i
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄԸ
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը, լսելով և քննարկելով Հայկական ԽՍՀ արդարադատության նախարար ընկ. Ա. Գ. Աշրաֆյանի հաղորդումը Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի արտահերթ տասներկուերորդ նստաշրջանի կողմից ստեղծված Պաշտպանության խորհրդի կանոնադրության մասին, որոշում է.
Հանձնարարել Հայկական ԽՍՀ արդարադատության նախարար ընկ. Ա. Գ. Աշրաֆյանին, Հայկական ԽՍՀ ներքին գործերի նախարար ընկ. Լ. Հ. Գալստյանին, Հայկական ԽՍՀ դատախազ ընկ. Ա. Ա. Գևորգյանին, պահեստի գեներալ ընկ. Ռ. Ս. Հարությունովին շարունակել աշխատանքը ներկայացված կանոնադրության լրամշակման, Պաշտպանության խորհրդի կազմի ճշտման և դրանց վերաբերյալ առաջարկությունները Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջիկա նստաշրջանի քննարկմանը նախապատրաստելու ուղղությամբ:
21 հունիսի 1990 թվականի: