(ուժը կորցրել է 22.02.07 ՀՕ-137-Ն օրենք)
i
010.0218.061001
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին
«ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը «վերաքննիչ դատարանների նախագահները և դատավորները,» բառերից հետո լրացնել «տնտեսական դատարանի նախագահը և դատավորները» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ կետը «վերաքննիչ դատարանների դատավորների և դատարանների նախագահների» բառերից հետո լրացնել «, տնտեսական դատարանի դատավորների և նախագահի» բառերով:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ կետը «վերաքննիչ» բառից հետո լրացնել «և տնտեսական» բառերով:
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
6 հոկտեմբերի 2001 թ.
ՀՕ-218