(ուժը կորցրել է 07.07.05 թիվ 88-Ն հրաման)
i
115.0068.200201
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«20» 01 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11501046
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
20 սեպտեմբերի 2000 թ. N 68-Պ
«ԸՆՏԱՆԻՔԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
i
Ի կատարումն ՀՀ կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» թիվ 350 որոշման 6-րդ կետի`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «Ընտանիքի սոցիալական անձնագրի լրացման հրահանգը» (կցվում է):
2. Սոցիալական ծառայությունների վարչությանը`
2.1. սահմանված կարգով «Ընտանիքի սոցիալական անձնագրի լրացման» հրահանգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` գրանցման.
2.2. կազմակերպել «Ընտանիքի սոցիալական անձնագրի լրացման» հրահանգը մարզպետարանների սոցիալական պաշտպանության բաժիններին տրամադրելու աշխատանքները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
1 նոյեմբերի 2000 թ. N 266
«ԸՆՏԱՆԻՔԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» թիվ 350 որոշման 6-րդ կետի`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «Ընտանիքի սոցիալական անձնագրի լրացման» հրահանգը (կցվում է):
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
18 հոկտեմբերի 2000 թ. N 296
«ԸՆՏԱՆԻՔԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» թիվ 350 որոշման 6-րդ կետի`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «Ընտանիքի սոցիալական անձնագրի լրացման» հրահանգը (կցվում է):
2. «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենին (Ա. Պետրոսյան).
- կազմակերպել վերոհիշյալ հրահանգի իրազեկումը մասնաճյուղին և ապահովել պահանջների կատարումը:
Հաստատված է Հաստատված է Հաստատված է
ՀՀ սոցիալական ՀՀ Ֆինանսների և ՀՀ տրանսպորտի և
ապահովության նախարարի էկոնոմիկայի նախարարի կապի նախարարի
2000թ. սեպտեմբերի 20-ի 2000թ. նոյեմբերի «01» 2000թ. հոկտեմբերի «18»
թիվ «68-Պ» հրամանով թիվ «266» հրամանով թիվ «296» հրամանով
ՀՐԱՀԱՆԳ ԸՆՏԱՆԻՔԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն հրահանգը մշակվել է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի 19-ի թիվ 727 և 2000թ. հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» թիվ 350 որոշումներով և սահմանում է սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում (այսուհետև` կենտրոն) հաշվառված ընտանիքներին տրվող սոցիալական անձնագրերի լրացման կարգը:
1.2. Ընտանիքի սոցիալական անձնագիրը (այսուհետև` ՍԱ) լրացվում է համապատասխան կենտրոնի կողմից:
1.3. ՍԱ-ը (հավելված 1) լրացվում է 2 օրինակից` մեկը պահվում է կենտրոնում, մյուսը` տվյալ ընտանիքում: Երկու օրինակն էլ հաշվառվում են նույն համարով:
1.4. ՍԱ-երը ներկայացված բոլոր փաստաթղթերի հետ պահվում են կենտրոնում և համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր:
1.5. ՍԱ-ում պահանջվող տվյալները լրացվում են անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա (հավելված 2):
1.6. Ընտանիքին ՍԱ-ը հատկացնելիս ընտանիքի չափահաս անդամներից որևէ մեկին անհրաժեշտ է ծանոթացնել ՍԱ-ի վարման կանոններին (հավելված 10), այն հաստատելով ստացողի ստորագրությամբ` ՍԱ-ի 16 -րդ դաշտում:
1.7. Յուրաքանչյուր տեսուչ ընտանիքների հաշվառումը կատարում է կենտրոնի տնօրենի հրամանով իրեն ամրացված սպասարկման որոշակի տարածքում:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
2.1. ՍԱ-ը լրացվում է սոցիալական աշխատողի կողմից պարզ, ընթեռնելի ձեռագրով, առանց ջնջումների: Բոլոր թվերը գրվում են արաբականով: Անհրաժեշտ փոփոխությունների դեպքում նախկին գրառումը ջնջվում է մեկ պարզ գծով (ընթեռնելի թողնելով նախորդը) և լրացվում է նոր տվյալը:
2.2. ՍԱ-երը հաշվառվում (համարակալվում) են ՀՀ սոցիալական ապահովության նախարարության սոցիալական ծառայության վարչության (հետագայում ՍԾՎ) կողմից տվյալ կենտրոնի համար հաստատված համարների տիրույթում:
2.3. ՍԱ-ի 1-ին դաշտում լրացվում է հաշվառման համարը վեց նիշով:
Օրինակ` 0 0 0 3 4 7
2.4. 2-րդ, 3-րդ, 4-րդ դաշտերում լրացվում է վարձակալի (սեփականատիրոջ), այսուհետ` վարձակալ, ազգանունը, անունը, հայրանունը լրիվ` ինչպես անձնագրում:
Օրինակ` Պողոսյան Գևորգ Աշոտի
2.5. 5-րդ դաշտում լրացվում է քաղաքի, տարածաշրջանի համարը 3 նիշով, տրված ՍԾՎ-ի կողմից (հավելված 3):
Օրինակ` 0 1 1 կամ 2 6 5
2.6. 6-րդ դաշտում լրացվում է քաղաքի կամ տարածաշրջանի անվանումը` լրիվ:
Օրինակ` Աշտարակի տարածաշրջան կամ ք. Չարենցավան
2.7. 7-րդ դաշտում լրացվում է համայնքի անվանումը:
Օրինակ` Քաջարան կամ Նոր Նորք
2.8. 8-րդ դաշտում 3 նիշով լրացվում է «ՀայՓոստ» ՓԲԸ_ի փոստային բաժանմունքի համարը:
Օրինակ` 018
2.9. 9-րդ դաշտում լրացվում է փողոցի անունը, նրբանցքը, փակուղին:
Օրինակ` Ազատության 3 նրբ կամ Հանրապետության 1 փակ
2.10. 10-րդ դաշտում լրացվում է շենքը, մասնաշենքը:
Օրինակ` 18 կամ 63գ կամ 143/5
2.11. 11-րդ դաշտում լրացվում է բնակարանի համարը:
Օրինակ` 160 կամ 7/2 կամ 24ա
2.12. 12-րդ դաշտում լրացվում է բնակարանի հեռախոսի համարը:
Օրինակ` 8 5 7 9 6 3
2.13. 13-րդ դաշտի 1-ին վանդակում նշվում է 0 կամ 1.
