Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 փետրվարի 2022 թվականի N 178-Ն

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 48-րդ կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել էլեկտրոնային ծառայությունների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. փետրվարի 17

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թ. փետրվարի 17-ի

N 178-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 48-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան էլեկտրոնային ծառայությունների ցանկը:

2. Էլեկտրոնային ծառայություններ են համարվում տեղեկատվական-հեռահաղորդակցման կապի, այդ թվում` ինտերնետի միջոցով մատուցվող հետևյալ ծառայությունները`

1) ծրագրային ապահովման (այդ թվում` էլեկտրոնային հարթակների) մշակումը, նորացումը և ընթացիկ սպասարկումը.

2) ծրագրային ապահովման (այդ թվում` էլեկտրոնային հարթակների), համակարգչային և օնլայն խաղերի օգտագործման իրավունքի տրամադրումը.

3) տվյալների բազաների օգտագործումը, հեռահար հասանելիության ապահովումը, նորացումները և լրացուցիչ ֆունկցիոնալ հնարավորությունների տրամադրումը.

4) էլեկտրոնային գրքերի և այլ էլեկտրոնային հրապարակումների, տեղեկատվական, կրթական նյութերի, գրաֆիկական պատկերների, երաժշտական ստեղծագործությունների, տեքստով կամ առանց դրա աուդիվիզուալ ստեղծագործությունների օգտագործման իրավունքի, այդ թվում` դրանց հեռավար օգտագործման իրավունքի տրամադրումը.

5) գովազդային ծառայությունների մատուցումը, գովազդային հարթակների տրամադրումը.

6) խորհրդատվության տրամադրումը.

7) մշակույթի, արվեստի, ուսուցման (կրթության), գիտության, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի, զբոսաշրջության, հանգստի և սպորտի ոլորտի ծառայությունները.

8) ապրանքների (աշխատանքների, ծառայությունների), գույքային իրավունքների ձեռքբերման (օտարման), այդ թվում` գույքի վարձակալության (օգտագործման) առաջարկությունների տեղադրման ծառայությունները.

9) տվյալների որոնման, դրանց ընտրության և ըստ պահանջների տեսակավորման ավտոմատացված ծառայությունների տրամադրումը.

10) պատվիրատուի համար պոտենցիալ գնորդներ գտնելու և պատվիրատուին ներկայացնելու ծառայությունները.

11) վաճառողի և գնորդի միջև գործարար կապերի հաստատման և պայմանագրերի կնքման նպատակով տեխնիկական, կազմակերպչական, տեղեկատվական և այլ հնարավորությունների մասով ծառայությունների մատուցումը (ներառյալ ինտերնետում առցանց ռեժիմով աշխատող առևտրային հարթակի տրամադրումը, որում պոտենցիալ գնորդներն առաջարկում են իրենց գինն ավտոմատացված պրոցեսի միջոցով, և կողմերը ծանուցվում են վաճառքի մասին ավտոմատ գեներացվող հաղորդագրության միջոցով).

12) կոմերցիոն կամ անձնական ներկայացվածության ապահովումը և (կամ) պահպանումը, օգտագործողների էլեկտրոնային ռեսուրսների (ինտերնետում կայքերի և (կամ) կայքերի էջերի) պահպանումը, այլ օգտագործողների հասանելիության ապահովումը, օգտվողներին դրանց մոդիֆիկացման հնարավորության ընձեռումը.

13) տեղեկատվության պահպանումը և մշակումը, եթե անձը, ով տրամադրել է տեղեկատվություն, ունի դրան հասանելիություն տեղեկատվական-հեռահաղորդակցման կապով, այդ թվում` ինտերնետով.

14) առցանց ռեժիմով հաշվողական հզորության տրամադրումը տեղեկատվական համակարգում տեղեկատվություն տեղադրելու համար.

15) դոմենային անվանումների տրամադրումը, հոսթինգային ծառայությունները.

16) որոնողական համակարգերի հասանելիության ապահովումը տեղեկատվական-հեռահաղորդակցման կապում, այդ թվում` ինտերնետում.

17) տեղեկատվական համակարգերի կառավարման ծառայությունների տրամադրումը.

18) ինտերնետային կայքերում վիճակագրության վարումը:

3. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 48-րդ կետի «բ» ենթակետի կիրառման իմաստով էլեկտրոնային ծառայություններ չեն համարվում`

1) ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը, եթե ինտերնետով պատվերի արդյունքում դրանց տրամադրումն իրականացվում է առանց ինտերնետ կապի.

2) էլեկտրոնային հաշվողական մեքենաների համար ծրագրերի օտարումը (ներառյալ համակարգչային խաղերը), եթե դրանց փոխանցումը կատարվում է նյութական կրիչներով.

3) ինտերնետ հասանելիության ապահովման ծառայությունների մատուցումը:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 17 փետրվարի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.02.2022
N 178-Ն
Որոշում