Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01.08.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2022  -ից մինչեւ   01.08.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 26.07.2022 թիվ 270-Ն որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 դեկտեմբերի 2021 թվականի N 393-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետը և 2-րդ մասը` Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Սահմանել պետական օժանդակության գնահատման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

 

    ՆԱԽԱԳԱՀ                                Գ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

2021 թ. դեկտեմբերի 28

Երևան

 

Հավելված

Մրցակցության պաշտպանության

հանձնաժողովի

2021 թվականի դեկտեմբերի 28-ի

N 393-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից պետական օժանդակության գնահատման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները և տերմինները կիրառվում են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված իմաստով:

 

ԳԼՈՒԽ 2
ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովի կողմից իրականացվող պետական օժանդակության գնահատման տեսակներն են.

1) մինչև պետական օժանդակության տրամադրումը պետական օժանդակության գնահատում (ex ante).

2) պետական օժանդակության տրամադրումից հետո պետական օժանդակության գնահատում (ex post):

 

ԳԼՈՒԽ 3
ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ

 

4. Մինչև պետական օժանդակության տրամադրումը պետական օժանդակության գնահատման վարույթի հարուցման հիմքերն են.

1) Հանձնաժողով ներկայացված դիմումը, որը կարող է ներկայացվել պետական օժանդակության տրամադրումը նախաձեռնող մարմնի կամ պետական օժանդակություն ստանալու համար դիմող տնտեսավարող սուբյեկտի կողմից.

2) Հանձնաժողովի սեփական նախաձեռնությունը, որի դրսևորման դեպքում պետական օժանդակության թույլատրելիության գնահատման վարույթը հարուցվում է Հանձնաժողովի որոշմամբ:

5. Պետական օժանդակության տրամադրումից հետո պետական օժանդակության գնահատման վարույթը հարուցվում է տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցման առիթներից որևէ մեկի հիման վրա:

6. Հանձնաժողովը պետական օժանդակության գնահատման վարույթի հարուցման հարցը լուծելիս ի թիվս Օրենքով նախատեսված հանգամանքների անդրադառնում է պետական օժանդակության առկայության և գնահատման ոչ ենթակա պետական օժանդակության դեպքերի բացակայության հարցերին:

7. Պետական օժանդակության առկայության փաստը հաստատվում է, եթե միաժամանակ առկա են հետևյալ պայմանները.

1) օժանդակություն տրամադրողը պետական օժանդակություն տրամադրող մարմին է.

2) օժանդակության աղբյուրը հանրային ֆինանսները կամ հանրային ռեսուրսներն են.

3) օժանդակություն ստացողը տնտեսավարող սուբյեկտ է.

4) օժանդակության տրամադրման հարցում դրսևորվում է ընտրողականություն, այսինքն` օժանդակությունը տրամադրվում է որևէ տնտեսավարող սուբյեկտի կամ տնտեսավարող սուբյեկտների որոշակի խմբի կամ որոշակի ապրանքների կամ որոշակի ոլորտի համար.

5) օժանդակության տրամադրմամբ տնտեսավարող սուբյեկտի կամ սուբյեկտների համար ստեղծվում են այնպիսի առավելություններ, որոնք ազատ տնտեսական մրցակցության պայմաններում տրամադրվող օժանդակության բացակայության դեպքում տնտեսավարող սուբյեկտը կամ սուբյեկտները չէին ունենա:

8. Պետական օժանդակության առերևույթ առկայության և գնահատման ոչ ենթակա պետական օժանդակության առերևույթ բացակայության դեպքում Հանձնաժողովը պետական օժանդակության գնահատման վարույթ հարուցում է, եթե պետական օժանդակության տրամադրման ծրագրով նախատեսված և մեկից երեք տարվա ընթացքում միևնույն տնտեսավարող սուբյեկտին տրամադրվող կամ տրամադրված պետական օժանդակության չափը գերազանցում է տասը միլիոն դրամը:

9. Այն դեպքերում, երբ պետական օժանդակության գնահատման վարույթի հարուցումից հետո հայտնի է դառնում, որ առկա չէ պետական օժանդակություն կամ առկա է գնահատման ոչ ենթակա պետական օժանդակության դեպք, Հանձնաժողովը համապատասխան որոշմամբ վարույթը կարճում է:

 

ԳԼՈՒԽ 4
ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

10. Պետական օժանդակության գնահատում իրականացնելիս Հանձնաժողովն ուսումնասիրում է համապատասխան ոլորտը, որի նկատմամբ կիրառելի է պետական օժանդակությունը և անհրաժեշտության դեպքում հատկորոշում է համապատասխան ապրանքային շուկան:

11. Պետական օժանդակությունը գնահատելիս Հանձնաժողովը յուրաքանչյուր դեպքում հաշվի է առնում հետևյալ հանգամանքները.

1) պետական օժանդակության չափի և ապրանքային շուկայի ծավալի հարաբերակցությունը.

2) համապատասխան ապրանքային շուկայում պետական օժանդակություն ստացող կամ ստացած տնտեսավարող սուբյեկտի մասնաբաժնի փոփոխությունը, ինչպես նաև մրցակցային իրավիճակը բնութագրող այլ հատկանիշների փոփոխությունը.

3) պետական օժանդակության տրամադրման նպատակի և ընտրված օժանդակության տեսակի համաչափությունը:

 

ԳԼՈՒԽ 5
ՄԻՆՉԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

12. Մինչև պետական օժանդակության տրամադրումը պետական օժանդակության գնահատում իրականացնելիս Հանձնաժողովը բացահայտում կամ կանխատեսում է պետական օժանդակության տրամադրման հետևանքով որևէ ապրանքային շուկայում մրցակցության կանխման, սահմանափակման, արգելման կամ սպառողների շահերի վնասման հնարավորությունը:

13. Մինչև պետական օժանդակության տրամադրումը պետական օժանդակության գնահատումը իրականացվում է պետական օժանդակության թույլատրելիության գնահատման վարույթի շրջանակներում, որի արդյունքում Հանձնաժողովի որոշմամբ թույլատրվում կամ արգելվում է պետական օժանդակություն տրամադրելը և ստանալը:

14. Հանձնաժողովը թույլատրում է պետական օժանդակություն տրամադրելը և ստանալը, եթե առկա չեն պետական օժանդակություն տրամադրելը և ստանալը արգելելու հիմքեր:

15. Հանձնաժողովը, բացառությամբ սույն կարգի 16-րդ կետով նախատեսված դեպքերի, արգելում է պետական օժանդակություն տրամադրելը և ստանալը, եթե.

1) պետական օժանդակությունը ուղղակի կամ անուղղակի կերպով հանգեցնում կամ կարող է հանգեցնել որևէ ապրանքային շուկայում մրցակցության կանխմանը, սահմանափակմանը կամ արգելմանը, կամ

2) պետական օժանդակության հետևանքով վնասվում կամ կարող են վնասվել են սպառողների շահերը:

16. Սույն կարգի 15-րդ կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում Հանձնաժողովը պետական օժանդակություն տրամադրելը և ստանալը թույլ է տալիս այն դեպքում, երբ պետական օժանդակություն տրամադրող պետական մարմինը կամ այն ստացող տնտեսավարող սուբյեկտը հիմնավորում է, որ տվյալ պետական օժանդակության հետևանքով ապրանքային շուկայում կապահովվեն բարենպաստ մրցակցային պայմաններ, և չեն վնասվի սպառողների շահերը:

 

ԳԼՈՒԽ 6
ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

17. Պետական օժանդակության տրամադրումից հետո պետական օժանդակության գնահատում իրականացնելիս Հանձնաժողովը գնահատում է դրա փաստացի ազդեցությունը համապատասխան ապրանքային շուկայի մրցակցային իրավիճակի, ինչպես նաև սպառողների շահերի վրա:

18. Պետական օժանդակության տրամադրումից հետո պետական օժանդակության գնահատումը իրականացվում է տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի շրջանակներում:

19. Պետական օժանդակության տրամադրումից հետո պետական օժանդակության գնահատում իրականացնելիս Հանձնաժողովը, ի թիվս այլնի, իրականացնում է մինչև պետական օժանդակության տրամադրումը և պետական օժանդակության տրամադրումից հետո համապատասխան ապրանքային շուկայում մրցակցային իրավիճակի ուսումնասիրություն և համեմատություն, որի հիման վրա պարզում է, թե ինչ է տեղի ունեցել պետական օժանդակության տրամադրման արդյունքում և ինչ տեղի կունենար պետական օժանդակության բացակայության պայմաններում:

20. Հանձնաժողովն արգելված պետական օժանդակության վերադարձման կամ դադարեցման կարգը և ժամկետները սահմանում է Հանձնաժողովի որոշմամբ տրված հանձնարարության ձևով:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 29 դեկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
Մրցակցության պաշտպանության հ
28.12.2021
N 393-Ն
Որոշում