Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԲՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ» Հ.1 ...

11.06.2006 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   07.07.2001  -ից մինչեւ   11.06.2006  -ը:
 

(ուժը կորցրել է 05.05.06 թիվ 06-Ն որոշում)

i

120.0039.080601

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                     «08»         06           2001 Թ.

                                       ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12001103

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 ապրիլի 2001 թվականի N 39

 

i

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ» Հ.1 ԲՆԱԿԲՆՈՒԹԱԳԻՐ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎԱՅԻՆ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

հաստատել «Բազմաբնակարան շենքի բնակարանների բնութագիրը» Հ.1 բնակբնութագիր պետական վիճակագրական հաշվետվային ձևը և դրա լրացման կարգի վերաբերյալ Հրահանգը (կցվում է):

 

Հաստատված է

    Հայաստանի Հանրապետության                    ՀՀ վիճակագրության

    Ազգային Վիճակագրական ծառայություն           պետական խորհրդի

                                                30. 04 2001թ.

                                                N 39 որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ N 1 - ԲՆԱԿԲՆՈՒԹԱԳԻՐ «ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ» ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սույն հրահանգը մշակված է «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի «ե» կետի, «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածի համաձայն և նպատակ ունի տալ համապատասխան մեթոդաբանական ցուցումներ բազմաբնակարան շենքերի բնակարանների բնութագրերի վերաբերյալ հաշվետվության լրացման վերաբերյալ:

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն հաշվետվությունը ներկայացնում են տեղական ինքնակառավարման մարմինները (բոլոր բազմաբնակարան շենքերի համար) և պետական հիմնարկները (ուսումնական հաստատությունների, հանրակացարանների, մանկատների, ծերերի և հաշմանդամների տների, գիշերօթիկ դպրոցների համար):

 

IV. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԵՐՄԻՆՆԵՐԸ

 

Բազմաբնակարան բնակելի շենք` մեկից ավելի առանձին բնակարաններ ունեցող կառույց:

Բնակարան` շենքում գտնվող առանձին տարածք` բաղկացած բնակելի և օժանդակ մասերից, օժտված կոմունալ հարմարություններով:

Բնակարանի ընդհանուր մակերեսը որոշվում է բնակելի և օժանդակ մակերեսների (խոհանոց, միջանցք, բաղնիք, զուգարան, պահարան, խորդանոց, տաքացվող և բնակության համար պիտանի ձեղնահարկ, կիսավերնահարկ և այլն) գումարով:

Ընդհանուր մակերեսի մեջ չեն հաշվառվում`

- աստիճանավանդակների, նախամուտքերի, վերելակների զբաղեցրած մակերեսները, չտաքացվող ծածկապատ պատշգամբների, ձեղնահարկերի, կիսավերնահարկերի մակերեսները,

- առանձին կառուցված ամառային խոհանոցների, բաղնիքների, խորդանոցների մակերեսները,

- ոչ բնակելի մակերեսները, որ զբաղեցված են համայնքների, խանութների, պոլիկլինիկաների, դեղատների, բանկերի, կապի բաժանմունքների, մանկական հիմնարկների, կենցաղի ծառայությունների և այլնի կողմից:

Հանրակացարանների, մանկատների, ծերանոցների և հաշմանդամների տների, գիշերօթիկ դպրոցների բնակության համար նախատեսված սենյակների ընդհանուր մակերեսի մեջ չեն հաշվառում շենքի պարետի, սպասարկող անձնակազմի ծառայողական սենյակների, ճաշարանի, բուֆետի, ակումբի, գրադարանի, ընթերցասրահի, սպորտային դահլիճների, կենցաղ սպասարկման ընդունման կետերի, վարսավիրանոցների, առևտրի կետերի, բուժկետերի մակերեսները:

