(ուժը կորցրել է 05.05.06 թիվ 06-Ն որոշում)
i
603.0080.221101
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«22» 11 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60301180
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
23 հոկտեմբերի 2001 թվականի N 80
i
«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՆԱՍՎԱԾՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ԵՎ 4-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ (ՎԹԱՐԱՅԻՆ ԵՎ ԽԱՐԽՈՒԼ) ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ (ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ) ՄԻԱՆՎԱԳ ՀԱՇՎԱՌՈՒՄ» ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե) կետով սահմանված դրույթով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
հաստատել «Հանրապետությունում վնասվածության 3-րդ և 4-րդ աստիճանի (վթարային և խարխուլ) բազմաբնակարան շենքերի և բնակելի տների (առանձնատների) միանվագ հաշվառում» հետազոտության հարցաթերթը և լրացման Հրահանգը:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՆԱՍՎԱԾՈՒԹՅԱՆ 3-րդ ԵՎ 4-րդ ԱՍՏԻՃԱՆԻ
(ՎԹԱՐԱՅԻՆ ԵՎ ԽԱՐԽՈՒԼ) ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ (ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ) ՄԻԱՆՎԱԳ ՀԱՇՎԱՌՈՒՄ
(2001թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ)
Ձև 1-վնասված բնակֆոնդ
Տրամադրվող տեղեկատվության գաղտնիությունն ու անանունությունն
երաշխավորվում է օրենքով:
Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական
տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ
արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ)
ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար
առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով
սահմանված կարգով
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
Վիճակագրության պետական խորհրդի
2001թ. հոկտեմբերի 23-ի
հ. 80 որոշմամբ
Հարցումը նպատակ է հետապնդում պարզել հանրապետությունում առկա` վնասվածության բարձր աստիճաններ /3-րդ և 4-րդ/ ունեցող բազմաբնակարան շենքերի, բնակարանների և բնակելի տների /առանձնատների/ քանակները, տարածքային բաշխվածությունը և բնակեցվածությունը: Արդյունքներն օգտագործվելու են միայն վերլուծական և բնակարանային քաղաքականության ծրագրային աշխատանքներում` ամփոփ տեսքով: Ձեր անկեղծ պատասխանները մեծապես կօգնեն մեզ, ի վերջո նաև Ձեզ` քանի որ վիճակագրությունը մշակվում է ողջ հանրության համար:
Դիտողությունների և առաջարկությունների համար հեռաձայնեք 523 889, 524 514:
Մարզ ______________________________________
Համայնք ___________________________________
Ա. Վնասվածության բարձր (3-րդ և 4-րդ) աստիճան ունեցող բազմաբնակարան
շենքեր
Ա-1. Վնասված շենքերն ըստ վնասվածության աստիճանի և բնակեցվածության
.______________________________________________________________.
| | Վնասված |Վնաս-| դրանցից ունեն վնասվածության աստիճան |
| | շենքերի |ված |________________________________________|
| | հարկայ- |շեն- | 3-րդ աստիճանի | 4-րդ աստիճանի |
| | նու- |քերի |________________|_______________________|
| | թյունը |քանա-|ըն | դրանցից |ըն | դրանցից |
| | |կը |դա-|____________|դա-|___________________|
| | | |մե |ամ-|մաս|բնա-|մե |ամ-|մաս|քանդ-|բնա- |
| | | |նը |բող|նա-|կեց-|նը |բող|նա-|ման |կեց- |
| | | | |ջա-|կի |վա- | |ջա-|կի |ենթա-|վա- |
| | | | |կան| |ծու | |կան| |կա |ծու |
| | | | | | |թյան| | | | |թյան |
| | | | | | | % | | | | | % |
|_|_____________|_____|___|___|___|____|___|___|___|_____|_____|
|Ա| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |11 |
|_|_____________|_____|___|___|___|____|___|___|___|_____|_____|
|1| 1 հարկանի | | | | | | | | | | |
|2| 2 հարկանի | | | | | | | | | | |
|3| 3 հարկանի | | | | | | | | | | |
|4| 4 հարկանի | | | | | | | | | | |
|5| 5 հարկանի | | | | | | | | | | |
|6| 6-8 | | | | | | | | | | |
| | հարկանի | | | | | | | | | | |
|7| 9 և ավելի | | | | | | | | | | |
| | հարկանի | | | | | | | | | | |
|_|_____________|_____|___|___|___|____|___|___|___|_____|_____|
|8| Ընդամենը | | | | | | | | | | |
.______________________________________________________________.
Ա-2. Վնասված բնակարանների քանակը և մակերեսները
._________________________________________________________.
| | | Բնակարանների| դրանցից | այդ |
| | | քանակը |ունեն 3-րդ |բնակարանների|
| | |_____________| և 4-րդ |ընդհանուր |
| | | ընդա-|սեփա- |աստիճանների| մակերեսը, |
| | | մենը |կանա- |հաստատված | քառ. մ |
| | | |շնորհ-|վնասվածու- | |
| | | |ված | թյուն | |
|__|_______________|______|______|___________|____________|
| Ա| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|__|_______________|______|______|___________|____________|
| 1| 1 սենյականոց | | | | |
| 2| 2 սենյականոց | | | | |
| 3| 3 սենյականոց | | | | |
| 4| 4 սենյականոց | | | | |
| 5| 5 և ավելի | | | | |
| | սենյականոց | | | | |
|__|_______________|______|______|___________|____________|
| 6| Ընդամենը | | | | |
._________________________________________________________.
Ա-3. Բնակարանների վնասվածությունը
._________________________________________________________.
| | |Վնաս-|Բնա- |Վնասվածության |Բնակության |
| | |վա- |կա- |աստիճանի |համար |
| | |ծու- |րան- |մասին |ոչ պիտանի |
| | |թյան |ների |մասնագիտական |բնակարանների|
| | |աստի-|քա- |եզրակացություն|քանակը |
| | |ճանը |նակը |ունեցող և | |
| | | | |չունեցող | |
| | | | |բնակարանների | |
| | | | |քանակը | |
| | | | |______________| |
| | | | |ունեն|չունեն | |
|__|______________|_____|_____|_____|________|____________|
| Ա| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|__|______________|_____|_____|_____|________|____________|
| 1| 1 սենյականոց |3-րդ | | | | |
| 2| |4-րդ | | | | |
| 3| 2 սենյականոց |3-րդ | | | | |
| 4| |4-րդ | | | | |
| 5| 3 սենյականոց |3-րդ | | | | |
| 6| |4-րդ | | | | |
| 7| 4 սենյականոց |3-րդ | | | | |
| 8| |4-րդ | | | | |
| 9| 5 և ավելի |3-րդ | | | | |
|10| սենյականոց |4-րդ | | | | |
|__|______________|_____|_____|_____|________|____________|
|11| Ընդամենը |3-րդ | | | | |
|12| |4-րդ | | | | |
._________________________________________________________.
Ա-4. Վնասված բնակարանների բնակեցվածությունը
.______________________________________________________________.
| | |Վնասվա-|Բնակարանների |Բնակվողների|այդ |
| | |ծության|_____________|թվաքանակը, |թվում` |
| | |աստիճա-|քա- |մակե- |մարդ |օրինական |
| | |նը |նակը|րեսը, | |հիմունք- |
| | | | |քառ.մ | |ներով |
| | | | | | | |
| | | | | | | |
|__|_______________|_______|____|________|___________|_________|
| Ա| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|__|_______________|_______|____|________|___________|_________|
| 1|1 սենյականոց |3 -րդ | | | | |
| 2| |4 -րդ | | | | |
| 3|2 սենյականոց |3 -րդ | | | | |
| 4| |4 -րդ | | | | |
| 5|3 սենյականոց |3 -րդ | | | | |
| 6| |4 -րդ | | | | |
| 7|4 սենյականոց |3 -րդ | | | | |
| 8| |4 -րդ | | | | |
| 9|5 և ավելի |3 -րդ | | | | |
|10|սենյականոց |4 -րդ | | | | |
|__|_______________|_______|____|________|___________|_________|
|11|Ընդամենը |3 -րդ | | | | |
|12| |4 -րդ | | | | |
.______________________________________________________________.
4. Վնասվածության բարձր (3-րդ և 4-րդ) աստիճան ունեցող բնակելի տներ
(առանձնատներ)
Բ-1. Վնասված բնակելի տների քանակը և մակերեսները
.______________________________________________________________.
| | Վնասված |Վնաս-| դրանցից ունեն վնասվածության աստիճան |
| | տների |ված |________________________________________|
| | հարկայ- |տների| 3-րդ աստիճանի | 4-րդ աստիճանի |
| | նու- | |________________|_______________________|
| | թյունը |քանա-|ըն | դրանցից |ըն | դրանցից |
| | |կը |դա-|____________|դա-|___________________|
| | | |մե |ամ-|մաս|բնա-|մե |ամ-|մաս|քանդ-|բնա- |
| | | |նը |բող|նա-|կեց-|նը |բող|նա-|ման |կեց- |
| | | | |ջա-|կի |վա- | |ջա-|կի |ենթա-|վա- |
| | | | |կան| |ծու | |կան| |կա |ծու |
| | | | | | |թյան| | | | |թյան |
| | | | | | | % | | | | | % |
|_|_____________|_____|___|___|___|____|___|___|___|_____|_____|
|Ա| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |11 |
|_|_____________|_____|___|___|___|____|___|___|___|_____|_____|
|1| 1 հարկանի | | | | | | | | | | |
|2| 2 հարկանի | | | | | | | | | | |
|3| 3 հարկանի | | | | | | | | | | |
|4| 4 և ավելի | | | | | | | | | | |
| | հարկանի | | | | | | | | | | |
|_|_____________|_____|___|___|___|____|___|___|___|_____|_____|
|5| Ընդամենը | | | | | | | | | | |
.______________________________________________________________.
Բ-2. Բնակելի տների վնասվածությունը
.__________________________________________________________.
| | Վնասված |Վնասվա- | Բնակելի տների |Վնասվածության |
| | բնակելի |ծության |________________|աստիճանի մասին |
| | տների |աստիճանը|քանակը|մակերեսը,|մասնագիտական |
| | հարկայ- | | |քառ.մ |եզրակացություն |
| | նությունը | | | |ունեցող և |
| | | | | |չունեցող տների |
| | | | | |քանակը |
| | | | | |_______________|
| | | | | |ունեն |չունեն |
|__|_____________|________|______|_________|______|________|
| Ա| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|__|_____________|________|______|_________|______|________|
| 1|1 հարկանի |3 -րդ | | | | |
| 2| |4 -րդ | | | | |
| 3|2 հարկանի |3 -րդ | | | | |
| 4| |4 -րդ | | | | |
| 5|3 հարկանի |3 -րդ | | | | |
| 6| |4 -րդ | | | | |
| 7|4 և ավելի |3 -րդ | | | | |
| |հարկանի | | | | | |
| 8| |4 -րդ | | | | |
|__|_____________|________|______|_________|______|________|
| 9|Ընդամենը |3 -րդ | | | | |
|10| |4 -րդ | | | | |
.__________________________________________________________.
Բ-3. Վնասվածության բարձր աստիճան ունեցող բնակելի տների
բնակեցվածությունը
.________________________________________________________________.
| | Վնասված |Վնասվածության| Բնակվողների | այդ թվում` |
| | բնակելի |աստիճանը | թվաքանակը | քանդման ենթակա|
| | տների | | | տներում |
| | հարկայնությունը| | | |
|___|________________|_____________|_____________|_______________|
| Ա | 1 | 2 | 3 | 4 |
|___|________________|_____________|_____________|_______________|
| 1 | 1 հարկանի | 3 -րդ | | |
| 2 | | 4 -րդ | | |
| 3 | 2 հարկանի | 3 -րդ | | |
| 4 | | 4 -րդ | | |
| 5 | 3 հարկանի | 3 -րդ | | |
| 6 | | 4 -րդ | | |
| 7 | 4 և ավելի | 3 -րդ | | |
| 8 | հարկանի | 4 -րդ | | |
|___|________________|_____________|_____________|_______________|
| 9 | Ընդամենը | 3 -րդ | | |
|10 | | 4 -րդ | | |
.________________________________________________________________.
Հարցազրուցավար ______________________________________
«...»............... 200...թ.
ՀՐԱՀԱՆԳ
«Հանրապետությունում վնասվածության 3-րդ և 4-րդ աստիճանի (վթարային և խարխուլ) բազմաբնակարան շենքերի և բնակելի տների (առանձնատների) հաշվառման մասին»
ձև թիվ 1-վնասված բնակֆոնդ վիճակագրական դիտարկման հարցաթերթի լրացման
Սույն հրահանգը մշակված է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից 30.01.2001թ. «2001թ. պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի հաստատելու մասին» թիվ 28 որոշման հավելված 2-ի 24 կետի համաձայն:
Ընդհանուր դրույթներ
Հրահանգը սահմանում է «Հանրապետությունում վնասվածության 3-րդ և 4-րդ աստիճանի (վթարային և խարխուլ) բազմաբնակարան շենքերի և բնակելի տների (առանձնատների) հաշվառման մասին» ձև թիվ 1-վնասված բնակֆոնդ պետական վիճակագրական դիտարկման հարցաթերթի լրացման կարգը:
Հարցաթերթը կազմում են համայնքապետարանները, մարզպետարանների շինարարության և ճարտարապետության ստորաբաժանումները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի մարզային կառույցները:
Հարցաթերթի ձևի բոլոր սյունակների տողերը պետք է լրացված լինեն համապատասխան և հավաստի թվերով, իսկ դրանց բացակայության դեպքում դրվի (-) նշանը:
Հարցաթերթը լրացնելիս անհրաժեշտ է ղեկավարվել հետևյալ սահմանումներով.
բնակելի շենք` մարդկանց բնակության համար նախատեսված շինությունները, բաղկացած բնակելի և օժանդակ մասերից, կահավորված կոմունալ հարմարություններով,
բազմաբնակարան բնակելի շենք` մեկից ավելի առանձին բնակարաններ ունեցող կառույց,
բնակելի տուն` բնակավայրի տարածքում առանձին հողամասի վրա կառուցված, առանձին փոստային համար ունեցող, բնակելի, օժանդակ և կոմունալ հարմարություններով և տնտեսական շինություններով կառույց,
բնակարան` շենքում գտնվող առանձին տարածք` բաղկացած բնակելի և օժանդակ մասերից, օժտված կոմունալ հարմարություններով,
խարխուլ (մաշված) են համարվում ավելի քան փաստացի 70% մաշվածություն ունեցող քարե շենքերը և 65%-ից բարձր մաշվածություն ունեցող փայտե շենքերը,
բնակարանի ընդհանուր մակերեսը որոշվում է բնակելի և օժանդակ մակերեսների (խոհանոց, միջանցք, բաղնիք, զուգարան, պահարան, խորդանոց, տաքացվող և բնակության համար պիտանի ձեղնահարկ, կիսավերնահարկ և այլն) գումարով:
Ընդհանուր մակերեսի մեջ չեն հաշվառվում`
- աստիճանավանդակների, նախամուտքերի, վերելակի զբաղեցրած մակերեսները, չտաքացվող ծածկապատ պատշգամբների, ձեղնահարկերի, կիսավերնահարկերի մակերեսը,
- առանձին կառուցված ամառային խոհանոցների, բաղնիքների, խորդանոցների մակերեսը,
- ոչ բնակելի մակերեսը, որը զբաղեցված է համայնքների, խանութների, պոլիկլինիկաների, դեղատների, բանկերի, կապի բաժանմունքների, մանկական հիմնարկների, կենցաղի ծառայությունների և այլնի կողմից:
3-րդ աստիճանի վնասվածություն ունեն այն շենքերը, որոնց կոնստրուկցիաներում առաջացած վնասվածքներն ու մնացորդային դեֆորմացիաներն ենթակա են վերացման ուժեղացման-վերականգնման աշխատանքների միջոցով սահմանված կարգով մշակված և հաստատված նախագծային փաստաթղթերի հիման վրա:
4-րդ աստիճանի վնասվածություն ունեն այն շենքերը, որոնց կոնստրուկցիաների վիճակը վթարային է: Շենքերը վտանգավոր են հետագա շահագործման համար: Այդ շենքերի բնակիչներն ենթակա են տեղահանման:
Բնակելի կառույցների տեխնիկական վիճակի ուսումնասիրումը և անձնագրավորումը կատարվում է սահմանված կարգով:
Հարցաթերթի լրացման կարգը
Հարցաթերթը կազմված է 2 մասից` «Ա. Վնասվածության բարձր (3-րդ և 4-րդ) աստիճան ունեցող բազմաբնակարան շենքեր» և «Բ. Վնասվածության բարձր (3-րդ և 4-րդ) աստիճան ունեցող բնակելի տներ (առանձնատներ)»: «Ա. Վնասվածության բարձր (3-րդ և 4-րդ) աստիճան ունեցող բազմաբնակարան շենքեր» մասը կազմված է 4 բաժնից` (Ա-1) «Վնասված շենքերն ըստ վնասվածության աստիճանի և բնակեցվածության», Ա-2) «Վնասված բնակարանների քանակը և մակերեսները», Ա-3) «Բնակարանների վնասվածությունը», Ա-4) «Վնասված բնակարանների բնակեցվածությունը»): «Բ. Վնասվածության բարձր (3-րդ և 4-րդ) աստիճան ունեցող բնակելի տներ (առանձնատներ)» մասը կազմված է 3 բաժնից` (Բ-1) «Վնասված բնակելի տների քանակը և մակերեսները», Բ-2) «Բնակելի տների վնասվածությունը», Բ-3) «Վնասվածության բարձր աստիճան ունեցող բնակելի տների բնակեցվածությունը»):
Ա. Վնասվածության բարձր (3-րդ և 4-րդ) աստիճան ունեցող բազմաբնակարան
շենքեր
Այս մասի 4 բաժինների տվյալները լրացվում են միայն բազմաբնակարան շենքերի /հետայսու շենք/ համար:
Ա-1) Վնասված շենքերն ըստ վնասվածության աստիճանի և բնակեցվածության
