
Աղյուսակ 1
Արհեստական շնչուղիներով մեծահասակ պացիենտի մոդել
Մոդելի պարտադիր բաղադրիչ |
Բաղադրիչի նկարագրությունը |
Նոզոլոգիական ձևը |
|
Տարիքային կարգավիճակ |
Մեծահասակներ |
Հիվանդության աստիճանը |
Ցանկացած |
Հիվանդության փուլը |
Ցանկացած |
Բարդությունները |
Անկախ բարդություններից |
Կոդը ըստ ՀՄԴ-10 |
|
Բուժօգնության ցուցաբերման պայմանները |
Հիվանդանոցային և նախահիվանդանոցային |
Հապավումներ
ԱԿ - արտածծման կաթետեր
ԻԹԲ - ինտենսիվ թերապիայի բաժանմունք
ՇԱ - շնչուղիների արտածծում
ՆԳՃ - ներգանգային ճնշում
ԹԱՕ - թոքերի արհեստական օդափոխություն
ԶՃ - զարկերակային ճնշում
ՍԿՀ - սրտի կծկումների հաճախականություն
Pmax (Pressure maximal) - շնչուղիների առավելագույն ճնշում
Vexp (Volume expiratory) - արտաշնչման ծավալ
PEEP (positive end-expiratory pressue) - դրական ճնշում արտաշնչման վերջում
SatO2 (oxygen saturation) - զարկերակային արյան հագեցվածությունը թթվածնով
1. ՇԱ-ի ցուցումներ
1.1 ՇԱ հարկավոր է իրականացնել միայն համապատասխան կլինիկական և/կամ գործիքային տվյալների առկայության դեպքում: Պլանային կարգով ՇԱ չի կատարվում:
1.2 ՇԱ-ի ցուցումների վաղ հայտնաբերման նպատակով բոլոր ԹԱՕ-ի պայմաններում գտնվող պացիենտների շրջանում կատարել կրծքավանդակի աուսկուլտացիա յուրաքանչյուր 2 ժամը մեկ:
1.3 Կլինիկական ցուցումներ.
1.3.1 շնչառական աղմուկների շեղումներ աուսկուլտացիայի ժամանակ.
1.3.2 պացիենտի գրգռվածություն.
1.3.3 ԹԱՕ-ի սարքի հետ անհամաչափություն.
1.3.4 այլ պատճառներով չբացատրվող հաճախաշնչություն.
1.3.5 տեսանելի արտադրություն/խցաններ օդատար խողովակների լուսանցքում:
1.4 Գործիքային ցուցումներ.
1.4.1 ԹԱՕ-ի սարքի ցուցանիշների շեղումներ` շնչուղիների առավելագույն ճնշման (Pmax) աճ, արտաշնչման ծավալի (Vexp) նվազում, հոսք-ծավալ կորերի (Flow-Volume Loop) սղոցի ատամիկների նման ձևափոխում.
1.4.2. այլ պատճառներով չբացատրվող SatO2 իջեցում:
2. Նախապատրաստում
2.1 Նույնականացնել/ճշտել պացիենտին.
2.1.1 Հաստատել արտածծման ցուցումները.
2.1.2 Առանձնացնել պացիենտին /ապահովել պացիենտի գաղտնիությունը/.
2.2 Պացիենտին դիրքավորել մեջքի վրա` գլխատակը մի փոքր բարձր.
2.3 Ապահովել հետևյալ ծավալի մոնիթորինգ.
2.3.1 սրտի ռիթմի և սրտի կծկումների հաճախականության (ՍԿՀ).
2.3.2 զարկերակային ճնշում (ԶՃ).
2.1.3 պուլսօքսիմետրիա (SatO2).
2.3.4 ածխաթթու գազի խտությունն արտաշնչվող օդում (ցանկալի է).
2.3.5 Պարզ գիտակցությունով պացիենտներին բացատրել միջամտության նպատակը, տեխնիկան, սպասվող արդյունքները և քննարկել սեդացիայի անհրաժեշտությունը.
2.3.6 Սեդացիայի պահանջի դեպքում կիրառել` միդազոլամ (2.5-10 մգ ն/ե), պրոպոֆոլ (1.5-2.5 մգ/կգ) կամ որևէ այլ կարճատև ազդեցության հիպնոտիկ.
2.3.7 Բարձր ՆԳՃ-ով պացիենտների շրջանում քննարկել հավելյալ նարկոտիկ անալգետիկի և/կամ լիդոկայինի (1.5-2.0 մգ/կգ) ներարկումները.
2.3.8 Կիրառել ստանդարտ կանխարգելման միջոցներ /օրինակ, գոգնոց, խալաթ, ակնոցներ/.
2.3.9 Ձեռքերը խնամքով լվալ.
2.4. Ապահովել շնչուղիների անցանելիության կառավարման հավաքածուի առկայություն.
2.5. Ապահովել ՇԱ-ի համար անհրաժեշտ հետևյալ պարագաները.
2.5.1 Համապատասխան չափի արտածծման կաթետեր` արհեստական շնչուղիների խողովակի տրամագծի զ-ը.
2.5.2 վակուում սարք` ղեկավարվող ճնշման մակարդակներով.
2.5.3 մանրէազերծ ձեռնոցներ.
2.5.4 մանրէազերծ ջրով տարա.
2.5.5 մի քանի մանրէազերծ խծուծներ.
2.5.6 ԱՄԲՈՒ պարկ.
2.5.7 Անցկացնել նախաօքսիգենացիա 100% թթվածնով 1-2 րոպե տևողությամբ.
2.5.8 Ընդհատել էնտերալ սնուցումը.
2.5.9 Վերստուգել ԹԱՕ-ի սարքի ցուցանիշները:
2.6 Ուշադրություն` հարկ է հիշել, որ ՇԱ-ն առավելապես շտապ բնույթի միջամտություն է, ուստի, բոլոր նախապատրաստական քայլերը չպետք է զգալի հետաձգեն բուն գործողության մեկնարկը:
3. Միջամտության իրականացնում
3.1 Արտածծման կաթետերի (ԱԿ) ներթափանցման խորությունը պետք է լինի նվազագույն` մինչև արհեստական շնչուղիների դիստալ ծայրը:
3.2 Բարդությունների կամ կողմնակի ազդեցությունների ցածր ռիսկի խմբի պացիենտների շրջանում ԱԿ կարելի անցկացնել մինչ դիմադրության հանդիպելը, հաջորդիվ հետ քաշելով 1-2 սմ մինչև բացասական ճնշման կիրառումը:
3.3 Կիրառել նվազագույն արդյունավետ բացասական ճնշում` 80-150 մմ ս.ս. (20կՊա):
3.4 Բացասական ճնշումը կիրառել միայն ԱԿ-ի հետադարձ շարժման ընթացքում:
3.5 ՇԱ-ի տևողությունը չպետք է գերազանցի 15 վայրկյանը:
3.6 Ֆիզիոլոգիական լուծույթի շնչուղիներ պլանային ներմուծումներից հարկավոր է խուսափել:
3.7 ԱՄԲՈՒ պարկով կամ ԹԱՕ-ի սարքի միջոցով գերօդափոխություն կատարելը պարտադիր չէ:
3.8 Միջամտության ամբողջ ընթացքում պահպանել ասեպտիկ տեխնիկան:
3.9 Արտածծման փակ համակարգերը նախընտրելի են հիպօքսիայի բարձր վտանգով և բարձր FiO2 կամ PEEP կարիք ունեցող պացիենտների շրջանում:
3.10 Արտածծման վերջում կատարել օդափոխություն 100% թթվածնով 1 րոպեի ընթացքում, գնահատել պացիենտի վիճակը և միջամտության արդյունավետությունը:
3.11 Բրոնխոսպազմի, սրտի ռիթմի խանգարումների, արտադրուկի բնույթի զգալի փոփոխության, շնչական և սիրտանոթային ցուցանիշների, վարքի և գիտակցության վատթարացման դեպքերում միջին բուժանձնակազմը պարտավոր է տեղյակ պահել բժշկին:
4. Վիճակի վերագնահատում և արդյունքների գրանցում
4.1 Գնահատել պացիենտի ինքնազգացողությունը` շնչահեղձության կամ անհարմարավետության զգացողության վերացում:
4.2 Գնահատել ԹԱՕ-ի սարքի ցուցանիշները` Pmax նվազումը, Vexp վերականգնումը, հոսք-ծավալ կորերի ձևի նորմալացումը:
4.3 Գնահատել SatO2 և/կամ արյան գազերի վիճակը:
4.4 Ներշնչվող օդում թթվածնի խտությունը (FiO2) վերադարձնել նախաարտածծման մակարդակին:
4.5 Գնահատել ԶՃ-ն, ՍԿՀ-ն, սրտի ռիթմը, շնչառության հաճախականությունը:
4.6 Կատարել թոքերի աուսկուլտացիա:
4.7 Գնահատել արտադրուկի բնույթը, գույնը, քանակը, հոտը, խցանների առկայությունը:
4.8 Անհրաժեշտության դեպքում կատարել կրծքավանդակի ճառագայթաբանական հետազոտություններ` ռենտգեն կամ համակարգչային շերտագրություն:
4.9 Գրանցել գործողությունը պացիենտի հսկման թերթիկում:
5. Բժշկական ծառայությունների հիմնական և լրացուցիչ ցանկեր
5.1. Ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների պահանջներ
Հիմնական ցանկ
Ծած- կագիր |
Անվանում |
Տրամադրման հաճախականություն |
Միջին քանակ |
Ստորաբաժանում |
Մասնագետ |
Կատարման ժամկետներ |
|
Բուժքույրական միջամտություն |
1 |
1 |
Ինտենսիվ թերապիայի բաժանմունք |
Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույր |
1-ին օր |
|
Պուլս օքսիմետրիա |
1 |
15 |
Ինտենսիվ թերապիայի բաժանմունք |
Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույր |
1-ին օր |
5.2. Ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների պահանջներ
Լրացուցիչ ցանկ
Ծած- կագիր |
Անվանում |
Տրամադրման հաճախականություն |
Միջին քանակ |
Ստորաբաժանում |
Մասնագետ |
Կատարման ժամկետներ |
|
Ինտենսիվ թերապևտի միջամտություն |
0.25 |
1 |
Ինտենսիվ թերապիայի բաժանմունք |
Ինտենսիվ թերապևտ |
1-ին օր |
|
Արյան գազերի որոշում |
0.25 |
1 |
Ինտենսիվ թերապիայի բաժանմունք |
Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույր |
1-ին օր |
6. Դեղերի հիմնական և լրացուցիչ ցանկեր
6.1. Դեղորայքային բուժման պահանջներ
Հիմնական ցանկ
ԴԹԽ |
ԱԹՔԴ |
ՄՈԱ |
Նշանակման հաճախականություն |
ԿՈԴ |
ՀԿԴ |
Մասնագետ |
Կատարման ժամկետներ |
Բժշկական գազեր |
V03AN01 |
Թթվածին |
1 |
1.0 լ |
1.0 լ |
Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույր |
1-ին օր |
6.2. Դեղորայքային բուժման պահանջներ
Լրացուցիչ ցանկ
ԴԹԽ |
ԱԹՔ |
ՄՈԱ |
Նշանակման հաճախականություն |
ԿՈԴ |
ՀԿԴ |
Մասնագետ |
Կատարման ժամկետներ |
Քնաբեր միջոցներ |
N05CD08 |
Միդազոլամ |
0.5 |
15.0 մգ |
15.0 մգ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-ին օր |
Ընդհանուր անզգայացման ոչ ինհալացիոն միջոցներ |
N01AX10 |
Պրոպոֆոլ |
0.5 |
200 մգ |
200 մգ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-ին օր |
Ցավազրկող թմրեցուցիչ միջոցներ |
N02AA01 |
Մորֆին |
0.1 |
10.0 մգ |
30.0 մգ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-ին օր |
Ափիոնային անզգայացնող միջոցներ |
N02AX02 |
Տրամադոլ |
0.1 |
100 մգ |
100 մգ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-ին օր |
Մ-խոլինո արգելակիչներ |
S01FA01 |
Ատրոպին |
0.05 |
10.0 մգ |
10.0 մգ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-ին օր |
7. Պահանջներ աշխատանքի ռեժիմի, հանգստի, բուժման կամ վերականգնման նկատմամբ
Սույն գործելակարգի համաձայն, տվյալ պահանջների կատարումը պարտադիր չէ:
8. Պահանջներ սննդակարգի նշանակման և սահմանափակումների վերաբերյալ
Սույն գործելակարգի համաձայն, տվյալ պահանջների կատարումը պարտադիր չէ: Շնչուղիների սանացիայից անմիջապես առաջ հարկավոր է ընդհատել էնտերալ սնուցումը:
9. Պացիենտի հոժարակամ տեղեկացված համաձայնության ստացման առանձնահատկությունները գործելակարգը կատարելիս և պացիենտին, ինչպես նաև ընտանիքի անդամներին լրացուցիչ տեղեկատվության տրամադրում
Հարկավոր է պացիենտին բացատրել միջամտության նպատակը, տեխնիկան, սպասվող արդյունքները և քննարկել սեդացիայի անհրաժեշտությունը:
10. Պացիենտի տվյալ մոդելի հնարավոր ելքերը
Պացիենտի տվյալ մոդելի հնարավոր ելքերի ցանկ
Ելքի անվանում |
Ելքի զարգացման հաճախականություն |
Ելքին հասնելու մոտավոր ժամկետ |
Բժշկական օգնության ցուցաբերման հաջորդականություն |
Ապաքինում ֆիզիոլոգիական գործընթացի կամ ներգրավված օրգանի ֆունկցիայի մասնակի վերականգնմամբ |
97% |
|
Անցում համապատասխան վերականգնողական ուղեցույցին/գործելակարգին |
Ապաքինում ֆիզիոլոգիական գործընթացի կամ ներգրավված օրգանի ֆունկցիայի ամբողջական կորստով |
3% |
3 ամիս |
Անցում համապատասխան վերականգնողական ուղեցույցին/գործելակարգին |
Բժշկահարույց բարդությունների զարգացում |
1-2.0% |
Ցանկացած փուլում |
Անցում համապատասխան ախտաբանության բուժման ուղեցույցին/գործելակարգին |
Մահվան ելք |
0.01% |
|
|