Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԴՐԱ ...

11.06.2006 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   04.11.2000  -ից մինչեւ   11.06.2006  -ը:
 

(ուժը կորցրել է 05.05.06 թիվ 06-Ն որոշում)

i

120.0005.091000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հուլիսի 2000 թվականի N 5

 

i

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻՆ` ՏՆԵՐԻ (ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածի երկրորդ մասով սահմանված դրույթով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

հաստատել ՀՀ վիճակագրության մարզային վարչություններին և դրանց տարածքային ստորաբաժանումներին` տների (շինությունների) ցուցակները և գյուղական բնակավայրերի ցուցակները կազմելու կարգի մասին ցուցումները (կցվում է):

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

2000թ. փորձնական մարդահամար

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության

պետական խորհրդի

25.07.2000թ.

N 05 որոշմամբ

 

ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻՆ` ՏՆԵՐԻ (ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Քաղաքներում և խոշոր գյուղերում տների (շինությունների), գյուղական վայրերում գյուղական բնակավայրերի և այլ բնակատեղերի ցուցակների կազմումը հանդիսանում է մարդահամարի նախապատրաստման հիմնական աշխատանքներից մեկը:

Ցուցակների կազմման որակից է կախված.

- տարածքի ճիշտ բաժանումը մարդահամարային տեղամասերի,

- մարդահամարին բնակչության ընդգրկման ամբողջականության ապահովումը:

2. Սահմանված ժամկետում, հատուկ ընտրված և հրահանգավորված ցուցակագրողների կողմից, քաղաքներում կազմվում են տների (շինությունների) ցուցակներ, իսկ գյուղական բնակավայրի ցուցակները կազմում է ՀՀ վիճակագրության տարածքային ստորաբաժանումների ղեկավարը` գյուղապետի աշխատակազմի քարտուղարի հետ համատեղ: Ամբողջ աշխատանքի իրականացման պատասխանատվությունը դրվում է ՀՀ վիճակագրության մարզային վարչության և դրանց տարածքային ստորաբաժանումների ղեկավարի վրա:

3. Տների (շինությունների) ցուցակներում բնակչության թվաքանակը վերցվում է բնակարանային ֆոնդի սեփականատերերի կամ նրանց լիազոր մարմնի գրանցման բնակարանային քարտերից, տնային գրքերից, իսկ գյուղական վայրերում` գյուղական համայնքի հաշվառման գրքերից:

 

II. ՀՀ վիճակագրության տարածքային բաժանմունքների պարտականությունները

 

4. ՀՀ վիճակագրության տարածքային ստորաբաժանումները տների (շինությունների) ցուցակների և գյուղական բնակավայրերի ցուցակների կազմման աշխատանքների նախապատրաստման և անցկացման ժամանակահատվածում պարտավոր են.

- քաղաքների հատակագծի վրա նրանց տարածքը բաժանել ցուցակագրման տեղամասերի` ցուցակագրողի ծանրաբեռնվածության նորմային համապատասխան: Մեկ ցուցակագրողի ծանրաբեռնվածության միջին նորման սահմանված է երեսուն տուն/օր, տաս օր աշխատանքի տևողությամբ: Ծանրաբեռնվածության նորման կարող է տատանվել` կախված թաղամասերի (զանգվածների) կառուցապատումից և տեղադրությունից: Ցուցակագրման տեղամասերը կարող են ընդգրկել ամբողջական թաղամասեր (զանգվածներ) կամ դրանց մի մասը: Տարբեր թաղամասերի (զանգվածների) մասերից ցուցակագրման տեղամասեր կազմել չի թույլատրվում,

- տների ցուցակներ կազմելու համար հավաքագրել ցուցակագրողներ և կատարել նրանց հրահանգավորում,

- ցուցակագրողներին ծանոթացնել իրենց տեղամասերի սահմանների հետ, անհրաժեշտության

դեպքում այդ սահմանները պետք է ճշտվեն տեղամաս այցելելու միջոցով,

- ցուցակագրողներին ապահովել վկայականներով, տների ցուցակների կազմման վերաբերյալ հրահանգով, անհրաժեշտ քանակությամբ ձև 1-քաղաքայինի բլանկներով (աղյուսակ 1, աղյուսակ 2), ցուցակագրման տեղամասի սխեմատիկ հատակագծով, ինչպես նաև տվյալ տեղամասի բնակարանային ֆոնդի սեփականատերերի կամ սեփականատերերի կողմից լիազորված մարմինների (բնակշահագործման կազմակերպությունների, իրավաբանական անձի) հասցեների ցուցակով.

- գյուղապետերի աշխատակազմի քարտուղարների հետ համատեղ` ապահովել ձև 2-գյուղականի լրացումը` գյուղական բնակավայրերի և այլ բնակատեղերի ցուցակների կազմման վերաբերյալ հրահանգի համաձայն.

- կազմակերպել յուրաքանչյուր ցուցակագրողի կողմից կազմված տների (շինությունների) ցուցակների լրացման որակի (հատկապես աշխատանքի առաջին օրերին), ինչպես նաև դրանց ամբողջականության և ճշտության ստուգումներ:

5. Տների (շինությունների) ցուցակների և գյուղական բնակավայրերի ցուցակների ընդունման ժամանակ անհրաժեշտ է ստուգել.

- քաղաքների և խոշոր գյուղերի տների ցուցակների կազմման ճշտությունը` նրանցում բոլոր թաղամասերի, փողոցների, նրբանցքների, հրապարակների և այլնի, տների ու շինությունների ընդգրկման ամբողջականությունը, համեմատելով դրանք բնակավայրի և (կամ) տեղամասի հատակագծի հետ, ինչպես նաև յուրաքանչյուր թաղամասի (զանգվածի) և ամբողջությամբ տեղամասի հանրագումարների ճշտությունը,

- գյուղական բնակավայրերի ցուցակներում բոլոր գյուղական բնակավայրերի ընդգրկման ամբողջականությունը (ներառյալ ծառայողական նշանակության բնակատեղերը), որոնք գտնվում են գյուղական համայնքի տարածքում, ինչպես նաև յուրաքանչյուր բնակավայրի վերաբերյալ գրանցումների և նրանց համարակալման ճշտությունը:

6. Ցուցակներն ընդունելուց հետո հաշվարկվում են հանրագումարները` ըստ քաղաքների և գյուղական վայրերի, ինչպես նաև ամբողջությամբ տարածաշրջանի կտրվածքով: Տների ցուցակներով ստացված քաղաքային բնակչության և ձև 2-գյուղականով ստացված գյուղական բնակչության թվաքանակը, ինչպես նաև բնակչության գումարային թվաքանակը պետք է հնարավորին չափ մոտ լինի տվյալ տարածքի բնակչության հաշվարկային թվին: Էական տարբերությունների դեպքում անհրաժեշտ է պարզել դրանց պատճառը, և եթե դրանք առաջացել են ցուցակների ոչ ճիշտ կազմման պատճառով, ապա պետք է կազմակերպել այդ ցուցակների մանրամասն ստուգում և ուղղում:

7. Իրենց տեղամասերի շրջագայության ժամանակ ցուցակագրողների կողմից սխեմատիկ հատակագծերում կատարված ճշտումները պետք է անցկացնել հատակագծերի բոլոր օրինակների վրա:

8. Սահմանված ժամկետում տների ցուցակների և ձև 2-գյուղականի արդյունքները ներկայացվում են ՀՀ վիճակագրության մարզային վարչություն` ըստ հավելված 1,2-ում բերված ձևերի:

9. Ձև 3-ամփոփ «Քաղաքներում տների (շինությունների) ցուցակների տվյալների ամփոփագիր» կազմվում է բոլոր քաղաքների համար ցուցակագրման տեղամասերի կտրվածքով ըստ ձև 1-քաղաքայինի աղյուսակի տվյալների: 1-ին սյունակում քաղաքների գրանցումը կատարվում է այբբենական կարգով:

Ձև 4-ամփոփ «Գյուղական բնակավայրերի ցուցակների տվյալների ամփոփագիրը» կազմվում է ձև 2-գյուղականի հանրագումարային տվյալների հիման վրա: 1-ին սյունակում գյուղական համայնքները գրանցվում են այբբենական կարգով: 2-5-րդ սյունակներում փոխանցվում են հիմնական բնակավայրերի հանրագումարները, ներառյալ այլ բնակատեղերի և առանձին կանգնած տների վերաբերյալ տվյալները:

 

III. ՀՀ վիճակագրության մարզային վարչությունների պարտականությունները

 

10. Տների (շինությունների) ցուցակների և ձև 2-գյուղականի կազմման աշխատանքների նախապատրաստման և անցկացման ժամանակահատվածում ՀՀ վիճակագրության մարզային վարչությունը պարտավոր է`

- ապահովել ցուցակագրողներին վկայականներով, ցուցակների բավարար քանակության ձևերով և դրանց լրացման հրահանգներով,

- անցկացնել կազմված տների (շինությունների) ցուցակների, և ձև 2-գյուղականի` բնակավայրերի և այլ բնակատեղերի ցուցակների լրացման ընտրանքային ստուգումներ:

11. ՀՀ վիճակագրության տարածքային ստորաբաժանումների պետերից նյութերն ընդունելիս անհրաժեշտ է կազմակերպել`

- կազմված ցուցակների ճշտության ստուգում և նրանցում բոլոր թաղամասերի (զանգվածների), տների, գյուղական բնակավայրերի (ներառյալ այլ բնակատեղերը, առանձին կանգնած տները), սոցիալական նշանակությամբ և ժամանակավոր բնակության համար նախատեսված հիմնարկների ընդգրկման ամբողջականությունը,

- քարտեզագրական նյութերի և լրացված ցուցակների համապատասխանության ընտրանքային ստուգումներ,

- հանրագումարների ստուգում ըստ տարածքների ամփոփ տվյալների` 3-ամփոփ,

4-ամփոփ ձևեր (տես հավելված 1,2)

12. Սահմանված ժամկետում տների (շինությունների) ցուցակների և ձև 2-գյուղականի վերջնական արդյունքները ներկայացվում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն ըստ հավելված 3,4-ում բերված ձևերի:

13. Ձև 5-ամփոփ «Քաղաքներում տների (շինությունների) ցուցակների տվյալների ամփոփագիր» կազմվում է բոլոր քաղաքների համար ըստ ձև 3- ամփոփի: 1-ին սյունակում քաղաքների գրանցումը կատարվում է այբբենական կարգով տարածաշրջանների կտրվածքով:

14. Ձև 6 ամփոփ «Գյուղական բնակավայրերի և այլ բնակատեղերի ցուցակների տվյալների ամփոփագիրը» կազմվում է ըստ ձև 4-ամփոփի: 1-ին սյունակում գյուղական համայնքները գրանցվում են այբբենական կարգով տարածաշրջանների կտրվածքով:

 

ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

2000թ. փորձնական մարդահամար

Հավելված 1

Ձև 3-ամփոփ

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության

պետական խորհրդի

25.07.2000թ.

N 05 որոշմամբ

 

Կազմվում է ՀՀ վիճակագրության տարածքային

ստորաբաժանման կողմից

 

ԱՄՓՈՓԱԳԻՐ

քաղաքներում տների (շինությունների) ցուցակների տվյալների

 

_______________________________________________ մարզ

 

__________________________________________ տարածաշրջան

 

._____________________________________________________________________.

|Քաղաքի կամ|Կազմված|Ընդամենը հաշվառվել են      |ժամանակավոր|          |

|թաղային   |ցուցակ |___________________________|բնակության |          |

|համայնքի  |ների   |տներ|բնակելի |դրանցում     |հիմնարկների|դրանցում  |

|անվանումը |քանակը |    |և  ոչ   |_____________|քանակը     |բնակության|

|          |       |    |բնակելի |բնակա- |բնակ-|           |համար     |

|          |       |    |շինու-  |րաններ |չու- |           |պիտանի    |

|          |       |    |թյուններ|       |թյուն|           |տեղեր     |

|__________|_______|____|________|_______|_____|___________|__________|

|    1     |  2    | 3  |   4    |  5    |  6  |    7      |  8       |

|__________|_______|____|________|_______|_____|___________|__________|

|__________|_______|____|________|_______|_____|___________|__________|

|__________|_______|____|________|_______|_____|___________|__________|

|__________|_______|____|________|_______|_____|___________|__________|

|  Ընդամենը|       |    |        |       |     |           |          |

._____________________________________________________________________.

 

«______» _____________________2000թ.

 

Տարածքային ստորաբաժանման պետ` _____________________

/ստորագրություն/

 

ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

2000թ. փորձնական մարդահամար

Հավելված 2

Ձև 4-ամփոփ

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության

պետական խորհրդի

25.07.2000թ.

N 05 որոշմամբ

 

Կազմվում է ՀՀ վիճակագրության տարածքային

ստորաբաժանման կողմից

 

ԱՄՓՈՓԱԳԻՐ

ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԲՆԱԿԱՏԵՂԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ

 

_____________________________________ տարածաշրջան

 

______________________________________________________ մարզ

 

.__________________________________________________________________________.

|Գյուղական|Բնակա-|    Նրանցում հաշվառվել են        |ժամանակավոր|դրանցում   |

|համայնքի |վայ-  |_________________________________|բնակության |բնակության |

|անվանումը|րերի  |այլ       |բնակելի|տնային  |բնակ-|հիմնարկների|համար      |

|         |քանակը|բնակատեղեր|շինու- |տնտեսու-|չու- |քանակը     |պիտանի     |

|         |      |և  առանձին|թյուն- |թյուններ|թյուն|           |տեղեր      |

|         |      |կանգնած   |ներ    |        |     |           |           |

|         |      |տներ      |       |        |     |           |           |

|_________|______|__________|_______|________|_____|___________|___________|

|   1     |  2   |  3       |  4    |   5    |  6  |     7     |  8        |

|_________|______|__________|_______|________|_____|___________|___________|

|_________|______|__________|_______|________|_____|___________|___________|

|_________|______|__________|_______|________|_____|___________|___________|

|_________|______|__________|_______|________|_____|___________|___________|

|Ընդամենը |      |          |       |        |     |           |           |

.__________________________________________________________________________.

 

«______» _____________________2000թ.

 

Տարածքային ստորաբաժանման պետ` _____________________

/ստորագրություն/

 

ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

2000թ. փորձնական մարդահամար

Հավելված 3

Ձև 5-ամփոփ

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության

պետական խորհրդի

25.07.2000թ.

N 05 որոշմամբ

 

Կազմվում է ՀՀ վիճակագրության տարածքային

ստորաբաժանման կողմից

 

ԱՄՓՈՓԱԳԻՐ

քաղաքներում տների (շինությունների) ցուցակների տվյալների

 

_____________________________________ տարածաշրջան

 

______________________________________________________ մարզ

 

._____________________________________________________________________.

|Քաղաքի կամ|Կազմված|Ընդամենը հաշվառվել են      |ժամանակավոր|          |

|թաղային   |ցուցակ |___________________________|բնակության |          |

|համայնքի  |ների   |տներ|բնակելի |դրանցում     |հիմնարկների|դրանցում  |

|անվանումը |քանակը |    |և  ոչ   |_____________|քանակը     |բնակության|

|          |       |    |բնակելի |բնակա- |բնակ-|           |համար     |

|          |       |    |շինու-  |րաններ |չու- |           |պիտանի    |

|          |       |    |թյուններ|       |թյուն|           |տեղեր     |

|__________|_______|____|________|_______|_____|___________|__________|

|    1     |  2    | 3  |   4    |  5    |  6  |    7      |  8       |

|__________|_______|____|________|_______|_____|___________|__________|

|__________|_______|____|________|_______|_____|___________|__________|

|__________|_______|____|________|_______|_____|___________|__________|

|__________|_______|____|________|_______|_____|___________|__________|

|  Ընդամենը|       |    |        |       |     |           |          |

._____________________________________________________________________.

 

«______» _____________________2000թ.

 

Տարածքային ստորաբաժանման պետ` _____________________

/ստորագրություն/

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                           «09»    10     2000 Թ.

                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12000103

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
25.07.2000
N 5
Որոշում