i
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ ԶՈՐԱՄԱՍԵՐԻՑ ՀԱՐԿԱԴՐԱԲԱՐ ՀԵՌԱՑԱԾ
ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ազգամիջյան հարաբերությունների սրման, Հայկական ԽՍՀ-ի տարածքից դուրս խորհրդային բանակի զորամասերում ծառայող հայ զինծառայողների նկատմամբ ըստ ազգային հատկանիշի խտրականության դրսևորումների ուժեղացման, սիստեմատիկ իրականացվող անօրինական գործողությունների, նրանց կյանքի, առողջության, պատվի և ազգային արժանապատվության նկատմամբ ոտնձգությունների կապակցությամբ, որն առաջացրել է նրանց մի մասի ինքնակամ վերադարձ Հայկական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Հաշվի առնելով, որ ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը անուշադրության է մատնել տվյալ հարցի վերաբերյալ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի 1989 թվականի սեպտեմբերի 17-ի որոշումը, խորհրդային քրեական օրենսդրության հիմունքներին համապատասխան, զորամասերից հայ զինծառայողների հարկադրական լքումը չդիտել որպես քրեորեն պատժելի գործողություն և թույլ տալ նրանց հետագա ծառայությունն անցնելու Հայկական ԽՍՀ տարածքում գտնվող զորամասերում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
3 մայիսի 1990 թվականի: