i
(ուժը կորցրել է 01.08.2003 թվականից` քրեական օրենսգրքի մասով (18.04.03 ՀՕ-529-Ն օրենք))
(ուժը կորցրել է 01.07.2022 թվականից` քրեական դատավարության օրենսգրքի մասով (30.06.21 ՀՕ-306-Ն օրենք)
010.0215.061001
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 206.5-րդ, 206.6-րդ և 206.7-րդ հոդվածներով.
«ՀՈԴՎԱԾ 206.5. ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿԱՄ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ՉԿԱՏԱՐԵԼԸ
Քաղաքացու կամ պաշտոնատար անձի կողմից հարկադիր կատարողի որոշումը դիտավորյալ չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կրկին անգամ կատարվել է վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, կամ վարչական կալանք` մինչև տասնհինգ օր ժամանակով:
ՀՈԴՎԱԾ 206.6. ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼԸ ԿԱՄ ՆՐԱՆ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼԸ
Պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցչի` օրենքով նրա վրա դրված պարտականությունների կատարմանը խոչընդոտելը կամ նրան դիմադրություն ցույց տալը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով, կամ վարչական կալանք` մինչև տասնհինգ օր ժամանակով:»:
ՀՈԴՎԱԾ 206.7. ՊԱՐՏԱՊԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԻՐԵՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՈՒ ՔԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐ ԹԱՔՑՆԵԼԸ ԿԱՄ ԴՐԱՆՔ ԽԵՂԱԹՅՈՒՐԵԼԸ ԿԱՄ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒՑ ՉԱՐԱՄՏՈՐԵՆ ԽՈՒՍԱՓԵԼԸ
Պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ դրանք խեղաթյուրելը կամ հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, կամ վարչական կալանք` մինչև տասնհինգ օր ժամանակով:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 223-րդ հոդվածը «206.4.» թվից հետո լրացնել «206.5., 206.6. և 206.7.» թվերով:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 325-րդ հոդվածում «և 206.4.» թիվը փոխարինել «206.4., 206.5., 206.6. և 206.7.» թվերով:
i
ՀՈԴՎԱԾ 4. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 207.3-րդ հոդվածով.
«ՀՈԴՎԱԾ 207.3. ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ ԿԱՄ ԴՐԱ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ
Պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքը` կապված նրա ծառայողական գործունեության հետ, եթե սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել`
պատժվում է ազատազրկմամբ` մինչև մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով, կամ պաշտոնանկությամբ:
Պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը` կապված նրա ծառայողական գործունեության հետ`
պատժվում է ազատազրկմամբ` մեկից մինչև չորս տարի ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:»:
ՀՈԴՎԱԾ 5. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին կետը «207.1.» թվից հետո լրացնել «, 207.3.» թվով:
ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
6 հոկտեմբերի 2001 թ.
ՀՕ-215