Սեղմել Esc փակելու համար:
ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ՏՊԱԳՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՔՎԵԱԹԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ՏՊԱԳՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ՀԱՆԵ ...

02.07.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.05.2021  -ից մինչեւ   02.07.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 30.06.2022 թիվ 51-Ն որոշում)

i

606.0123.281116

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «28»        11            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60616389

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 նոյեմբերի 2016 թվականի N 123-Ն

 

i

ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ՏՊԱԳՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՄԱՐԵԼՈՒ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ, ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՆՈՒՆԸ ՔՎԵԱԹԵՐԹԻԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՆՈՒՆԸ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 59-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով, 83-րդ հոդվածի 12-րդ մասով, 84-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ պարբերությամբ, 86-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությամբ, 87-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությամբ, 88-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությամբ, 90-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերությամբ, 100-րդ հոդվածով, 129-րդ հոդվածի 6-րդ մասով, 130-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ պարբերությամբ, 132-րդ հոդվածի 5-րդ մասով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ, 135-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությամբ, 137-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ, 141-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ պարբերությամբ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել քվեաթերթիկները տպագրելուց հետո քվեաթերթիկները հանելու և մարելու, կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը, թեկնածուի անունը քվեաթերթիկից հանելու, կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի անունը ընտրական ցուցակից հանելու կարգը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2016 թ. նոյեմբերի 9-ի

N 123-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ՏՊԱԳՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՄԱՐԵԼՈՒ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ, ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՆՈՒՆԸ ՔՎԵԱԹԵՐԹԻԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՆՈՒՆԸ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ

 

i

1. Սույն կարգով կարգավորվում են Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների, համայնքի ղեկավարի ու ավագանու անդամների ընտրությունների ժամանակ քվեաթերթիկները տպագրելուց հետո ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի, թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում` Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկները հանելու և մարելու, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը և թեկնածուների անունը քվեաթերթիկներից, ինչպես նաև ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակներից հանելու հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 11.05.2021 թիվ 20-Ն որոշում)

i

2. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեաթերթիկները տպագրելուց հետո`

1) կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում քվեարկության նախորդ օրը տարածքային ընտրական հանձնաժողովն այդ կուսակցության, կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկները չի տրամադրում տեղամասային ընտրական հանձնաժողովներին, իսկ քվեաթերթիկները տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրամադրված լինելու դեպքում քվեարկության օրն այդ կուսակցության, կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկները չեն հատկացվում ընտրողներին և մարվում են` երկու մասի կտրելու միջոցով.

2) կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում, եթե թեկնածուի անունը նշված է քվեաթերթիկում, ապա այդ թեկնածուի անունը հանվում է քվեաթերթիկից` մինչև քվեաթերթիկն ընտրողին հանձնելը, հորիզոնական գիծ քաշելով տվյալ թեկնածուի ազգանվան, անվան, հայրանվան վրա:

(2-րդ կետը փոփ. 11.05.2021 թիվ 20-Ն որոշում)

i

3. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների ժամանակ քվեաթերթիկները տպագրելուց հետո`

1) կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը հանվում է քվեաթերթիկից` մինչև այն ընտրողին հանձնելը, հորիզոնական գիծ քաշելով համապատասխան կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը պարունակող համապատասխան տողի վրա.

2) կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում, եթե թեկնածուի անունը նշված է քվեաթերթիկում, ապա այդ թեկնածուի անունը հանվում է քվեաթերթիկից` մինչև քվեաթերթիկն ընտրողին հանձնելը, հորիզոնական գիծ քաշելով տվյալ թեկնածուի ազգանվան, անվան, հայրանվան վրա:

(3-րդ կետը փոփ. 11.05.2021 թիվ 20-Ն որոշում)

4. Համայնքի ղեկավարի ու ավագանու անդամների ընտրությունների ժամանակ քվեաթերթիկները տպագրելուց հետո`

1) թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում թեկնածուի անունը հանվում է քվեաթերթիկից` մինչև այն ընտրողին հանձնելը, հորիզոնական գիծ քաշելով տվյալ թեկնածուի անունը պարունակող համապատասխան տողի վրա:

5. Սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում, 3-րդ և 4-րդ կետերում նշված դեպքերում քվեաթերթիկներում կատարված համապատասխան նշումը չի կարող քվեաթերթիկն անվավեր ճանաչելու հիմք հանդիսանալ:

i

6. Ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքից որևէ կուսակցության դուրս գալու դեպքում կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից այդ կուսակցության թեկնածուների անունները հանվում են կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից թեկնածուների անունները պարունակող համապատասխան տողերի վրա հորիզոնական գիծ քաշելու և կուսակցության դաշինքից դուրս գալու մասին իրավական հիմքը նշելու միջոցով: Ազգային ժողովի ընտրությունների դեպքում կուսակցությունների դաշինքից դուրս եկած կուսակցության թեկնածուների անունները հանվում են կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից թեկնածուների անունները պարունակող համապատասխան տողերի վրա հորիզոնական գիծ քաշելու և իրավական հիմքը նշելու միջոցով:

(6-րդ կետը փոփ. 11.05.2021 թիվ 20-Ն որոշում)

7. Ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու, անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում այդ թեկնածուի անունը հանվում է ընտրական ցուցակից թեկնածուի անունը պարունակող համապատասխան տողի վրա հորիզոնական գիծ քաշելու և իրավական հիմքը նշելու միջոցով: Ազգային ժողովի ընտրությունների դեպքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու, գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում տվյալ թեկնածուի անունը հանվում է կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից թեկնածուի անունը պարունակող համապատասխան տողի վրա հորիզոնական գիծ քաշելու և իրավական հիմքը նշելու միջոցով:

(7-րդ կետը փոփ. 11.05.2021 թիվ 20-Ն որոշում)

i

8. Ազգային ժողովի ընտրությունների դեպքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված անձանց կողմից ներկայացված ինքնաբացարկի կամ մանդատից հրաժարվելու դիմում ներկայացվելու դեպքում ընտրական ցուցակից այդ թեկնածուների անունները հանվում են` թեկնածուների անունները պարունակող համապատասխան տողի վրա հորիզոնական գիծ քաշելու և իրավական հիմքը նշելու միջոցով:

(2-րդ պարբերությունն ուը կորցրել է 11.05.2021 թիվ 20-Ն որոշում)

(8-րդ կետը փոփ. 11.05.2021 թիվ 20-Ն որոշում)

i

9. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների դեպքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված անձանց կողմից ներկայացված ինքնաբացարկի կամ մանդատից հրաժարվելու, ավագանու անդամի ինքնաբացարկի դեպքում այդ թեկնածուի, ավագանու անդամի անունը հանվում է թեկնածուի, ավագանու անդամի անունը պարունակող համապատասխան տողի վրա հորիզոնական գիծ քաշելու և իրավական հիմքը նշելու միջոցով:

(9-րդ կետը փոփ. 11.05.2021 թիվ 20-Ն որոշում)

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
09.11.2016
N 123-Ն
Որոշում