Բնակարանի և հանրակացարանի բնակելի մակերեսի մեջ հաշվառվում են բնակարաններում, հանրակացարաններում և դրանց հավասարեցված շինություններում բնակելի սենյակների (ընդհանուր սենյակների և ննջարանների) մակերեսները, հանրակացարաններում, մանկատներում, ծերերի և հաշմանդամների տներում, գիշերօթիկ դպրոցներում` հանգստի և արտադասարանային պարապմունքների սենյակների մակերեսները, որևէ պատճառով ժամանակավոր չբնակեցված (վերանորոգում, վերասարքավորում) բնակելի սենյակների մակերեսները:

Բնակելի մակերեսի մեջ չեն հաշվառվում բնակության համար նախատեսված, սակայն այլ նպատակով օգտագործվող մակերեսները:

 

II. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

Պահանջվող տեղեկատվությունը ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությանն անհրաժեշտ է ՀՀ 2001թ. մարդահամարն անցկացնելու ընթացքում` մարդահամարի հարցաթերթի «Տնային տնտեսության բնակության պայմանները» բաժնում` բազմաբնակարան շենքերի վերաբերյալ տեղեկությունների ճշգրիտ և ամբողջական լրացումն ապահովելու համար:

 

III. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Հաշվետվությունը լրացվում է սկզբնական հաշվառման հավաստի տվյալների` տեխնիկական անձնագրերի, գույքագրման և փաստաթղթերի գրանցման գրքերի, հարկաբաժինների նախագծերի և դրան կից փաստաթղթերի հիման վրա: Ընդհանուր և բնակելի մակերեսները բերվում են ամբողջական թվերով:

2. Բազմաբնակարան շենքի յուրաքանչյուր բնակարանի վերաբերյալ տվյալները` բնակարանի համարը, սենյակների քանակը, ընդհանուր և բնակելի մակերեսները բերվում են առանձին տողերով: Բոլոր բնակարանները գրանցելուց հետո, 1-ից 4-րդ սյունակների համար հաշվարկվում է համապատասխան տվյալների հանրագումարն ըստ շենքի:

3. Բնակելի սենյակի և մահճակալային տիպի հանրակացարանների համար առանձին տողով բերվում են տվյալներ յուրաքանչյուր սենյակի վերաբերյալ: 1-ին սյունակում գրվում է սենյակի համարը, 2-րդ և 3րդ սյունակները չեն լրացվում, 4-րդ սյունակում` սենյակի բնակելի մակերեսը: Բոլոր սենյակները գրանցելուց հետո հաշվարկվում են 1-ին և 4-րդ սյունակների հանրագումարներն ըստ հանրակացարանի, 2-րդ սյունակում գրվում է մահճակալ - տեղերի քանակը, իսկ 3-րդ սյունակում` ամբողջությամբ վերցրած հանրակացարանի ընդհանուր մակերեսը:

4. Մանկատներում, ծերերի և հաշմանդամների տներում հաշվետվությունը լրացվում է նույն կարգով:

5. Հաշվետվության լրացված ձևերը դասավորվում են քաղաքներում` ըստ պողոտաների, փողոցների, թաղամասերի նրբանցքների անվանումների (այբբենական կարգով), շենքերի (շինությունների) համարների աճողական կարգով, իսկ գյուղական համայնքներում` ըստ բնակավայրերի անվանումների (այբբենական կարգով) և ներկայացվում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տարածքային բաժիններին` 2001թ. հունիսի 30-ից ոչ ուշ:

6. N 1-բնակբնութագիր հաշվետվությունը լրացնելու ժամանակ, ի լրումն սույն հրահանգի, ըստ անհրաժեշտության, հարկ է օգտվել նաև Ձև N 1-բնակֆոնդ վիճակագրական հաշվետվությունը կազմելու հրահանգից (հաստատված ՀՀ վիճակագրության նախարարի 1998թ. թիվ 161 հրամանով):

7. Բազմաբնակարան շենքերի քանակը, որոնց համար կազմվում է N 1- բնակբնութագիր ձևը, պետք է համապատասխանի Ձև N 1 - բնակֆոնդ ձևի հաշվետվության 401 տողի տվյալներին:

 

-----------------------------------------------------------

(ԻՐՏԵԿ - Հաշվետվությունների ձևերը չեն բերվում)

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
30.04.2001
N 39
Որոշում