(ուժը կորցրել է 04.05.98 թիվ 270 որոշում)
i
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«20» մայիսի 1996 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 մայիսի 1996 թ. թիվ 155
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԹԻՎ 584 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆՈՐ ՆՄՈՒՇԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմինների կողմից մատուցվող որոշ ծառայությունների համար վարձավճար սահմանելու մասին» թիվ 584 որոշման 1-ին կետ «բ» ենթակետը (Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի օգոստոսի 10-ի թիվ 420 որոշման խմբագրությամբ) շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«բ) գերմանական «ԴՑԴ» ֆիրմայի արտադրության մեջ լրակազմ պետական համարանիշեր տալու համար` 12,5 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ»:
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը`
ա) Հայաստանի Հանրապետության տրանսպորտային միջոցների պետական համարանիշերի փոխանակման աշխատանքներն ավարտել 5 (հինգ) տարվա ընթացքում.
բ) տրանսպորտային միջոցների նոր նմուշի պետական համարանիշերի պատրաստման և առաքման պայմանագիր կնքել գերմանական «ԴՑԴ» ֆիրմայի հետ.
գ) հին նմուշի չօգտագործված կամ փոխանակված պետական համարանիշերը հանել շրջանառությունից, արձանագրել և սահմանված կարգով ոչնչացնել:
i
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ սահմանել տրանսպորտային միջոցների նոր նմուշի պետական համարանիշերի իրացումից ստացված ամբողջ գումարը հանրապետական բյուջեի եկամուտներին հաշվանցելու և այդ միջոցների հաշվին` պայմանագրով սահմանված չափով ու ժամկետներում գերմանական «ԴՑԴ» ֆիրմային գումարներ փոխանցելու կարգը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի մայիսի 20-ից: