(ուժը կորցրել է 05.05.06 թիվ 06-Ն որոշում)
i
603.0071.250901
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«25» 09 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60301150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
10 սեպտեմբերի 2001 թվականի N 71
i
«ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԵՎ ՍՊԱՌՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՁԵՎ-ԷՆԵՐԳԵՏԻԿԱ) ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ» ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի առաջին մասով և 15 հոդվածի «թ» ենթակետով սահմանված դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
հաստատել «Էներգիա արտադրող և սպառող կազմակերպությունների (ձև-էներգետիկա) ընտրանքային հետազոտության անցկացման հարցաթերթը» և դրա լրացման մասին Հրահանգը (կցվում է):
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹ
ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԵՎ ՍՊԱՌՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
Ձև-»Էներգետիկա»
2000 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ
._____________________________________________________________.
| Տրամադրվող տեղեկատվության անանունությունը երաշխավորվում է: |
._____________________________________________________________.
Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն
չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ
տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և աղավաղումներ)
ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար
առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
1. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԵՎ ՍՊԱՌՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
.______________________________________________________________________.
| Հաստատված է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2001թ. սեպտեմբերի 10-ի |
| թիվ 71 որոշմամբ |
| |
| |
| 1.1. Կազմակերպության անվանումը _____________________________________ |
| 1.2. Գործունեության հասցեն _____________________________________ |
| ._________________________.|
| 1.3. Պետռեգիստրում գրանցման համարը ._________________________.|
| ._____________. |
| 1.4. Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը ._____________. ._. |
| |X| |
| 1.5. Կազմակերպական-իրավական ձևը (նշել միայն մեկը`) ._. ._. |
| 1.5.1. Բաց բաժնետիրական ընկերություն |_| |
| 1.5.2. Փակ բաժնետիրական ընկերություն |_| |
| 1.5.3. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |_| |
| 1.5.4. Լիակատար տնտեսական ընկերակցություն |_| |
| 1.5.5. Արտադրական կոոպերատիվ |_| |
| 1.5.6. Այլ ._. |
| |
| Ծանոթություն. Նշված տեղեկությունները լրացնել ՀՀ ձեռնարկությունների |
| պետական ռեգիստրի կողմից տրված վկայականի տվյալների |
| հիման վրա: |
.______________________________________________________________________.
._.
1.6. Կազմակերպությունը * 1.6.1. Գործել է |_|
1.6.2. Չի գործել |_|
1.6.3. Չի հայտնաբերվել ._.
---------------------------------
* Լրացվում է հաշվարարի կողմից
2. ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ (ԹՈՂԱՐԿՈՒՄԸ) ԵՎ ՍՊԱՌՈՒՄԸ
._____________________________________________________________________.
| Ցուցանիշի անվանումը |Տողի | Քանակը |
| |համարը|հազ. կՎտ/ժամ |
| | |_____________|
| | |2000թ.|1999թ.|
|________________________________________________|______|______|______|
| Թողարկվել է էլեկտրաէներգիա | 01 | | |
| (ինքնաարտադրություն), ընդամենը | | | |
| | | | |
| այդ թվում` | | | |
| - ստացիոնար էլեկտրակայանների կողմից | 02 | | |
| (նշել տիպը) ----------------------------- | | | |
| - շարժական էլեկտրակայանների կողմից | 03 | | |
| Ստացվել է դրսից | 04 | | |
| Ընդամենը մուտք (տող 01+04) | 05 | | |
| Սպառվել է էլեկտրաէներգիա, ընդամենը | 06 | | |
| (տող 07+08+09) | | | |
| այդ թվում` | | | |
| - արտադրական (տեխնոլոգիական) կարիքների համար | 07 | | |
| - էլեկտրակայանի սեփական կարիքների համար | 08 | | |
| - կորուստներ գործարանային ցանցում, | 09 | | |
| տրանսֆորմատորային ենթակայաններում և | | | |
| փոխակերպիչներում | | | |
| Դուրս է բաց թողնվել | 10 | | |
| Ընդամենը ծախս (տող 06+10) | 11 | | |
._____________________________________________________________________.
3. ՍՊԱՌՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ԸՍՏ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, %-ՈՎ
.__________________________________________________________________.
| Ցուցանիշի անվանումը |Տողի |Տեսակարար|
| |համարը|կշիռը |
|_________________________________________________|______|_________|
| Սպառվել է էլեկտրաէներգիա, | | |
| ընդամենը | 01 | 100 % |
| այդ թվում` | | |
| - էլեկտրաշարժիչների կողմից | 02 | |
| (դարձիչ ուժի համար) | | |
| - արտադրական տեղամասերի լուսավորման համար | 03 | |
| - ջեռուցման համար | 04 | |
| - այլ սպառում | 05 | |
.__________________________________________________________________.
4. ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
._____________________________________________________________________.
| Ցուցանիշի անվանումը | Տողի | Քանակը |
| | համարը|հազ. Հ.կալ |
| | |_____________|
| | |2000թ.|1999թ.|
|_______________________________________________|_______|______|______|
| Արտադրվել է ջերմային էներգիա | 01 | | |
| (ինքնաարտադրություն), ընդամենը | | | |
| Ստացվել է դրսից | 02 | | |
| Ընդամենը մուտք (տող 01+02) | 03 | | |
| Սպառվել է (օգտագործվել է) ջերմային էներգիա, | 04 | | |
| ընդամենը (տող 05+06+07) | | | |
| այդ թվում` | | | |
| - արտադրական (տեխնոլոգիական) | 05 | | |
| նպատակների համար | | | |
| - ջեռուցման համար | 06 | | |
| - այլ սպառում | 07 | | |
| Դուրս է բաց թողնվել | 08 | | |
| Ընդամենը ծախս (տող 04+08) | 09 | | |
._____________________________________________________________________.
5. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(լրացվում են ամբողջական թվերով, առանց տասնորդական նիշի)
._________________________________________________________________________
|Էներգակիրներ |Տողի|Չափի |Ջերմա-|Մնացորդը|Արտա-|Ստաց-|այդ |Սպառվել|
| |հա- |միավորը|տվու- |առ |դրվել|վել է|թվում`|է |
| |մարը| |թյունը|01.01. |է |դրսից| |(օգտա- |
| | | |* |2000 թ. | | |իրենց |գործվել|
| | | |(գործ-| | | |կողմից|է) ըն- |
| | | |կից) | | | |ներ- |դամենը |
| | | | | | | |կըրված| |
|________________|____|_______|______|________|_____|_____|______|_______|
| Ա | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|________________|____|_______|______|________|_____|_____|______|_______|
