(ուժը կորցրել է 23.05.02 թիվ 738-Ա որոշում)
i
040.0970.101001
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«10» հոկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 հոկտեմբերի 2001 թվականի N 970
«ՆԱԻՐԻՏ-1» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՏԵՂԱԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Ուկրաինայի «Ինտեր Կոնտակտ» բաց բաժնետիրական ընկերության` «Նաիրիտ-1» փակ բաժնետիրական ընկերությունում ներդրումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավելացնել «Նաիրիտ-1» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 6,6 միլիարդ դրամի չափով` լրացուցիչ սովորական անվանական բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով.
i
բ) Ուկրաինայի «Ինտեր Կոնտակտ» բաց բաժնետիրական ընկերության հետ վարել բանակցություններ լրացուցիչ սովորական անվանական` բաժնետոմսերի ձեռքբերման պայմանների շուրջ և մինչև 2002 թվականի մարտի 31-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ներդրողի կողմից «Նաիրիտ-1» փակ բաժնետիրական ընկերությունում լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի տեղաբաշխման ընթացակարգի և ձեռքբերման պայմանների մասին պայմանագրի նախագիծը.
գ) մինչև սույն կետի «բ» ենթակետում նշված պայմանագրի կնքումը, ոչ պակաս քան 3,5 միլիոն ԱՄՆ-ի դոլարի չափով ներդրում կատարվելուց հետո թողարկել համապատասխան լրացուցիչ սովորական անվանական բաժնետոմսեր:
(1-ին կետը փոփ. 15.01.02 թիվ 40 որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հոկտեմբերի 10-ից: