Սեղմել Esc փակելու համար:
ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ...

10.11.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.02.2022  -ից մինչեւ   10.11.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 03.11.2022 թիվ 26-Ն հրաման)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

27 հունվարի 2022 թվականի N 01-Ն

 

ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 5.1-րդ կետերով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել նախագծային աշխատանքների (այսուհետ` աշխատանք) տևողության ժամանակավոր նորմերը.

1) կրթական օբյեկտների` համաձայն N 1 հավելվածի,

2) բնակելի օբյեկտների` համաձայն N 2 հավելվածի,

3) բնակելի, հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների նախագծային փաստաթղթերով չնախատեսված ավտոկայանատեղիների` համաձայն N 3 հավելվածի,

4) առողջապահական օբյեկտների` համաձայն N 4 հավելվածի,

5) հասարակական (գյուղատնտեսական արտադրական) օբյեկտների` N 5 հավելվածի:

2. Սահմանել, որ.

1) սույն հրամանի 1-ին կետով հաստատվող նորմերը մաս են կազմում քաղաքաշինության ոլորտի գնագոյացման համակարգի փաստաթղթերի,

2) սույն հրամանով հաստատված N 1, N 2, N 3, N 4 և N 5 հավելվածներով սահմանված նորմատիվ (առավելագույն) ժամկետների մեջ չեն հաշվարկվում ՀՀ տարածքում գործող քաղաքաշինության բնագավառի օրենսդրությամբ նախատեսված քաղաքաշինական գործունեության համար պարտադիր ընթացակարգերի (ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված ելակետային տվյալների հավաքագրման, ճարտարապետահատակագծային առաջադրանքի և տեխնիկական պայմանների ստացման, ինժեներաերկրաբանական հետազննության, շահագրգիռ մարմինների հետ նախագծի համաձայնեցումների, փորձաքննության, արտատարածքային ինժեներական հաղորդակցուղիների նախագծման, նախագծային լրացուցիչ առաջադրանքով, նոր պայմաններով նախատեսվող նոր նախագծային լուծումների մշակման և այլն), ինչպես նաև գնումների մասին օրենսդրությամբ սահմանված աշխատանքների ձեռքբերման գնման գործընթացների կազմակերպման ժամկետները,

3) սույն հրամանի 1-ին կետով հաստատվող նորմերը կիրառելի են ՀՀ պետական և համայնքային բյուջեների (այդ թվում վարկային) միջոցների հաշվին իրականացվող օբյեկտների նախագծային (նախագծանախահաշվային) փաստաթղթերի մշակման համար` ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի N 128-Ն հրամանով սահմանված նախագծման հիմնական փուլերի հաշվառմամբ` «Աշխատանքային նախագիծ», «Նախագիծ» և «Աշխատանքային փաստաթղթեր»:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից:

 

------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն

օրենքները և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի

մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով հրապարակվելուց հետո:

Սույն հրամանը չի բխում նաև «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի

10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 5.1-րդ կետերից, քանի որ

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն

Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն

ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները

կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ

իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական

որոշակիության սկզբունքին:

------------------------------------------------------------

 

Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ

 

Հավելված N 1

ՀՀ քաղաքաշինության

կոմիտեի նախագահի

2022 թվականի հունվարի 27-ի

N 01-Ն հրամանի

 

ԿՐԹԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆՈՐՄԵՐ

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Օբյեկտի անվանումը  |Չափման|Օբյեկտի     |Նախագծման տևողությունը   |