|I. Առաջնային | | | | | | | | |
| - քարածուխ | 01 | տոննա | | | | | | |
| - անմշակ նավթ | 02 | տոննա | | | x | | | |
| - բնական գազ | 03 | հազ.մ3| | x | x | | | |
| - փայտ | 04 | մ3 | | | | | | |
| - փայտի թափոն | 05 | տոննա | | | | | | |
|II. Երկրորդային | | | | | | | | |
| - վերամշակված | 06 | հազ.մ3| | | | | | |
| գազ ** | | | | | | | | |
| - սինթեզ գազ | 07 | հազ.մ3| | | | | | |
| - հեղուկ գազ | 08 | տոննա | | | | | | |
| - նավթ | 09 | տոննա | | | | | | |
| (կերոսին) | | | | | | | | |
| - ավիակերոսին | 10 | տոննա | | | | | | |
| - բենզին | 11 | տոննա | | | | | | |
| - ավիաբենզին | 12 | տոննա | | | | | | |
| - դիզ. վառելիք| 13 | տոննա | | | | | | |
| - մազութ | 14 | տոննա | | | | | | |
| - քսայուղեր | 15 | տոննա | | | | | | |
| - ուայտ սպիրիտ| 16 | տոննա | | | | | | |
| - այլ նավթային| 17 | տոննա | | | | | | |
| արտադրանք | | | | | | | | |
._________________________________________________________________________
_____________________________________________________________________.
| այդ թվում` |Դուրս|Մնացորդը |Մնացորդը |
|______________________________________|է բաց|առ |առ |
|սեփական |սեփական |ոչ |տրանս-|մնա- |թող- |31.12.2000թ|31.12.2000թ|
|էլ. |ջերմ. |էներ- |պորտի |ցած |նվել | | |
|էներգիա |էներգիա |գետիկ |կողմից|այլ | | | |
|արտա- |արտա- |նպատակ-| |սպա- | | | |
|դրության|դրության|ներով | |ռում-| | | |
|համար |համար | | |ներ | | | |
|________|________|_______|______|_____|_____|___________|___________|
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 |
|________|________|_______|______|_____|_____|___________|___________|
|________|________|_______|______|_____|_____|___________|___________|
|________|________|_______|______|_____|_____|___________|___________|
|________|________|_______|______|_____|_____|___________|___________|
|________|________|_______|______|_____|_____|___________|___________|
|________|________|_______|______|_____|_____|___________|___________|
|________|________|_______|______|_____|_____|___________|___________|
_____________________________________________________________________.
* Կազմակերպությունները չեն լրացնում
** Մաքրված գազեր, ներառյալ էթիլեն, պրոպիլեն, բութիլեն, բուտադիեն և
այլ նավթային գազեր (համապատասխան «PRODCOM» դասակարգչի 23.20.22.00
կոդի)
«____ «----------- 2001թ. ՂԵԿԱՎԱՐ` ------------------------
ստորագրություն
-----------------------------------------------------
կատարողի ազգանունը և հեռախոսի համարը
ՀՐԱՀԱՆԳ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԵՎ ՍՊԱՌՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ձև- «Էներգետիկա»
1. Ընդհանուր դրույթներ
Էներգիա (էներգակիրներ) արտադրող և սպառող կազմակերպությունների ընտրանքային հետազոտության նպատակն է ստանալ տնտեսության տարբեր ոլորտներում գործող կազմակերպությունների (անկախ կազմակերպա-իրավական ձևից) էներգիայի արտադրության և սպառման վերաբերյալ ամբողջական և արժանահավատ վիճակագրական տեղեկատվություն: Ստացված տեղեկությունները հիմք կհանդիսանան էներգոհաշվեկշռի կազմման համար:
2. Հարցերի պատասխանների գրանցում
Բաժին 1 Տեղեկություններ էներգիա արտադրող և սպառող կազմակերպությունների մասին
1.1-1.5 տողերը լրացվում են ՀՀ ձեռնարկությունների պետռեգիստրի կողմից տրված վկայականի տվյալների հիման վրա:
1.6 տողը լրացվում է հաշվարարի կողմից:
Նշված կետը լրացնելիս «Գործել է» ասելով պետք է հասկանալ հաշվետու ժամանակաշրջանում ակտիվ գործունեության իրականացումը` այն է արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) կամ զուտ հասույթի առկայությունը գործունեության որևէ տեսակի գծով:
Բաժին 2 Էլեկտրաէներգիայի արտադրությունը (թողարկումը) և սպառումը
Տող 01 «Թողարկվել է էլեկտրաէներգիա»
լրացվում է կազմակերպության կողմից թողարկված էլեկտրաէներգիայի քանակը:
Տող 02 «Ստացիոնար կայանների կողմից»
ցույց է տրվում ստացիոնար կայանների (հիդրոէլեկտրակայան, ջերմաէլեկտրակայան), կողմից թողարկված էլեկտրաէներգիայի քանակը, նշելով տիպը:
Տող 03 «Շարժական կայանների կողմից»
ցույց է տրվում շարժական կայանների կողմից (լրացվում է 100կՎտ-ից բարձր հզորություն ունեցող կայանների համար) թողարկված էլեկտրաէներգիայի քանակը:
Առանձին ստացիոնար էլեկտրակայան է համարվում ագրեգատների համակցությունը (առաջնային շարժիչ գեներատորի հետ), նախատեսված էլեկտրաէներգիայի թողարկման համար, տեղադրված առանձին շենքում կամ շենքի հատուկ հատկացված մասում: Եթե էլեկտրագեներատորային տեղակայանքները գտնվում են նույն շենքի տարբեր արտադրամասերում կամ տարբեր շենքերում, սակայն աշխատում են ընդհանուր վահանակից, ապա դրանք համարվում են մեկ էլեկտրակայան:
Շարժական էլեկտրակայաններ են համարվում էներգագնացքները, վագոն-էլեկտրակայանները, մեքենաների վրա տեղադրված էլեկտրակայանները և այլն: Այն էլեկտրակայանները, որոնք ձեռք են բերվել կազմակերպության կողմից որպես շարժական, սակայն ամրացվել են հիմքի վրա, համարվում են ստացիոնար:
Տող 04 «Ստացվել է դրսից»
ցույց է տրվում դրսից` արտադրող կայաններից կամ բաշխիչ ցանցերից ստացված էլեկտրաէներգիայի քանակը:
Տող 05 «Ընդամենը մուտք»
ցույց է տրվում թողարկված և դրսից ստացված էլեկտրաէներգիայի քանակը (գնված ինչպես «Հայէներգո»-ից, այնպես էլ այլ կազմակերպություններից):
Տող 06 «Սպառվել է էլեկտրաէներգիա»
ցույց է տրվում կազմակերպության կողմից սպառված ամբողջ էլեկտրաէներգիան, որը թողարկվել է ինչպես սեփական կայանների (ստացիոնար և շարժական) կողմից, այնպես էլ ստացվել է դրսից, հանած դուրս բացթողնված էլեկտրաէներգիայի քանակը (տող 10):
Տողեր 07-09
ցույց է տրվում կազմակերպության կողմից սպառված էլեկտրաէներգիայի բաշխումը ըստ նպատակային օգտագործման:
Տող 07 «Արտադրական (տեխնոլոգիական) կարիքների համար»
ցույց է տրվում էլեկտրաէներգիայի այն քանակը, որը սպառվել է`
- էլեկտրաապարատների կողմից տեխնոլոգիական կարիքների համար (չորացում, տաքացում, էլեկտրահալում, էլեկտրոլիզ, էլեկտրաեռակցում և այլն).
- կազմակերպության բոլոր էլեկտրաշարժիչների կողմից դարձիչ ուժի համար, բացառությամբ կազմակերպության էլեկտրակայանի սեփական կարիքները սպասարկող էլեկտրաշարժիչների:
Էլեկտրաէներգիան, որը ծախսվել է կազմակերպության կողմից թողարկվող էլեկտրաշարժիչների կամ էլեկտրաապարատների փորձարկման համար, ներառվում է կազմակերպությունում սպառված էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալում և այդ թվում` տեխնոլոգիական նպատակների (էլեկտրաապարատների փորձարկման ժամանակ) և դարձիչ ուժի համար (էլեկտրաշարժիչների փորձարկման ժամանակ).
- արտադրական և վարչական շենքերի լուսավորման և ջեռուցման համար (բացառությամբ էլեկտրակայանների):
Եթե կազմակերպությունում բացակայում է դարձիչ ուժի, տեխնոլոգիական կարիքների և լուսավորման ու ջեռուցման համար սպառված էլեկտրաէներգիայի առանձնացված հաշվառումը, ապա էլեկտրաէներգիայի սպառումը հարկ է որոշել շարժիչի, էլեկտրասարքի, լուսավորման սարքավորման հզորության և դրանց աշխատած ժամերով:
Տող 08 «Ծախսված է էլեկտրակայանի սեփական կարիքների համար»
ցույց է տրվում ինչպես էլեկտրաշարժիչների կողմից էլեկտրակայանի սեփական կարիքների, այնպես էլ էլեկտրակայանի շենքի լուսավորման համար սպառված էլեկտրաէներգիայի քանակը:
Տող 09 «Կորուստները գործարանային ցանցերում, տրանսֆորմատորային ենթակայաններում և փոխակերպիչներում»
ցույց են տրվում էլեկտրաէներգիայի կորուստները ինչպես գործարանային ցանցերում, այնպես էլ տրանսֆորմատորային ենթակայաններում և փոխակերպիչներում:
Տող 10 «Դուրս է բաց թողնվել»
ցույց է տրվում օգտակար առաքված էլեկտրաէներգիայի այն քանակը, որը բաց է թողնվել այլ կազմակերպություններին և հիմնարկներին (բացառությամբ իր ներկայացուցչություններին և մասնաճյուղերին):
Բաժին 3 Սպառված էլեկտրաէներգիայի կառուցվածքն ըստ ուղղությունների, %-ով:
Տող 05 «Այլ սպառում»
ցույց է տրվում սպառված էլեկտրաէներգիայի այն քանակը, տոկոսային արտահայտությամբ, որը չի ներառվել 02-04 տողերում:
Բաժին 4 Ջերմային էներգիայի արտադրությունը և օգտագործումը
Տողեր 01, 02, 04, 08
համապատասխանաբար, ցույց են տրվում կազմակերպությունում արտադրված (ինքնաարտադրություն), դրսից ստացված և կազմակերպության ներսում սպառված ու դուրս բացթողնված ջերմային էներգիայի ծավալները: Ընդ որում, կազմակերպության ներսում սպառված ջերմային էներգիան 05 և 06 տողերում տարանջատվում է ըստ արտադրական (տեխնոլոգիական) կարիքների և վարչական շենքերի, արտադրամասերի ջեռուցման նպատակների:
Բաժին 5 Տեղեկություններ սկզբնական և երկրորդային էներգակիրների մասին
Սյունակ 3 «Ջերմատվությունը»
լրացվում է ՀՀ ԱՎԾ-ում:
Սյունակ 5 «Արտադրվել է»
լրացնում են հիմնականում վառելիք արտադրող և քիմիական արդյունաբերության կազմակերպությունները, որտեղ արտադրության գործընթացում առաջնային էներգակիրների և վառելիքի այլ տեսակների վերամշակումից ստանում են երկրորդային էներգակիրներ:
Սյունակ 6 «Ստացվել է դրսից»
ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը կազմակերպությունը գնել է, անհատույց կամ ապրանքափոխանակման կարգով (բարտերով) ձեռք է բերել այլ կազմակերպություններից:
Սյունակ 7 «Իրենց կողմից ներկրված»
ցույց է տրվում այլ երկրներից ստացված էներգակիրների այն քանակը, որը կազմակերպությունը անձամբ է ներկրել:
Սյունակ 8 «Սպառվել է ընդամենը»
ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որն օգտագործվել է կազմակերպության կողմից իր արդյունաբերա-արտադրական գործունեությունը իրականացնելու համար:
Սյունակ 9-ը և 10-ը «Սեփական էլեկտրաէներգիայի արտադրության համար» և «Սեփական ջերմաէներգիայի արտադրության համար»
լրացնում են միայն այն կազմակերպությունները, որոնք ունեն սեփական էլեկտրաէներգիայի կամ ջերմային էներգիայի արտադրություն: Նշված սյունակներում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը ծախսվել է կազմակերպությունում բացառապես էլեկտրական կամ ջերմային էներգիա ստանալու համար:
Սյունակ 11 «Ոչ էներգետիկ նպատակներով»
ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը օգտագործվում է որպես հումք, բայց ոչ որպես վառելիք: Օրգանական վառելիքը կարող է օգտագործվել որպես հումք ոչ վառելիքային արտադրանքի արտադրության համար: Օրինակ` հում նավթը օգտագործվում է էթիլենի արտադրության համար, կամ բնական գազը կարող է օգտագործվել ամմիակի արտադրության համար, մազութը` ասֆալտի արտադրության համար, քսայուղերը` մեքենաների և շարժիչների յուղման համար:
Այստեղ չի հաշվառվում ավտոտրանսպորտի աշխատանքի համար ծախսված վառելանյութի քանակը: Այն առանձնացված ցույց է տրվում 12-րդ սյունակում:
Սյունակ 13 «Մնացած այլ սպառումներ»
ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը կազմակերպության կողմից օգտագործվել է արտադրական (տեխնոլոգիական) կարիքների, վառարանների, տրանսֆորմատորների և այլ էներգետիկ սարքավորումների, տեխնիկական շահագործման, մաքրման աշխատանքների և այլի համար:
Օրինակ, բնական գազի, մազութի օգտագործված քանակը վառարանների տաքացման համար և այլն:
Ընդ որում` 9-13-րդ սյունակների տվյալների հանրագումարը պետք է հավասար լինի 8-րդ սյունակի տվյալներին:
Սյունակ 14 «Դուրս է բաց թողնվել»
ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը կազմակերպությունը վաճառել է, անհատույց կամ ապրանքափոխանակման կարգով (բարտերով), փոխանցել է այլ կազմակերպություններին (բացառությամբ իր ներկայացուցչություններին և մասնաճյուղերին):
Սյունակ 15-ը հավասար է սյն.4+սյն.5+սյն.6- սյն.8- սյն.14:
Ըստ առանձին էներգակիրների գծով 5-րդ բաժնի համապատասխան տողերը լրացնելիս հարկ է հաշվի առնել հետևյալը`
Տող 04 «Վերամշակված գազ»
դա մաքրված գազերն են, ներառյալ էթիլեն, պրոպիլեն, բութիլեն, բուտադիեն և այլ նավթային գազեր (համապատասխան «PRODCOM» դասակարգչի 23.20.22.00 կոդի):
Տող 08 (Հեղուկ գազ), 11 (Բենզին), 14 (Մազութ), 15 (Քսայուղեր)
ցույց է տրվում դրանց ընդհանուր քանակը, անկախ դրանց տեսակներից և մակնիշներից:
Տող 17 «Այլ նավթային արտադրանք»
ցույց է տրվում այն էներգակիրների քանակը, որոնք չեն ներառվել 06-16 տողերում: