Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿ ...

01.02.2023 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.02.2022  -ից մինչեւ   01.02.2023  -ը:
 

(ուժը կորցրել է 28.12.2022 թիվ 565-Ն որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 դեկտեմբերի 2021 թվականի N 477-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԱՇԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 487-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ժբ» ենթակետը, 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի N 359-Ն և 2017 թվականի դեկտեմբերի 13-ի N 541-Ն որոշումները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման հետևյալ սակագները.

1) բաշխման ցանցին 110 կՎ լարմամբ միացման համար` 1.55 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի և 1.86 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

2) բաշխման ցանցին 35 կՎ լարմամբ միացման համար` 2.9225 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի և 3.507 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

3) բաշխման ցանցին 6(10) կՎ լարմամբ միացման համար` 7.5575 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի և 9.069 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

4) բաշխման ցանցին 0.38(0.22) կՎ լարմամբ միացման համար` 16.975 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի և 20.37 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից բաշխման ծառայության մատուցման սակագները սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N 515-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 487-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից յոթնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան կամ երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, և դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի փետրվարի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

    ՆԱԽԱԳԱՀ                                Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

ք. Երևան

29 դեկտեմբերի 2021 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 4 հունվարի 2022 թվական:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
29.12.2021
N 477-Ն
Որոշում