Սեղմել Esc փակելու համար:
ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

04.01.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   17.01.1995  -ից մինչեւ   04.01.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 28.11.06 ՀՕ-199-Ն օրենք)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության

օրենքի կիրարկման կարգի մասին

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

 

i

1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել 1995 թվականի ապրիլի 1-ից:

2. Սահմանել, որ`

ա) սույն օրենքի նորմերը կիրառվում են ֆիզիկական անձանց այն եկամուտների նկատմամբ, որոնք ստացվել են 1995 թվականի ապրիլի 1-ից հետո կատարված աշխատանքներից և այլ գործունեությունից.

բ) մինչև 1995 թվականի ապրիլի 1-ը ֆիզիկական անձանց կողմից աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարման հետ կապված, ինչպես նաև աշխատանքների, ծառայությունների և այլ գործունեության իրականացումից ստացված մյուս բոլոր եկամուտների հարկումը կատարվում է մինչև 1995 թվականի ապրիլի 1-ը գործող օրենսդրության համաձայն.

i

գ) սույն օրենքի 3 հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի նորմի կիրառման համար հիմք է ընդունվում «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի «ա» կետի արտոնության կիրառման համար Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկը` նկատի առնելով կատարված փոփոխությունները և լրացումները.

i

դ) սույն օրենքի 3 հոդվածի 1-ին կետի «ժե» ենթակետի նորմի կիրառման համար հիմք է ընդունվում «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով նախատեսված և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկը` նկատի ունենալով կատարված փոփոխությունները և լրացումները.

ե) մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերի համապատասխանեցումը սույն օրենքին, դրանք գործում են այնքանով, որքանով չեն հակասում օրենքին.

i

զ) սույն օրենքի 12 հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերության մեջ նշված նորմերը կիրառելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 20-ի «Պետական գրանցում ստացած անհատ ձեռներեցների, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների փաստաթղթերով չհաստատված ծախսերի նորմաների սահմանման մասին» թիվ 253 որոշմամբ հաստատված նորմերը` նկատի ունենալով դրանում կատարված փոփոխություններն ու լրացումները:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

i

ա) մեկամսյա ժամկետում հաստատել`

- օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված կարգը,

- օրենքի 10 հոդվածի 3-րդ կետում նշված նորմերը,

- օրենքի 10 հոդվածի 1-ին կետում և 14 հոդվածի 1-ին կետում նշված եկամուտների չափը.

բ) եռամսյա ժամկետում`

- Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ առաջարկություն ներկայացնել «Եկամատահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում տեղ գտած «եկամտի ստացման աղբյուր», «բնամթերային ձևով ստացված եկամուտ», «փոխհատուցման վճար», «պարենային և դրամական բավարարում», «մրցույթ» և «մրցություն» հասկացությունների սահմանման վերաբերյալ.

- Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին և առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ` Հայաստանի Հանրապետության օրենքներում սույն օրենքից բխող փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

4. Սույն օրենքի կիրարկման պահից դադարեցնել «ԽՍՀՄ քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց եկամտային հարկի մասին» ԽՍՀՄ օրենքի և դրան վերաբերվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրույթների գործողությունը:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
17.01.1995
N ՀՆ-1130-I
Որոշում