Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԳՐԱՆՑ ...

19.02.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   23.10.2001  -ից մինչեւ   19.02.2002  -ը:
 

(ուժը կորցրել 19.02.02 թիվ 49 որոշում)

i

050.0277.231001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հոկտեմբերի 2001 թվականի թիվ 277

 

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ (ԿԵՏԵՐԻ) ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 1-ՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

i

1. «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումը և լիցենզավորումը, մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի) և ներկայացուցչությունների գրանցումը» կանոնակարգ 1-ում (նոր խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

1.1. հավելված 10-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հավելված 10

 

ԲԱՆԿԻՆ ՏՐՎՈՂ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎ

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

__________________

 

Լիցենզիան տրվել է ____ __________________ թ.

Լիցենզիայում փոփոխություն է կատարվել ____ __________________ թ.

____ __________________ թ.

____ __________________ թ.

 

Բանկային գործունեության լիցենզիա թիվ ____

 

Սույն լիցենզիան տրվում է --------------------------------------------

(բանկի անվանումը և կազմակերպական-իրավական տեսակը) «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայկական դրամով և արտարժույթով բանկային գործունեություն և ֆինանսական գործառնություններ իրականացնելու համար».

 

1.2. հավելված 11-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հավելված 11

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ՏՐՎՈՂ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎ

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

__________________

 

Լիցենզիան տրվել է ____ __________________ թ.

Լիցենզիայում փոփոխություն է կատարվել ____ __________________ թ.

____ __________________ թ.

____ __________________ թ.

 

Բանկային գործունեության լիցենզիա թիվ ___

 

Սույն լիցենզիան տրվում է -------------------------------------------

(օտարերկրյա բանկի մասնաճյուղի անվանումը) «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայկական դրամով և արտարժույթով բանկային գործունեություն և ֆինանսական գործառնություններ իրականացնելու համար:

 

Օտարերկրյա բանկի մասնաճյուղը ՀՀ տարածքում կարող է ավանդներ ընդունել միայն Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտներից, բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի»:

 

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկշաբաթյա ժամկետում ձեռք բերել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից արժեթղթերի համար սահմանված պաշտպանվածության աստիճան ունեցող լիցենզիաների ձևեր (թվով 50 հատ):

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտին` պաշտպանվածության աստիճան ունեցող լիցենզիաների ձևերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությունից ստանալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերից պահանջել լիցենզիաների հին ձևերը և դրանք փոխարինել նոր ձևերով (համաձայն «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումը և լիցենզավորումը, մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի) և ներկայացուցչությունների գրանցումը» կանոնակարգ 1-ի

(նոր խմբագրությամբ)):

4. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
23.10.2001
N 277
Որոշում