Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈԼԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Մոլդովայի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

ելնելով երկկողմ տնտեսական և առևտրական հարաբերությունների խորացման անհրաժեշտությունից,

ցանկանալով հիմքեր ստեղծել տրանսպորտի բնագավառի զարգացման և համագործակցության համար,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերը երկու երկրների միջև, ինչպես նաև տարանցիկ` նրանց տարածքներով, դեպի երրորդ երկրներ կիրագործեն կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորատար փոխադրումներ ավտոբուսներով և բեռների փոխադրումներ` կցորդով կամ առանց կցորդի, կամ կիսակցորդով քարշակով բեռնատարներով, ինչպես նաև անհատական և խմբային ուղևորություններ մարդատար ավտոմեքենաներով:

 

Հոդված 2

 

ՈՒղևորների կանոնավոր փոխադրումներն ավտոբուսներով կազմակերպվում են Կողմերի իրավասու մարմինների միջև համաձայնությամբ, վաղօրոք պայմանավորվելով կազմակերպության (ֆիրմայի) անվանման, տրանսպորտի տեսակի, երթուղու, չվացուցակի, սակագնի, ուղևորների նստեցման և իջեցման կետերի, փոխադրումների կատարման պարբերության և հաճախության մասին, և իրականացվում է առանց թույլտվության:

 

Հոդված 3

 

Երկու երկրների միջև կամ դրանց տարածքներով տարանցիկ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները ավտոբուսներով, բացառությամբ սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածում նշվածների, կիրականացվեն Կողմերի իրավասու մարմինների թույլտվության հիման վրա:

Անկանոն ուղևորափոխադրումներ կատարելու թույլտվություն տալու մասին դիմումները փոխադրողը ուղարկում է իր երկրի իրավասու մարմնին, որն իր հերթին այն ուղարկում է մյուս երկրի իրավասու մարմնին:

Տրված թույլտվությունը իրավունք է տալիս կատարելու մեկ երթ` այնտեղ և հետ:

 

Հոդված 4

 

Կողմերը համաձայնեցին, որ ավտոբուսներով ուղևորափոխադրումներ կատարելու համար թույլտվություն չի պահանջվում հետևյալ դեպքերում`

1) եթե ուղևորների նույն խումբը նույն կազմով և նույն ավտոբուսով փոխադրվում է ողջ ուղևորության ընթացքում, որն սկսվում և ավարտվում է այն Կողմի տարածքում, որտեղ գրանցված է ավտոբուսը,

2) եթե ուղևորների նույն խումբը նույն կազմով և նույն ավտոբուսով փոխադրվում է մեկ ուղղությամբ ողջ ուղևորության ընթացքում, որն սկսվում է այն Կողմի տարածքում, որտեղ գրանցված է ավտոբուսը, և ավարտվում մյուս Կողմի տարածքում` պայմանով, որ ավտոբուսն իր գրանցման երկիր վերադառնա դատարկ,

3) եթե ավտոբուսի տարողությունը, ներառյալ վարորդի նստատեղը, չի գերազանցում 8 տեղից,

4) թույլտվությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող խափանված ավտոբուսն ուրիշ ավտոբուսով փոխարինելիս,

5) մարդատար ավտոմեքենաներով ուղևորությունների համար:

Սույն հոդվածով նախատեսված փոխադրումներն իրականացնելիս ավտոտրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ունենալ ուղևորների անվանական ցուցակը:

 

Հոդված 5

 

Երկու երկրների միջև կամ նրանց տարածքներով տարանցիկ բեռների փոխադրումներն իրականացվում են բեռնատար տրանսպորտային միջոցներով` կցորդներով կամ առանց դրանց, կամ քարշակ կիսակցորդներով` առանց թույլտվությունների, իսկ բեռների փոխադրումները դեպի երրորդ երկրներ և երրորդ երկրներից իրականացվում են Կողմերի իրավասու մարմինների կողմից տրվող թույլտվությունների հիման վրա:

Կողմերի իրավասու մարմիններն ամեն տարի միմյանց կփոխանցեն դեպի երրորդ երկրներ և երրորդ երկրներից թույլտվությունների ձևաթղթերը` փոխադարձաբար համաձայնեցված քանակությամբ: Այդ ձևաթղթերը պետք է ունենան թույլտվությունը տվող իրավասու մարմնի կնիքը և ստորագրությունը:

Սույն Համաձայնագրով նախատեսված բեռների փոխադրումներն իրականացվում են բեռնագրերի հիման վրա, որոնց ձևը պետք է համապատասխանի ընդունված միջազգային նմուշին:

(5-րդ հոդ. փոփ. 13.05.2015 Արձանագրություն)

 

Հոդված 6

 

5-րդ հոդվածում նախատեսված թույլտվությունները չեն պահանջվում ներքոհիշյալ փոխադրումների համար`

1) արտագաղթի և ներգաղթի ժամանակ շարժական գույքի,

2) հանգուցյալների աճյունների, այդ թվում նաև` զմռսված կամ դիակիզված վիճակում,

3) ցուցահանդեսների և տոնավաճառների համար նախատեսված ցուցանմուշների և սարքավորումների,

4) ավտոմեքենաների, մոտոցիկլետների, հեծանիվների, կենդանիների, ինչպես նաև մարզական կամ դիտարժան միջոցառումների համար նախատեսված գույքի,

5) թատերական դեկորացիաների ու պիտույքների, երաժշտական գործիքների, հեռուստահաղորդումների, կինոնկարահանումների, թատերական ներկայացումների և ձայնագրման համար սարքավորումների,

6) փոստի,

7) խափանված ավտոտրանսպորտային միջոցների,

8) մարդասիրական օգնության, ինչպես նաև տարերային աղետների և արդյունաբերական վթարների դեպքում օգնություն ցուցաբերելու:

Սույն հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ ենթակետերով նախատեսված բացառությունները կիրառելի են այն դեպքերում, երբ փոխադրվող բեռը ենթակա է վերադարձման այն երկիր, որտեղ գրանցված է ավտոտրանսպորտային միջոցը:

 

Հոդված 7

 

Երբ բեռով կամ դատարկ տրանսպորտային միջոցի չափերը կամ քաշը գերազանցում են մյուս Կողմի տարածքում սահմանված նորմերը, փոխադրողը պետք է ստանա մյուս Կողմի իրավասու մարմինների հատուկ թույլտվությունը:

Այդ նույն ընթացակարգը պետք է պահպանվի նաև այն բեռների փոխադրման դեպքերում, որոնք, մյուս Կողմի տարածքում գործող նորմերին համապատասխան, որակված են որպես վտանգավոր:

Եթե սույն հոդվածի առաջին պարբերությունում նշված թույլտվությունը սահմանափակում է ավտոտրանսպորտային միջոցի երթևեկությունը որոշակի երթուղով, ապա փոխադրումը պետք է կատարվի միայն նշված երթուղով:

 

Հոդված 8

 

Սույն Համաձայնագրով նախատեսված միջազգային փոխադրումները կարող են կատարվել միայն այն փոխադրողների կողմից, որոնց, իրենց երկրի օրենսդրության համաձայն, թույլատրված է նման փոխադրումներ կատարել:

Միջազգային փոխադրումներ կատարող ավտոմոբիլային միջոցները պետք է ունենան ազգային գրանցված համար և իրենց երկրի առանձնանշանը:

Կողմերը փոխադարձաբար կընդունեն իրավասու մարմինների կողմից ավտոտրանսպորտային միջոցներին տված փաստաթղթերը:

 

Հոդված 9

 

Փոխադրողին կթույլատրվի կատարել բեռների կամ ուղևորների փոխադրումներ երկու կետերի միջև, որոնք գտնվում են մյուս Կողմի տարածքում, եթե դրա համար ստացվի մյուս Կողմի իրավասու մարմնի թույլտվությունը:

Փոխադրողը կարող է կատարել փոխադրումներ մյուս Կողմի տարածքից երրորդ երկրի տարածք, ինչպես նաև` երրորդ երկրի տարածքից մյուս Պայմանավորվող կողմի տարածք, եթե երրորդ երկրի օրենսդրությունը կամ փոխադրողի երկրի հետ երրորդ երկրի կնքած համաձայնագիրը թույլատրում է նման փոխադրումների հնարավորություն:

 

Հոդված 10

 

Ավտոտրանսպորտային միջոցի վարորդը պետք է ունենա ազգային կամ միջազգային վարորդական իրավունք և ավտոտրանսպորտային միջոցների համար ազգային գրանցման փաստաթղթեր:

Ազգային կամ միջազգային վարորդական իրավունքը հաստատող փաստաթղթերը պետք է համապատասխանեն Ճանապարհային երթևեկության մասին միջազգային կոնվենցիայով սահմանված տիպին:

 

Հոդված 11

 

Սույն Համաձայնագրի հիման վրա միջազգային փոխադրումներ իրագործելիս անհրաժեշտ է պահպանել երթևեկության կանոնները, ինչպես նաև մյուս բոլոր, այդ թվում նաև հարկային օրենքները և կանոնները:

Այդ օրենքների և կանոնների խախտման համար փոխադրողը կամ վարորդը կրում է պատասխանատվություն տվյալ երկրի օրենսդրության համաձայն:

Սույն Համաձայնագրի հիման վրա միջազգային փոխադրումներ թույլատրվում են` պայմանով, որ Կողմերից յուրաքանչյուրի տարածք մուտք գործելիս փոխադրում իրականացնող փոխադրողը ապահովագրված լինի հնարավոր վնասից քաղաքացիական պատասխանատվությունից:

 

Հոդված 12

 

Սույն Համաձայնագրի հիման վրա կատարվող փոխադրումների հաշվարկները կկատարվեն փոխարկելի արտարժույթով, որը երկու երկրներում ազատ շրջանառության մեջ է, եթե հաշվարկների այլ ձև նախատեսված չէ վճարումների մասին համաձայնագրերով:

 

Հոդված 13

 

Փոխադրումներ կատարելիս Կողմերը մաքսային տուրքերից, հարկերից և մյուս Կողմի տարածք ներմուծման թույլտվություններից փոխադարձաբար ազատում են.

1) ավտոտրանսպորտային միջոցի յուրաքանչյուր մոդելի համար պատրաստող գործարանի նախատեսած տարողություններում գտնվող վառելիքը,

2) փոխադրման ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ քանակությամբ քսայուղերը,

3) միջազգային փոխադրումներ կատարող ավտոտրանսպորտային միջոցների նորոգման համար նախատեսված պահեստամասերը և գործիքները:

Չօգտագործված պահեստամասերը ենթակա են վերադարձման, իսկ փոխարինվածները պետք է արտահանվեն երկրից, հանձնվեն կամ դուրս գրվեն համապատասխան Կողմի տարածքում սահմանված կարգով:

 

Հոդված 14

 

Սահմանային, մաքսային և սանիտարական հսկողության, ինչպես նաև մյուս բոլոր հարցերի նկատմամբ, որոնց մասին հատուկ նշված չէ սույն Համաձայնագրում, կկիրառվեն այն միջազգային համաձայնագրերի դրույթները, որոնց մասնակից են Կողմերը, իսկ դրանց բացակայության դեպքում կկիրառվեն յուրաքանչյուր Կողմի ներքին օրենքները և կանոնները:

 

Հոդված 15

 

Սահմանային, մաքսային և սանիտարական հսկողությունը ծանր հիվանդների փոխադրման, ավտոբուսով ուղևորների կանոնավոր փոխադրումների, ինչպես նաև կենդանիների և շուտ փչացող բեռների փոխադրումների ժամանակ կիրականացվի արտահերթ:

 

Հոդված 16

 

Սույն Համաձայնագրի որևէ դրույթի խախտման դեպքում այն երկրի իրավասու մարմինը, որի տարածքում կատարվել է խախտումը, կձեռնարկի իր օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ միջոցները և սանկցիաները` սույն Համաձայնագրի կատարումն ապահովելու նպատակով:

Կողմերից մեկի իրավասու մարմինը կտեղեկացնի մյուս Կողմի համապատասխան մարմնին կիրառված միջոցառումների և սանկցիաների մասին:

 

Հոդված 17

 

Կողմերը իրար հետ կապեր կպահպանեն և պարբերաբար կխորհրդակցեն փորձի փոխանակման հարցերով և կբանակցեն սույն Համաձայնագրի իրականացման հետ կապված վիճելի հարցերի լուծման ուղղությամբ:

 

Հոդված 18

 

Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում Կողմերի` այլ միջազգային պայմանագրերից և համաձայնագրերից բխող իրավունքները և պարտականությունները:

 

Հոդված 19

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ` ձևակերպված առանձին արձանագրություններով, որոնք հանդիսանում են Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 20-րդ հոդվածին համապատասխան:

(19-րդ հոդ. լրաց. 13.05.15 Արձանագրություն)

Հոդված 20

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով վերջին գրավոր ծանուցման օրվանից:

Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով: Դրա գործողությունը ինքնաբերաբար կերկարաձգվի ևս հինգ տարով, եթե Կողմերից ոչ մեկը Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին առնվազն վեց ամիս առաջ գրավոր չհայտնի մյուս Կողմին:

(20-րդ հոդ. փոփ. 13.05.15 Արձանագրություն)

 

Կատարված է Քիշնև քաղաքում 1996 թվականի հոկտեմբերի 30-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, մոլդովերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում Կողմերը կառաջնորդվեն ռուսերեն տեքստով:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1998 թվականի դեկտեմբերի 24-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
30.10.1996
Համաձայնագիր