Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՆՉԵՎ 70 000 ԸՆՏՐՈՂ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՆՉԵՎ 70 000 ԸՆՏՐՈՂ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ...

30.08.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   26.09.2021  -ից մինչեւ   30.08.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 27.08.2022 թիվ 67-Ն որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 սեպտեմբերի 2021 թվականի N 219-Ն

 

ՄԻՆՉԵՎ 70 000 ԸՆՏՐՈՂ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի (այսուհետ` Ընտրական օրենսգիրք) 51-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերով և հիմք ընդունելով Ընտրական օրենսգրքի 140-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Մինչև 70 000 ընտրող ունեցող համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման համար Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող օրը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ` ըստ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումների այբբենական հերթականության, կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) տրամադրվում են հերթական համարներ:

2. Մինչև 70 000 ընտրող ունեցող համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու դեպքում տրամադրված հերթական համարները չեն փոփոխվում:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ

    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                   Տ. ՄՈՒԿՈՒՉՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 16 սեպտեմբերի 2021 թվական:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
15.09.2021
N 219-Ն
Որոշում