(ուժը կորցրել է 12.08.02 թիվ 161-Ն որոշում)
i
603.0093.071201
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«07» 12 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60301185
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
9 նոյեմբերի 2001 թվականի N 93
i
«ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԻ ՄԱՍԻՆ /ՁԵՎ ԹԻՎ 1-ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԱՄՍԱԿԱՆ) ԵՎ ՁԵՎ ԹԻՎ 1-(ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ, ՏԱՐԵԿԱՆ)/ «ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե/ կետով սահմանված դրույթով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
հաստատել «Մատուցված ծառայությունների ծավալի մասին /Ձև թիվ 1-ծառայություններ (ամսական) և Ձև թիվ 1-(եռամսյակային, տարեկան)/» պետական վիճակագրական հաշվետվությունների ձևերը և դրանց լրացման Հրահանգը:
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի «09» նոյեմբերի 2001 թ.
թիվ 93 որոշմամբ
ՀՐԱՀԱՆԳ
«ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԱՄՍԱԿԱՆ, ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ - ՏԱՐԵԿԱՆ), ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ
1. Ընդհանուր դրույթներ
1.1. Հրահանգը սահմանում է մատուցված ծառայությունների գծով Ձև թիվ 1-ծառայություններ` պետական վիճակագրական հաշվետվությունների լրացման կարգը:
1.2. Հաշվետվությունը ներկայացնում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) կողմից ընտրված իրավաբանական անձինք, հիմնարկները (այսուհետ` կազմակերպությունները), անհատ ձեռնարկատերերը:
1.3. Հաշվետվությունը ներկայացվում Է ամսական, եռամսյակային և տարեկան պարբերականությամբ:
1.4. Հաշվետվության ծավալային ցուցանիշերն արտացոլվում են հազար դրամով, մեկ տասնորդական նիշի ճշգրտությամբ:
1.5. Հաշվետվությունը ստորագրում է այն տրամադրող կազմակերպության ղեկավարը (անհատ ձեռնարկատերը), ինչպես նաև նշվում է կատարողի ազգանունը, պաշտոնը և հեռախոսի համարը:
1.6. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով:
1.7. Հաշվետվությունը ներկայացնում են կենցաղային, մշակույթի, բուժիչ-առողջարարական, իրավական, կրթության և այլ ծառայությունների մատուցման ոլորտում մասնագիտացված կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև նրանք, որոնց համար ծառայությունների մատուցումը չի հանդիսանում հիմնական գործունեություն (արդյունաբերական, գյուղատնտեսական և այլ` վերը չնշված գործունեության տեսակներով զբաղվող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը):
2. Մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալի բնութագիրը
2.1. Մատուցված ծառայությունների հաշվառումն իրականացվում է հաշվետու ժամանակաշրջանի համար` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա:
2.2. Բոլոր տեսակի ծառայությունների հաշվառումն իրականացվում է դրանց մատուցման պահին ստացված փաստացի վճարի չափով (անկախ վճարման ձևից):
2.3. Մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալը (հասույթը) գոյանում է մատուցված ծառայությունների դիմաց բնակչության, կազմակերպությունների, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի վճարներից, ներառյալ ավելացված արժեքի հարկը:
2.4. Մատուցված ծառայությունների ծավալի մեջ չեն ներառվում այն տոկոսադրույքները, տույժերը և տուգանքները, որոնք առաջացել են ծառայությունների դիմաց չվճարման կամ վճարումները ժամանակին չկատարելու հետևանքով:
Հաշվետվությունը ներառում է ծառայությունների հետևյալ հիմնական տեսակները.
Կենցաղային
Մարդատար տրանսպորտի
Փոստային և հեռահաղորդակցության
Բնակարանային տնտեսության
Կոմունալ ծառայությունների
Մշակույթի
Զբոսաշրջության և էքսկուրսային
Ֆիզկուլտուրայի և սպորտի
Բժշկական
Անասնաբուժական
Առողջարանների և հանգստյան տների
Իրավական
Բանկային
Կրթության
Այլ ծառայություններ
Ծառայությունների վերը չթվարկված տեսակները ներառվում են «այլ ծառայություններ» խմբում:
Հաշվետվությունը կազմված է 2 բաժիններից`
- Բաժին 1 - Մատուցված ծառայությունների ծավալը
- Բաժին 2 - Կենցաղային ծառայությունների ծավալը
Հաշվետվության առաջին բաժնի, 1-ին (ընդամենը) և 2-րդ`(այդ թվում մատուցված է բնակչությանը) սյունակներում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի տվյալները, իսկ 3-րդ և 4-րդ սյունակներում նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նույն ցուցանիշերը: Սյունակ 1ա-սյունակ 2 (01 տողից մինչև 32 տողը): Տող 01=02-ից մինչև 05, 08, 16-ից մինչև 24, 28 տողերի գումարին, տող 05=տող06+տող07, տող 08=09-ից մինչև 15 տողերի գումարին, տող 24=25-ից 27 տողերի գումարին, տող 28ա-29-ից մինչև 32 տողերի գումարից: Նույն օրինաչափությունը պահպանվում է սյունակ 3-ի և 4-ի համապատասխան տողերի համար:
Հաշվետվության 2-րդ բաժնի 1-ին և 2-րդ սյունակների համար տող 33=34-ից մինչև 36, 40, 42-ից մինչև 53 տողերի գումարին, տող 36= 37-ից մինչև 39 տողերի գումարին, տող 40ա-տող 41: 2-րդ բաժնի 33-րդ տողի սյունակ 1-ի և սյունակ 2-ի տվյալները պետք է հավասար լինեն 1-ին բաժնի 02 տողի համապատասխանաբար 2-րդ և 4-րդ սյունակների տվյալներին:
Հաշվետվության 2-րդ բաժնի 3-րդ սյունակում ցույց է տրված կենցաղային ծառայություններ մատուցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի թիվը (արհեստանոցներ, սրահներ, ընդունման կետեր, բաղնիքներ և այլն): Հաշվառման ենթակա են հաշվետու ժամանակաշրջանում գործող` կենցաղսպասարկման ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունները, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը:
Գործող է կոչվում կենցաղսպասարկման այն կազմակերպությունը, որը փաստացի մատուցում է ծառայություններ հաշվետու ժամանակաշրջանում, ինչպես նաև այն կազմակերպությունը, որը ժամանակավորապես չի գործում նորոգման, գույքագրման, սանիտարական մաքրման և այլ պատճառներով:
Ընդունման կետերի կազմի մեջ ներառվում են բոլոր կետերը, որոնք իրականացնում են պատվերների ընդունում և հանձնում: Որպես ընդունման կետեր հաշվառվում են` հացահատիկի փոխանակումը ալյուրի և ձավարի հետ, գործվածքի ձևումը, լվացքատները և քիմմաքրման կետերը, բնակավայրերում շարժական ընդունման կետերը, որոնք իրականացնում են պատվերների ընդունումը և հանձնումը:
Հաշվետվության I բաժնի 5-րդ սյունյակում և II բաժնի 4-րդ սյունյակում ցույց է տրվում աշխատողների միջին ցուցակային թվաքանակը (մարդ):
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակի մեջ ներառվում են` կազմակերպություններում միայն ծառայությունների ոլորտում զբաղված աշխատողները, ներառյալ վարչակազմը:
3. Կենցաղային ծառայությունների հաշվառումը (տող 02)
3.1. Կենցաղային ծառայությունների ընդհանուր ծավալի (հասույթի) մեջ ներառվում են բնակչության, կազմակերպությունների, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի պատվերով կատարված բոլոր տեսակի աշխատանքների դիմաց փաստացի վճարված գումարները:
3.2. Մի քանի կենցաղային ծառայությունների մատուցման դեպքում, յուրաքանչյուրի համար պետք է իրականացվի առանձնացված հաշվառում:
3.4. Ստորև նշված կազմակերպությունների, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի պատվերներով կատարված կենցաղային ծառայությունները հաշվառվում են որպես բնակչությանը մատուցված ծառայություններ: Օրինակ` բուժական-պրոֆիլակտիկ, սոցիալ-կենցաղային, առողջարարական հիմնարկների պատվերներով կատարված կոշիկի, հագուստի, տրիկոտաժե իրերի, կահույքի, ռադիոէլեկտրոնային սարքավորանքների, կենցաղային մեքենաների և սարքերի, մետաղյա իրերի նորոգման ծառայությունները, ինչպես նաև ծիսակատարությունների կազմակերպման, լվացքատների, քիմմաքրման և ներկման, տրանսպորտային ծառայությունները, ուսումնական հաստատությունների հանրակացարանների, հյուրանոցային, զբոսաշրջության, երկաթուղային կազմակերպությունների, օդանավակայանների, զինվորական ստորաբաժանումների պատվերներով կատարված լվացքատների (բացի պատվիրատուի հաշվեկշռում գտնվող լվացքատների), քիմմաքրման և ներկման ծառայությունները, զինվորական ստորաբաժանումներին սպասարկող բաղնիքների և այլ կենցաղային ծառայությունների արժեքները:
Կենցաղային ծառայությունների շարքին են դասվում հետևյալ հիմնական տեսակները.
Կոշիկի ներկում, նորոգում, մաքրում (տող 34) - ներառվում են բոլոր տեսակի կոշիկների ներկման, նորոգման, մաքրման, առանձին բաղադրատարրերի կարման աշխատանքները:
Կարի, մորթե և կաշվե արտադրանքի, գլխարկների, մանածագործական իրերի, տրիկոտաժե արտադրանքի նորոգում (տող 35) - ներառվում են մորթե և կաշվե իրերի, գլխարկների, տրիկոտաժե, մանածագործական արտադրանքի, հագուստի նորոգման և վերափոխման աշխատանքները, հագուստի նմուշների ցուցադրումը, նկարիչ-մոդելագործների խորհուրդները և այլն:
Կենցաղային ռադիոէլեկտրոնային սարքավորանքների, մեքենաների և սարքերի նորոգում, մետաղյա իրերի պատրաստում և նորոգում (տող 36)
այդ թվում`
- ռադիոէլեկտրոնային սարքավորանքների նորոգում և տեխսպասարկում (տող 37) - ներառվում են հեռուստացույցների, մագնիտոֆոնների, տեսամագնիտոֆոնների, ռադիոընդունիչների նորոգումը, դրանց տեղադրումը,
- կենցաղային մեքենաների և սարքերի նորոգում (տող 38) - ներառվում են. սառնարանների, լվացքի մեքենաների, հատակփայլիչների, փոշեկուլների, կարի և գործելու մեքենաների, էլեկտրասալիկների, էլեկտրաջեռուցիչների, էլեկտրաբուխարիների և նման սարքերի նորոգում, էլեկտրատաքացուցիչների (տեների) տեղադրում, ձեռքի և այլ ժամացույցների նորոգում:
- մետաղյա իրերի պատրաստում և նորոգում (տող 39) - ներառվում են ոսկերչական իրերի նորոգումը և վերականգնումը, փորագրման աշխատանքները, բանալիների պատրաստումը, կենցաղային մետաղյա իրերի, երաժշտական, այգեգործական գործիքների նորոգումը:
Տրանսպորտային միջոցների նորոգում և տեխնիկական սպասարկում (տող 40) - ներառվում են տրանսպորտային միջոցների նորոգումը, լվացումը և տեխստուգումը (բացի Պետավտոտեսչության տեխստուգատեսը), ազդանշանային համակարգերի տեղադրումը, անվախցերի (կամերաների) վուլկանացումը, ավտոդողերի նորոգումը, մարտկոցների նորոգումը և լիցքավորումը և այլն:
դրանցից`
- մարդատար ավտոմեքենաների նորոգում և տեխսպասարկում (տող 41)
Կահույքի նորոգում և վերականգնում (տող 42) - ներառվում են կահույքի (ներառյալ փափուկ կահույքի) նորոգումը և վերականգնումը,
Քիմիական մաքրում և ներկում (տող 43) - ներառվում են տարբեր տեսակի հագուստների (ներառյալ մորթե), գորգերի, վարագույրների և այլնի քիմիական մաքրումը, ներկումը:
Լվացքատների ծառայություններ (տող 44) - ներառվում են. լվացքի համար սպիտակեղենի ընդունում և լվացված սպիտակեղենի առաքում պատվիրատուին, գորգերի, վարագույրների մաքրում, բոլոր տեսակի հագուստների (ներառյալ մորթե) լվացում, չոր մաքրում, արդուկում, ինչպես բնակչության, այնպես էլ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի պատվերներով:
Բնակարանների (տների), այլ շինությունների նորոգում և մաքրում (տող45) - ներառվում են. բնակարանների, տների, բոլոր տիպի շենքերի, այդ թվում` գրասենյակների, հիմնարկների, բազմաբնակարանային շենքերի նորոգում, դրանց առևտրային և այլ ներքին տարածքների մաքրում, պատուհանների մաքրում, հատակների փայլեցում, վառարանային ծխնելույզների, բուխարիների, վառարանների, ջրաջեռուցիչների, օդափոխման հորանների, արտամղող օդափոխիչների մաքրում և այլն:
Կինոտեսաֆիլմերի բնագավառի գործունեություն (տող 46) - ներառվում են պատվերներով տեսաֆիլմերի, կինոտեսաֆիլմերի պատրաստման, մոնտաժման, տեսաերիզների ձայնագրման ծառայությունները և այլն:
Լուսանկարչատների և լուսանկարչալաբորատորիաների ծառայություններ (տող 47) - ներառվում են. տարբեր լուսանկարների պատրաստում, լուսաժապավենների մշակում` հաճախորդների լուսաժապավենների երևակում, լուսանկարների տպում, մեծացում, վերալուսանկարում, լուսանկարների վերականգնում կամ ռետուշում և այլն:
Բաղնիքների, սաունաների և շոգեբաղնիքների ծառայություններ (տող 48) - ներառվում են բաղնիքների, սաունաների, շոգեբաղնիքների ծառայությունները և վճարները դրանց հարակից ծառայությունների մատուցման համար (ավելների, սպունգների, օճառի, ոչ ալկոհոլային խմիչքների, թեյի, սուրճի, հրուշակեղենի և այլնի համար):
Վարսավիրանոցների և գեղեցկության այլ սրահների ծառայություններ (տող 49) - ներառվում են. մազերի լվացում, կտրում, հարդարում, ներկում, գանգրացում և նմանատիպ աշխատանքներ, ինչպես նաև սափրում և մորուքի հարթում, դեմքի մերսում, մանիկյուր, պեդիկյուր, դիմահարդարում և այլն:
Վարձով տրվող իրերի և հանդիսությունների հետ կապված ծառայություններ (տող 50) - ներառվում են տնային գործածության իրերի, տրանսպորտային միջոցների, վրանների, ամառային տնակների վարձույթ, ինչպես նաև զբոսանավակների, նավակների վարձույթ լողափերում, հարսանյաց և այլ ընտանեկան հանդիսությունների ծառայություններ:
Տրանսպորտային առաքչական ծառայություններ (տող 51) - ներառվում են կահույքի, գազի բալոնների, բեռների փոխադրման, ուղեբեռների և բեռների փաթեթավորման, պահասենյակների, բեռնակիրների ծառայությունները:
Թաղումների կազմակերպում և դրա հետ կապված ծառայություններ (տող 52) - ներառվում են. թաղման բյուրոների ծառայությունները, սրահների վարձակալումը, գերեզմանատներում տեղերի հատկացումը, գերեզմանների խնամումը, մասնագիտացված խանութների կողմից վաճառված թաղման պարագաների արժեքը և այլն:
Կենցաղային ծառայությունների այլ տեսակներ (տող 53) - ներառվում են. գազաֆիկացման (առանց գազի արժեքի), գորգերի նորոգման և վերականգնման, ապակու և հայելու կտրման, ակնոցների նորոգման, էլեկտրոնային սարքերի սնուցման էլեմենտների տեղադրման, հիվանդների, ծերերի, երեխաների խնամքի ծառայությունները, ինչպես նաև այն ծառայությունները, որոնք չեն ներառվում կենցաղային ծառայությունների վերը նշված խմբերում:
3.5. Կենցաղային ծառայությունների ծավալի մեջ չեն ներառվում.
- պատվիրատուի կողմից տրված նյութերի, իրերի, պահեստամասերի և բաղադրատարրերի արժեքը,
- կատարողի կողմից ձեռք բերված նյութերի, իրերի, պահեստամասերի և բաղադրատարրերի արժեքը,
- գազի լցման և տեղափոխման ժամանակ սեղմված գազի արժեքը, որը ներառվել է կոմունալ ծառայությունների մեջ (գազամատակարարում),
- ռադիոէլեկտրոնային սարքավորանքների, կենցաղային մեքենաների և սարքերի, տրանսպորտային միջոցների երաշխավորված նորոգման արժեքը,
- կենցաղային սպասարկման, բնակկոմունալ տնտեսությունների, այգեգործական, ինչպես նաև ծաղկաբուծական տնտեսությունների (կազմակերպությունների) մասնագիտացված խանութների կողմից վաճառված ծաղիկների, ծաղկի սածիլների և սերմերի արժեքը, որը ներառված է մանրածախ ապրանքաշրջանառությունում:
4. Մարդատար տրանսպորտի ծառայությունների հաշվառումը (տող 03)
4.1. Մարդատար տրանսպորտի ծառայությունները ներառում են.
- ուղևորափոխադրման վճարները ընդհանուր օգտագործման տրանսպորտով (երկաթուղային, ծովային, օդային, ավտոմոբիլային), էլեկտրական տրանսպորտով (տրամվայ, տրոլեյբուս, մետրո):
- ուղեբեռների և բեռների տեղափոխման վճարները:
Մարդատար տրանսպորտի ծառայություններում ներառվում են նաև տոմսերի նախնական վաճառքից առաջացած կոմիսիոն գանձումների գումարը, տոմսերի վերապահման ծառայության արժեքը` տրանսպորտի բոլոր տեսակների համար:
4.2. Մարդատար տրանսպորտի ծառայություններում չեն ներառվում. ավտոմոբիլային տրանսպորտով իրականացվող կահույքի, այլ բեռների տեղափոխման, գազի բալոնների առաքման, բեռնակիրների, ուղեբեռների պահասենյակների ծառայությունները (որոնք հաշվառվում են կենցաղային ծառայություններում):
5. Փոստի և հեռահաղորդակցության ծառայությունների հաշվառումը (տող 04)
5.1. Կապի ծառայությունների ծավալի մեջ ներառվում են հետևյալ ծառայությունների դիմաց (առանց դեբիտորական պարտքերի, ներառյալ ավելացված արժեքի հարկը) կատարված վճարումները.
- նամակների, խաչկապերի (ծանրոցածրարների), ծանրոցների, դրամական փոխանցումների, հեռագրերի ուղարկում,
- փոստային բաժանմունքներում փաթեթների և խաչկապերի (ծանրոցածրարների) ընդունման ժամանակ դրանց փաթեթավորում,
- հեռախոսային կապի, շարժական կապի (բջջային, փեյջերային) բաժանորդային վարձ, հեռախոսային խոսակցությունների վարձ, ֆաքսիմիլային հաղորդագրությունների ծառայությունների վարձ և այլն,
- տելեմատիկ ծառայություններ (էլեկտրոնային կապ, ինտերնետ),
- ռադիոհեռարձակում, ռադիոգծային ապահովում (ռադիո և ձայնալարային կետերի օգտագործում),
- հեռախոսների և ռադիոկետերի տեղադրում, վերատեղադրում, վերագրանցում, լրացուցիչ վարդակների տեղադրում,
- հեռուստաալեհավաքների տեղադրում,
- կաբելային տեսահեռուստատեսություն,
- կապի կազմակերպություններում դրոշմավորված ծրարների և բացիկների, փոստային դրոշմանիշերի տրամադրում:
6. Բնակարանային տնտեսության ծառայությունների հաշվառումը (տող 05)
6.1. Բնակարանային տնտեսության ծառայությունների ծավալի մեջ ներառվում են. փաստացի վճարումները բնակարանային տնտեսության ծառայությունների համար.
այդ թվում`
- բնակարանների սպասարկման վարձը (տող 06),
- հյուրանոցներում, մոթելներում, հանրակացարաններում բնակվելու վարձը (տող 07)
Բնակարանների սպասարկման վարձը տողում ներառվում են
- վճարումները բնակարաններում ապրելու, վերելակից օգտվելու համար,
- բնակարանների հանձնման (վարձման), փոխանակման հետ կապված միջնորդական ծառայությունները:
Հյուրանոցներում, մոթելներում, հանրակացարաններում բնակվելու վարձը տողում ներառվում են փաստացի վճարները հյուրանոցներում, մոթելներում, հանրակացարաններում ապրելու համար:
6.2. Բնակարանային տնտեսության ծառայությունների ծավալի մեջ չեն ներառվում.
