Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ,...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐ ...

01.02.2003 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.09.2001  -ից մինչեւ   01.02.2003  -ը:
 

(ուժը կորցրել է 06.08.02 թիվ 259-Ն որոշում)

i

050.0238.130901

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 սեպտեմբերի 2001 թվականի թիվ 238

 

«ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 2-ՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (նոր խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները.

- 16.01, 24.03 և 24.04 կանոնները վերաշարադրել համապատասխանաբար հետևյալ բովանդակությամբ.

 

«Կանոն 16.01

 

i

ՀՀ տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի` ՀՀ տարածքում գործող մասնաճյուղերի կողմից ներգրավված միջոցների դիմաց ՀՀ կենտրոնական բանկում պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվում է 8 %:

Այլ բանկերում բացված կուտակման հաշվում հաշվառվող կանոնադրական հիմնադրամի համալրման նպատակով ներգրավված միջոցների դիմաց ՀՀ կենտրոնական բանկում պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվում է 100 % (սույն պարբերությունն ուժի մեջ է 2002 թ. մարտի 1-ից)».

 

«Կանոն 24.03 (ուժի մեջ է մինչև 2002 թ. հունվարի 1-ը)

 

i

Ներգրավված միջոցների դիմաց պահուստավորման ենթակա միջոցների չափի հաշվարկի հաշվետու երկշաբաթյա ժամանակահատվածն ընդգրկում է հինգշաբթիից չորեքշաբթի ընկած 14 օրերը, իսկ փաստացի պահուստավորված միջոցների հաշվետու երկշաբաթյա ժամանակահատվածը` առաջին հինգշաբթիին հաջորդող ուրբաթից հինգշաբթի ընկած 14 օրերը: Ընդ որում, փաստացի պահուստավորման վերջին` հինգշաբթի օրը ներգրավված միջբանկային վարկերի հաշվին չեն կարող համալրվել հաշվետու ժամանակաշրջանի փաստացի պահուստավորված միջոցները:

Պարտադիր պահուստավորման ենթակա են դրամով և արտարժույթով ներգրավված միջոցները, բացառությամբ ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ տարածքում գործող բանկերի միջև թղթակցային հաշիվների, միմյանցից ներգրաված միջոցների, բանկի ստորադաս փոխառությունների, ՀՀ կենտրոնական բանկում բացված կուտակման հաշվում հաշվառվող կանոնադրական հիմնադրամի համալրման նպատակով ներգրավված միջոցների:

Բանկերի` կանոնադրական հիմնադրամի համալրման նպատակով ՀՀ կենտրոնական բանկում բացված կուտակման հաշվի մնացորդի նկատմամբ հաշվարկվում և վճարվում են տոկոսներ` ՀՀ կենտրոնական բանկում պահուստավորված գումարների դիմաց վճարվող տոկոսների պայմաններով».

 

«Կանոն 24.04 (ուժի մեջ է 2002 թ. հունվարի 1-ից)

 

i

Ներգրավված միջոցների դիմաց պահուստավորման ենթակա միջոցների չափի հաշվարկի հաշվետու երկշաբաթյա ժամանակահատվածն ընդգրկում է հինգշաբթիից չորեքշաբթի ընկած 14 օրերը, իսկ փաստացի պահուստավորված միջոցների հաշվետու երկշաբաթյա ժամանակահատվածը` առաջին հինգշաբթիին հաջորդող ուրբաթից հինգշաբթի ընկած 14 օրերը: Ընդ որում, փաստացի պահուստավորման վերջին` հինգշաբթի օրը ներգրավված միջբանկային վարկերի հաշվին չեն կարող համալրվել հաշվետու ժամանակաշրջանի փաստացի պահուստավորված միջոցները:

Պարտադիր պահուստավորման ենթակա են դրամով և արտարժույթով ներգրավված միջոցները, բացառությամբ ՀՀ կենտրոնական բանկից ներգրաված լոմբարդային, համակարգային վարկերի, ՀՀ տարածքում գործող բանկերի միջև թղթակցային հաշիվների, միմյանցից ներգրաված այլ միջոցների, բանկի ստորադաս փոխառությունների, ՀՀ կենտրոնական բանկում բացված կուտակման հաշվում հաշվառվող կանոնադրական հիմնադրամի համալրման նպատակով ներգրավված միջոցների:

Բանկերի` կանոնադրական հիմնադրամի համալրման նպատակով ՀՀ կենտրոնական բանկում բացված կուտակման հաշվի մնացորդի նկատմամբ հաշվարկվում և վճարվում են տոկոսներ` ՀՀ կենտրոնական բանկում պահուստավորված գումարների դիմաց վճարվող տոկոսների պայմաններով»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
13.09.2001
N 238
Որոշում