0 - առանձնատուն լինելու դեպքում,
1 - բազմաբնակարանային շենքի դեպքում
հաջորդ 2 վանդակներում 2 նիշով նշվում է համատիրության, թաղային կոմիտեի հերթական համարը, այդպիսին չլինելու դեպքում պայմանական համարը (պայմանական համարները տրվում են կենտրոնի կողմից):
Օրինակ` 17 թ/կ - 0 1 7, 3 թ/կ - 0 0 3
41 բշտ - 1 4 1, 3 բշտ - 1 0 3
2.14. 14-րդ դաշտում 4 նիշով լրացվում է սոցիալական աշխատողի կոդը:
Օրինակ` 1 2 0 6 կամ 0 1 0 5
2.15. 15-րդ դաշտում գրվում է կենտրոնի տնօրենի ազգանունը, անվան, հայրանվան առաջին տառերը` վավերացված կնիքով և ստորագրությամբ, իսկ 17-րդ դաշտում լրացվում է ընտանիքի հաշվառման վերցնելու օրը, ամիսը, տարին::
2.16. 16-րդ դաշտում ամրագրվում է ՍԱ-ը ստացող չափահաս անդամի (մյուսների համաձայնությամբ) ստորագրությունը, ազգանունը, անվան, հայրանվան առաջին տառերը:
2.17. 18-րդ դաշտում գրվում է ընտանիքի` ՍԱ-ի լրացման պահին ներկա գտնվող բոլոր անդամների թիվը (24-րդ դաշտում ամրագրված «այո»-ների և «ոչ»-երի գումարը): Ընտանիքի կազմի մեջ մտնում են տվյալ բնակարանում համատեղ կենցաղ վարող անձինք` բացառությամբ ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի և լրիվ պետական խնամքի տակ գտնվող անձանց (մանկատներ, երեխայի տներ, հաշմանդամների տներ, տուն-ինտերնատներ, ծերանոցներ զինվորական ուսումնարաններ և այլն:)
2.18. 19-րդ դաշտում լրացվում է ընտանիքի անդամների ազգանունը, անունը, հայրանունը (առաջին տողում վարձակալի)` ինչպես անձնագրում կամ ծննդյան վկայականում:
2.19. Եթե ընտանիքի անդամների թիվը 12-ից ավելի է, ապա լրացվում է 2-րդ ՍԱ-ը նույն համարով և 1-ին էջի աջ վերին անկյունում, համարի տակ, գրվում է «շարունակություն»: 2-րդ ՍԱ-ում լրացվում են միայն 19-31 սյունակները:
2.20. 20-րդ դաշտում լրացվում է տվյալ անձի սեռը` ար. կամ իգ.:
2.21. 21-րդ դաշտում լրացվում է վարձակալի նկատմամբ ընտանիքի յուրաքանչյուր անդամի ազգակցական կապի ծածկագիրը` համաձայն հավելված 4-ի:
2.22. 22-րդ դաշտում լրացվում է ծննդյան օրը, ամիսը, տարին` համապատասխանաբար` 2, 2, 4 նիշերով:
Օրինակ` 17/08/1928 (1928 թ-ի օգոստոսի 17) կամ
03/12/1936 (1936 թ-ի դեկտեմբերի 3)
Եթե անձը հաստատող փաստաթղթում նշված է միայն տարին, ապա որպես ծննդյան օր լրացվում է նշված տարվա հուլիսի 1-ը (01/07....)
2.23. 23-րդ դաշտում լրացվում է տվյալ անձի անձնագրի, իսկ մինչև 16 տարեկան երեխաների համար ծննդյան վկայականի սերիան և համարը (ինչպես փաստաթղթում):
2.24. 24-րդ դաշտում լրացվում է`
այո - եթե տվյալ քաղաքացին հաշվառված (գրանցված) է և ապրում է այդ հասցեում,
բաց - եթե տվյալ քաղաքացին հաշվառված (գրանցված) է, բայց այդ հասցեում չի բնակվում,
ոչ - եթե տվյալ քաղաքացին չի հաշվառված (գրանցված), բայց ապրում է այդ հասցեում,
Ընտանիքի կազմը ՍԱ-ում լրացվում է տեղական ինքնակառավարման մարմնի, թաղային կոմիտեների և այլ հիմնարկների (հանրակացարան, հանգստյան տուն) կողմից տրված տեղեկանքի հիման վրա: ՍԱ-ում լրացվում են այդ բնակարանում հաշվառված (գրանցված) բոլոր անձանց տվյալները:
2.25. Սոցիալական անձնագրում 24-րդ դաշտում բացառիկ դեպքերում ընտանիքում գրանցված «բացակա» անդամին ամրագրել «հարգելի», եթե,
2.25.1. Ընտանիքում գրանցված «բացակա» անդամը (անդամները) գտնվում է հանրապետությունից դուրս, ունի մեկ տարուց ավելի ժամանակավոր կամ մշտական հաշվառում և նրա սոցիալական խումբը (հավելված 1) հաստատող փաստաթուղթը ներկայացվում է կենտրոն:
2.25.2. Ընտանիքը փաստացի բնակվում է առանց հաշվառման իր բարեկամի (ծանոթի) տանը:
2.25.3. Սոցիալական անձնագրում «բացակա»-ով ամրագրված մի ամբողջ ընտանիք մեկ այլ բնակավայրում հաշվառված է ընտանեկան նպաստի համակարգում, ստանում է ընտանեկան նպաստ և այդ մասին ներկայացնում է տեղեկանք:
2.25.4. Ընտանիքի «բացակա» անդամը օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է ընտանիքի մյուս անդամների խնամակալը:
2.25.5.»Բացակա» անդամի վերադառնալու դեպքում նրա բոլոր տվյալները ենթակա են պարտադիր մուտքագրման:
2.25.6. Ընտանիքում «բացակա» անդամը ընտանիքի անդամների ընդհանուր թվի մեջ չի հաշվարկվում:
2.26. Եթե անձը որևէ սոցիալական խմբի (խմբերի) ներկայացուցիչ է, ապա 25-30-րդ դաշտերում լրացվում է այդ սոցիալական խմբի (խմբերի) ծածկագիրը (հավելված 5) և ժամկետը: Հակառակ դեպքում այդ դաշտերը չեն լրացվում:
Կ 88 սոցիալական խմբի համար ժամկետի դաշտում գրվում է «ցմահ» բառը:
Մեկ սոցիալական խմբի դեպքում լրացվում են 25- 26 դաշտերը:
Երկու սոցիալական խմբի դեպքում լրացվում են 25- 28 դաշտերը:
Երեք սոցիալական խմբի դեպքում լրացվում են 25- 30 դաշտերը:
Օրինակ` 2000թ. մայիսի 15-ին ծնված երեխայի համար լրացվում է`
Խումբ ժամկետ խումբ ժամկետ խումբ ժամկետ
Ա 55 15/08/2002 / / / /
եթե անձը 2-րդ խմբի հաշմանդամ է, 1-ին կուրսի ուսանող և 17 տարեկան, ապա լրացվում է`
Խումբ ժամկետ խումբ ժամկետ խումբ ժամկետ
Հ 22 01/01/2001 Ս 12 01/07/2005 Ա 66 15/10/2002
Մ 23` միակողմանի ծնողազուրկ երեխա, Ե 56` երկկողմանի ծնողազուրկ երեխա, Ա 34` ամուսնալուծված ընտանիքի երեխա, Մ 45` միայնակ մոր երեխա սոցիալական խմբերի կոդերը նշվում են միայն անչափահաս երեխաների տողում:
Մ 23 և Ե 56 կոդերը լրացվում են մինչև 21 տարեկանը լրանալը, եթե անձը չի աշխատում: 18 տարին լրանալուց հետո նրա աշխատելու դեպքում Մ 23 և Ե 56 կոդերը հանվում են անկախ տարիքից:
Վերոհիշյալ դեպքերում որպես 2-րդ սոցիալական խումբ գրանցվում է նրանց անչափահաս լինելը` Ա 55, Ա 66, իրենց ժամկետներով:
Եթե անչափահաս երեխան միաժամանակ պատկանում է սոցիալական 4 խմբի, ապա կարելի է չգրել Ա 55-ը, կամ Ա 66-ը:
Ամուսնության մեջ չգտնվող կնոջ կողմից անչափահաս երեխա որդեգրելու դեպքում, երեխայի դիմաց դրվում է Մ45 կոդ:
Կ 87 կոդն ամրագրվում է չափահաս աշխատունակ զավակներ կամ այլ խնամողներ չունենալու մասին տվյալ միայնակ (միայն կենսաթոշակառուներից բաղկացած) անաշխատունակ կենսաթոշակառուի կողմից դիմում և գրավոր հայտարարություն տալու դեպքում (հայտարարության բովանդակությունը բերված է հավելված 9 -ում):
Միայնակ (միայն կենսաթոշակառուներից բաղկացած) անաշխատունակ կենսաթոշակառուի համար Կ 87 կոդը ամրագրվում է ժամկետով, եթե կա դրա համար համապատասխան ժամկետային սահմանափակում` հաշմանդամ է ժամկետով, զավակն ինքը հաշմանդամ է ժամկետով և այլն: Ժամկետը նշվում է մինչև համապատասխան սահմանափակման ժամկետի ավարտը:
Միայնակ (միայն կենսաթոշակառուներից բաղկացած) անաշխատունակ կենսաթոշակառուի համար Կ 87 կոդը ամրագրվում է իր հիմնական սոցիալական խմբի հետ զուգահեռ` Կ 88, (Կ 86), Հ 11, Հ 22:
Ս12 կոդը լրացվում է պետական միջնակարգ մասնագիտական և բարձրագույն կրթության ուսումնական հաստատությունների անվճար բաժնում սովորողների համար:
Հաշմանդամ երեխաների համար Հ 44 կոդին զուգահեռ նշվում է նրանց անչափահաս լինելու փաստը` Ա 66 կամ Ա 55 իրենց ժամկետներով:
Գործազուրկի համար ժամկետը նշվում է զբաղվածության կենտրոնում հաշվառելու օրվանից սկսած մեկ տարի ժամկետով: Քաղաքացին նշված ժամկետից հետո գործազուրկի կարգավիճակը շարունակվելու դեպքում պարտավոր է համապատասխան փաստաթղթերով ներկայանալ կենտրոն:
2.27. 31-րդ դաշտում լրացվում է աշխատանքի մեջ գտնվող տվյալ անձի դիմելու պահին նախորդած 12 ամիսների միջին ամսական եկամուտի չափը (դրամի ճշտությամբ) ներկայացված տեղեկանքի հիման վրա:
Օրինակ` եթե քաղաքացին աշխատավարձի տեղեկանքը կենտրոն է ներկայացրել 01.03.2000 թվականին, իսկ աշխատանքի էր ընդունվել 01.10.99 թվականից, ապա միջին ամսական եկամուտի չափը հաշվարկվում է հետևյալ կերպ.
հոկտեմբեր(14000)+նոյեմբեր(10000)+դեկտեմբեր(18000)+
հունվար(12000)+փետրվար(12000)
--------------------------------------------------==13600
5
Օրինակ` գործազուրկի նպաստ ստացողների համար`
գործազուրկի նպաստ (3100 դրամ)*(գործազուրկի ժամկետ (6 ամիս)
-------------------------------------------------------- == 1550 դրամ:
12
Ընտանիքի ամբողջական եկամուտի կազմի մեջ մտնում են ընտանիքի եկամուտները` համաձայն ՀՀ կառավարության 1998 թ. հունիսի 8-ի թիվ 352 որոշմամբ հաստատված հավելված 1 «Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների «ցանկը և հավելված 3 «ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամում ապահովադիրների գրանցման և հաշվառման» կարգը:
Եթե կենսաթոշակառուն ստանում է նաև աշխատավարձ, ապա նրա աշխատավարձի չափը գրվում է ՍԱ-ի 45-րդ դաշտում, մնացած դեպքերում` կենսաթոշակի լրիվ չափը:
Պետական միջնակարգ մասնագիտական և բարձրագույն կրթության ուսումնական հաստատությունների անվճար բաժնում սովորողների համար կրթաթոշակի չափը լրացվում է որպես եկամուտ:
Ընտանիքի ամբողջական եկամուտի հաշվարկի մեջ չեն մտնում պատվովճարները, երեխայի ծննդյան միանվագ և մինչև 2 տարեկան երեխա խնամող մասնակի վճարովի արձակուրդում գտնվող մայրերի նպաստները:
Եթե ընտանիքի որևէ անդամ հայտարարում է եկամուտ չունենալու մասին, ապա 31-րդ դաշտում գրվում է «չունի» բառը:
2.28. 33-րդ դաշտը լրացվում է համաձայն հավելված 6-ի:
2.29. 34-րդ դաշտում լրացվում են տվյալներ բնակարանային պայմանների մասին համաձայն հավելված 7-ի:
2.30. 35-րդ դաշտում լրացվում է ստացված մարդասիրական օգնության անձնագրի համարը և անվանումը:
Օրինակ` 23/մթերք 14/նավթ
2.31. 36-րդ դաշտում լրացվում է օգնության ստացման օրը, ամիսը, տարին:
Օրինակ` 03/09/94 կամ 1994թ. սեպտեմբերի 3,
2.32. 37-րդ դաշտում լրացվում է օգնությունը հատկացնող կազմակերպության անվանումը:
2.33. Եթե ընտանիքի ստացած օգնությունների քանակը 28-ից ավելի է, ապա լրացվում է 2-րդ ՍԱ-ը նույն համարով և 1-ին էջի աջ վերին անկյունում, համարի տակ, գրվում է «շարունակություն»: 2-րդ ՍԱ-ում լրացվում է միայն 35-38 սյունակները:
2.34. ՍԱ-ի 38-րդ դաշտում ընտանիքում մնացող օրինակում ստորագրում է օգնություն հատկացնող կենտրոնի համապատասխան տեսուչը:
2.35. 39-րդ դաշտում լրացվում է կրթությունը համաձայն հավելված 8-ի:
Պահանջվող փաստաթուղթը` ատեստատ, դիպլոմ, ստուգման գրքույկ կամ տեղեկանք ուսումնական հաստատությունից:
2.36. ՍԱ_ի 24-րդ դաշտում զինվորական ծառայության մեջ գտնվող անձի դիմաց գրանցել «ելք» 2 տարի ժամկետով:
Օրինակ` քաղաքացու 18 տարին լրացել է 15.03.2000թ. և զինկոմիսարիատի կողմից տրված տեղեկանքի համաձայն զորակոչվել է բանակ 01.04.2000թ.-ին: ՍԱ-ի 24-րդ դաշտում լրացվում է «ելք», իսկ 25-րդ դաշտում` ժամկետը 01/04/2002թ.:
2.37. 41-րդ դաշտը լրացվում է միայն փախստականների համար:
Նշվում է նրանց վերջին վերագրանցման ժամանակ ստացած համարը` համաձայն փախստականի վկայականի:
2.38. 42-րդ դաշտում լրացվում է տվյալներ զբաղվածության մասին:
Եթե անձը զբաղված է, ապա լրացվում է «Ա» տառը, եթե ոչ` «Չ» տառը:
Անձի զբաղվածությունը որոշվում է համաձայն «Բնակչության զբաղվածության մասին» ՀՀ օրենքի:
Պահանջվող փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ տեղեկանք տեղական ինքնակառավարման մարմնի, հանրակացարանների, համատիրությունների, թաղային կոմիտեների կողմից տրված, որը ներկայացվում է չաշխատելու դեպքում, ինչպես նաև սովորողների համար տեղեկանք ուսումնական հաստատությունից կամ ստուգման գրքույկ:
2.39. 43-րդ դաշտում լրացվում են տվյալներ ընտանիքի մասին:
Սյունակի առաջին երեք տողերը վերաբերում են սեփականությունից ստացած եկամուտներին:
Առաջին տողում գրվում է հողից ստացած եկամուտը:
Երկրորդ տողում գրվում է անասնապահությունից ստացած եկամուտը:
Երրորդ տողում գրվում է գյուղ-սարքավորումներից ստացված եկամուտը:
2.40. 43-րդ դաշտի չորրորդ տողում լրացվում է սպառած էլեկտրաէներգիայի դիմաց վարձի վճարման աբոնենտի համարը:
2.41. 43-րդ դաշտի հինգերորդ տողում լրացվում է սպառած գազի դիմաց վարձի վճարման աբոնենտի համարը:
2.42. 44 -րդ դաշտում նշվում է ընտանիքում տեղի ունեցած փոփոխությունների ՍԱ-ում արձանագրման հերթական համարը և օրը, ամիսը տարին: Փաստագրման դեպքում` լրացվում է փաստագրման առաջին տառը և ամսաթիվը:
Օրինակ` 1-15/09/99, իսկ երկրորդ փոփոխությունը` 2-24/02/2000, Փ_24/02/2000:
2.43. 45 - րդ դաշտի 1-ին սյունակում լրացվում է աշխատող կենսաթոշակառուի աշխատավարձի չափը:
2.44. 46-47 -րդ դաշտերը չեն լրացվում մինչև նոր հրահանգի ստացումը:
3. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
3.1. Ընտանիքի և նրա յուրաքանչյուր անդամի տվյալների փոփոխությունների մասին վարձակալը կամ ընտանիքի չափահաս անդամներից մեկը պարտավոր է հայտնել կենտրոն` սոցիալական անձնագրում գրանցելու համար:
3.2. ՍԱ-ում որևէ տվյալի փոփոխության ամրագրումը կատարվում է վարձակալի կամ չափահաս անդամներից որևէ մեկի կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա:
3.3. ՍԱ-ում որևէ տվյալի փոփոխությունը կարող է առաջ բերել դրա հետ կապված այլ տվյալների փոփոխություններ:
Օրինակ` վարձակալի փոխվելու դեպքում հնարավոր է, որ փոխվեն ընտանիքի մյուս անդամների ազգակցական կապը նրա նկատմամբ (21-րդ դաշտ) և այլն:
3.4. Վարձակալի կամ որևէ չափահաս անդամի կողմից հայտարարված փոփոխությունն արձանագրվում է ՍԱ-ում:
ՍԱ-ում փոփոխվող տվյալի վրա քաշվում է մեկ ուղիղ գիծ, այնպես, որ նախկին գրառումը մնա ընթեռնելի և գրվի նոր տվյալը, փակագծի մեջ նշելով այդ անձնագրի համար փոփոխությունների արձանագրման հերթական համարը: Նույն օրը կատարված բոլոր փոփոխություններն ունենում են նույն հերթական համարը:
ՍԱ-ում հայտարարված փոփոխություններն արձանագրելու տեղ չլինելու դեպքում դրանք գրանցվում են լրացուցիչ ՍԱ-ի վրա` լրացնելով ՍԱ-ի նույն համարը, միայն փոփոխվող տվյալ ունեցող ընտանիքի անդամի ազգանունը, անունը, հայրանունը, փոփոխված տվյալը, փոփոխության համարը, դատարկ թողնելով մնացած դաշտերը:
3.5. Ընտանիքի կազմի փոփոխության դեպքում, եթե դուրս եկողը վարձակալն է, պարտադիր ուշադրություն է դարձվում ազգակցական կապին և անհրաժեշտության դեպքում կատարվում են համապատասխան փոփոխություններ:
3.5.1. Ընտանիքի անապահովության միավորը հաշվարկելիս ընտանիքի բացակա անդամի միավորը ընդունվում է որևէ սոցիալական խմբի չպատկանող անձի (հավելված 1) միավորին հավասար - 20:
3.6. Ընտանիքի հաշվառումից դուրս գալը կատարվում է վարձակալի դիմումի հիման վրա, որը պահվում է այդ ընտանիքի փաստաթղթերի ծրարում, իսկ ձևակերպումը տեղեկատվական բազայում կատարվում է հատուկ ձևով`
«Տիպը» սյունակում լրացվում է ընտանիքի հաշվառումից դուրս գալու պատճառը` կատարելով հետևյալ գրառումները.
«Ե» - ընտանիքը տեղափոխվում է այլ բնակավայր (ընդ որում աղյուսակից դուրս, ազատ տարածքում, նույն տողում նշվում է այն տարածաշրջանի կոդը, ուր տեղափոխվում է ընտանիքը),
«Կ» - կրկնակի հաշվառված լինելու դեպքում,
«Մ» - միայնակ անձանց մահվան դեպքում,
«Ի» - ընտանիքը դիմել է «Աղքատության ընտանեկան նպաստ» համակարգի հաշվառումից դուրս գալու համար:
3.7. Ընտանիքի ՍԱ-ի 7-րդ էջում նշվում է ընտանիքի սոցիալական անձնագրի վարման կանոնները (հավելված 10):
Հավելված 1
Հաստատված է
ՀՀ սոցիալական
ապահովության նախարարի
2000թ սեպտեմբերի 20-ի
թիվ «68-Պ»հրամանով
ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
1. ԸՆՏԱՆԻՔԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ N | | | | | | |
._________________.
2. Ազգանուն ___________________
3. Անուն ______________________ 4. Հայրանուն ________________
5. Հասցե | | | | 6 ___________________________________
.___________.
7. Քտա, գյուղ _________________________ 8. Փոստ _________________
9. Փողոց _______________ 10. Շենք _______ 11. Բնակարան ___________
12. Հեռախոս | | | | | | | 13. Թ/Կ, ԲՇՏ | | | | 14. Տեսուչ | | | | |
.___________. ._____. ._______.
Վարման կանոններին ծանոթ եմ
15 _______________________________ 16 ___________________________
Սոցիալական ծառայությունների (ազգանուն, ա., հ.)
տարածքային կենտրոնի տնօրեն
(ազգանուն, ա. հ.)
17. «____»______________ 200 թ. Մուտք. նշ.________________
ԸՆՏԱՆԻՔԻ ԿԱԶՄԸ
18. ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԻՎԸ ________________
19 20 21 22 23
.____________________________________________________________________.
| N |ԱԶԳԱՆՈՒՆ ԱՆՈՒՆ ՀԱՅՐԱՆՈՒՆ|ՍԵՌԸ|Ազգակցական|Ծննդյան |ԱՆՁԸ |
| | | |կապը |տարեթիվը |ՀԱՍՏԱՏՈՂ |
| | | | |օր/ամիս/տարի|ՓԱՍՏԱԹՈՒՂԹ|
|___|________________________|____|__________|____________|__________|
| 1.| | | | / / | |
| 2.| | | | / / | |
| 3.| | | | / / | |
| 4.| | | | / / | |
| 5.| | | | / / | |
| 6.| | | | / / | |
| 7.| | | | / / | |
| 8.| | | | / / | |
| 9.| | | | / / | |
|10.| | | | / / | |
|11.| | | | / / | |
|12.| | | | / / | |
.____________________________________________________________________.
24 25 26 27 28 29 30 31 32
._____________________________________________________________________.
| ԳՐԱՆՑՈՒՄ| ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՈՒՄԲ |ԵԿԱՄՈՒՏ|ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ|
| |______________________________________| | |
| |ԽՈՒՄԲ|ԺԱՄԿԵՏ|ԽՈՒՄԲ|ԺԱՄԿԵՏ|ԽՈՒՄԲ|ԺԱՄԿԵՏ| | |
|_________|_____|______|_____|______|_____|______|_______|____________|
| | | / / | | / / | | / / | | |
| | | / / | | / / | | / / | | |
| | | / / | | / / | | / / | | |
| | | / / | | / / | | / / | | |
| | | / / | | / / | | / / | | |
| | | / / | | / / | | / / | | |
| | | / / | | / / | | / / | | |
| | | / / | | / / | | / / | | |
| | | / / | | / / | | / / | | |
| | | / / | | / / | | / / | | |
| | | / / | | / / | | / / | | |
| | | / / | | / / | | / / | | |
._____________________________________________________________________.
33. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՆՇՈՒՄՆԵՐ _______ 34. ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ___
ՏՎՅԱԼՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
35 36 37 38 35 36 37 38
.__________________________________..__________________________________.
| N|ԱՆՎԱՆՈՒՄ|ՕՐ/ԱՄԻՍ|ՕԳՆՈՂ |ՍՏՈՐԱԳ.||N |ԱՆՎԱՆՈՒՄ|ՕՐ/ԱՄԻՍ|ՕԳՆՈՂ |ՍՏՈՐԱԳ.|
| | |/ՏԱՐԻ |ԿԱԶՄԱ-| || | |/ՏԱՐԻ |ԿԱԶՄԱ-| |
| | | |ԿԵՐՊ. | || | | |ԿԵՐՊ. | |
|__|________|_______|______|_______||__|________|_______|______|_______|
| 1| | / / | | ||15| | / / | | |
| 2| | / / | | ||16| | / / | | |
| 3| | / / | | ||17| | / / | | |
| 4| | / / | | ||18| | / / | | |
| 5| | / / | | ||19| | / / | | |
| 6| | / / | | ||20| | / / | | |
| 7| | / / | | ||21| | / / | | |
| 8| | / / | | ||22| | / / | | |
| 9| | / / | | ||23| | / / | | |
|10| | / / | | ||24| | / / | | |
|11| | / / | | ||25| | / / | | |
|12| | / / | | ||26| | / / | | |
|13| | / / | | ||27| | / / | | |
|14| | / / | | ||28| | / / | | |
.__________________________________..__________________________________.
._________________.
N | | | | | | |
._________________.
39 40 41 42 43 44 45 46 47
._____________________________________________________________________.
| N |ԿՐԹ|ՀԱՍ. |ՓԱԽՍՏԱԿԱՆԻ|ԶԲԱՂ|ԸՆՏԱՆԻՔԻ| | | |ԱՆՁՆԱԿԱՆ |
| | |ԱՇԽԱՏԱՆՔ|ԳՐԱՆՑՄԱՆ | |ՏՎՅԱԼԸ | | | |ՀԱՄԱՐԱՆԻՇԸ |
| | | |ՀԱՄԱՐԸ | | | | | | |
|___|___|________|__________|____|________|__|__|__|__________________|
| 1| | | I I I I I| | | | | | I I I I I I I I I|
| 2| | | I I I I I| | | | | | I I I I I I I I I|
| 3| | | I I I I I| | | | | | I I I I I I I I I|
| 4| | | I I I I I| | | | | | I I I I I I I I I|
| 5| | | I I I I I| | | | | | I I I I I I I I I|
| 6| | | I I I I I| | | | | | I I I I I I I I I|
| 7| | | I I I I I| | | | | | I I I I I I I I I|
| 8| | | I I I I I| | | | | | I I I I I I I I I|
| 9| | | I I I I I| | | | | | I I I I I I I I I|
| 10| | | I I I I I| | | | | | I I I I I I I I I|
| 11| | | I I I I I| | | | | | I I I I I I I I I|
| 12| | | I I I I I| | | | | | I I I I I I I I I|
._____________________________________________________________________.
Հավելված 2
Հաստատված է
ՀՀ սոցիալական
ապահովության նախարարի
2000թ սեպտեմբերի 20-ի
թիվ «68-Պ»հրամանով
._______________________________________________________________________.
|Դաշտի| Դաշտի | Պահանջվող | կենտրոնում պահվող |
| N |բովանդակությունը | փաստաթուղթը | օրինակը |
|_____|___________________|______________________|______________________|
| 1 |ՍԱ-ի համարը |ՍԾՎ-ի կողմից տրված | |
| | |համարների տիրույթում | |
| 2 |Ազգանուն |Անձնագիր | |
| 3 |Անուն |Անձնագիր | |
| 4 |Հայրանուն |Անձնագիր | |
| 5 |Հասցե (Շրջանի |Տես հավելված 3 | |
| |կոդը) | | |
| 6 |Շրջանի կամ քաղաքի |տեղեկանք բնակության | |
| |անունը |վայրից * | |
| 7 |Քտա, գյուղ |տեղեկանք բնակության |տեղեկանք բնակության |
| | |վայրից * | վայրից * |
| 8 |Փոստ |հայտարարությամբ | |
| 9 |Փողոց |տեղեկանք բնակության |տեղեկանք բնակության |
| | |վայրից * | վայրից * |
| 10 |Շենք |տեղեկանք բնակության |տեղեկանք բնակության |
| | |վայրից * | վայրից * |
| 11 |Բնակարան |տեղեկանք բնակության |տեղեկանք բնակության |
| | |վայրից * | վայրից * |
| 12 |Հեռախոս |հայտարարությամբ | |
| 13 |Թ/Կ, ԲՇՏ |հայտարարությամբ | |
| 14 |Տեսուչ |ըստ տնօրենի հրամանի | |
| 15 |Ծառայության պետ | | |
| |(Ա.Ա.Հ) | | |
| 16 |Քաղաքացի | | |
| 17 |Լրացման ամսաթիվ | | |
| 18 |Անդամների թիվը |տեղեկանք բնակության |տեղեկանք բնակության |
| | |վայրից * |վայրից * |
| 19 |Ազգանուն Անուն |Անձնագիր, ծննդյան | |
| |Հայրանուն |վկայական | |
| 20 |Սեռը | | |
| 21 |Ազգակցական կապը |տեղեկանք բնակության | |
| | |վայրից * | |
| 22 |Ծննդյան տարեթիվը |անձնագիր կամ ծննդյան |ծննդյան վկայականի |
| | |վկայական |պատճենը |
| 23 |Անձը հաստատող |անձնագիր, ծննդյան |ծննդյան վկայականի |
| |փաստաթուղթ |վկայական |պատճենը |
| 24 |Գրանցում |տեղեկանք բնակության |տեղեկանք բնակության |
| | |վայրից * |վայրից * |
| 25, |Խումբ |տես ՍԱ լրացման |տես ՍԱ-ի լրացման |
| 27, | |հրահանգի հավելված |հրահանգի հավելված |
| 29 | |5-ի 3-րդ սյունակ |5-ի 4-րդ սյունակ |
| 26, |Ժամկետ |տես ՍԱ լրացման |տես ՍԱ-ի լրացման |
| 28, | |հրահանգի հավելված |հրահանգի հավելված |
| 30 | |5-ի 3-րդ սյունակ |5-ի 4-րդ սյունակ |
| 31 |Եկամուտ |տեղեկանք աշխատավայրից,|տեղեկանք աշխատավայրից,|
| | |տեղեկանք |տեղեկանք |