«Վնասված շենքերի քանակը» սյունակում (2) բերվում է 3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերի ընդհանուր քանակն ըստ հարկայնության: Սյունակ 3-ում բերվում է 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերի ընդհանուր քանակը, որից առանձնացվում է ամբողջական (սյունակ 4) և մասնակի (սյունակ 5) վնասված շենքերի քանակը: «Բնակեցվածության %» սյունակում (6) բերվում է շենքերի բնակեցվածության %-ը 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերի ընդհանուր քանակից: Սյունակներ (7-11)-ում բերվում են վնասվածության 4-րդ աստիճանին համապատասխան ցուցանիշերն ըստ վերը շարադրվածի, միայն այն տարբերությամբ, որ սյունակ 10-ում բերվում է չորրորդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերի այն քանակը, որոնք ենթակա են քանդման:
Ա-2) Վնասված բնակարանների քանակը և մակերեսները
«Բնակարանների քանակը» սյունակում (2) բերվում է 3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերի վնասված բնակարանների ընդհանուր քանակն ըստ սենյակների քանակի, որից առանձնացվում է սեփականաշնորհված բնակարանների քանակը (սյունակ 3): Սյունակ 4-ում բերվում է այն բնակարանների քանակը, որոնք ունեն 3-րդ և 4-րդ աստիճանների հաստատված վնասվածություն: Սյունակ 5-ում բերվում է սյունակ 4-ում նշված բնակարանների ընդհանուր մակերեսը:
Ա-3) Բնակարանների վնասվածությունը
«Բնակարանների քանակը» սյունակում (3) բերվում է բնակարանների ընդհանուր քանակն ըստ սենյակների թվի և ըստ 3-րդ և 4-րդ վնասվածության աստիճանների, որից առանձնացվում է վնասվածության աստիճանի մասին մասնագիտական եզրակացություն ունեցող (սյունակ 4) և չունեցող (սյունակ 5) բնակարանների քանակը: Սյունակ 6-ում բերվում է վնասված բնակարաններից բնակության համար ոչ պիտանի բնակարանների քանակը:
Ա-4) Վնասված բնակարանների բնակեցվածությունը
Սյունակ 4-ում բերվում է 3-րդ և 4-րդ վնասվածության աստիճան ունեցող բնակարանների մակերեսը: Սյունակ 5-ում բերվում է այդ բնակարաններում բնակվող մարդկանց թվաքանակը, որից սյունակ 6-ում առանձնացվում է այն մարդկանց թվաքանակը, որոնք բնակվում են օրինական հիմունքներով:
Բ. Վնասվածության բարձր (3-րդ և 4-րդ) աստիճան ունեցող բնակելի տներ
(առանձնատներ)
Այս մասի 3 բաժինների տվյալները լրացվում են միայն բնակելի տների (առանձնատների) համար: Այսուհետ օգտագործվելու է տուն հասկացությունը:
Բ-1) Վնասված բնակելի տների քանակը և մակերեսները
Այս բաժինը լրացվում է Ա-1 բաժնի լրացման կարգին համապատասխան:
Բ-2) Բնակելի տների վնասվածությունը
«Բնակելի տների քանակը» սյունակում (3) բերվում է տների ընդհանուր քանակն ըստ հարկայնության և վնասվածության աստիճանների: Սյունակ 4-ում բերվում է այդ տների մակերեսը: Վնասվածության աստիճանի մասին համապատասխան մասնագիտական եզրակացություն ունեցող տների քանակը բերվում է սյունակ 5-ում, իսկ չունեցողներինը` սյունակ 6-ում:
Բ-3) Վնասվածության բարձր աստիճան ունեցող բնակելի տների
բնակեցվածությունը
Սյունակ 3-ում բերվում է վնասված տներում բնակվող մարդկանց թվաքանակն ըստ տների հարկայնության և վնասվածության աստիճանի, որից սյունակ 4-ում առանձնացվում է այն բնակիչների թվաքանակը, որոնք բնակվում են քանդման ենթակա տներում: