Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2001 ԹՎԱԿԱ ...

30.09.2004 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.10.2001  -ից մինչեւ   30.09.2004  -ը:
 

(ուժը կորցրել է 16.09.04 թիվ 109-Ն որոշում)

i

600.0041.250901

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 սեպտեմբերի 2001 թվականի N 41

 

i

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 32 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի դ), 17-րդ հոդվածի է) կետերը և ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի հունիսի 26-ի N 32 որոշումը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է`

1. Էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության (մեծածախ գնորդ (վաճառող)-հաղորդող) պայմանագրի օրինակելի ձևում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

ա) «Պայմանագրում օգտագործված հասկացությունները» գլխում «Ընդունման կետ» հասկացության սահմանման մեջ «Կատարողի էլեկտրական ցանցի այն կետը» բառերը փոխարինել «սահմանազատման կետ» բառերով.

բ) նույն գլխում «Պատրաստականություն» հասկացության սահմանման 4-րդ տողում «Պատվիրատուի կամ արտադրողի» բառերը փոխարինել «Պատվիրատուի» բառով.

գ) նույն գլխում ավելացնել հետևյալ հասկացությունները.

«Հաշվարկային օր` 24 ժամանոց ժամանակահատված, որի գործունեությունն սկսվում է տվյալ օրվա ժամը 1100-ին և ավարտվում հաջորդ օրվա ժամը 1100-ին:

 

«Հաշվարկային ամիս` ժամանակահատված, որի գործունեությունն սկսվում է օրացուցային ամսի առաջին օրվա ժամը 1100-ին և ավարտվում հաջորդ օրացուցային ամսի առաջին օրվա ժամը 1100-ին:

 

«Հաշվարկային տարի` ժամանակահատված, որի գործունեությունն սկսվում է օրացուցային տարվա առաջին ամսի առաջին օրվա ժամը 1100-ին և ավարտվում հաջորդ տարվա առաջին ամսի առաջին օրվա ժամը 1100-ին»:

i

դ) «Կողմերի պարտավորությունները» գլխի 4.1.2 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4.1.2 Էլեկտրական էներգիայի հաղորդման իրականացման արդյունքում պատասխանատվություն կրել նորմատիվային (հաշվարկային) տեխնոլոգիական կորուստների մեծությունը գերազանցող մասի համար` Պայմանագրի 9.3 և 9.4 կետերով սահմանված կարգով».

i

ե) նույն գլխի 4.1.4 ենթակետի տեքստում «ներմուծողներից» բառը փոխարինել «ներկրողներից» և «նորմալ» բառը` «բնականոն» բառերով.

i

զ) նույն գլխի 4.1.5 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4.1.5 Սահմանված կարգով ապահովել իր տնօրինության տակ գտնվող տարածքներում տեղակայված հաշվառքի սարքերի պահպանությունը, ինչպես նաև իր սեփականությունը հանդիսացող կամ իր տնօրինության տակ գտնվող հաշվառքի սարքերի շահագործումը և սպասարկումը` իր միջոցներով».

i

է) նույն գլխի 4.2.2 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4.2.2 Էլեկտրաէներգիայի փաստացի կորուստները նորմատիվային (հաշվարկային) տեխնոլոգիական կորուստներից պակաս լինելու դեպքում Կատարողին վճարել լրացուցիչ վճար` Պայմանագրի 9.4 կետով սահմանված կարգով».

i

ը) նույն գլխի 4.2.3 ենթակետի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Էլեկտրաէներգիայի հաղորդման սահմանված ռեժիմների և հոսքաբաշխումների անխուսափելի փոփոխման դեպքում ապահովել էլեկտրակայանքների շահագործման տեխնիկական պայմաններին համապատասխան ռեժիմներ».

i

թ) նույն գլխի 4.2.7 կետի վերջում ավելացնել «հետագայում արխիվացնելու պայմանով» բառերը.

i

ժ) «Էլեկտրական էներգիայի քանակի չափումը» գլխի 5.1 կետի 1-ին տողում «Կատարողի» բառին հետևող «հաղորդման էլեկտրական ցանց» բառերը հանել.

i

ժա) նույն գլխի 5.4 կետի 3-րդ տողում «վերստուգիչ» բառը փոխարինել «վերահսկիչ» բառով.

i

ժբ) նույն գլխի 5.8 կետի տեքստի 2-րդ տողի սկզբնամասի «Էլեկտրական ցանց» բառերը հանել.

i

ժգ) «Լրացուցիչ պայմաններ» գլխի 9.3 կետի 2-րդ պարբերությունում «փաստացի ռեժիմներից» բառերից հետո ավելացնել «և Օպերատորի կողմից սահմանված հոսքաբաշխման սխեմայից» բառերը.

ժդ) «Պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածների ցանկը» գլխում.

i

- հավելված N 1-ի անվանումը փոխարինել հետևյալով` «Էլեկտրաէներգիայի ընդունման, հաղորդման, հանձնման և պլանային տեխնոլոգիական կորուստների հաշվարկային տարեկան պայմանագրային ցուցանիշները»` համապատասխանաբար փոխելով բուն հավելվածի անվանումը,

i

- հավելված N 3-ի աղյուսակային մասը և բացատրագիրը փոխարինել սույն որոշմանը կից ներկայացվող ձևով,

i

- հավելված N 11-ը 14-րդ գլխի ցանկից տեղափոխել 13-րդ գլխի ցանկ` հավելված N 5-ից հետո, համարակալումը թողնելով անփոփոխ.

i

ժե) «Ամենամսյա (եռամսյակային) կազմվող փաստաթղթերի օրինակելի ձևերի ցանկը» գլուխը վերանվանել` «Պայմանագրի անբաժանելի մասը կազմող ամենամսյա (եռամսյակային) փաստաթղթերի օրինակելի ձևերի ցանկը»: Այդ նույն գլխում.

- հավելված N 6-ի անվանումը փոխարինել հետևյալով` «Ընդունման կետերում տեղակայված առևտրային հաշվառքի սարքերի ցուցմունքների գրանցման և ընդունված էլեկտրաէներգիայի հաշվառման ակտ»` համապատասխանաբար փոխելով բուն հավելվածի անվանումը,

- նույն հավելվածի 2-րդ կետում «տեխնոլոգիական կորուստները» բառերից առաջ ավելացնել «նորմատիվային» բառը,

- հավելված N 7-ի անվանումը փոխարինել հետևյալով` «Հանձնման կետերում տեղակայված առևտրային հաշվառքի սարքերի ցուցմունքների գրանցման և հանձնված էլեկտրաէներգիայի հաշվառման ակտ», համապատասխանորեն փոխելով բուն հավելվածի անվանումը,

- նույն հավելվածի 2-րդ կետում «տեխնոլոգիական կորուստները» բառերից առաջ ավելացնել «նորմատիվային» բառը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հավելված N 3

ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի

2001թ. հունիսի 26-ի N 32 որոշմամբ

հաստատված պայմանագրի

 

Կատարողի (հաղորդողի) էլեկտրակայանքների հուսալիության

պայմանագրային ցուցանիշները ______ թ:

._____________________________________________________________________

| Սարքավորումներ,        |միջպետական|220կՎ  |110կՎ  |110կՎ  |110կՎ  |

| ՕԳ-եր                  |110-200կՎ |մեկ    |մեկ    |երկշղթա|երկշղթա|

|                        |ՕԳ (100կմ)|շղթա   |շղթա   |ՕԳ մեկ |ՕԳ     |

| Հուսալիության          |          |ՕԳ     |ՕԳ     |շղթա   |միաժամ |

| ցուցանիշ               |          |(100կմ)|(100կմ)|(100կմ)|(100կմ)|

|________________________|__________|_______|_______|_______|_______|

|           1            |    2     |   3   |  4    |   5   |  6    |

|________________________|__________|_______|_______|_______|_______|

| W1 (բոլոր տեսակի       |          |       |       |       |       |

| խախտումների հոսքի      |          |       |       |       |       |

| պարամետրեր)            |          |       |       |       |       |

|________________________|__________|_______|_______|_______|_______|

| W2 (կայուն խախտումների |          |       |       |       |       |

| հոսքի պարամետրեր)      |          |       |       |       |       |

|________________________|__________|_______|_______|_______|_______|

| TՎ (ժամ), վերականգման  |          |       |       |       |       |

| միջին տևողություն      |          |       |       |       |       |

|________________________|__________|_______|_______|_______|_______|

| TՆ (ժամ), նորոգման     |          |       |       |       |       |

| միջին տևողություն      |          |       |       |       |       |

._____________________________________________________________________

 

___________________________________________________________.

| 110կՎ  |110կՎ  |Ավտոտրանս-|Օդային        |Յուղային      |

| Տր-ներ |Տր-ներ |ֆորմատոր  |անջատիչներ    |անջատիչներ    |

| եռափաթ |երկփաթ |220/110կՎ |______________|______________|

| (1 հատ)|(1 հատ)|(1 հատ)   |220կՎ  |110կՎ |220կՎ  |110կՎ |

|        |       |          |(1 հատ)|(1հատ)|(1 հատ)|(1հատ)|

_|________|_______|__________|_______|______|_______|______|

|   7    |   8   |    9     |  10   |  11  |  12   |  13  |

_|________|_______|__________|_______|______|_______|______|

|        |       |          |       |      |       |      |

|        |       |          |       |      |       |      |

_|________|_______|__________|_______|______|_______|______|

|        |       |          |       |      |       |      |

|        |       |          |       |      |       |      |

_|________|_______|__________|_______|______|_______|______|

|        |       |          |       |      |       |      |

|        |       |          |       |      |       |      |

_|________|_______|__________|_______|______|_______|______|

|        |       |          |       |      |       |      |

|        |       |          |       |      |       |      |

__________________________________________________________.

 

Ծանոթություն - հուսալիության ցուցանիշները հաշվարկված են ըստ

1998-2000թթ. վիճակագրական տվյալների` հետևյալ բանաձևով.

m

սարքավորումների համար - W= ----- 1/տարի,

n*T

m*100

գծերի համար W= ------ 1/տարի:

L*T

         m                  k

        ---                ---

        \   ti             \   ti

        /__                /__

        i=1                i=1

TՎ =-------  ժամ;  TՆ =-------  ժամ,

         m                  k

 

որտեղ m-ը T տարիների ընթացքում տեղի ունեցած խափանումների թիվն է 100կմ

երկարության գծի համար, L-ը գծերի գումարային երկարությունն է (կմ), ti

i-րդ -ը խախտման հայտնաբերման վերացման ժամանակն է, K-ն նորոգումների

թիվը, n-ը նույնանման ցանցային էլեմենտների թիվն է:

 

         «ՊԱՏՎԻՐԱՏՈՒ»                                 «ԿԱՏԱՐՈՂ»

    _____________________________       _______________________________

    (պաշտոն, անուն, ազգանուն,           (պաշտոն, անուն, ազգանուն,

    ստորագրություն)                     ստորագրություն)

 

    «___» _____________ 200____թ.       «____» ______________200 ____թ.

 

                Կ.Տ.                                Կ.Տ.

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
25.09.2001
N 41
Որոշում