i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
14 մարտի 2019 թվականի N 15-Ն
ՀԱՐՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՐՅԱՆ ԽՆԱՅՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.3 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել` «Հարվիրահատական շրջանում արյան խնայման գործելակարգ»-ը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար |
Ա. Թորոսյան |
2019 թ. մարտի 14 Երևան
|
|
Հավելված
Առողջապահության նախարարի
14 մարտի 2019 թ. N 15-Ն հրամանի
ՀԱՐՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՐՅԱՆ ԽՆԱՅՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
Ընդհանուր դրույթներ
Հարվիրահատական շրջանում արյան բաղադրամասերի (ԱԲ) փոխներարկումներն ավելացնում են հյուսվածքների թթվածնով մատակարարումը և կանխում հյուսվածքային հիպօքսիան: Միևնույն ժամանակ, արյան փոխներարկումների ժամանակ դիտվում են (ԱՓ) մի շարք լուրջ բարդություններ` ալերգիկ ռեակցիաներ, շնչական և/կամ երիկամային անբավարարություն, ինֆեկցիաների վտանգ և այլն: Նախավիրահատական շրջանում սակավարյունությունը լայն տարածված է, այն հանդիպում է վիրաբուժական պացիենտների շուրջ մեկ երրորդի շրջանում: Արյան բաղադրամասերի` էրիթրոցիտար զանգվածի (ԷԶ), թրոմբոցիտար զանգվածի (ԹԶ), թարմ սառեցված պլազմայի (ԹՍՊ) կամ պրոթրոմբինի խտության արժեքները բարձր են ամբողջ աշխարհում, քանի որ մշտապես առկա է վերջիններիս պակաս և արտադրման ընթացքում կիրառվում են բարձր տեխնոլոգիաներ: Այսպիսով, էԶ արժեքը մի շարք զարգացած երկրներում տատանվում է 200-500 ԱՄՆ դոլարի սահմաններում: Մշակվել են արյան խնայման մարտավարություններ (ԱԽՄ), որոնք թույլ են տալիս առավելագույնս նվազեցնել ԱՓ-ի քանակը, խնայելով ԱԲ-ն միայն հստակ ցուցված դեպքերի համար, երբ դրանց փոխներարկման առավելությունները գերակշռում են հնարավոր բարդություններին:
ԱԽՄ-ի սկզբունքային տարրերն են` պացիենտի սեփական էրիթրոցիտների քանակի առավելագույն ավելացումը, հարվիրահատական արյան կորստի նվազեցումը, ալոգեն կամ աուտոլոգ արյան փոխներարկումների ցուցումների օպտիմալացումը: Այլ կերպ, այս մոտեցումը կոչվում է ԱՓ ռեստրիկտիվ մարտավարություն: ԱԽՄ-ն պահանջում է բազմամասնագիտական թիմի` վիրաբույժի, անեսթեզիոլոգի, ինտենսիվ թերապևտի, սրտաբանի, արյունաբանի կամ այլ վիրաբուժական մասնագետների ներդաշնակ աշխատանք: Սույն գործելակարգում ԱԽՄ-ն պայմանականորեն բաժանվել է ըստ փուլերի`
- նախավիրահատական
- ներվիրահատական
- հետվիրահատական
ԱԲ-ի փոխներարկման ցուցումները, բացառությամբ սրտամկանի իշեմիայով տառապող պացիենտներից, առանձին ախտաբանությունների ժամանակ կամ հակաթրոմբոցիտար դեղորայքի փոփոխման մարտավարությունները ներառված չեն և քննարկվում են համապատասխան փաստաթղթերում:
Գործելակարգի մշակման հիմքը
Սույն գործելակարգը մշակվել է Հայաստանի անեսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների միության անդամների կողմից հետևյալ արդի գրականության տվյալների հիման վրա.
- American Society of Anesthesiologists Task Force on Perioperative Blood Management. Practice guidelines for perioperative blood management: an updated report by the American Society of Anesthesiologists Task Force on Perioperative Blood Management Anesthesiology. 2015 Feb;122(2):241-75. Doi: 10.1097/ALN.0000000000000463.
- S V Thakrar, B Clevenger, S Mallett, Patient blood management and perioperative anaemia, BJA Education, Volume 17, Issue 1, 1 January 2017, Pages 28-34, https://doi.org/10.1093/bjaed/mkw061.
- Manjuladevi M, Vasudeva Upadhyaya K. Perioperative blood management. Indian Journal of Anaesthesia. 2014;58(5):573-580. Doi:10.4103/0019-5049.144658.
Գործելակարգի պացիենտի մոդել
Սույն գործելակարգի պացիենտի մոդելն են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների մեծահասակ պացիենտները, որոնց սպասվում են տարբեր տեսակի վիրաբուժական միջամտություններ (Աղյուսակ 1):
Աղյուսակ 1
Արտահիվանդանոցային թոքաբորբով մեծահասակ պացիենտի մոդել
Մոդելի պարտադիր բաղադրիչ |
Բաղադրիչի նկարագրությունը |
Նոզոլոգիական ձևը |
|
Տարիքային կարգավիճակ |
Մեծահասակներ |
Հիվանդության աստիճանը |
Ցանկացած |
Հիվանդության փուլը |
Ցանկացած |
Բարդությունները |
|
Կոդը ըստ ՀՄԴ-10 |
|
Բուժօգնության ցուցաբերման պայմանները |
Հիվանդանոցային |
Հապավումներ
ԱԲ -արյան բաղադրամասեր
ԱՓ - արյան փոխներարկումներ
ԱԽՄ - արյան խնայման մարտավարություններ
ԷԶ - էրիթրոցիտար զանգված
ԹՍՊ - թարմ սառեցված պլազմա
ԹԶ - թրոմբոցիտար զանգված
1. Նախավիրահատական շրջան
1.1 Հավաքագրել հիվանդության պատմությունը` ուշադրություն դարձնելով հետևյալ փաստերի վրա.
1.1.1 նախկինում ստացած ԱՓ` ներառյալ բարդությունները,
1.1.2 թրոմբոտիկ դրվագներ անցյալում,
1.1.3 ժառանգական բնույթի մակարդելիության շեղումներ,
1.1.4 օրգան համակարգերի իշեմիկ բնույթի հիվանդությունների առկայություն (օրինակ, սրտի իշեմիկ հիվանդություն), որոնք կարող են փոփոխել փոխներարկման ցուցումները:
1.2 Իրազեկել պացիենտին հավանական կամ սպասվող ԱՓ-ի մասին, տրամադրելով տեղեկատվություն վերջիններիս նպատակների, օգուտների և հնարավոր բարդությունների վերաբերյալ: Ստանալ ԱՓ-ի իրականացման իրազեկված համաձայնություն:
1.3 Բարելավել հեմոգլոբինի նախավիրահատական արժեքները` վաղ ախտորոշելով և պայքարելով սակավարյունության դեմ.
1.3.1 երկաթ անբավարարության սակավարյունության պարագայում նշանակել երկաթի դեղպատրաստուկներ (պլանավորված վիրահատությունից առնվազն մեկ շաբաթ առաջ).
1.3.2 քրոնիկական հիվանդություններով պայմանավորված սակավարյունության դեպքում կարելի է քննարկել էրիթրոպոետինների կիրառումը:
1.4 Նվազագույնի հասցնել լաբորատոր հետազոտությունների համար կատարվող արյան նմուշառումները:
1.5 Քննարկել հակաթրոմբոցիտար և հակամակարդիչ դեղորայքի ժամանակավոր ընդհատման, փոխարինման և/կամ հետադարձ ազդեցության (ռևերսի) հարցերը:
1.6 Քննարկել աուտոլոգ արյան ձեռքբերման և կոնսերվացման հիմնավորվածությունը և տեխնիկական հնարավորությունները: Այս մեթոդը կիրառվում է պլանավորված վիրահատական միջամտությունից առնվազն մեկ շաբաթ առաջ:
1.7 Վիրաբույժի հետ համատեղ քննարկել պլանավորվող միջամտության հնարավոր արյան կորուստը և նախատեսվող գործողությունների պլանը:
2. Ներվիրահատական շրջան
2.1 Վիրաբուժական մոտեցումներ.
2.1.1 նվազագույն ինվազիվ միջամտությունների նախապատվություն,
2.1.2 պատշաճ վիրաբուժական տեխնիկա,
2.1.3 տեղային անոթասեղմիչների և հեմոստատիկների կիրառում,
2.1.4 տուրնիկետների կիրառում:
2.2 Անեսթեզիոլոգիական մոտեցումներ.
2.2.1 երակային կանգի կանխարգելում` պացիենտի ճիշտ դիրքավորում, խուսափում բարձր ներկրծքային ճնշումից և հիպերկապնիայից,
2.2.2 հիպոթերմիայի կանխարգելում և շտկում,
2.2.3 ընտրության դեպքում` էպիդուրալ/ողնուղեղային անզգայացման նախապատվություն,
2.2.4 կառավարվող հիպոտենզիայի կիրառում` ըստ խիստ ցուցումների,
2.2.5 ծավալուն վիրահատություններից առաջ, որոնք ենթադրում են մեծ արյան կորուստ, քննարկել տրանեքսամաթթվի (1գ ն/ե 10ր ընթացքում հաջորդիվ 1գ շարունակական ինֆուզիա 8 ժամվա ընթացքում) կանխարգելիչ ներմուծման հարցը:
2.3 Վիզուալ և լաբորատոր վերահսկում.
2.3.1 անեսթեզիոլոգը, վիրաբույժը պետք է մշտապես գնահատեն վիրահատական դաշտը միկրոանոթային և/կամ մակրոանոթային արյունահոսությունների առումներով.
2.3.2 անհրաժեշտության դեպքում կատարել կրկնակի մակարդելիության թեստեր.
2.3.3 շարունակական վերահսկել կենսական կարևոր ֆունկցիաները և հյուսվածքների պերֆուզիայի նշանները:
2.4 Սուր նորմովոլեմիկ հեմոդիլյուցիա.
2.4.1 ցուցված է միայն, երբ ակնկալվում է շրջանառող արյան ծավալի >=20% կորուստ և նախավիրահատական հեմոգլոբինը >=10 գ/լ.
2.4.2 հարկավոր է մանրամասն վերլուծել սպասվող օգուտը և հնարավոր բարդությունների (սրտամկանի իշեմիա, գլխուղեղի արյան շրջանառության խանգարումներ) հավանականությունը.
2.4.3 աուտոլոգ արյան փոխներարկումը պետք է կատարվի վերցնելուց < 6 ժամերի ընթացքում:
2.5 Ռեինֆուզիա.
2.5.1 հակացուցումներն են` վիրահատական դաշտի մանրէային կոնտամինացիան (աղիքի պերֆորացիա), ճարպի կամ ամնիոտիկ հեղուկների առկայությունը:
2.6 Սել սեյվերներ.
2.6.1 լայն կիրառվում են սրտային և մագիստրալ անոթների վիրաբուժությունում, լյարդի փոխպատվաստումների և զանգվածային մանկաբարձական կամ վնասվածքային արյունահոսությունների ժամանակ.
2.6.2 ամնիոտիկ հեղուկով կոնտամինացիան հակացուցում չի հանդիսանում սել սեյվերի կիրառմանը` մանկաբարձական արյունահոսությունների ժամանակ.
2.6.3 մանկաբարձական արյունահոսությունների դեպքում հարկավոր է օգտագործել լեյկոցիտների ֆիլտր.
2.6.4 հակացուցումներն են` մանրէային կոնտամինացիան, տեղային հեմոստատիկ դեղորայքի, ինչպես նաև որովայնի խոռոչի սանացիայի համար կիրառվող հականեխիչ հեղուկների առկայությունը:
3. Հետվիրահատական շրջան
3.1 Շարունակական գնահատել ընթացիկ արյան կորուստը` ներառյալ դրենաժներից և/կամ վիրահատական վերքից:
3.2 Կիրառել կրկնակի վիրաբուժական միջամտություն պահանջող հետվիրահատական արյան կորստի նախապես մշակված ընթացակարգեր, օրինակ, երկու ժամից ավելի տևողությամբ պլևրալ դրենաժից > 150 մլ/ժամը արյան կորստի դեպքում քննարկել կրկնակի թորակոտոմիայի հարցը:
3.3 Կանխարգելել հիպոթերմիան և հեմոդիլյուցիան:
3.4 Շարունակական վերահսկել մակարդելիությունը:
3.5 Նվազագույնի հասցնել լաբորատոր հետազոտությունների համար կատարվող արյան նմուշառումները:
4. ԱՓ-ի ռեստրիկտիվ մարտավարություն
4.1 Ռեստրիկտիվ մարտավարությունը ենթադրում է արյան և ԱԲ-ի խելամիտ և հիմնավորված կիրառում, որը թույլ է տալիս առավելագույնի հասցնել պացիենտի համար փոխներարկումից ակնկալվող առավելությունները` կանխարգելելով փոխներարկումների բարդությունները և կողմնակի ազդեցությունները:
4.2 ԷԶ-ի փոխներարկման որոշումը չպետք է հիմնվի միայն հեմոգլոբինի արժեքի վրա, այլ պետք է հիմնավորվի պացիենտի կլինիկական վիճակի և ուղեկցող ախտաբանությունների ընդլայնված վերլուծությամբ:
4.3 Սրտամկանի կամ գլխուղեղի իշեմիայի բացակայության պարագաներում հետվիրահատական շրջանում ԱՓ-ն հազվադեպ է ցուցված, երբ հեմոգլոբինը >=80 գ/լ:
4.4 Սրտամկանի կամ գլխուղեղի իշեմիայով հետվիրահատական պացիենտների շրջանում, երբ հեմոգլոբինի մակարդակը 70-100 գ/լ է, խելամիտ է կատարել մեկ միավոր ԷԶ-ի փոխներարկում` հետագա վիճակի վերագնահատմամբ:
4.5 Թրոմբոցիտների >=50 x 109 /լ հարվիրահատական արժեքները կամ INR <=2 կարող են համարվել տանելի պացիենտների գերակշռող մեծամասնության համար:
5. Բժշկական ծառայությունների հիմնական և լրացուցիչ ցանկեր
5.1. Ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների պահանջներ
Հիմնական ցանկ
Ծած- կագիր |
Անվանում |
Տրա- մադրման հաճախա- կանություն |
Միջին քանակ |
Ստորա- բաժանում |
Մասնագետ |
Կատարման ժամկետներ |
|
Արյան ընդհանուր հետազոտություն լեյկոֆորմուլայով |
1 |
2 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-3 օրեր |
|
Մեզի ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-3 օրեր |
|
Արյան մեջ գլյուկոզի մակարդակի որոշում |
1 |
1 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-3 օրեր |
|
Արյան մեջ լակտատի մակարդակի որոշում |
1 |
1 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-3 օրեր |
|
Արյան մեջ ալբումինի մակարդակի որոշում |
1 |
1 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-3 օրեր |
|
Արյան մեջ միզանյութի մակարդակի որոշում |
1 |
2 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-3 օրեր |
|
Արյան մեջ կրեատինինի մակարդակի որոշում |
1 |
2 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-3 օրեր |
|
Արյան մեջ էլեկտրոլիտների (Na, K, Cl) մակարդակի որոշում |
1 |
3 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-3 օրեր |
|
Ակտիվացված մասնակի թրոմբապլաստինի ժամանակի որոշում |
1 |
3 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-3 օրեր |
|
Արյան մեջ ֆիբրինոգենի մակարդակի որոշում |
1 |
3 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-3 օրեր |
|
Պրոտրոմբինային ժամանակի որոշում |
1 |
3 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-3 օրեր |
|
Միջազգային բնականոնացված հարաբե- րակցության որոշում |
1 |
3 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-3 օրեր |
|
Արյան գազերի և թթվահիմնային հավասա- րակշռության որոշում |
1 |
1 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-3 օրեր |
|
Էլեկտրասրտա- գրություն |
1 |
1 |
Ինտենսիվ թերապիայի բաժանմունք |
Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույր |
1 օրը |
|
Զարկերակային ճնշման չափում |
1 |
72 |
Ինտենսիվ թերապիայի բաժանմունք |
Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույր |
1-3 օրեր |
|
Սրտի կծկումների հաճախության չափում |
1 |
72 |
Ինտենսիվ թերապիայի բաժանմունք |
Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույր |
1-3 օրեր |
|
Պուլսօքսիմետրիա |
1 |
72 |
Ինտենսիվ թերապիայի բաժանմունք |
Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույր |
1-3 օրերը |
|
Ծայրամասային երակային կաթետերի տեղադրում |
1 |
1 |
Ինտենսիվ թերապիայի բաժանմունք |
Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույր |
1-3 օրերը |
|
Միզապարկի կաթետերավորում |
1 |
1 |
Ինտենսիվ թերապիայի բաժանմունք |
Ինտենսիվ թերապևտ |
1-3 օրերը |
|
Ինտենսիվ թերապևտի խորհրդատվություն |
1 |
21 |
Ինտենսիվ թերապիայի բաժանմունք |
Ինտենսիվ թերապևտ |
1-3 օրերը |
|
Նեղ մասնագետի խորհրդատվություն |
1 |
2 |
Այլ բաժանմունքներ |
Ցանկացած նեղ մասնագետ |
1-3 օրերը |
5.2. Ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների պահանջներ
Լրացուցիչ ցանկ
Ծած- կագիր |
Անվանում |
Տրա- մադրման հաճա- խակա- նություն |
Միջին քանակ |
Ստորա- բաժանում |
Մասնագետ |
Կատարման ժամկետներ |
|
Ստորին վերջույթների դուպլեքս հետազոտություն |
0.1 |
1 |
Ճառագայթաբա- նական ախտորոշման ծառայություն |
Բժիշկ-ճառագայ- թաբան/տեխնիկ |
1-3 օրերը |
|
Արյան մեջ երկաթի մակարդակի որոշում |
0.1 |
1 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/Բժիշկ |
1-3 օրերը |
|
ԱՍՏ/ԱԼՏ |
0.1 |
1 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-3 օրերը |
|
Արյան մեջ բիլիռուբինի մակարդակի որոշում |
0.1 |
1 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-3 օրերը |
|
Կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն |
0.1 |
2 |
Ճառագայթաբա- նական ախտորոշման ծառայություն |
Բժիշկ-ճառագայթա- բան/տեխնիկ |
1-3 օրերը |
|
Բազմաօրգան ՀՇ հետազոտություն |
0.1 |
1 |
Ճառագայթաբա- նական ախտորոշման ծառայություն |
Բժիշկ-ճառագայթա- բան/տեխնիկ |
1-3 օրերը |
|
Որովայնի և փոքր կոնքի ԳՁՀ |
0.25 |
1 |
Ճառագայթաբա- նական ախտորոշման ծառայություն |
Բժիշկ-ճառագայթա- բան/տեխնիկ |
1-3 օրերը |
|
Ուլտրաձայնային Էխոսրտա- գրություն |
0.5 |
1 |
Ճառագայթաբա- նական ախտորոշման ծառայություն |
Բժիշկ-ճառագայթա- բան/տեխնիկ |
1-3 օրեր |
|
Կենտրոնական երակային կաթետերի տեղադրում |
0.25 |
1 |
Ինտենսիվ թերապիայի բաժանմունք |
Ինտենսիվ թերապևտ |
1-3 օրերը |
|
Զարկերակային կաթետերի տեղադրում |
0.1 |
1 |
Ինտենսիվ թերապիայի բաժանմունք |
Ինտենսիվ թերապևտ |
1-3 օրերը |
6. Դեղերի հիմնական և լրացուցիչ ցանկեր
6.1. Դեղորայքային բուժման պահանջներ
Հիմնական ցանկ
ԴԹԽ |
ԱԹՔԴ |
ՄՈԱ |
Նշանակման հաճախա- կանություն |
ԿՈԴ |
ՀԿԴ |
Մասնագետ |
Կատարման ժամկետներ |
Հակամա- կարդիչներ` Հեպարին |
B01AB06 |
Ֆրաքսի- պարին |
1 |
0.3 մլ |
0.9 մլ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-3 օրերը |
Էլեկտրո- լիտային լուծույթներ |
B05CB01 |
0.9% NaCL |
1 |
2.0 լ |
6.0 լ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-3 օրերը |
Էլեկտրո- լիտային լուծույթներ |
B05BB01 |
Ռինգերի լուծույթ |
1 |
2.0 լ |
6.0 լ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-3 օրերը |
Էլեկտրո- լիտային լուծույթներ |
B05BB01 |
Հավասա- րակշռված ջրաաղային լուծույթ |
1 |
2.0 լ |
14.0 Լ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-3 օրերը |
Բժշկական գազեր |
V03AN01 |
Թթվածին |
1 |
5.76 լ |
11.52 Լ |
Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույր |
1-3 օրերը |
6.2 Դեղորայքային բուժման պահանջներ
Լրացուցիչ ցանկ
ԴԹԽ |
ԱԹՔ |
ՄՈԱ |
Նշանակման հաճախա- կանություն |
ԿՈԴ |
ՀԿԴ |
Մասնագետ |
Կատարման ժամկետներ |
Հեմոստա- տիկ նյութեր |
B02AA02 |
Տրանեքսա- մաթթու |
0.2 |
2.0 գ |
2.0 գ |
Ինտենսիվ թերապիայի մաս- նագետ/բուժքույր |
1-3 օրերը |
Արյան բաղադրա- մասեր |
B05AX03 |
Թարմ սառեցված պլազմա |
0.2 |
4 միավոր |
4 միավոր |
Ինտենսիվ թերապիայի մաս- նագետ/բուժքույր |
1-3 օր |
Արյան բաղադրա- մասեր |
B05AX01 |
Էրիթրո- ցիտների զանգված |
0.2 |
2 միավոր |
2 միավոր |
Ինտենսիվ թերապիայի մաս- նագետ/բուժքույր |
1-3 օր |
Արյան բաղադրա- մասեր |
B05AX02 |
Թրոմբո- ցիտների զանգված |
0.1 |
4 միավոր |
4 միավոր |
Ինտենսիվ թերապիայի մաս- նագետ/բուժքույր |
1-3 օր |
|
|
Էնտերալ սնուցում |
0.5 |
750կկալ/օրը |
5250կկալ/օրը |
Ինտենսիվ թերապիայի մաս- նագետ/բուժքույր |
1-3 օր |
7. Պահանջներ աշխատանքի ռեժիմի, հանգստի, բուժման կամ վերականգնման վերաբերյալ
Սույն գործելակարգի համաձայն, տվյալ պահանջների կատարումը պարտադիր չէ:
8. Պահանջներ սննդակարգի նշանակման և սահմանափակումների վերաբերյալ
Սույն գործելակարգի համաձայն, ցածր կալորիականությամբ (500 կկալ/օրը) էնտերալ սնուցումն առաջին ընտրության տարբերակն է: Վերջինիս անհնարինության պարագայում (օրինակ, ստամոքս-աղիքային ուղու անանցանելիության նշաններ) միայն հարկավոր է քննարկել պարէնտերալ սնուցման տարբերակները:
9. Առանձնահատկությունները պացիենտի ինքնակամ, տեղեկացված համաձայնության ստացման ժամանակ, հիվանդին, ինչպես նաև ընտանիքի անդամներին լրացուցիչ տեղեկատվության տրամադրում գործելակարգը կատարելիս
Հարկավոր է հնարավորինս շուտ` ոչ ուշ, քան ախտորոշմանը հաջորդող 72 ժամերի ընթացքում պացիենտի և/կամ նրա ներկայացուցիչների հետ համատեղ քննարկել ԱՓ-ի համալիր բուժման խնդիրները և հավանական ելքերը:
10. Հիվանդի տվյալ մոդելի հնարավոր ելքերը
Հիվանդի տվյալ մոդելի հնարավոր ելքերի ցանկ
Ելքի անվանում |
Ելքի զարգացման հաճախականություն |
Ելքին հասնելու մոտավոր ժամկետ |
Բժշկական օգնության ցուցաբերման հաջորդականություն |
Ապաքինում ֆիզիոլոգիական գործընթացի կամ ներգրավված օրգանի ֆունկցիայի մասնակի վերականգնմամբ |
50% |
3 ամիս |
Անցում համապատասխան վերականգնողական ուղեցույցին/գործելակարգին |
Ապաքինում ֆիզիոլոգիական գործընթացի կամ ներգրավված օրգանի ֆունկցիայի ամբողջական կորուստով |
25% |
3 ամիս |
Անցում համապատասխան վերականգնողական ուղեցույցին/գործելակարգին |
Բժշկահարույց բարդությունների զարգացում |
5% |
Ցանկացած փուլում |
Անցում համապատասխան ախտաբանության բուժման ուղեցույցին/գործելակարգին |
Մահվան ելք |
25% |
Ցանկացած փուլում |
|