| | |կենսաթոշակ (նպաստ) |կենսաթոշակ (նպաստ) |
| | |նշանակող մարմնից, |նշանակող մարմնից, |
| | |նշելով կենսաթոշակի |նշելով կենսաթոշակի |
| | |(նպաստի) չափը |(նպաստի) չափը: |
| 32 |Ծանոթություն | | |
| 33 |կենտրոնի աշխատակցի |տես ՍԱ-ի լրացման | |
| |նշումներ |հրահանգի հավելված 6 | |
| 34 |Բնակարանային |տեղեկանք |տեղեկանք |
| |պայմաններ |բնակավայրից * |բնակավայրից * |
| 35 |Անվանում | | |
| 36 |Օր, ամիս, տարի | | |
| 37 |Օգնող | | |
| |կազմակերպությունը | | |
| 38 |Ստորագրություն | | |
| 39 |Կրթությունը |դիպլոմ, վկայական, |դիպլոմի, վկայականի |
| | |ստուգման գրքույկ |պատճենը, տեղեկանք |
| | | |ուսումնական |
| | | |հաստատությունից |
| 40 |Հասարակական |հայտարարությամբ | |
| |աշխատանք | | |
| 41 |Փախստականի |փախստականի վկայական |փախստականի |
| |գրանցման համարը | |վկայականի պատճենը |
| 42 |Զբաղվածությունը |աշխատանքային |տեղեկանք բնակության |
| | |գրքույկ, ստուգման |վայրից * կամ |
| | |գրքույկ, տեղեկանք |զբաղվածության |
| | |բնակության վայրից * |կենտրոնից |
|43/1 |Ընտանիքի տվյալը |տեղեկանք ունեցած |տեղեկանք ունեցած |
|43/2 | |հողի, անասունի |հողի, անասունի |
|43/3 | |մասին |մասին |
|43/4 |Ընտանիքի տվյալը |էլեկտրաէներգիայի | |
| | |վարձի վճարման | |
| | |գրքույկ | |
| 44 |Փոփոխության | | |
| |տարեթիվը | | |
| 45 |Կենսաթոշակառուի |տեղեկանք |տեղեկանք |
| |աշխատավարձ |աշխատավայրից |աշխատավայրից |
| 46 | | | |
| 47 |Անձնական | | |
| |Համարանիշը | | |
._______________________________________________________________________.
- տեղեկանքում պետք է նշված լինի ընտանիքի հասցեն, կազմը (այդ թվում
բացակա անդամները և առանց գրանցման ապրողները), ազգակցական կապը,
ընտանիքի յուրաքանչյուր անդամի զբաղվածության փաստը, ունեցած
սեփականությունը:
Հավելված 3
Հաստատված է
ՀՀ սոցիալական
ապահովության նախարարի
2000թ սեպտեմբերի 20-ի
թիվ «68-Պ»հրամանով
ՑԱՆԿ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ, ՍՊԱՍԱՐԿՎՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿՈԴԵՐԻ
._____________________________________________________________________.
| դ | կենտրոնի |կոդը| Սպասարկման տարածքը |
| | անվանումը | | |
|___|_________________|____|__________________________________________|
| | Արագածոտնի մարզ | | |
|___|_________________|____|__________________________________________|
| 01|Աշտարակի |016 |քաղ. Աշտարակ |
| | | |Աշտարակի նախկին վարչական տարածքը |
| 02|Ապարանի |049 |Ապարանի նախկին վարչական շրջանի տարածքը |
| 03|Ծաղկահովիտի |050 |Արագածի նախկին վարչական շրջանի տարածքը |
| 04|Թալինի |094 |Թալինի նախկին վարչական շրջանի տարածքը |
|___|_________________|____|__________________________________________|
| | Արարատի մարզ | | |
|___|_________________|____|__________________________________________|
| 05|Արարատի |013 |քաղ. Արարատ |
| 06|Արտաշատի |014 |քաղ. Արտաշատ |
| | | |Արտաշատի նախկին վարչական շրջանի տարածքը |
| 07|Մասիսի |077 |Մասիսի նախկին վարչական շրջանի տարածքը |
| 08|Վեդու |051 |Արարատի նախկին վարչական շրջանի տարածքը |
|___|_________________|____|__________________________________________|
| | Արմավիրի մարզ | | |
|___|_________________|____|__________________________________________|
| 09|Արմավիրի |031 |քաղ. Արմավիր |
| | | |Արմավիրի նախկին վարչական շրջանի տարածքը |
| 10|Բաղրամյանի |057 |Բաղրամյանի նախկին վարչական շրջանի տարածքը |
| 11|Վաղարշապատի |038 |քաղ. Վաղարշապատ |
| | | |Էջմիածնի նախկին վարչական շրջանի տարածքը |
|___|_________________|____|__________________________________________|
| | Գեղարքունիքի | | |
| | մարզ | | |
|___|_________________|____|__________________________________________|
| 12|Գավառի |025 |քաղ. Գավառ |
| | | |Կամոյի նախկին վարչական շրջանի տարածքը |
| 13|Սևանի |035 |քաղ. Սևան |
| | | |Սևանի նախկին վարչական շրջանի տարածքը |
| 14|Ճամբարակի |074 |Կրասնոսելսկի նախկին վարչական շրջանի |
| | | |տարածքը |
| 15|Մարտունու |076 |Մարտունու նախկին վարչական շրջանի տարածքը |
| 16|Վարդենիսի |058 |Վարդենիսի նախկին վարչական շրջանի տարածքը |
|___|_________________|____|__________________________________________|
| | Լոռու մարզ | | |
|___|_________________|____|__________________________________________|
| 17|Վանաձորի |026 |քաղ. Վանաձոր |
| | | |Գուգարքի նախկին վարչական շրջանի տարածքը |
| 18|Թումանյանի |012 |քաղ. Ալավերդի |
| | | |Թումանյանի նախկին վարչական շրջանի տարածքը |
| 19|Սպիտակի |036 |քաղ. Սպիտակ |
| | | |Սպիտակի նախկին վարչական շրջանի տարածքը |
| 20|Ստեփանավանի |037 |քաղ. Ստեփանավան |
| | | |Ստեփանավանի նախկին վարչական շրջանի |
| | | |տարածքը |
| 21|Տաշիրի |069 |Տաշիրի նախկին վարչական շրջանի տարածքը |
|___|_________________|____|__________________________________________|
| | Կոտայքի մարզ | | |
|___|_________________|____|__________________________________________|
| 22|Աբովյանի |011 |քաղ. Աբովյան |
| | | |Կոտայքի նախկին վարչական շրջանի տարածքը |
| 23|Հրազդանի |033 |քաղ. Հրազդան |
| | | |Հրազդանի նախկին վարչական շրջանի տարածքը |
| 24|Չարենցավանի |039 |քաղ. Չարենցավան |
| 25|Եղվարդի |080 |Նաիրիի նախկին վարչական շրջանի տարածքը |
|___|_________________|____|__________________________________________|
| | Շիրակի մարզ | | |
|___|_________________|____|__________________________________________|
| 26|Ախուրյանի |055 |Ախուրյանի նախկին վարչական շրջանի տարածքը |
| 27|Ամասիայի |046 |Ամասիայի նախկին վարչական շրջանի տարածքը |
| 28|Աշոցքի |063 |Աշոցքի նախկին վարչական շրջանի տարածքը |
| 29|Արթիկի |015 |քաղ. Արթիկ |
| | | |Արթիկի նախկին վարչական շրջանի տարածքը |
| 30|Գյումրու |268 |քաղ. Գյումրի |
| 31|Մարալիկի |048 |Անիի նախկին վարչական շրջանի տարածքը |
|___|_________________|____|__________________________________________|
| | Սյունիքի մարզ | | |
|___|_________________|____|__________________________________________|
| 32|Գորիսի |018 |քաղ. Գորիս |
| | | |Գորիսի նախկին վարչական շրջանի տարածքը |
| 33|Կապանի |027 |քաղ. Կապան |
| | | |Կապանի նախկին վարչական շրջանի տարածքը |
| 34|Մեղրու |079 |Մեղրու նախկին վարչական շրջանի տարածքը |
| 35|Սիսիանի |088 |Սիսիանի նախկին վարչական շրջանի տարածքը |
|___|_________________|____|__________________________________________|
| |Վայոց Ձորի մարզ | | |
|___|_________________|____|__________________________________________|
| 36|Եղեգնաձորի |065 |Եղեգնաձորի նախկին վարչական շրջանի տարածքը |
| 37|Ջերմուկի |020 |քաղ. Ջերմուկ |
| 38|Վայքի |044 |Վայքի նախկին վարչական շրջանի տարածքը |
|___|_________________|____|__________________________________________|
| | Տավուշի մարզ | | |
|___|_________________|____|__________________________________________|
| 39|Բերդի |097 |Տաուշի նախկին վարչական շրջանի տարածքը |
| 40|Դիլիջան |021 |քաղ. Դիլիջան |
| 41|Իջևանի |067 |Իջևանի նախկին վարչական շրջանի տարածքը |
| 42|Նոյեմբերյանի |081 |Նոյեմբերյանի նախկին վարչական շրջանի |
| | | |տարածքը |
|___|_________________|____|__________________________________________|
| | քաղ. Երևան | | |
|___|_________________|____|__________________________________________|
| 43|Աջափնյակի |101 |Աջափնյակ համայնք |
| 44|Արաբկիրի |103 |Արաբկիր համայնք |
| 45|Էրեբունու |105 |Էրեբունի համայնք |
| 46|Կենտրոնի |106 |Կենտրոն համայնք |
| 47|Մալաթիա |107 |Մալաթիա Սեբաստիա համայնք |
| |Սեբաստիա | | |
| 48|Նոր Նորք |108 |Նոր Նորք համայնք |
| 49|Շենգավիթի |111 |Շենգավիթ համայնք |
| 50|Ավան |102 |Ավան համայնք |
| 51|Նուբարաշեն |110 |Նուբարաշեն համայնք |
| 52|Քանաքեռ Զեյթուն |112 |Քանաքեռ Զեյթուն համայնք |
| 53|Նորք Մարաշ |109 |Նորք Մարաշ համայնք |
| 54|Դավիթաշեն |104 |Դավիթաշեն համայնք |
._____________________________________________________________________.
Հավելված 4
Հաստատված է
ՀՀ սոցիալական
ապահովության նախարարի
2000թ սեպտեմբերի 20-ի
թիվ «68-Պ»հրամանով
Ազգակցական կապ
.________________________________.
| կոդ | անվանում |
|_____|__________________________|
| 00 | վարձակալ կամ սեփականատեր |
| 01 | ամուսին |
| 02 | աղջիկ |
| 03 | տղա |
| 04 | մայր |
| 05 | հայր |
| 06 | քույր |
| 07 | եղբայր |
| 08 | տատ |
| 09 | պապ |
| 10 | հարս |
| 11 | փեսա |
| 12 | թոռ |
| 13 | սկեսուր |
| 14 | սկեսրայր |
| 15 | զոքանչ |
| 16 | աներ |
| 17 | այլ |
.________________________________.
Հավելված 5
Հաստատված է
ՀՀ սոցիալական
ապահովության նախարարի
2000թ սեպտեմբերի 20-ի
թիվ «68-Պ»հրամանով
ՑԱՆԿ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
._____________________________________________________________________.
| Կոդը| անվանումը | պահանջվող տեղեկանքը |
|_____|_____________________|_________________________________________|
| Հ 11|հաշմանդամ 1-ին խումբ |ԲՍՓՀ-ի տեղեկանքի պատճենը և տեղեկանք |
| | |կենսաթոշակ նշանակող մարմնից |
| Հ 22|հաշմանդամ 2-րդ խումբ |ԲՍՓՀ-ի տեղեկանքի պատճենը և տեղեկանք |
| | |կենսաթոշակ նշանակող մարմնից |
| Հ 33|հաշմանդամ 3-րդ խումբ |ԲՍՓՀ-ի տեղեկանքի պատճենը և տեղեկանք |
| | |կենսաթոշակ նշանակող մարմնից |
| Հ 44|հաշմանդամ երեխա |տեղեկանք կենսաթոշակային ապահովության |
| |մինչև 16 տարեկան |տարածքային կենտրոնից |
| Ա 55|անչափահաս երեխա |ծննդյան վկայականի պատճենը |
| |մինչև 2 տարեկան | |
| Ա 66|անչափահաս երեխա 2-ից |ծննդյան վկայականի պատճենը |
| |18 տարեկան | |
| Կ 88|կենսաթոշակառու |տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից, |
| |(աշխատանքային` |ԱԱՆ-ից, ՆԳ-ից, ՊՆ-ից և ՀՀ |
| |տարիքային, արտոնյալ, |կառավարությանն առընթեր ԱԻՎ-ից |
| |երկարամյա, | |
| |սոցիալական` | |
| |ծերության) | |
| Գ 99|գործազուրկ |տեղեկանք զբաղվածության տարածքային |
| | |կենտրոնից |
| Հ 00|հղի կին (20 |տեղեկանք կանանց կոնսուլտացիայից |
| |շաբաթական և ավելի) | |
| Ս 12|ուսանող (մինչև 23 |տեղեկանք պետական ուսումնական |
| |տարեկան) |հաստատությունից անվճար բաժնում սովորելու |
| | |մասին |
| Մ 23|միակողմանի |ծնողի մահվան վկայականի պատճեն և |
| |ծնողազուրկ երեխա |տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից |
| |(մինչև 21 տարեկան) | |
| Մ 45|միայնակ մոր երեխա |տեղեկանք քաղաքացիական կացության ակտերի |
| | |գրանցման տարածքային բաժնից |
| Ա 34|ամուսնալուծված անձի |ամուսնալուծության վկայականի կամ |
| |երեխա |դատարանի վճռի, հայրություն ճանաչելու |
| | |մասին վկայականի պատճենը |
| Ե 56|երկկողմանի |ծնողի մահվան վկայականի պատճեն և |
| |ծնողազուրկ երեխա |տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից |
| |(մինչև 21 տարեկան) | |
| Կ 87|միայնակ անաշխատունակ |տեղեկանք ԲՇՏ-ից, տեղական ինքնակառավարման |
| |կենսաթոշակառու |մարմնից, դիմում և հայտարարություն |
| Կ 86|տարեց կենսաթոշակառու |տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից |
| |(75 տ. և բարձր) | |
._____________________________________________________________________.
Հավելված 6
Հաստատված է
ՀՀ սոցիալական
ապահովության նախարարի
2000թ սեպտեմբերի 20-ի
թիվ «68-Պ» հրամանով
Կենտրոնի աշխատողի նշումը սոցիալական անձնագրի «33»-րդ դաշտում
«այո» - ընտանիքը ըստ անապահովության միավորի կարող է ընդգրկվել
աղքատության ընտանեկան նպաստի, միանվագ դրամական օգնության կամ
մարդասիրական ծրագրերի բաշխման ցուցակներում,
01 - կենտրոնի կողմից մեկ տարով ընտանիքին նպաստի և օգնություններից
զրկելու դեպքում,
02 - ընտանիքի անդամներից որևէ մեկը նախորդ տարիների ընթացքում գնել է
ավտոմեքենա,
03 - ընտանիքի անդամներից որևէ մեկը կամ ընտանիքը զբաղվում է
ձեռնարկատիրական գործունեությամբ
04 - ընտանիքը կամավոր հրաժարվում է նպաստ կամ օգնություններ ստանալուց
05 - ամառային ամիսների ընթացքում ընտանիքի կողմից կատարվել է
էլեկտրաէներգիայի կամ գազի սպառման գերածախս
06 - մաքսային մուծումներ կատարելու դեպքում
07 - Բաց բաժնետիրական ընկերության, Փակ բաժնետիրական ընկերության
մասնակից կամ բաժնետեր, Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության,
Լիակատար տնտեսական ընկերակցության, Լիակատար պատասխանատվությամբ
ընկերության մասնակից լինելու դեպքերում
08 - Վստահության վրա հիմնված ընկերության մասնակից կամ ավանդատու
լինելու դեպքում
09 - ընտանիքի կողմից միջքաղաքային հեռախոսակապի համար
միջին ամսական վճարումների գերածախս կատարելու դեպքում
10 - անշարժ գույք ձեռք բերելու դեպքում
«ոչ» - կենտրոնի կամ սոցիալական աջակցության խորհրդի որոշումը տվյալ
ընտանիքին բարեկեցիկ ճանաչելու մասին
Հավելված 7
Հաստատված է
ՀՀ սոցիալական
ապահովության նախարարի
2000թ սեպտեմբերի 20-ի
թիվ «68-Պ» հրամանով
Բնակարանային պայմաններ
00 - մշտական բնակարան պետական շենքում,
01 - սեփական առանձնատուն,
02 - հանրակացարան,
03 - վթարային բնակարան,
04 - տնակ,
05 - ժամանակավոր շինություն
06 - այլ
07 - անօթևան ընտանիք *
* ընտանիքը 6 ամիս ժամկետով հաշվառվում է կենտրոնի հասցեով` մինչև
ընտանիքի հասցեի և բնակարանային պայմանների վերջնականապես ճշտվելը:
Հավելված 8
Հաստատված է
ՀՀ սոցիալական
ապահովության նախարարի
2000թ սեպտեմբերի 20-ի
թիվ «68-Պ» հրամանով
Կրթությունը, գիտական աստիճանը
0 անգրագետ
1 չունի
2 տարրական
3 թերի միջնակարգ
4 միջնակարգ
5 միջնակարգ մասնագիտական
6 թերի բարձրագույն
7 բարձրագույն
8 գիտությունների թեկնածու
9 գիտությունների դոկտոր
Հավելված 9
Հաստատված է
ՀՀ սոցիալական
ապահովության նախարարի
2000թ սեպտեմբերի 20-ի
թիվ «68-Պ» հրամանով
(դիմումի երեսի կողմը)
______________________________________________________
սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի տնօրենին
Քաղ.__________________________________________________________ - ից
Հասցեն_____________________________________________________________
Անձնագրի սերիա _________N ___________ տրված _______________________
_____________________________ հեռախոս _____________________________
Դիմում
Խնդրում եմ ինձ հաշվառել «Նպաստ» համակարգում որպես
___________________________________________________________________
___________________ «_____» ____________2000թ.
ստորագրություն
___________________________________________________________________
(դիմումի հակառակ կողմը)
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտնում եմ, որ ես միայնակ անաշխատունակ կենսաթոշակառու եմ և աշխատունակ չափահաս զավակներ և օրենսդրությամբ սահմանված այլ խնամողներ չունեմ: Ինձ տեղյակ է պահված, որ հայտարարության սխալ լինելու դեպքում կզրկվեմ ՀՀ օրենսդրությամբ սահմանված միայնակ կենսաթոշակառուների որևէ արտոնությունից:
Պարտավորվում եմ ընտանիքիս կազմի փոփոխության, պետության լրիվ խնամքին անցնելու դեպքերում 10-օրյա ժամկետում տեղյակ պահել սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնին:
___________________ «_____» ____________2000թ.
ստորագրություն
Հավելված 10
Հաստատված է
ՀՀ սոցիալական
ապահովության նախարարի
2000թ սեպտեմբերի 20-ի
թիվ «68-Պ» հրամանով
Ընտանիքի սոցիալական անձնագրի վարման կանոնները
1. Ընտանիքի սոցիալական անձնագիրը լրացվում է համապատասխան տարածաշրջանի սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի կողմից և հաստատվում է կնիքով:
2. Յուրաքանչյուր ընտանիքի համար լրացվում է նույն համարով երկու ընտանիքի սոցիալական անձնագիր, մեկը ընտանիքի, մյուսը սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի համար:
3. Ընտանիքի գլխավորը կամ չափահաս անդամներից մեկը պարտավոր է ընտանիքի կազմի, եկամուտի և նրա յուրաքանչյուր անդամի սոցիալական խմբի փոփոխությունների մասին հայտնել սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնին մեկ ամսվա ընթացքում:
4. Ընտանիքի գլխավորը կամ չափահաս անդամներից մեկը պարտավոր է տարին մեկ անգամ, փաստագրման ժամանակ, սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն ներկայացնել պահանջվող փաստաթղթերը:
5. Սոցիալական անձնագիրը կորցնելու դեպքում նորը տրվում է միայն համապատասխան սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի տնօրենի որոշմամբ:
6. Օգնությունը տրվում է միայն ստացողի սոցիալական անձնագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:
7. Սոցիալական անձնագրում հատկացվող օգնության մասին գրառումը կատարվում է սոցիալական աշխատողի կողմից ստացողի ներկայությամբ:
8. Ակնհայտ կեղծ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացվելու, եկամուտները և ընտանիքում կատարված փոփոխությունները թաքցվելու դեպքերում, տվյալ ընտանիքը մեկ տարի ժամկետով զրկվում է աղքատության նպաստ ստանալու իրավունքից:
9. Սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը և նրա վերադաս մարմիններն իրավունք ունեն ճշտելու սոցիալական անձնագրում քաղաքացու կողմից հայտարարված տեղեկությունների հավաստիությունը: