ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
10 օգոստոսի 2020թ. N 2688-Լ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի 04-Ց ՑՈՒՑՈՒՄՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՆԿԱՏՄԱՄԲ ՊՈԼԻՄԵՐԱԶԱՅԻՆ ՇՂԹԱՅԱԿԱՆ ՌԵԱԿՑԻԱՅԻ ՄԵԹՈԴՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԱՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՏԵՂԵԿԱՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշման հավելվածով հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել Առողջապահության նախարարի 2020 թվականի մայիսի 13-ի թիվ 04-Ց ցուցումով սահմանված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ` Կազմակերպություններ) կողմից կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) նկատմամբ պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով կատարվող լաբորատոր հետազոտության արդյունքի մասին տեղեկանքի (այսուհետ` տեղեկանք) ձևանմուշը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ներկայացնելու համար` համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ`
1) տեղեկանքը լրացվում է Կազմակերպությունների անվանմամբ եռալեզու ձևաթղթով և հաստատվում Է Կազմակերպությունների կնիքով:
2) կորոնավիրուսային հիվանդության նկատմամբ պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով կատարված լաբորատոր հետազոտության արդյունքը դրական կամ բացասական լինելու դեպքում տեղեկանքի համապատասխան դաշտում կատարվում է նշում.
3) թեստավորման պատասխանի վերաբերյալ տեղեկանքը կարող է հասանելի լինել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին բավարարող համապատասխան բջջային հավելվածով:
(2-րդ կետը փոփ. 29.04.2021 թիվ 1553-Լ հրաման)
3. Կազմակերպությունների տնօրեններին`
1) ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ներկայացնելու համար կորոնավիրուսային հիվանդության նկատմամբ պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով լաբորատոր հետազոտության ենթարկված անձանց տեղեկանքի տրամադրումը Կազմակերպությունների անվանմամբ եռալեզու ձևաթղթով և հաստատված Կազմակերպությունների կնիքով` համաձայն սույն հրամանի հավելվածի:
4. Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանին`
1) ապահովել սույն հրամանի տեղադրումն Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
6. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին:
Ա. Թորոսյան
Հավելված
Առողջապահության նախարարի
2020թ. օգոստոսի 10-ի
թիվ 2688-Լ հրամանի
ՏԵՂԵԿԱՆՔ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՆԿԱՏՄԱՄԲ ՊՈԼԻՄԵՐԱԶԱՅԻՆ ՇՂԹԱՅԱԿԱՆ ՌԵԱԿՑԻԱՅԻ ՄԵԹՈԴՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
ՍՊՌԱՎԿԱ Օ ՌԵԶՈՒԼՏԱՏԵ ՕԲՍԼԵԴՕՎԱՆԻՅԱ ՆԱ ԿՕՌՕՆՕՎԻՌՈՒՍՆՈՒՅՈՒ ԲՕԼԵԶՆ ՊՑՌ ՄԵՏՕԴՕՄ
MEDICAL CERTIFICATE OF TESTING FOR THE PRESENCE OF SARS-COV-2BY PCR METHOD
Սույն տեղեկանքը տրվում է առ այն, որ
Դաննայա սպռավկա վիդանա
This is to certifythat
________________________________________________________
(ԱԱՀ)(ՖԻՕ) (Name, Last name)
Ծնված
Դատա ռօժդենիյա
Born
___________________________________________________________
(ծննդյան օր, ամիս, տարի) (դեն, մեսյաց, գօդ) (day, month, year)
______________________________________________________________
(անձնագիր) (պասպօռտ) (passport) (ՀԾՀ) (նօմ. զնակա օբ. ուսլուգ)
(social services number)
հետազոտվել է SARS-CoV-2 նկատմամբ ՊՇՌ մեթոդով
բիլ (ա) օբսլեդօվան (ա) SARS-CoV-2 մետօդօմ
has been tested for the presence of SARS-CoV-2byPCR method
___________________________________________________________
նմուշառման օր/ամիս/տարի և ժամը դեն/մեսյաց/գօդ ի վրեմյա օտբօռա պռօբի
sampling day/month/year and time
Արդյունքը հետազոտության օրվա դրությամբ
Ռեզուլտատ նա մօմենտ տեստիռօվանիյա
Status report of infection on the date of the test
SARS-CoV-2
Դրական/Պօլօժիտելնի/Positive:
նշել/Օտմետիտ/tick
Բացասական/Օտռիցատելնի/Negative:
նշել/Օտմետիտ/tick
____________________________________________________________________
(Ա. Ա. ստորագրություն, կնիք) (Ֆ. Ի. պօդպիս, պեչատ) (Signature and seal)
(Տրման ամսաթիվ) (Դատա վիդաչի) (Date of issue)
(հավելվածը փոփ. 29.04.2021 թիվ 1553-Լ հրաման)