(ուժը կորցրել է 05.05.06 թիվ 06-Ն որոշում)
i
120.0032.200301
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«20» 03 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12001062
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
28 փետրվարի 2001 թվականի N 32
i
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ` ՏՆԵՐԻ (ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ), ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
հաստատել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարզային վարչություններին և դրանց տարածքային բաժիններին` տների (շինությունների), ցուցակները և գյուղական բնակավայրերի ցուցակները կազմելու կարգի մասին Ցուցումները (կցվում է):
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՀՀ 2001 թ. մարդահամար Հաստատված է
ՀՀ Վիճակագրության պետական
խորհրդի 28.02.2001 թ. N 32 որոշմամբ
ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ` ՏՆԵՐԻ (ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Մարդահամարի նախապատրաստման հիմնական աշխատանքներից մեկը հանդիսանում է քաղաքներում և խոշոր գյուղերում տների (շինությունների), գյուղական վայրերում գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակների կազմումը:
Ցուցակների կազմման որակից է կախված.
- տարածքի ճիշտ բաժանումը մարդահամարային տեղամասերի,
- մարդահամարի հաշվառման ընթացքում բնակչության ընդգրկման ամբողջականության ապահովումը:
2. ՀՀ 2001 թ. մարդահամարի նախապատրաստման, անցկացման և նյութերի մշակման աշխատանքների ժամանակացույցով սահմանված ժամկետներում, հատուկ ընտրված և հրահանգավորված ցուցակագրողների կողմից, քաղաքներում և խոշոր գյուղերում (5 հազար և ավելի բնակչությամբ) կազմվում են տների (շինությունների) ցուցակներ, իսկ գյուղական համայնքներում կազմում են գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակները` գյուղապետի աշխատակազմի քարտուղարները ՀՀ ԱՎԾ-ի մարզային վարչության և դրանց տարածքային բաժինների աջակցությամբ: Աշխատանքի կատարման ողջ պատասխանատվությունը դրվում է ՀՀ ԱՎԾ-ի մարզային վարչությունների և դրանց տարածքային բաժինների ղեկավարների վրա:
3. Տների (շինությունների) ցուցակներում բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալները պետք է վերցվեն բնակարանային ֆոնդի սեփականատերերի կամ նրանց լիազոր մարմնի գրանցման բնակարանային քարտերից, տնային գրքերից, իսկ գյուղական վայրերում` գյուղական համայնքի գրքերից (հաշվառման ձև 1):
II. ՀՀ ԱՎԾ-ի մարզային վարչության տարածքային բաժինների
պարտականությունները
1. ՀՀ ԱՎԾ-ի մարզային վարչության տարածքային բաժինները` տների (շինությունների) ցուցակների և գյուղական բնակավայրերի ցուցակների կազմման աշխատանքների նախապատրաստման և անցկացման ժամանակահատվածում պարտավոր են.
1.1. քաղաքների և խոշոր գյուղերի սխեմատիկ հատակագծերի վրա.
- համարակալել թաղամասերն ու զանգվածները` բնակավայրի սահմանում, հերթական համարակալմամբ,
- տարածքը բաժանել ցուցակագրման տեղամասերի` ցուցակագրողի ծանրաբեռնվածության նորմային համապատասխան: Մեկ ցուցակագրողի ծանրաբեռնվածության միջին նորման սահմանված է 30 տուն/օր, 2001 թ. ապրիլի 23-ից սկսած, մեկ ամսվա ընթացքում: Ծանրաբեռնվածության նորման կարող է տատանվել` կախված թաղամասերի (զանգվածների) կառուցապատման բնույթից և դիրքից: Ցուցակագրման տեղամասերը կարող են ընդգրկել ամբողջական թաղամասեր (զանգվածներ) կամ դրանց մի մասը:
Տարբեր թաղամասերի (զանգվածների) մասերից ցուցակագրման տեղամասեր կազմել չի թույլատրվում:
1.2. տների (շինությունների) ցուցակները կազմելու համար հավաքագրել ցուցակագրողների և հրահանգավորել նրանց,
1.3. ցուցակագրողներին ծանոթացնել իրենց տեղամասերի սահմաններին, ճշտելով դրանք տեղամաս դուրս գալով,
1.4. ցուցակագրողներին ապահովել վկայականներ, տների (շինությունների) ցուցակների կազմման վերաբերյալ հրահանգներով, անհրաժեշտ քանակությամբ Ձև 1-քաղաքայինի (աղյուսակ 1,2) բլանկներով,
1.5. ցուցակագրման տեղամասի սխեմատիկ հատակագծով, տվյալ տեղամասի բնակարանային ֆոնդի սեփականատերերի կամ սեփականատերերի կողմից լիազորված մարմինների (բնակշահագործման կազմակերպությունների, իրավաբանական անձի) հասցեների ցուցակով,
1.6. հրահանգավորել գյուղապետերի աշխատակազմի քարտուղարներին` համաձայն գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակների` (ձև-2 գյուղական) լրացման կարգի մասին հրահանգի,
1.7. կազմակերպել յուրաքանչյուր ցուցակագրողի լրացրած տների (շինությունների) ցուցակների լրացման որակի (հատկապես աշխատանքի առաջին օրերին), ինչպես նաև դրանց ամբողջականության և ճշգրտության ստուգումներ:
2. Տների (շինությունների) ցուցակների և գյուղական բնակավայրերի ցուցակների ընդունման ժամանակ անհրաժեշտ է ստուգել.
- քաղաքների և խոշոր գյուղերի տների ցուցակների կազմման ճշգրտությունը` դրանցում բոլոր թաղամասերի, փողոցների, նրբանցքների, հրապարակների և այլնի, տների ու շինությունների ընդգրկման ամբողջականությունը` համեմատելով դրանք բնակավայրի և (կամ) տեղամասի սխեմատիկ հատակագծի հետ, ինչպես նաև յուրաքանչյուր թաղամասի (զանգվածի) և ամբողջությամբ տեղամասի հանրագումարների ճշգրտությունը,
- գյուղական բնակավայրերի ցուցակներում բոլոր գյուղական բնակավայրերի ընդգրկման ամբողջականությունը` ներառյալ գյուղական համայնքի տարածքում գտնվող ծառայողական նշանակություն ունեցող և ժամանակավոր կացատեղ հանդիսացող հիմնարկները, ինչպես նաև յուրաքանչյուր բնակավայրի վերաբերյալ գրանցումների և դրանց համարակալման ճշգրտությունը:
3. Ցուցակներն ընդունելուց հետո հաշվարկվում են հանրագումարներն` ըստ քաղաքների և գյուղական վայրերի, այնուհետև ամբողջությամբ ըստ տարածաշրջանի կտրվածքով: Տների (շինությունների) ցուցակներով ստացված քաղաքային բնակչության և ձև 2-գյուղականով ստացված գյուղական բնակչության թվաքանակը, պետք է համեմատել տվյալ տարածաշրջանի բնակչության հաշվարկային թվաքանակի հետ: Էական տարբերությունների դեպքում անհրաժեշտ է պարզել դրանց պատճառը, և եթե դրանք առաջացել են ցուցակների ոչ ճիշտ կազմման հետևանքով, ապա պետք է կատարել այդ ցուցակների մանրամասն ստուգում և ուղղում:
4. Ցուցակագրման տեղամասերում շրջագայության ժամանակ ցուցակագրողների կողմից սխեմատիկ հատակագծերում կատարած փոփոխությունները պետք է անցկացնել սխեմատիկ հատակագծերի մյուս բոլոր օրինակների վրա:
5. ՀՀ ԱՎԾ-ի կողմից սահմանված ժամկետում տների (շինությունների) ցուցակների և Ձև 2-գյուղականի արդյունքները ներկայացվում են ՀՀ ԱՎԾ-ի մարզային վարչություն` հավելված 1,2-ում տրված Ձև-3 ամփոփ և Ձև-4 ամփոփ ձևերով:
6. Ձև 3-ամփոփ «Քաղաքներում տների (շինությունների) ցուցակների տվյալների ամփոփագիր» կազմվում է բոլոր քաղաքների համար ցուցակագրման տեղամասերի կտրվածքով ըստ ձև 1-քաղաքային աղյուսակի տվյալների: 1-ին սյունակում քաղաքների գրանցումը կատարվում է ըստ այբբենական կարգի:
7. Ձև 4-ամփոփ «Գյուղական բնակավայրերի ցուցակների տվյալների ամփոփագիրը» կազմվում է ձև 2-գյուղականի հանրագումարային տվյալների հիման վրա: 1-ին սյունակում գյուղական համայնքները գրանցվում են այբբենական կարգով: 2-5-րդ սյունակներում փոխանցվում են հիմնական բնակավայրերի հանրագումարները, ներառյալ դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի վերաբերյալ տվյալները:
III. ՀՀ ԱՎԾ-ի մարզային վարչությունների պարտականությունները
1. Տների (շինությունների) ցուցակների` Ձև 1-քաղաքային և Ձև 2-գյուղականի կազմման աշխատանքների նախապատրաստման և անցկացման ժամանակահատվածում ՀՀ ԱՎԾ-ի մարզային վարչությունը պարտավոր է իր տարածքային բաժինների ղեկավարներին`
- ապահովել ցուցակագրողների վկայականներով, ցուցակների ձևերի բավարար քանակությամբ և դրանց լրացման հրահանգներով,
- անցկացնել կազմված` տների (շինությունների), գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի լրացման ընտրանքային ստուգումներ:
2. ՀՀ վիճակագրության տարածքային բաժինների պետերից նյութերն ընդունելիս անհրաժեշտ է կազմակերպել`
- կազմած ցուցակների ճշգրտության ստուգում և դրանցում բոլոր թաղամասերի (զանգվածների), տների (շինությունների), գյուղական բնակավայրերի (ներառյալ դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերը), սոցիալական նշանակության և ժամանակավոր կացատեղ հանդիսացող հիմնարկների ընդգրկման ամբողջականությունը,
- ցուցակագրման տեղամասերի հատակագծերի և լրացված ցուցակների համապատասխանության ընտրանքային ստուգումներ,
- հանրագումարների ստուգում ըստ տարածքների ամփոփ տվյալների` ձև 3-ամփոփ, ձև 4-ամփոփ (տես հավելված 1,2):
3. ՀՀ ԱՎԾ-ի կողմից սահմանված ժամկետում տների (շինությունների) ցուցակների և ձև 2-գյուղականի վերջնական արդյունքները ներկայացվում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն` ըստ հավելված 3,4-ում բերված ձևերի:
4. Ձև 5-ամփոփ «Քաղաքներում տների (շինությունների) ցուցակների տվյալների ամփոփագիր» կազմվում է բոլոր քաղաքների համար ըստ ձև 3-ամփոփի: 1-ին սյունակում քաղաքների գրանցումը կատարվում է տարածքի կտրվածքով ըստ այբբենական կարգի:
5. Ձև 6-ամփոփ «Գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակների տվյալների ամփոփագիրը» կազմվում է ըստ ձև-4-ամփոփի: 1-ին սյունակում գյուղական համայնքները գրանցվում են տարածքների կտրվածքով ըստ այբբենական կարգի:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՀՀ 2001 թ. մարդահամար Հավելված 1
Ձև 3-ամփոփ
Հաստատված է
ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի
28.02.2001 թ. N 32 որոշմամբ
Կազմվում է ՀՀ ԱՎԾ-ի մարզային վարչության
տարածքային բաժինների կողմից
ԱՄՓՈՓԱԳԻՐ
քաղաքներում տների (շինությունների) ցուցակների տվյալների
___________________________________________ մարզ
___________________________________________ տարածք
._________________________________________________________________________.
|Քաղաքի կամ թաղային|Կազմված | Ընդամենը հաշվառվել են |Ժամանակավոր |
|համայնքի անվանումը|ցուցակների| |կացատեղ |
| |քանակը | |հանդիսացող |
| | | |հիմնարկների |
| | |_____________________________|_____________|
| | |տներ|բնակելի | դրանցում |քանակը|առկա |
| | | |և ոչ |_______________| |տեղերի|
| | | |բնակելի |բնակա-|բնակչու-| |քանակը|
| | | |շինու- |րաններ|թյուն | | |
| | | |թյուններ| | | | |
|__________________|__________|____|________|______|________|______|______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |

| Ընդամենը | | | | | | | |
._________________________________________________________________________.
«___» ________________ 2001 թ.
Տարածքային բաժնի պետ` ___________________
(ստորագրություն)
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՀՀ 2001 թ. մարդահամար Հավելված 2
Ձև 4-ամփոփ
Հաստատված է
ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի
28.02.2001 թ. N 32 որոշմամբ
Կազմվում է ՀՀ ԱՎԾ-ի մարզային վարչության
տարածքային բաժինների կողմից
ԱՄՓՈՓԱԳԻՐ
գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող
այլ բնակատեղերի ցուցակի տվյալների
___________________________________________ տարածք
___________________________________________ մարզ
._________________________________________________________________________.
|Գյուղական|Բնակավայրերի| դրանցում հաշվառվել են |Ժամանակավոր |
|համայնքի |քանակը | |կացատեղ |
|անվանումը| | |հանդիսացող |
| | | |հիմնարկների |
| | |___________________________________|______________|
| | |այլ |բնակելի |տնային |բնակչու-|քանակը |առկա |
| | |բնակա|շինություն-|տնտեսու-|թյուն | |տեղերի|
| | |տեղեր|ներ |թյուններ| | |քանակը|
| | | | | | | | |
| | | | | | | | |
|_________|____________|_____|___________|________|________|_______|______|

| Ընդամենը| | | | | | | |
._________________________________________________________________________.
«___» ________________ 2001 թ.
Տարածքային բաժնի պետ` ___________________
(ստորագրություն)
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՀՀ 2001 թ. մարդահամար Հավելված 3
Ձև 5-ամփոփ
Հաստատված է
ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի
28.02.2001 թ. N 32 որոշմամբ
Կազմվում է ՀՀ ԱՎԾ-ի մարզային
վարչությունների կողմից
ԱՄՓՈՓԱԳԻՐ
քաղաքներում տների (շինությունների) ցուցակների տվյալների
___________________________________________ մարզ
._________________________________________________________________________.
|Քաղաքի կամ թաղային|Կազմված | Ընդամենը հաշվառվել են |Ժամանակավոր |
|համայնքի անվանումը|ցուցակների| |կացատեղ |
| |քանակը | |հանդիսացող |
| | | |հիմնարկների |
| | |_____________________________|_____________|
| | |տներ|բնակելի | դրանցում |քանակը|առկա |
| | | |և ոչ |_______________| |տեղերի|
| | | |բնակելի |բնակա-|բնակչու-| |քանակը|
| | | |շինու- |րաններ|թյուն | | |
| | | |թյուններ| | | | |
|__________________|__________|____|________|______|________|______|______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|__________________|__________|____|________|______|________|______|______|
|__________________|__________|____|________|______|________|______|______|
|__________________|__________|____|________|______|________|______|______|
|__________________|__________|____|________|______|________|______|______|
|__________________|__________|____|________|______|________|______|______|
|__________________|__________|____|________|______|________|______|______|
| Ընդամենը | | | | | | | |
._________________________________________________________________________.
«___» ________________ 2001 թ.
Մարզային վարչության պետ` ___________________
(ստորագրություն)
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՀՀ 2001 թ. մարդահամար Հավելված 4
Ձև 6-ամփոփ
Հաստատված է
ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի
28.02.2001 թ. N 32 որոշմամբ
Կազմվում է ՀՀ ԱՎԾ-ի մարզային
վարչությունների կողմից
ԱՄՓՈՓԱԳԻՐ
գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի
ցուցակների տվյալների
___________________________________________ մարզ
._________________________________________________________________________.
|Գյուղական |Բնակավայ-| Դրանցում հաշվառվել են |Ժամանակավոր |
|համայնքի |րերի |____________________________________|կացատեղ |
|անվանումը |քանակը | այլ |բնակելի |տնային|բնակչու-|հանդիսացող |
| | |բնակատեղեր |շինու- |տնտե- |թյուն |հիմնարկների |
| | |և առանձին |թյուններ|սու- | |______________|
| | |կանգնած | |թյուն-| |քանակը|առկա |
| | |տներ | |ներ | | |տեղերի |
| | | | | | | |քանակը |
| | | | | | | | |
| | | | | | | | |
|___________|_________|___________|________|______|________|______|_______|