|   |                   |միավոր|նախագծային  |ամիսներով` ըստ նախագծման |

|   |                   |      |հզորությունը|փուլերի                  |

|   |                   |      |            |_________________________|

|   |                   |      |            |Երկու փուլով  |Մեկ փուլով|

|   |                   |      |            |______________|__________|

|   |                   |      |            |Նախա-|Աշխա-   |Աշխա-     |

|   |                   |      |            |գիծ  |տանքային|տանքային  |

|   |                   |      |            |     |փաստա-  |նախագիծ   |

|   |                   |      |            |     |թղթեր   |          |

|___|___________________|______|____________|_____|________|__________|

|1. |Նախադպրոցական      |տեղ   |Մինչև  30   |1.5  |1.5     |2.5       |

|   |(կրթական ծրագրեր   |      |երեխայի     |     |        |          |

|   |իրականացնող        |      |համար       |     |        |          |

|   |կազմակեր-          |      |            |     |        |          |

|   |պություններ)       |      |            |     |        |          |

|   |հաստատություններ   |      |            |     |        |          |

|___|___________________|______|____________|_____|________|__________|

|2. |Մսուր-մանկապարտեզ, |տեղ   |Մինչև  50   |1.5  |2.0     |3.0       |

|   |մանկապարտեզ        |      |____________|_____|________|__________|

|   |                   |      |50-100      |1.5  |2.5     |3.5       |

|   |                   |      |____________|_____|________|__________|

|   |                   |      |101-150     |2.0  |2.5     |4.0       |

|___|___________________|______|____________|_____|________|__________|

|3. |Հանրակրթական դպրոց |աշա-  |Մինչև  50   |1.5  |2.0     |3.0       |

|   |(տարրական`         |կերտ  |____________|_____|________|__________|

|   |1-4 դաս., հիմնական`|      |50-100      |1.5  |2.5     |3.5       |

|   |1-9 դաս., միջնակարգ|      |____________|_____|________|__________|

|   |1-12 դաս., ավագ`   |      |101-150     |2.0  |2.5     |3.5       |

|   |10-12 դաս.)        |      |____________|_____|________|__________|

|   |                   |      |151-200     |2.0  |2.5     |4.0       |

|   |                   |      |____________|_____|________|__________|

|   |                   |      |201-250     |2.5  |3.0     |4.5       |

|   |                   |      |____________|_____|________|__________|

|   |                   |      |251 և  ավելի|3.0  |3.0     |4.5       |

|___|___________________|______|____________|_____|________|__________|

|4. |Դպրոց-ինտերնատ     |աշա-  |Մինչև  50   |1.5  |2.5     |3.5       |

|   |                   |կերտ  |____________|_____|________|__________|

|   |                   |      |51-100      |2.0  |2.5     |3.5       |

|___|___________________|______|____________|_____|________|__________|

|5. |Միջին մասնագիտական |ուսա- |Մինչև  100  |2.0  |2.5     |3.5       |

|   |կրթության օբյեկտներ|նող   |____________|_____|________|__________|

|   |(ուսումնարան,      |      |100-150     |2.0  |2.5     |4.0       |

|   |վարժարան)          |      |____________|_____|________|__________|

|   |                   |      |151-200     |2.5  |2.5     |4.5       |

|___|___________________|______|____________|_____|________|__________|

|6. |Բարձրագույն        |ուսա- |Մինչև  150  |2.0  |2.5     |4.0       |

|   |ուսումնական        |նող   |____________|_____|________|__________|

|   |հաստատություններ   |      |150-250     |2.5  |3.0     |4.5       |

|   |                   |      |____________|_____|________|__________|

|   |                   |      |251-300     |3.0  |3.0     |5.0       |

|   |                   |      |____________|_____|________|__________|

|   |                   |      |301 և  ավելի|3.5  |3.0     |5.5       |

|___|_________________________________________________________________|

|7. |Օբյեկտների էսքիզային նախագծերի մշակման ժամկետը հաշվարկել         |

|   |ամբողջական նախագծի մշակման աշխատանքների համար սահմանված ժամկետի  |

|   |20%-ի չափով                                                      |

|___|_________________________________________________________________|

|8. |Բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառման դեպքում`        |

|   |նախագծման (տեղակապման) տևողության  ժամկետը հաշվարկել նախագծի     |

|   |մշակման աշխատանքների համար սահմանված ընդհանուր տևողության        |

|   |(ժամկետի) 30-40%-ի չափով (ըստ օբյեկտի ռիսկայնության աստիճանի):   |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ քաղաքաշինության

կոմիտեի նախագահի

2022 թվականի հունվարի 27-ի

N 01-Ն հրամանի

 

ԲՆԱԿԵԼԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆՈՐՄԵՐ

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Օբյեկտի անվանումը  |Չափման|Օբյեկտի     |Նախագծման տևողությունը   |

|   |                   |միավոր|նախագծային  |ամիսներով` ըստ նախագծման |

|   |                   |      |հզորությունը|փուլերի                  |

|   |                   |      |(ըստ        |_________________________|

|   |                   |      |վերգետնյա   |Երկու փուլով  |Մեկ փուլով|

|   |                   |      |հարկերի)    |______________|__________|

|   |                   |      |            |Նախա-|Աշխա-   |Աշխա-     |

|   |                   |      |            |գիծ  |տանքային|տանքային  |

|   |                   |      |            |     |փաստա-  |նախագիծ   |

|   |                   |      |            |     |թղթեր   |          |

|___|___________________|______|____________|_____|________|__________|

|1. |Բազմաբնակարան      |հարկայ|            |     |        |          |

|   |շենքեր             |նու-  |            |     |        |          |

|   |                   |թյուն |            |     |        |          |

|___|___________________|______|____________|_____|________|__________|

|1.1|Հավաքովի գծային    |«-»   |Մինչև  2    |1.5  |2.0     |3.0       |

|   |տարրերից հիմնակմախք|      |հարկ        |     |        |          |

|   |                   |      |(ներառյալ)  |     |        |          |

|___|___________________|______|____________|_____|________|__________|

|1.2|Հավաքովի-միաձույլ  |«-»   |Մինչև  4    |1.5  |2.5     |3.5       |

|   |ե/բ հարթ կամ       |      |հարկ        |     |        |          |

|   |տարածական տարրերից |      |(ներառյալ)  |     |        |          |

|   |հիմնակմախք         |      |____________|_____|________|__________|

|   |                   |      |4-9         |2.0  |3.0     |4.5       |

|___|___________________|______|____________|_____|________|__________|

|1.3|Խոշորապանել շենքեր |«-»   |Մինչև  8    |2.5  |3.5     |5.0       |

|   |                   |      |հարկ        |     |        |          |

|   |                   |      |(ներառյալ)  |     |        |          |

|___|___________________|______|____________|_____|________|__________|

|   |                   |      |9-12        |3.0  |3.5     |5.5       |

|___|___________________|______|____________|_____|________|__________|

|1.4|Միաձույլ ե/բ       |«-»   |Մինչև  8    |2.5  |3.0     |4.0       |

|   |հիմնակմախքով շենքեր|      |հարկ        |     |        |          |

|   |                   |      |(ներառյալ)  |     |        |          |

|   |                   |      |____________|_____|________|__________|

|   |                   |      |9-16        |3.0  |3.5     |5.0       |

|   |                   |      |____________|_____|________|__________|

|   |                   |      |17-20       |3.5  |4.5     |6.0       |

|   |                   |      |____________|_____|________|__________|

|   |                   |      |21-25       |4.0  |5.0     |7.0       |

|___|___________________|______|____________|_____|________|__________|

|2. |Անհատական բնակելի  |հարկայ|            |     |        |          |

|   |տներ               |նու-  |            |     |        |          |

|   |                   |թյուն |            |     |        |          |

|___|___________________|______|____________|_____|________|__________|

|2.1|Ամրանաքարե,        |«-»   |Մինչև  3    |1.5  |2.0     |3.0       |

|   |հավաքովի ե/բ,      |      |հարկ        |     |        |          |

|   |միաձույլ ե/բ       |      |(ներառյալ)  |     |        |          |

|___|_________________________________________________________________|

|3. |Օբյեկտների էսքիզային նախագծերի մշակման ժամկետը հաշվարկել         |

|   |ամբողջական նախագծի մշակման աշխատանքների համար սահմանված ժամկետի  |

|   |20%-ի չափով                                                      |

|___|_________________________________________________________________|

|4. |Բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառման դեպքում`        |

|   |նախագծման (տեղակապման) տևողության  ժամկետը հաշվարկել նախագծի     |

|   |մշակման աշխատանքների համար սահմանված ընդհանուր տևողության        |

|   |(ժամկետի) 30-40%-ի չափով (ըստ օբյեկտի ռիսկայնության աստիճանի):   |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ քաղաքաշինության

կոմիտեի նախագահի

2022 թվականի հունվարի 27-ի

N 01-Ն հրամանի

 

ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆՈՐՄԵՐ

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Օբյեկտի անվանումը  |Չափման|Օբյեկտի     |Նախագծման տևողությունը   |

|   |                   |միավոր|նախագծային  |ամիսներով` ըստ նախագծման |

|   |                   |      |հզորությունը|փուլերի                  |

|   |                   |      |            |_________________________|

|   |                   |      |            |Երկու փուլով  |Մեկ փուլով|

|   |                   |      |            |______________|__________|

|   |                   |      |            |Նախա-|Աշխա-   |Աշխա-     |

|   |                   |      |            |գիծ  |տանքային|տանքային  |

|   |                   |      |            |     |փաստա-  |նախագիծ   |

|   |                   |      |            |     |թղթեր   |          |

|___|___________________|______|____________|_____|________|__________|

|1. |Վերգետնյա բաց      |մեքենա|Մինչև  100  |1.5  |2.0     |2.5       |

|   |ավտոկայանատեղի     |/տեղ  |(ներառյալ)  |     |        |          |

|   |հիմնական կամ       |      |            |     |        |          |

|   |ժամանակավոր        |      |            |     |        |          |

|   |կայանման համար,    |      |            |     |        |          |

|   |մինչև  2 հարկով    |      |            |     |        |          |

|   |(ներառյալ)         |      |            |     |        |          |

|___|___________________|______|____________|_____|________|__________|

|2. |Ստորգետնյա         |«-»   |51-100      |2.5  |2.5     |3.5       |

|   |ավտոկայանատեղի     |      |(ներառյալ)  |     |        |          |

|   |                   |      |____________|_____|________|__________|

|   |                   |      |26-50       |1.5  |1.5     |2.5       |

|   |                   |      |(ներառյալ)  |     |        |          |

|   |                   |      |____________|_____|________|__________|

|   |                   |      |մինչև  25   |1.5  |1.0     |2.0       |

|   |                   |      |(ներառյալ)  |     |        |          |

|___|_________________________________________________________________|

|3. |Օբյեկտների էսքիզային նախագծերի մշակման ժամկետը հաշվարկել         |

|   |ամբողջական նախագծի մշակման աշխատանքների համար սահմանված ժամկետի  |

|   |20%-ի չափով                                                      |

|___|_________________________________________________________________|

|4. |Բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառման դեպքում`        |

|   |նախագծման (տեղակապման) տևողության  ժամկետը հաշվարկել նախագծի     |

|   |մշակման աշխատանքների համար սահմանված ընդհանուր տևողության        |

|   |(ժամկետի) 30-40%-ի չափով (ըստ օբյեկտի ռիսկայնության աստիճանի):   |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ քաղաքաշինության

կոմիտեի նախագահի

2022 թվականի հունվարի 27-ի

N 01-Ն հրամանի

 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆՈՐՄԵՐ

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Օբյեկտի անվանումը  |Չափման|Օբյեկտի     |Նախագծման տևողությունը   |

|   |                   |միավոր|նախագծային  |ամիսներով` ըստ նախագծման |

|   |                   |      |հզորությունը|փուլերի                  |

|   |                   |      |            |_________________________|

|   |                   |      |            |Երկու փուլով  |Մեկ փուլով|

|   |                   |      |            |______________|__________|

|   |                   |      |            |Նախա-|Աշխա-   |Աշխա-     |

|   |                   |      |            |գիծ  |տանքային|տանքային  |

|   |                   |      |            |     |փաստա-  |նախագիծ   |

|   |                   |      |            |     |թղթեր   |          |

|___|___________________|______|____________|_____|________|__________|

|1. |Հիվանդանոցներ      |տեղ   |____________|_____|________|__________|

|   |(բժշկական          |(մահ- |մինչև  50   |2.5  |3.0     |4.5       |

|   |կենտրոններ)        |ճակալ)|մահճակալով  |     |        |          |

|   |                   |      |(ներառյալ)  |     |        |          |

|   |                   |      |____________|_____|________|__________|

|   |                   |      |51-100      |3.0  |3.5     |5.0       |

|   |                   |      |(ներառյալ)  |     |        |          |

|   |                   |      |____________|_____|________|__________|

|   |                   |      |101-250     |3.5  |4.0     |6.0       |

|___|___________________|______|____________|_____|________|__________|

|2. |Պոլիկլինիկաներ     |այ-   |Մինչև  150  |2.0  |2.0     |3.5       |

|   |(ամբուլատոր        |ցելու |____________|_____|________|__________|

|   |ծառայություններ    |      |150 և  ավելի|2.0  |2.5     |4.0       |

|   |մատուցող կազմա-    |      |            |     |        |          |

|   |կերպություններ)    |      |            |     |        |          |

|___|___________________|______|____________|_____|________|__________|

|3. |Շտապօգնության      |Մեքենա|մինչև  20   |2.0  |1.5     |3.0       |

|   |կայաններ           |/տեղ  |            |     |        |          |

|___|_________________________________________________________________|

|4. |Օբյեկտների էսքիզային նախագծերի մշակման ժամկետը հաշվարկել         |

|   |ամբողջական նախագծի մշակման աշխատանքների համար սահմանված ժամկետի  |

|   |20%-ի չափով                                                      |

|___|_________________________________________________________________|

|5. |Բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառման դեպքում`        |

|   |նախագծման (տեղակապման) տևողության  ժամկետը հաշվարկել նախագծի     |

|   |մշակման աշխատանքների համար սահմանված ընդհանուր տևողության        |

|   |(ժամկետի) 30-40%-ի չափով (ըստ օբյեկտի ռիսկայնության աստիճանի):   |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 5

ՀՀ քաղաքաշինության

կոմիտեի նախագահի

2022 թվականի հունվարի 27-ի

N 01-Ն հրամանի

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ (ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ) ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆՈՐՄԵՐ

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Օբյեկտի անվանումը  |Չափման|Օբյեկտի     |Նախագծման տևողությունը   |

|   |                   |միավոր|նախագծային  |ամիսներով` ըստ նախագծման |

|   |                   |      |հզորությունը|փուլերի                  |

|   |                   |      |            |_________________________|

|   |                   |      |            |Երկու փուլով  |Մեկ փուլով|

|   |                   |      |            |______________|__________|

|   |                   |      |            |Նախա-|Աշխա-   |Աշխա-     |

|   |                   |      |            |գիծ  |տանքային|տանքային  |

|   |                   |      |            |     |փաստա-  |նախագիծ   |

|   |                   |      |            |     |թղթեր   |          |

|___|___________________|______|____________|_____|________|__________|

|1. |Ավտոտեխսպասարկման  |Ավտո- |            |     |        |          |

|   |կայաններ           |մոբիլի|            |     |        |          |

|   |                   |կայան-|            |     |        |          |

|   |                   |ման   |            |     |        |          |

|   |                   |կետով/|            |     |        |          |

|   |                   |տեղով |            |     |        |          |

|___|___________________|______|____________|_____|________|__________|

|1.1|«խոշոր»            |      |5 ավտոմոբիլի|2.0  |2.0     |3.0       |

|   |                   |      |հաշվարկով և |     |        |          |

|   |                   |      |ավելի       |     |        |          |

|___|___________________|______|____________|_____|________|__________|

|1.2|«միջին»            |      |3 ավտոմոբիլի|1.5  |2.0     |2.5       |

|   |                   |      |հաշվարկով   |     |        |          |

|___|___________________|______|____________|_____|________|__________|

|1.3|«փոքր»             |      |2 ավտոմոբիլի|1.5  |1.0     |2.0       |

|   |                   |      |հաշվարկով   |     |        |          |

|___|___________________|______|____________|_____|________|__________|

|2. |Գյուղատնտեսական    |անասնա|Մինչև  10   |1.5  |2.0     |2.5       |

|   |արտադրական         |գլխա- |(ներառյալ)  |     |        |          |

|   |օբյեկտներ          |քանակ |____________|_____|________|__________|

|   |(սպանդանոցներ)     |      |Մինչև  40   |2.0  |2.0     |3.0       |

|   |                   |      |(ներառյալ)  |     |        |          |

|___|_________________________________________________________________|

|3. |Օբյեկտների էսքիզային նախագծերի մշակման ժամկետը հաշվարկել         |

|   |ամբողջական նախագծի մշակման աշխատանքների համար սահմանված ժամկետի  |

|   |20%-ի չափով                                                      |

|___|_________________________________________________________________|

|4. |Բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառման դեպքում`        |

|   |նախագծման (տեղակապման) տևողության  ժամկետը հաշվարկել նախագծի     |

|   |մշակման աշխատանքների համար սահմանված ընդհանուր տևողության        |

|   |(ժամկետի) 30-40%-ի չափով (ըստ օբյեկտի ռիսկայնության աստիճանի):   |

._____________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 10 փետրվարի 2022 թվական:

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
27.01.2022
N 01-Ն
Հրաման