i
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
i
Պ. Ա. ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ
ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ Հայկական ԽՍՀ քաղաքացի Պարույր Արշավիրի Հայրիկյանը ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1988 թվականի հուլիսի 21-ի հրամանագրով ԽՍՀՄ, միաժամանակ նաև Հայկական ԽՍՀ քաղաքացիությունից զրկվել ու երկրից վտարվել է մարդու իրավունքների դեկլարացիայի նորմերի, ԽՍՀՄ քաղաքացիության մասին 199Օ թվականի մայիսի 23-ի օրենքի 23-րդ հոդվածի, այդ օրենքի կիրառման կարգի մասին որոշման 4-րդ կետի, ինչպես նաև Հայկական ԽՍՀ սուվերենության խախտմամբ, և ղեկավարվելով Հայկական ԽՍՀ սահմանադրության 71-րդ հոդվածով, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշում է.
Պարույր Արշավիրի Հայրիկյանը պահպանում է Հայկական ԽՍՀ քաղաքացիությունը 1988 թվականի հուլիսի 21-ից:
24 հուլիսի 1990 թ.