- հյուրանոցներում, մոթելներում և հանրակացարաններում զբոսաշրջիկների և էքսկուրսանտների` ուղեգրերի արժեքի մեջ ներառված, ապրելու վարձը, որը հաշվառվում է զբոսաշրջային և էքսկուրսային ծառայությունների մեջ,
- հյուրանոցների, մոթելների, հանրակացարանների համարների արժեքի մեջ չներառված հետևյալ ծառայությունները` հեռուստացույցի, սառնարանի, թեյնիկի, ամանեղենի, արդուկի և այլ կենցաղային իրերի և սարքերի տրամադրումը, թեյի, ծխախոտի, ջրի մատուցումը, տաքսի պատվիրելը, հագուստի, կոշիկի նորոգումը, մաքրումը և այլն, որոնք ներառված են կենցաղային ծառայությունների կազմում:
7. Կոմունալ ծառայությունների հաշվառումը (տող 08)
7.1. Կոմունալ տնտեսության ծառայություններ տողում ներառվում են փաստացի վճարները ծառայությունների հետևյալ տեսակների համար.
- էլեկտրաէներգիայի օգտագործում (տող 09)
- ջրամատակարարում (տող 10)
- գազամատակարարում (տող 11)
- կենտրոնական ջեռուցում (տող 12)
- տաք ջրամատակարարում (տող 13)
- կոյուղի (տող 14)
- սանմաքրում (տող 15)
- Սանմաքրումը ներառում է բնակելի շենքերի, տների, կազմակերպությունների համար կատարված աղբահանությունը և տեղափոխումը, աղբահանությունը հասարակական վայրերում տեղադրված աղբարկղերից, փողոցների, ճանապարհների, ավտոկանգառների և այլ վայրերի ավլումը, ջրումը, մաքրումը ձյունից և սառույցից, աղի և ավազի ցանումը:
- Կոմունալ ծառայությունների հաշվառման ժամանակ (բնակչության մասով) անհրաժեշտ է վճարման կտրոնի առկայությունը:
8. Մշակույթի ծառայությունների հաշվառումը (տող 16)
8.1. Մշակույթի ծառայություններ տողում ներառվում են կատարված հետևյալ վճարները.
- կինոֆիլմերի, տեսածրագրերի, ներկայացումների, համերգների, կրկեսային ներկայացումների, թանգարանների, ցուցահանդեսների, ստեղծագործական երեկոների մուտքի տոմսերի (բաժանորդագրերի) համար,
- զբոսայգիների (քաղաքային այգիների), պարահրապարակների, տոնահանդեսների, դիմակահանդեսների, երեկույթների, դիսկոտեկների և այլ զանգվածային մշակութային միջոցառումների մուտքի տոմսերի համար, զվարճահարմարանքների (ատրակցիոն) և խաղային ավտոմատների օգտագործման համար,
- բուսաբանական, կենդանաբանական այգիների, աստղադիտարանների մուտքի տոմսերի համար,
- երաժշտական, գեղարվեստական և պարարվեստի դպրոցներում ու ստուդիաներում, արվեստի դպրոցներում ուսուցման համար:
8.2. Մշակույթի ծառայությունների ծավալի մեջ չեն ներառվում.
- զբոսաշրջային-էքսկուրսային ուղեգրերի արժեքի մեջ մտած էքսկուրսային սպասարկման ծախսերը (այցելություններ թանգարաններ, ցուցահանդեսներ):
9. Զբոսաշրջության և էքսկուրսային ծառայությունների հաշվառումը (տող 17)
9.1. Զբոսաշրջություն և էքսկուրսային ծառայություններ տողում ներառվում են.
- վճարումները զբոսաշրջության ուղեգրերի և էքսկուրսային սպասարկումների համար (տրանսպորտային ծախսեր, հյուրանոցներում, բազաներում, պանսիոնատներում ապրելու և սնվելու ծախսեր),
- էքսկուրսային-զբոսաշրջային սպասարկումները (առողջարարական, մշակութային), էքսկուրսավարների (գիդերի) ծառայությունները
- զբոսաշրջիկների լրացուցիչ վճարները ուղեգրի արժեքից դուրս (արտերկրյա ուղևորությունների ժամանակ վճարումները թույլտվությունների, անձնագրերի և այլ փաստաթղթերի ձևակերպման համար):
9.2. Զբոսաշրջության և էքսկուրսային ծառայությունների ծավալի մեջ չեն ներառվում ուղեգրի արժեքից դուրս հետևյալ լրացուցիչ վճարները, այն է`
- զբոսաշրջական գույքի և հանդերձանքի վարձույթը, լուսանկարչատների, վարսավիրանոցների և գեղեցկության այլ սրահների, բաղնիքների, սաունաների ծառայությունները, որոնք հաշվառված են կենցաղային ծառայությունների կազմում,
- դիսկոտեկների, խաղային ավտոմատների, կինոդահլիճների ծառայությունները, որոնք հաշվառված են մշակույթի ծառայությունների կազմում,
- սպորտային կառույցների ծառայությունները, որոնք հաշվառված են ֆիզկուլտուրայի և սպորտի ծառայությունների կազմում,
- մերսման, ատամնաբուժական և այլ բուժական կաբինետների ծառայությունները, որոնք հաշվառված են բժշկական բնույթի ծառայությունների կազմում:
- զբոսաշրջիկների և էքսկուրսանտների սպասարկումից ստացված (ուղեգրի արժեքի մեջ չներառված) ռեստորանների, սրճարանների, բարերի, ճաշարանների հասույթները, որոնք հաշվառվում են հանրային սննդի ապրանքաշրջանառության կազմում:
10. Ֆիզկուլտուրայի և սպորտի ծառայությունների հաշվառումը (տող 18)
10.1. Ֆիզկուլտուրայի և սպորտի ծառայություններ տողում ներառվում են վճարումները.
- սպորտային կառույցներում անցկացվող սպորտային մրցույթների, տոների, սպորտային հանդիսավոր միջոցառումների, օրացուցային և մրցախաղային հանդիպումների տոմսերի, աբոնեմենտների համար, ընդհանուր ֆիզիկական նախապատրաստման ուսումնական խմբերում և սպորտային թիմերում, մարզադպրոցներում, առողջարարական ակումբներում ֆիզկուլտուրայի և սպորտի պարապմունքների համար,
- սպորտի հմտությունների ուսուցման և ֆիզիկական որակավորման բարձրացման, ֆիզկուլտուրայի և սպորտի հրահանգիչների պատրաստման դասընթացների, սպորտային-տեխնոլոգիական սարքավորանքների, գույքի օգտագործման համար:
11. Բժշկական ծառայությունների հաշվառումը (տող 09)
11.1. Բժշկական ծառայություններ տողում հաշվառվում են այն գումարները, որոնք ստացվում են բնակչությունից և կազմակերպություններից` առողջապահական հիմնարկների կամ նրանց ստորաբաժանումների կողմից ցույց տրված տարբեր տեսակի բժշկական օգնությունների և սանիտարական սպասարկումների համար.
- քաղաքային, ատամնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, հոմեոպաթիկ պոլիկլինիկաների, դիմահարդարային բուժարանների, ատամնա-պրոթեզավորման բաժանմունքների և կաբինետների, նարկոլոգիական ամբուլատորիաների, բժշկական վարորդական հանձնաժողովների, ախտահանման կայանների, հակահամաճարակային բաժանմունքների և լաբորատորիաների, ինչպես նաև այդ հաստատությունների բժշկա-առողջարարական բուժագործության, մերսման և այլ մասնագետների նախապատրաստման վճարովի դասընթացների ծառայությունները:
Բժշկական ծառայությունների մեջ մտնում են նաև այն գումարները, որոնք բնակչությունը վճարել է անհատական նախաձեռնական գործունեության կարգով բժշկական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց (մասնավոր գործունեությամբ զբաղվող բժիշկներ, բուսաբույժներ, բուժքույրեր և այլն):
11.2. Բժշկական ծառայությունների ծավալի մեջ չեն ներառվում հիվանդանոցների և այլ բուժական հիմնարկների աշխատողների վճարումները սննդի համար:
12. Անասնաբուժական ծառայությունների հաշվառումը (20)
12.1. Անասնաբուժական ծառայություններ տողում ներառվում են տնտեսություններում կենդանիների, ինչպես նաև տնային կենդանիների առողջական վիճակի հսկման, բուժման և ախտորոշման հետ կապված վճարները:
13. Առողջարանների և հանգստյան տների ծառայությունների հաշվառումը (տող 21)
13.1. Առողջարանների և հանգստյան տների ծառայություններ տողում ներառվում են.
- Առողջարանների և հանգստյան տների ուղեգրերի արժեքը (ներառյալ մանկական հանգստի ճամբարների ուղեգրերը): Հաշվառումն իրականացվում է ըստ այն կազմակերպությունների, որոնց հաշվեկշռում գտնվում են առողջարանները և հանգստյան տները,
- վճարումներն այն լրացուցիչ ծառայությունների դիմաց, որոնք հատկացվում են հանգստացողներին` ուղեգրի արժեքից դուրս լրացուցիչ վճարման դեպքում (ատամնաբուժական, դիմահարդարման, մերսման և այլ բուժական կաբինետների ծառայությունները, բաղնիքների, սաունաների, լողավազանների ծառայությունները, հանգստացողի ցանկությամբ համարում հեռուստացույցի, սառնարանի և այլ սարքավորումների տեղադրում` հանգստի համար լրացուցիչ հարմարավետություն ստեղծելու համար):
Այդ ծառայությունների հաշվառումը, ինչպես նաև ուղեգրերի վճարումը անմիջապես հանգստի վայրերում իրականացվում է ըստ առողջարանների և հանգստյան տների գտնվելու վայրի:
13.2. Առողջարանների և հանգստյան տների ծառայությունների ծավալի մեջ չեն ներառվում.
- առանց ուղեգրերի հանգստյան վայր եկածներին մասնավոր տներում բնակտարածության տրամադրման ծառայությունները, որոնք հաշվառված են բնակարանային տնտեսության ծառայությունների կազմում,
- առողջարանների և հանգստյան տների աշխատողների վճարումները սննդի համար:
14. Իրավական ծառայությունների հաշվառումը (տող 22)
14.1. Իրավական ծառայություններ տողում հաշվառվում են.
- նոտարական գրասենյակների կողմից նոտարական գործողություններ կատարելու, նոտարական կարգով վավերացված փաստաթղթերի կրկնօրինակներ տալու, նշված մարմինների կողմից գործարքների նախագծեր և դիմումներ կազմելու, փաստաթղթերի պատճեններ հանելու և դրանցից քաղվածքներ տալու համար,
- քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ, քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումների փոփոխություններ, լրացումներ, ուղղումներ և վերականգնման կապակցությամբ վկայականներ տալու համար,
- փաստաբանների մատուցած ծառայությունները:
15. Բանկային ծառայությունների հաշվառումը (տող 23)
15.1. Բանկային ծառայություններ տողում ներառվում են.
- հաշվարկային չեկերի և չեկային գրքույկների, վարկային քարտերի տրամադրումը, ավանդների կամ կանխիկ դրամի փոխանցումը, հավատարմագրերի (ակրեդիտիվների) տրամադրումը, արժեթղթերի (պետական փոխառության պարտատոմսերի, սերտիֆիկատների և այլն) պահպանության ընդունումը, անձնական օգտագործման համար չհրկիզվող պահարանների տրամադրումը, քաղաքացիների (ավանդատուների և ժառանգների) խնդրանքով ավանդների որոնումը և այլն:
- Ֆինանսական գործակալական և խորհրդատվական ծառայություններ, բանկերի մուրհակային գրասենյակների գործունեություն:
16. Կրթության ծառայությունների հաշվառումը (տող 24)
16.1. Կրթության ծառայություններ տողում ներառվում են հետևյալ ծառայությունները.
- նախադպրոցական կրթության (տող 25)
- բարձրագույն և միջնակարգ կրթության (տող 26)
- վճարովի դասընթացներում բնակչության ուսուցման (տող 27)
Նախադպրոցական կրթության տողում ներառվում են.
- փաստացի վճարները նախադպրոցական դաստիարակության համակարգում երեխաների խնամքի ծառայությունների համար (մանկամսուրներում, մսուր-մանկապարտեզներում, մանկապարտեզներում, մասնավոր անձանց կողմից ստեղծված նախադպրոցական խմբերում): Այս տողում ներառվում են նաև երեխաներին ցուցաբերած լրացուցիչ ծառայությունների համար` (խոսելախանգարման (լոգոպեդիա) պարապմունքները, ռիթմիկայի, օտար լեզուների ուսուցումը և այլն) փաստացի վճարները,
Բարձրագույն և միջնակարգ կրթության տողում ներառվում են.
- ընդունելության, ուսուցման և լրացուցիչ ծառայությունների վարձը համալսարաններում, ինստիտուտներում, ակադեմիաներում, կոնսերվատորիաներում, հանրակրթական հաստատություններում, քոլեջներում, ճեմարաններում, հետբուհական մասնագիտական հաստատություններում,
- գիշերօթիկ դպրոցներում երեխաների խնամքի ծառայությունները,
Վճարովի դասընթացներում բնակչության ուսուցումը տողում ներառվում են.
- ԲՈՒՀ-երի, տեխնիկումների, ուսումնարանների վճարովի նախապատրաստական դասընթացների ծառայությունները, ուսուցումը օտար լեզուների դասընթացներում,
- ավտոմեքենաների, մոտոցիկլների վարման, տեղեկատվության և հաշվողական տեխնիկայի հիմունքների ուսուցման և համակարգչային դասընթացների, կառավարման դասընթացների և մասնագիտական գիտելիքների ձեռքբերման, այլ դասընթացների (կար ու ձևի, ձեռագործի, խոհարարության, սղագրման, խորհրդականների, հաշվապահների և այլն) ծառայությունները:
16.2. Կրթության համակարգի ծառայությունների ծավալի մեջ չեն ներառվում նախադպրոցական հիմնարկների աշխատողների վճարները` այդ հիմնարկներում հատկացված սննդի համար:
17. Այլ ծառայությունների հաշվառումը (տող 28)
17.1. Այլ ծառայություններ տողում հաշվառվում են.
- հրաձգարանների ծառայությունները,
- տպագրական և տպագրական բազա ունեցող կազմակերպությունների ծառայությունները (անվանական թղթապանակների, շնորհավորական և հոբելյանական բացիկների, այցետոմսերի պատրաստում, պատճենահանում, գրքերի, ամսագրերի, թերթերի կազմում, գրքային հրատարակությունների վերանորոգում, անձնական հայտարարությունների հրապարակում, տեքստերի խմբագրում, տեղեկատու գրականության ընտրություն, տեքստերի թարգմանություն, գովազդներ և այլ ծառայություններ)
- շուկաների ծառայությունները (քաղաքացիներից գանձվող գումարները մուտքի, առևտրական տեղերի, վճարովի ավտոկանգառի, կշեռքների և այլ գույքի տրամադրման, մթերքների սանիտարական մշակման, ապրանքների պահման և պահպանման, շուկաներին կից հյուրանոցներում ապրելու համար և շուկայում առևտուր կատարող անձանց հատկացված այլ ծառայություններ)
- գիտական ասպարեզի ծառայությունները, փաստաթղթերի վերականգնման և միկրոֆոտոպատճենահանման լաբորատորիաների ծառայությունները,
- համակարգչային տեխնիկայի ծառայությունները,
- վճարները հեռուստատեսությամբ և ռադիոյով հայտարարությունների հեռարձակման համար,
- թույլտվությունները որսորդության և ձկնորսության համար,
- խաղատների, գրավատների, վիճակախաղերի կազմակերպման ծառայությունները,
- վարկի ձևակերպման, միջնորդական, աուդիտորական, տեղեկատվական-լրատվական կազմակերպությունների ծառայությունները,
- տնային տնտեսության վարման ծառայությունները` վարձու սպասարկող աշխատողներով, ինչպիսիք են` խոհարարները, սպասուհիները, մատուցողները, լվացարարուհիները, այգեպանները, դռնապանները, վարորդները, պահակները, տնային դաստիարակչուհիները, տնային ուսուցիչները և այլն:
- Խաղատներ և շահումով խաղեր (տող 29) - ներառում է խաղատների և շահումով խաղային ավտոմատներ ունեցող խաղասրահների, դրամական շահումով խաղային ավտոմատների, լոտոտրոնների, բինգոների ծառայությունները:
- Գովազդ (տող 30) - ներառում է. գովազդային նյութերի ստեղծում և զետեղում, օրինակ` գովազդային վահանակների, ցուցափեղկերի, տրանսպորտային միջոցների վրա, զանգվածային լրատվամիջոցների գովազդային գործունեություն` հաղորդումներում վճարովի եթերի տրամադրում, զանգվածային լրատվամիջոցների տպագրական հրատարակություններում վճարովի տեղի հատկացում, գովազդային նյութերի և օրինակների տարածում և առաքում:
- Աուդիտ (տող 31)- ներառում է. կազմակերպությունների հաշվետվությունների ստուգում, դրանց ճշտության մասին եզրակացությունների (ամփոփագրերի), գնահատականների կազմում, խորհրդատվություն հաշվապահական հաշվառման, հարկային հարցերով, հարկային հայտարարագրերի կազմում կազմակերպությունների և առանձին անձանց համար:
- Անշարժ գույքի հետ կապված գործառնություններ (տող 32)- ներառում է անշարժ գույքի առք ու վաճառքի հետ կապված միջնորդական ծառայությունները:
18. Ծառայությունների ծավալի մեջ չեն հաշվառվում
- բոլոր տեսակի ապրանքների (բացառությամբ մասնագիտացված խանութների կողմից վաճառված թաղման պարագաների) վաճառքը
- քաղաքացիների վճարները հաստատված կանոնադրությունների, օրենքների, ինչպես նաև դատարանների որոշումների խախտումների համար (ալիմենտներ, տույժ-տուգանքներ, հափշտակված արժեքի փոխհատուցում և այլն)
- հասարակական ֆոնդերի կամավոր անդամավճարների մուծումները
- ավտոտեսչության գանձումները տրանսպորտային միջոցների հաշվառման, քաղաքացիներին պատկանող պետական և մասնավոր ավտոտրանսպորտային միջոցների (ներառյալ մակույկները և կատերները) պետհամարանիշերի տրման և այդ տրանսպորտի տեխստուգման համար
- ապահովագրական վճարները, հարկերը և այլ միանվագ գանձումները:
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
._________________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, |
|սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» |
|և «Պետական վիճակագրական աշխատանքների իրականացման համար վիճակագրական |
|տեղեկությունների ներկայացման» կարգի |
|_________________________________________________________________________|
| ՈՒմ է ներկայացվում __________________________ |Տրամադրված |
| (անվանումը) |տեղեկությունների |
| Ով է ներկայացվում __________________________ |գաղտնիության |
| (անվանումը) |պահպանումը |
| ՀՀ իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման |երաշխավորվում է օրենքով |
| համարը * /_/_/_/_/_/_/_/_/_/_/ |_________________________|
| Նույնականացման (իդենտիֆիկացիոն) |Ձև N 1 - ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ|
| կոդը * /_/_/_/_/_/_/_/_/ | |
| Մարզը ___________________________ /_/_/ | ամսական |
| Հասցեն ______________________________________ | |
| Էլեկտրոնային փոստի հասցեն |Հաստատված է` ՀՀ ՎՊԽ |
| ___________________________________ |2001 թ. նոյեմբերի 9-ի |
| * լրացվում է իրավաբանական անձանց ռեգիստրի |թիվ 93 որոշմամբ |
| կողմից տրված գրանցման վկայականից | |
| |Ներկայացվում է ՀՀ ԱՎԾ-ի |
| Պետական վիճակագրական դիտարկումների համար |մարզային գործակալությանը |
| անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն |Ներկայացնում են` |
| չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով |ՀՀ ԱՎԾ կողմից ընտրանքային|
| (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական)|կարգով ընտրված |
| արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը |իրավաբանական անձինք, |
| վիճակագրական տեղեկություններ տրամադրողների |հիմնարկները, անհատ |
| համար առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ |ձեռնարկատերերը |
| օրենքով սահմանված կարգով: | |
| |Հաշվետվության ներկայացման|
| |ժամկետը` մինչև հաշվետու |
| |ժամանակաշրջանին հաջորդող |
| |ամսվա 5-րդ օրը: |
._________________________________________________________________________.
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԻ ՄԱՍԻՆ
200 __ թվականի ___________ ամիս
(տվյալները բերվում են մեկ տասնորդական նիշով)
._________________________________________________________________________.
|Մատուցված |Տողի|Ծառայությունների|Ծառայությունների |Աշխատողների|
|ծառայությունների |հա- |ծավալը հաշվետու |ծավալը նախորդ |միջին |
|տեսակները |մա- |ժամանակաշրջանում|տարվա համապատասխան|ցուցակային |
| |րը |փաստացի գներով |ժամանակաշրջանում |թվաքանակը |
| | |(հազ. դրամ) |փաստացի գներով |հաշվետու |
| | | |(հազ. դրամ) |ժամանակա- |
| | |________________|__________________|շրջանում |
| | |ընդա-|այդ թվում`|ընդա-|այդ թվում` |(մարդ) |
| | |մենը |մատուցված |մենը |մատուցված | |
| | | |է բնակ- | |է բնակ- | |
| | | |չությանը | |չությանը | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
| Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 | 5 |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
|Ընդամենը (02-28 | 01 | | | | | |
|տողերի գումարը) | | | | | | |
|այդ թվում` | | | | | | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
|Կենցաղային | 02 | | | | | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
|Մարդատար տրանսպորտի | 03 | | | | | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
|Փոստային և | 04 | | | | | |
|հեռահաղորդակցության | | | | | | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
|Բնակարանային | 05 | | | | | |
|տնտեսության | | | | | | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
|Կոմունալ | 08 | | | | | |
|տնտեսության | | | | | | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
|Մշակույթի | 16 | | | | | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
|Զբոսաշրջության և | 17 | | | | | |
|էքսկուրսային | | | | | | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
|Ֆիզկուլտուրայի և | 18 | | | | | |
|սպորտի | | | | | | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
|Բժշկական | 19 | | | | | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
|Անասնաբուժական | 20 | | | | | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
|Առողջարանների և | 21 | | | | | |
|հանգստյան տների | | | | | | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
|Իրավական | 22 | | | | | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
|Բանկային | 23 | | | | | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
|Կրթության | 24 | | | | | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
|Այլ ծառայություններ | 28 | | | | | |
| որից` | | | | | | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
| խաղատներ և | 29 | | | | | |
| շահումով խաղեր | | | | | | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
| գովազդ | 30 | | | | | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
| աուդիտ | 31 | | | | | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
| անշարժ գույքի հետ | 32 | | | | | |
| կապված | | | | | | |
| գործառնություններ | | | | | | |
._________________________________________________________________________.
Կատարող ______________ Ղեկավար
Հեռ. _________________ Անուն, ազգանուն ______________
Պաշտոն ______________
ստորագրություն ______________
._________________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, |
|սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» |
|և «Պետական վիճակագրական աշխատանքների իրականացման համար վիճակագրական |
|տեղեկությունների ներկայացման» կարգի |
|_________________________________________________________________________|
| ՈՒմ է ներկայացվում __________________________ |Տրամադրված |
| (անվանումը) |տեղեկությունների |
| Ով է ներկայացվում __________________________ |գաղտնիության |
| (անվանումը) |պահպանումը |
| ՀՀ իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման |երաշխավորվում է օրենքով |
| համարը * /_/_/_/_/_/_/_/_/_/_/ |_________________________|
| Նույնականացման (իդենտիֆիկացիոն) |Ձև N 1 - ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ|
| կոդը * /_/_/_/_/_/_/_/_/ | |
| Մարզը ___________________________ /_/_/ | եռամսյակային - տարեկան |
| Հասցեն ______________________________________ | |
| Էլեկտրոնային փոստի հասցեն |Հաստատված է` ՀՀ ՎՊԽ |
| ___________________________________ |2001 թ. նոյեմբերի 9-ի |
| * լրացվում է իրավաբանական անձանց ռեգիստրի |թիվ 93 որոշմամբ |
| կողմից տրված գրանցման վկայականից | |
| |Ներկայացվում է ՀՀ ԱՎԾ-ի |
| Պետական վիճակագրական դիտարկումների համար |մարզային գործակալությանը |
| անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն |Ներկայացնում են` |
| չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով |ՀՀ ԱՎԾ կողմից ընտրանքային|
| (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական)|կարգով ընտրված |
| արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը |իրավաբանական անձինք, |
| վիճակագրական տեղեկություններ տրամադրողների |հիմնարկները, անհատ |
| համար առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ |ձեռնարկատերերը |
| օրենքով սահմանված կարգով: | |
| |Հաշվետվության ներկայացման|
| |ժամկետը` մինչև հաշվետու |
| |ժամանակաշրջանին հաջորդող |
| |ամսվա 5-րդ օրը: |
._________________________________________________________________________.
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԻ ՄԱՍԻՆ
200 __ թվականի հունվար ___________
(տվյալները բերվում են մեկ տասնորդական նիշով, աճողական)
ԲԱԺԻՆ 1. ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ (փաստացի գներով, հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|Մատուցված |Տողի|Ծառայությունների|Ծառայությունների |Աշխատողների|
|ծառայությունների |հա- |ծավալը հաշվետու |ծավալը նախորդ |միջին |
|տեսակները |մա- |ժամանակաշրջանում|տարվա համապատասխան|ցուցակային |
| |րը | |ժամանակաշրջանում |թվաքանակը |
| | |________________|__________________|(մարդ) |
| | |ընդա-|այդ թվում`|ընդա-|այդ թվում` |հաշվետու |
| | |մենը |մատուցված |մենը |մատուցված |ժամանակա- |
| | | |է բնակ- | |է բնակ- |շրջանում |
| | | |չությանը | |չությանը | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
| Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 | 5 |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
|Ընդամենը (02-05, | 01 | | | | | |
|08, 16-24, 28 | | | | | | |
|տողերի գումարը) | | | | | | |
|այդ թվում` | | | | | | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
|Կենցաղային | 02 | | | | | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
|Մարդատար տրանսպորտի | 03 | | | | | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
|Փոստային և | 04 | | | | | |
|հեռահաղորդակցության | | | | | | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
|Բնակարանային | 05 | | | | | |
|տնտեսության | | | | | | |
| այդ թվում` | | | | | | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
| բնակարանների | 06 | | | | | |
| սպասարկման վարձը | | | | | | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
| հյուրանոցներում, | 07 | | | | | |
| մոթելներում, | | | | | | |
| հանրակացարաններում| | | | | | |
| բնակվելու վարձը | | | | | | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
|Կոմունալ | 08 | | | | | |
|տնտեսության | | | | | | |
| այդ թվում` | | | | | | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
| էլեկտրաէներգիայի | 09 | | | | | |
| օգտագործում | | | | | | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
| ջրամատակարարում | 10 | | | | | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
| գազամատակարարում | 11 | | | | | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
| կենտրոնական | 12 | | | | | |
| ջեռուցուման | | | | | | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
| տաք | 13 | | | | | |
| ջրամատակարարում | | | | | | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
| կոյուղի | 14 | | | | | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
| սանմաքրում | 15 | | | | | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
|Մշակույթի | 16 | | | | | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
|Զբոսաշրջության և | 17 | | | | | |
|էքսկուրսային | | | | | | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
|Ֆիզկուլտուրայի և | 18 | | | | | |
|սպորտի | | | | | | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
|Բժշկական | 19 | | | | | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
|Անասնաբուժական | 20 | | | | | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
|Առողջարանների և | 21 | | | | | |
|հանգստյան տների | | | | | | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
|Իրավական | 22 | | | | | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
|Բանկային | 23 | | | | | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
|Կրթության | 24 | | | | | |
| այդ թվում` | | | | | | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
| նախադպրոցական | 25 | | | | | |
| կրթություն | | | | | | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
| բարձրագույն և | 26 | | | | | |
| միջնակարգ | | | | | | |
| կրթություն | | | | | | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
| վճարովի | 27 | | | | | |
| դասընթացներում | | | | | | |
| բնակչության | | | | | | |
| ուսուցումը | | | | | | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
|Այլ ծառայություններ | 28 | | | | | |
| որից` | | | | | | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
| խաղատներ և | 29 | | | | | |
| շահումով խաղեր | | | | | | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
| գովազդ | 30 | | | | | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
| աուդիտ | 31 | | | | | |
|____________________|____|_____|__________|_____|____________|___________|
| անշարժ գույքի հետ | 32 | | | | | |
| կապված | | | | | | |
| գործառնություններ | | | | | | |
._________________________________________________________________________.
ԲԱԺԻՆ 2. ՄԱՏՈՒՑՎԱԾ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ (փաստացի գներով, հազ. դրամ)
.________________________________________________________________________.
|Մատուցված |Տողի|Կենցաղային|նախորդ |Կենցաղսպա- |Աշխատողների|
|ծառայությունների |հա- |ծառայու- |տարվա |սարկման |միջին |
|տեսակները |մա- |թյունների |համապա- |կազմակեր- |ցուցակային |
| |րը |ծավալը |տասխան |պություններ|թվաքանակը |
| | |հաշվետու |ժամանակա-|թիվը |(մարդ) |
| | |ժամանակա- |շրջանում |(արհեստա- | |
| | |շրջանում | |նոցներ, | |
| | | | |սրահներ, | |
| | | | |ընդունման | |
| | | | |կետեր և | |
| | | | |այլն), | |
| | | | | (միավոր) | |
|______________________|____|__________|_________|___________|___________|
| Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 |
|______________________|____|__________|_________|___________|___________|
|Ընդամենը (34-36, 40, | 33 | | | | |
|42-53, տողերի գումարը | | | | | |
|այդ թվում` | | | | | |
|______________________|____|__________|_________|___________|___________|
|Կոշիկի ներկում, | 34 | | | | |
|նորոգում, մաքրում | | | | | |
|______________________|____|__________|_________|___________|___________|
|Կարի, մորթե և կաշվե | 35 | | | | |
|արտադրանքի, գլխարկների| | | | | |
|տրիկոտաժե արտադրանքի, | | | | | |
|մանածագործական իրերի | | | | | |
|նորոգում | | | | | |
|______________________|____|__________|_________|___________|___________|
|Կենցաղային | 36 | | | | |
|ռադիոէլեկտրոնային | | | | | |
|սարքավորանքների, | | | | | |
|սարքերի և մեքենաների | | | | | |
|նորոգում, մետաղյա | | | | | |
|իրերի պատրաստում և | | | | | |
|նորոգում | | | | | |
| այդ թվում` | | | | | |
|______________________|____|__________|_________|___________|___________|
| ռադիոէլեկտրոնային | 37 | | | | |
| սարքավորանքների | | | | | |
| նորոգում և | | | | | |
| տեխսպասարկում | | | | | |
|______________________|____|__________|_________|___________|___________|
| կենցաղային | 38 | | | | |
| մեքենաների և | | | | | |
| սարքերի | | | | | |
| նորոգում | | | | | |
|______________________|____|__________|_________|___________|___________|
| մետաղյա իրերի | 39 | | | | |
| նորոգում և | | | | | |
| պատրաստում | | | | | |
|______________________|____|__________|_________|___________|___________|
|Տրանսպորտային | 40 | | | | |
|միջոցների նորոգում, | | | | | |
|տեխսպասարկում, | | | | | |
|լվացում, դրանցից` | | | | | |
|______________________|____|__________|_________|___________|___________|
| մարդատար մեքենաների | 41 | | | | |
|______________________|____|__________|_________|___________|___________|
|Կահույքի նորոգում և | 42 | | | | |
|վերականգնում | | | | | |
|______________________|____|__________|_________|___________|___________|
|Քիմիական մաքրում և | 43 | | | | |
|ներկում | | | | | |
|______________________|____|__________|_________|___________|___________|
|Լվացքատների | 44 | | | | |
|ծառայություններ | | | | | |
|______________________|____|__________|_________|___________|___________|
|Բնակարանների (տների), | 45 | | | | |
|այլ շինությունների | | | | | |
|նորոգում և մաքրում | | | | | |
|______________________|____|__________|_________|___________|___________|
|Կինո-տեսաֆիլմերի | 46 | | | | |
|բնագավառի | | | | | |
|գործունեություն | | | | | |
|______________________|____|__________|_________|___________|___________|
|Լուսանկարչատների և | 47 | | | | |
|լուսանկարչալաբորատո- | | | | | |
|րիաների | | | | | |
|ծառայություններ | | | | | |
|______________________|____|__________|_________|___________|___________|
|Բաղնիքների, սաունաների| 48 | | | | |
|և շոգեբաղնիքների | | | | | |
|ծառայություններ | | | | | |
|______________________|____|__________|_________|___________|___________|
|Վարսավիրանոցների և | 49 | | | | |
|վեղեցկության այլ | | | | | |
|սրահների | | | | | |
|ծառայություններ | | | | | |
|______________________|____|__________|_________|___________|___________|
|Վարձով տրվող իրերի և | 50 | | | | |
|հանդիսությունների հետ | | | | | |
|կապված ծառայություններ| | | | | |
|______________________|____|__________|_________|___________|___________|
|Տրանսպորտային- | 51 | | | | |
|առաքչական ծառայութ. | | | | | |
|______________________|____|__________|_________|___________|___________|
|Թաղումների | 52 | | | | |
|կազմակերպում և դրա | | | | | |
|հետ կապված | | | | | |
|ծառայություններ | | | | | |
|______________________|____|__________|_________|___________|___________|
|Կենցաղային | 53 | | | | |
|ծառայությունների | | | | | |
|այլ տեսակներ | | | | | |