(ուժը կորցրել է 23.06.06 թիվ 1-05/10-Ն հրաման)
i
124.0177.260301
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«26» 03 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12401067
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
15 փետրվարի 2001 թվականի N 02/177
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 2 հոդվածի «գ» կետը և 38 հոդվածը` Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված հարկային արտոնությունների կիրառումը կարգավորելու նպատակով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
Հաստատել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման» հրահանգը:
Հաստատված է Համաձայնեցված է
ՀՀ պետական եկամուտների ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարար` նախարար`
___________ Ա. Մանուկյան ___________ Վ. Խաչատրյան
N 02/177 հրաման 15.02.2001թ. 07.03.2001թ.
ՀՐԱՀԱՆԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ
Հիմք ընդունելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 2 հոդվածի «գ» կետը` Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված հարկային արտոնությունների կիրառումը, օրենքի 38 հոդվածին համապատասխան կարգավորելու նպատակով` սույն հրահանգը նպատակ ունի կանոնակարգել Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրով (այսուհետ` հուշագիր) նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնություններից օգտվելու հետ կապված հարաբերությունները:
1. Սույն հրահանգը չի սահմանափակում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունները:
2. Հուշագրով սահմանված արտոնություններից օգտվում են.
2.1 Հուշագրի շրջանակներում ծրագրեր (այսուհետ` ծրագրեր) իրականացնողները` Լինսի հիմնադրամը, նրա լիազոր(ներ)ը (աշխատակից(ներ)ը, խորհրդատուն(երը), կապալառուն(երը) և այլն), նշանակված(ներ)ը և (կամ) ծրագրի ղեկավարը, որոնք ՀՀ քաղաքացի(ներ) չեն (կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված չեն) և աշխատում են ծրագրերից որևէ մեկի վրա:
2.2 Հուշագրի շրջանակներում ծրագրեր իրականացնող գրասենյակները, ինչպես նաև Լինսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող (այդ թվում` շնորհների տեսքով)` ծրագրեր իրականացնող անձինք:
2.3 Սույն հրահանգի 2.1 և 2.2 ենթակետերում նշված անձանց ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող (ձեռնարկատիրական գործունեություն վարող օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված) անձինք` ծրագրի շրջանակներում մատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մասով:
3. Հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի հետ կապված վերգետնյա տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն մուտքը ազատված է ճանապարհային և բնապահպանական վճարներից, իսկ օդային տրանսպորտի մուտքը` ընդունման և սպասարկման վճարներից:
4. Սույն հրահանգի համաձայն արտոնությունները նշանակում են.
4.1 Հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի գծով, հրահանգի 2.1 ենթակետում նշված անձանց կողմից`
ա) Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծումը ազատվում է ավելացված արժեքի հարկից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից գանձվող հաստատագրված վճարներից, մաքսատուրքից, մաքսավճարից և պարտադիր այլ վճարներից,
բ) ՀՀ տարածքում ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում է ավելացված արժեքի հարկից:
4.2 Հրահանգի 2.1 ենթակետում նշված անձինք ազատվում են`
ա) շահութահարկից,
բ) եկամտահարկից,
գ) ոչ ռեզիդենտին վճարվող եկամուտներից` աղբյուրի մոտ պահվող հարկը (շահութահարկը, եկամտահարկը) պահելու պարտավորությունից:
5. Հրահանգի 2.2 ենթակետում նշված անձանց կողմից ծրագրերի շրջանակներում`
ա) Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծումը ազատվում է ավելացված արժեքի հարկից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից գանձվող հաստատագրված վճարներից, մաքսատուրքից և մաքսավճարից,
բ) ՀՀ տարածքում ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում է ավելացված արժեքի հարկից:
i
6. Հրահանգի 2.3 ենթակետում նշված անձինք ազատվում են ծրագրի շրջանակներում հրահանգի 2.1 և 2.2 ենթակետերում նշված անձանց մատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) գծով ավելացված արժեքի հարկից:
Հրահանգի 2.3-րդ ենթակետում նշված անձանց կողմից` ծրագրի շրջանակներում իրականացվող շինարարական և հարակից (նախագծային, հետազոտական և այլն) աշխատանքների մի մասը` հրահանգի 2.1-րդ կամ 2.2-րդ կետում նշված անձանց հետ համաձայնեցված` գրավոր պայմանագրի հիման վրա այլ անձանց (ենթակապալառուներին) վերահանձնարարելու դեպքում, այդ աշխատանքները ևս ազատվում են ԱԱՀ-ից: Սույն մասում նշված արտոնությունը գործում է մինչև 2003 թվականի նոյեմբերի 1-ը կատարած աշխատանքների մասով:
(6-րդ կետը լրաց. 08.08.02 թիվ 02/1083-ն հրաման)
i
6.1. Հուշագրի շրջանակներում «Բնակարանաշինության» և «Ճանապարհաշինության» ծրագրերի իրականացման նպատակով` հրահանգի 2.1-րդ և 2.2-րդ կետում նշված անձանց հետ գրավոր պայմանագրի հիման վրա կապալառու կազմակերպությունների կողմից` հրահանգի հավելված 3-ում նշված քանակներին համապատասխան ապրանքների ներմուծումը ազատվում է ավելացված արժեքի հարկից:
(6.1-րդ կետը լրաց. 13.05.03 թիվ 03/10-ն հրաման)
i
6.2. Հուշագրի շրջանակներում «Մշակութային վերականգնում» ծրագրի իրականացման նպատակով` հրահանգի 2.1-րդ և 2.2-րդ կետում նշված անձանց հետ գրավոր պայմանագրի հիման վրա կապալառու կազմակերպությունների կողմից` հրահանգի հավելված 4-ում նշված ապրանքների ներմուծումն ազատվում է մաքսատուրքից և ավելացված արժեքի հարկից:
(6.2-րդ կետը լրաց. 09.06.03 թիվ 03/16-ն, 14.10.03 թիվ 03/24-Ն հրամաններ)
i
7. Սույն հրահանգում նշված արտոնությունների կիրառման համար հիմք են ընդունվում հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի գծով գործարքների կատարումը հիմնավորող սահմանված կարգի փաստաթղթերը (պայմանագիր, հաշվարկավճարային փաստաթղթեր, համապատասխան բեռնամաքսային հայտարարագիր և այլն), ինչպես նաև հրահանգի 1 կամ 2 հավելվածներում բերված տեղեկանքները:
Հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի գծով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների մասով արտոնությունների կիրառման համար սույն հրահանգի 1 կամ 2 հավելվածներում բերված տեղեկանքների առկայությունը պարտադիր է: Արտոնությունների կիրառման համար հիմք հանդիսացող` հրահանգի 1 հավելվածում բերված տեղեկանքը տրվում է սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պատասխանատու անձի կողմից` բացառությամբ բիտումի ներմուծման դեպքերի, իսկ հրահանգի 2 հավելվածում բերված տեղեկանքը` ծրագիր իրականացնող անձանց կողմից` հրահանգի 8 կետում նշված և բիտումի ներմուծման դեպքերում:
(7-րդ կետը լրաց. 29.08.02 թիվ 02/1088-ն հրաման)
8. Հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի գծով, սույն հրահանգի 2.1 ենթակետում նշված անձանց համար սահմանված կարգով նախատեսված պահպանման ծախսերի շրջանակներում ապրանքների ձեռքբերման կամ ծառայությունների ստացման դեպքերում հրահանգի 2 հավելվածում բերված տեղեկանքը հաստատում է Լինսի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությունը, եթե ձեռքբերվող ապրանքների կամ ստացվող ծառայությունների արժեքը (ներառյալ անուղղակի հարկերը) յուրաքանչյուր միանվագ գործարքի մասով չի գերազանցում 200 հազար դրամը:
Ծրագրեր իրականացնող գրասենյակները իրենց համար սահմանված կարգով նախատեսված պահպանման ծախսերի շրջանակներում ապրանքների ձեռքբերման կամ ծառայությունների ստացման դեպքերում իրավասու են հրահանգի 2 հավելվածում բերված տեղեկանքը հաստատել ինքնուրույնաբար, եթե ձեռքբերվող ապրանքների կամ ստացվող ծառայությունների արժեքը (ներառյալ անուղղակի հարկերը) յուրաքանչյուր միանվագ գործարքի մասով չի գերազանցում 200 հազար դրամը:
Սույն կետում նշված անձանց համար սահմանված կարգով նախատեսված պահպանման ծախսերի շրջանակներում ապրանքների ներմուծման դեպքում հրահանգի 2 հավելվածում բերված տեղեկանքը հաստատվում է, համապատասխանաբար, Լինսի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության կամ ծրագրեր իրականացնող գրասենյակների կողմից, եթե ներմուծվող ապրանքների արժեքը չի գերազանցում 200 հազար դրամը: Այդ նպատակով, ներմուծվող ապրանքների արժեքի որոշման համար հիմք են ընդունվում (տվյալ) ապրանքների հաշվարկային (բեռնառաքման) կամ վճարային փաստաթղթերը: Նշված փաստաթղթերը չներկայացնելու կամ սահմանված կարգով չհիմնավորելու դեպքում հիմք է ընդունվում մաքսային մարմինների կողմից սահմանված կարգով որոշված մաքսային արժեքը:
Սույն կետում նշված տեղեկանքը կազմվում է չորս օրինակից, որի բնօրինակը և երկու պատճենը տրվում են հարկից ազատված ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձանց, իսկ մեկ պատճենը պահվում է ծրագրեր իրականացնող անձանց մոտ:
Ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմիններին տրվում է միայն տեղեկանքի բնօրինակը:
Հարկից ազատված ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձանց կողմից տեղեկանքների երկու պատճենները (ապրանքների ներմուծման դեպքում` հարկից ազատված ներմուծող անձանց կողմից տեղեկանքի երկու պատճենները) յուրաքանչյուր եռամսյակ, մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներկայացվում են այդ անձանց հաշվառման համապատասխան տարածքային հարկային տեսչություն: Տարածքային հարկային տեսչությունները մեկամսյա ժամկետում տեղեկանքների մեկ պատճենը ուղարկում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:
Արտոնությունները կիրառվում են այն գործարքների (գործառնությունների) գծով, որոնց վերաբերյալ տեղեկանքները սահմանված կարգով լրացվել և ներկայացվել են համապատասխան տարածքային հարկային տեսչություն:
9. Հուշագրի համաձայն` ԱԱՀ-ից ազատված ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձինք (այդ թվում` ծրագրեր իրականացնողներն ու ծրագրեր իրականացնողներին ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձինք) այդ ապրանքների և ծառայությունների գծով հարկային հաշիվ չեն լրացնում (լրացնում են սահմանված կարգի այլ հաշվարկային և վճարային փաստաթղթեր): Այդ անձանց կողմից հարկային հաշիվ լրացնելու դեպքում` հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը վճարվում է բյուջե` սահմանված ընդհանուր կարգով:
10. Ծրագիր իրականացնող անձինք Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձանց եկամուտներ վճարելիս ղեկավարվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:
11. Սույն հրահանգի 1 և 2 հավելվածներում բերված տեղեկանքների առկայությունը պարտադիր է հրահանգի սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո մատակարարված (ներմուծված) ապրանքների կամ մատուցված ծառայությունների գծով:
Հավելված 1.
i
«Հայաստանի Հանրապետության կառավարության և
Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման
հուշագրով նախատեսված հարկային, մաքսային և
պարտադիր վճարների գծով արտոնությունների
կիրառման» հրահանգի
Տեղեկանք N ...............
«...»........... 200 թ.
Սույնով հաստատվում է, որ
______________________________________________________________________
(ծրագիր իրականացնող կամ վերջինիս կողմից ֆինանսավորվող պատվիրատու կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը և ՀՎՀՀ)
Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև փոխըմբռնման հուշագրով նախատեսված ծրագրերի շրջանակներում
______________________________________________________________________
(հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրի անվանումը)
______________________________________________________________________
(մատակարար (կապալառու) կազմակերպության լրիվ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը)
գրանցված ___________________________________________________________ (մատակարարի (կապալառուի) կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը, ՀՎՀՀ)
______________________________________________________________________
(ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հիմքերը (պայմանագիրը, հաշվարկավճարային փաստաթղթերը)
ձեռք է բերում ______________________________________________________
(մատակարարվող ապրանքների, մատուցվող ծառայությունների համառոտ նկարագրությունը)
______________________________________________________________________
(մատակարարվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների քանակը (ծավալը) և ընդհանուր արժեքը)
Այդ աշխատանքների մի մասը կատարվում է
1.
______________________________________________________________________
(նշել ենթակապալառու կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու վայրը, ՀՎՀՀ, աշխատանքների արժեքը կապալառու կազմակերպության կողմից ենթակապալառուին վերահանձնարարված աշխատանքների պատվիրման հիմքերը (պայմանագիրը, հաշվարկավճարային փաստաթղթերը)
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
2.
______________________________________________________________________
(մի քանի ենթակապալառուների առկայության դեպքում, նշել յուրաքանչյուրի տվյալները` 1 կետում նշված հերթականությամբ)
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
3.
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
Մատակարարված ապրանքների (մատուցված ծառայությունների) դիմաց վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի համար հատկացված միջոցների հաշվին:
Լինսի հիմնադրամի Լինսի հիմնադրամի կողմից ՀՀ ֆինանսների և
հայաստանյան ֆինանսավորվող պատվիրատու էկոնոմիկայի նախարարության
ներկայացուցչություն կազմակերպության պատասխանատու անձ
կամ ծրագիր իրականացնող պատասխանատու անձ գրասենյակի պատասխանատու անձ _______________________ _______________________ _______________________ (ստորագրություն, անուն, (ստորագրություն, անուն, (ստորագրություն, անուն,
ազգանուն) ազգանուն) ազգանուն)
Կ.Տ. (դրոշմակնիք) Կ.Տ. (դրոշմակնիք) Կ.Տ. (դրոշմակնիք)
(հավելված 1-ը փոփ. 13.05.03 թիվ 03/10-ն հրաման)
Հավելված 2.
«Հայաստանի Հանրապետության կառավարության և
Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման
հուշագրով նախատեսված հարկային, մաքսային և
պարտադիր վճարների գծով արտոնությունների
կիրառման» հրահանգի
Տեղեկանք N ...
«...» ........... 2001թ.
Սույնով հաստատվում է, որ
........................................................................
(ծրագիր իրականացնող գրասենյակի անվանումը, հասցեն և ՀՎՀՀ)
ՀՀ կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի գծով գրասենյակի պահպանման ծախսերի շրջանակներում`
........................................................................
(հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրի անվանումը)
........................................................................
(մատակարար (կապալառու) կազմակերպության լրիվ անվանումը, անհատ
ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը)
գրանցված ...........................................................
(մատակարարի (կապալառուի) կամ անհատ ձեռնարկատիրոջ իրավաբանական
հասցեն, ՀՎՀՀ)
........................................................................
(ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հիմքերը
(պայմանագիրը, հաշվարկա-վճարային փաստաթղթերը)
ձեռք է բերում (ներմուծում է)
........................................................................
(մատակարարվող (ներմուծվող) ապրանքների, մատուցվող ծառայությունների
համառոտ նկարագրությունը)
........................................................................
(մատակարարվող (ներմուծվող) ապրանքների կամ մատուցվող ծառայությունների
քանակը (ծավալը) և ընդհանուր արժեքը)
Մատակարարված ապրանքների (մատուցված ծառայությունների) դիմաց վճարումը կատարվում է ՀՀ կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի համար հատկացված միջոցների հաշվին:
Լինսի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչություն
կամ ծրագիր իրականացնող գրասենյակի
պատասխանատու անձ ................................................
(ստորագրություն, անուն, ազգանուն)
Կ. Տ. (դրոշմակնիք)
Հավելված 3.
i
«Հայաստանի Հանրապետության կառավարության և
Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման
հուշագրով նախատեսված հարկային, մաքսային և
պարտադիր վճարների գծով արտոնությունների
կիրառման» հրահանգի
.________________________________________________________________________.
|Ծրագրի |Ապրանքատեսակի|Ապրանքատեսակի անվանումը |Քանակը |
|անվանումը |ծածկագիրը ըստ| | |
| |ԱՏԳ ԱԱ-ի | | |
|___________|_____________|______________________________________|_______|
|«Բնակարանա-|4407 |Անտառանյութեր` երկայնակի սղոցված կամ |5000 մ3|
|շինարարութ-| |ճեղքված, ռանդված կամ կեղևահանված, | |
|յան» | |տաշված կամ չտաշված, հղկված կամ չհղկված| |
| | |բութակներով միացումներ ունեցող կամ | |
| | |առանց միացումների, 6 մմ-ից ավելի | |
| | |հաստությամբ | |
| |_____________|______________________________________|_______|
| |7213 |Ձողեր` տաք գլանումով, ազատ փաթաթված |1070 |
| | |կապոցներով երկաթից կամ չլեգիրացված |տոննա |
| | |պողպատից | |
| |_____________|______________________________________|_______|
| |7214 |Ձողեր` երկաթից կամ չլեգիրացված |2822 |
| | |պողպատից, առանց հետագա մշակման, բացի |տոննա |
| | |կռումից, տաք գլանումից, տաք ձգումից | |
| | |կամ տաք էկստրուզիայից, ներառյալ` | |
| | |ձողերը գլանումից հետո ոլորած, այլ | |
| |_____________|______________________________________|_______|
| |7216 |Անկյունակներ, ձևավոր և հատուկ |261 |
| | |պրոֆիլներ` երկաթից կամ չլեգիրացված |տոննա |
| | |պողպատից | |
| |_____________|______________________________________|_______|
| |7303 |Խողովակներ և փողակներ, չուգունից |500 |
| | |ձուլված սնամեջ տրամատներ |տոննա |
| |_____________|______________________________________|_______|
| |7304 |Խողովակներ և և փողակներ, չուգունից |313 |
| | |ձուլված սնամեջ տրամատներ |տոննա |
|___________|_____________|______________________________________|_______|
|«Ճանապարհա-|7213 |Ձողեր` տաք գլանումով, ազատ փաթաթված |520 |
|շինության» | |կապոցներով երկաթից կամ չլեգիրացված |տոննա |
| | |պողպատից | |
| |_____________|______________________________________|_______|
| |7214 |Ձողեր` երկաթից կամ չլեգիրացված |3100 |
| | |պողպատից, առանց հետագա մշակման, բացի |տոննա |
| | |կռումից, տաք գլանումից, տաք ձգումից | |
| | |կամ տաք էկստրուզիայից, ներառյալ` | |
| | |ձողերը գլանումից հետո ոլորած, այլ | |
| |_____________|______________________________________|_______|
| |7216 |Անկյունակներ, ձևավոր և հատուկ | 330 |
| | |պրոֆիլներ` երկաթից կամ չլեգիրացված |տոննա |
| | |պողպատից | |
.________________________________________________________________________.
._________________________________________________________.
|2710 00 |Մազութ | 5000 տոննա |
|___________|______________________________|______________|
|2713 20 000|Ճանապարհային բիտում | 25000 տոննա |
._________________________________________________________.
.______________________________________________________________________.
| 7308 |Մետաղական կոնստրուկցիաներ սև մետաղից (բացի 9406| |
| |ապրանքային դիրքի շինարարական հավաքովի | |
| |կոնստրուկցիաներից) և դրանց մասեր (օրինակ` | 18 հատ|
| |կամուրջներ և դրա հատվածամասեր, անցախուցերի | |
| |դարպասներ, աշտարակներ, կայմեր, տանիքի ծածկեր, | |
| |շինարարական ֆերմեր, դռներ, պատուհաններ և դրանց | |
| |շրջանակներ, դռների շեմեր, շերտափեղկեր, | |
| |ճաղասարքեր, հենարաններ և սյուներ), թերթեր, | |
| |ձողեր, անկյուններ ձևավոր պրոֆիլներ, խողովակներ | |
| |և համանման ապրանքներ սև մետաղներից` նախատեսված| |
| |մետաղական կոնստրուկցիաներում օգտագործելու համար | |
|_____________|________________________________________________|_______|
| 8414 |Պոմպեր օդային կամ վակուումային, օդային կամ | |
| |գազային կոմպրեսորներ և օդափոխիչներ, օդափոխիչ | 10 |
| |կամ օդաքաշ գլխադիր թասակներ կամ պահարաններ` |հատ: |
| |օդափոխիչներով, քամիչներով կամ առանց քամիչների | |
.______________________________________________________________________.
(հավելված 3-ը լրաց. 13.05.03 թիվ 03/10-ն, 09.06.03 թիվ 03/16-ն, 26.06.03 թիվ 03/18-Ն, 14.1.03 թիվ 03/24-Ն հրամաններ)
Հավելված 4.
i
«Հայաստանի Հանրապետության
կառավարության և Լինսի հիմնադրամի
միջև կնքված փոխըմբռնման հուշագրով
նախատեսված հարկային, մաքսային և
պարտադիր վճարների գծով
արտոնությունների կիրառման» հրահանգի
.________________________________________________________________________.
|Ապրանքատեսակի| |
|ծածկագիրն | Ապրանքատեսակի անվանումը |
|ըստ ԱՏԳԱԱ-ի | |
|_____________|__________________________________________________________|
|5515 |Գործվածքներ` սինթետիկ մանրաթելից |
|7020 |Ապակե արտադրանք |
|8403 |Կաթսաներ` կենտրոնական ջեռուցման համար |
|8415 |Կայանքներ` օդի որակավորման համար, սարքավորված |
| |շարժիչային օդափոխիչով և սարքերով` օդի ջերմաստիճանը և |
| |խոնավությունը փոխելու համար, ներառյալ` օդաորակիչներ, |
| |որոնցում խոնավությունն առանձին չի կարող կարգավորվել |
|8418 |Սառնարաններ, սառցարաններ, այլ սառնարանային և |
| |սառցարանային սարքավորումներ` էլեկտրական կամ այլ տեսակի |
| |ջերմային պոմպեր |
|8518 |Խոսափողեր և նրանց տակդիրներ |
|8519 |Էլեկտրանվագարկչային սարքավորումներ |
|8520 |Մագնիտոֆոններ և այլ ձայնագրող սարքավորումներ |
|8530 |Էլեկտրաազդանշանային սարքավորումներ, անվտանգությունն |
| |ապահովելու և (կամ) երկաթուղում, տրամվայի ուղիներում, |
| |ավտոմոբիլային ճանապարհներում, ներքին ջրային ուղիներում, |
| |կայանահրապարակներում, նավահանգստային կառույցներում կամ |
| |օդանավակայաններում երթևեկության կառավարման համար |
|8531 |Էլեկտրասարքավորումներ` ձայնա- կամ տեսաազդանշանային |
|8535 |Էլեկտրական ապարատուրա կոմուտացիայի կամ էլեկտրական |
| |շղթաների պահպանության կամ էլեկտրական շղթաներին միացնելու |
| |համար կամ էլեկտրական շղթաներում 1000 Վ ավելի լարման համար |
|8544 |Հաղորդալարեր մեկուսացված, մալուխներ և այլ մեկուսացված |
| |էլեկտրական հաղորդիչներ` միացնող հարմարանքներով կամ առանց |
| |դրանց, մալուխներ թելքաօպտիկական, կազմված անհատական |
| |պատյաններով թելքերից` անկախ հավաքված են թե ոչ |
| |էլեկտրահաղորդիչների կամ միացվող հարմարանքների հետ |
|9405 |Ջահեր և էլեկտրական այլ լուսավորող սարքավորումներ ոչ |
| |թանկարժեք մետաղից կամ պլաստմասսայից |
.________________________________________________________________________.
(հավելված 4-ը լրաց. 09.06.03 թիվ 03/16-ն հրաման)