Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈ ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.04.1996  -ից մինչեւ     -ը:
 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 ապրիլի 1996 թվականի թիվ 201

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i

1. «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածին համապատասխան սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության աշխատողների պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածի:

(1-ին կետն ուժը կորցրել է 04.02.98 թիվ 128 )

2. Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության աշխատողների պաշտոնային դրույքաչափերի բարձրացումը կատարել 1996 թվականի հանրապետական բյուջեով այդ նպատակի համար նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում:

(2-րդ կետն ուժը կորցրել է 04.02.98 թիվ 128 )

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ապարատի, գործադիր, դատական, դատախազական մարմինների, ինչպես նաև պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների պետական ծառայողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման և նշանակման կարգի ու պայմանների մասին» թիվ 23 որոշման թիվ 3 հավելվածը:

4. Սույն որոշումը կիրարկել 1996 թվականի հուլիսի 1-ից:

 

i

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ Վարչապետի 1996 թ.

ապրիլի 1-ի թիվ 201 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

( ուժը կորցրել է 04.02.98 թիվ 128 )

 

/դրամ/

--------------------------------------------------------------------------

       Պաշտոնի անվանումը                             Պաշտոնային

                                                     դրույքաչափը

--------------------------------------------------------------------------

 Քարտուղար-նախարարի առաջին տեղակալ                     37000

 Քարտուղար-նախարարի տեղակալ                            35000

 Վարչապետի խորհրդական                                  37000

 Վարչապետի աշխատակազմի ղեկավար                         37000

 Հիմնական վարչության /բաժնի/ պետ                       35000

Ոչ հիմնական բաժնի վարիչ, մամուլի

 ծառայության պետ                                       30000

 Հիմնական վարչության /բաժնի/ պետի տեղակալ              27000

 Վարչապետի օգնական                                     27000

 Հիմնական վարչության բաժնի վարիչ                       22000

 Գլխավոր մասնագետ                                   17000-20000

 Նախարարի աշխատակազմի ղեկավար                          22000

 Մամուլի ծառայության պետի տեղակալ                      20000

 Հիմնական վարչության բաժնի վարիչի տեղակալ              17000

 Առաջատար մասնագետ                                  14000-17000

 Նախարարի օգնական                                      15000

 Ոչ հիմնական բաժնի վարիչի տեղակալ                      20000

 Ընդունարանի վարիչ                                     15000

 Բյուրոյի վարիչ                                        15000

 Խմբի ղեկավար                                          14000

 Առաջին կարգի մասնագետ                              13000-15000

 Մասնագետ, արխիվի վարիչ, գրադարանի վարիչ               13000

 Ավագ տեսուչ                                           11000

Տեսուչ, պահեստապետ, առաջին կարգի

 Մեքենագրուհի                                           9000

/փոփ. 12.07.96 թիվ 419 որոշում/

 

 

pin
ՀՀ Վարչապետ
01.04.1996
N 201
Որոշում