Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՐԱՐԻ (ՁԵՎ 11-ՔԱՂԱՔԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՐԱՐԻ (ՁԵՎ 11-ՔԱՂԱՔԱՅԻՆ), ԳՅՈՒՂԱԿԱ ...

11.06.2006 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.09.2001  -ից մինչեւ   11.06.2006  -ը:
 

(ուժը կորցրել է 05.06.06 թիվ 06-Ն որոշում)

i

120.0063.300801

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «30»         08           2001 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12001137

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 օգոստոսի 2001 թվականի N 63

 

i

ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՐԱՐԻ (ՁԵՎ 11-ՔԱՂԱՔԱՅԻՆ), ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐՈՒՄ ՀԱՇՎԱՐԱՐԻ (ՁԵՎ 11-ԳՅՈՒՂԱԿԱՆ), ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐՈՒՄ ՀՐԱՀԱՆԳԻՉ-ՀՍԿԻՉԻ (ՁԵՎ 12-ԳՅՈՒՂԱԿԱՆ), ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՀՐԱՀԱՆԳԻՉ-ՀՍԿԻՉԻ (ՁԵՎ 12-ՔԱՂԱՔԱՅԻՆ), ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՏԵՂԱՄԱՍԻ ՎԱՐԻՉԻ ԵՎ ՆՐԱ ՕԳՆԱԿԱՆԻ (ՁԵՎ 13) ՀՈՒՇԱՏԵՏՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

 

հաստատել Քաղաքներում հաշվարարի (ձև 11-քաղաքային), Գյուղական վայրում հաշվարարի (ձև 11-գյուղական), Գյուղական վայրում հրահանգիչ-հսկիչի (ձև 12-գյուղական), Քաղաքներում հրահանգիչ-հսկիչի (ձև 12-քաղաքային), Մարդահամարի տեղամասի վարիչի և նրա օգնականի (ձև 13) Հուշատետրերը (կցվում են):

 

-----------------------------------------------------------

հեղինակաների կողմից - աղյուսակները չեն բերվում

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ 2001թ. մարդահամար Ձև 11-քաղաքային

 

Հաստատված է

ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի

16.08. 2001թ. N 63 որոշմամբ

 

ՀՈՒՇԱՏԵՏՐ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՐԱՐԻ

 

Մարզ ________________________________ Տարածք ______________________

 

Համայնք (թաղային) _________________________ Քաղաք _________________

 

ՀԱՇՎԱՅԻՆ ՏԵՂԱՄԱՍ N___________

Հաշվարար__________________________________________________________

(ազգանուն, անուն, հայրանուն)

 

ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍ N_____________

 

Հրահանգիչ-հսկիչ_____________________________________________________

(ազգանուն, անուն, հայրանուն)

 

Հրահանգչական տեղամասի հասցեն ____________________________________

 

_______________________________ Հեռախոսի համարը ___________________

 

ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՏԵՂԱՄԱՍ N____

 

Մարդահամարի տեղամասի վարիչ _______________________________________

(ազգանուն, անուն, հայրանուն)

 

Մարդահամարի տեղամասի հասցեն _______________________________________

 

_________________________________ Հեռախոսի համարը _________________

 

Ներածություն

 

Մարդահամարի անցկացման ժամանակ բնակչության հարցումն ու մարդահամարի հարցաթերթում տեղեկությունների գրառումը կատարվում է հաշվարարների կողմից: Յուրաքանչյուր անձ` ում ՀՀ 2001թ. մարդահամարի անցկացման ժամանակ վստահված է հաշվարարի պարտականությունը, պետք է հստակ պատկերացնի, թե որքանով է կարևորվում իր աշխատանքը մարդահամարի գործընթացում:

Մարդահամարի անցկացման ժամանակահատվածում հաշվարարի կողմից իրականացվող աշխատանքները պայմանականորեն բաժանվում են երեք փուլերի`

1. Նախապատրաստական փուլ (հոկտեմբերի 5-8-ը) հաշվային տեղամասի տների, շենքերի (բնակարանների) նախնական շրջագայություն (շրջայց):

2. Մարդահամարի անցկացում (բնակչության հաշվառում`) 10 օրվա ընթացքում (հոկտեմբերի 10-ից 19-ը ներառյալ) շրջագայություն իր հաշվային տեղամասի յուրաքանչյուր տուն, բնակարան` մարդահամարի հարցաթերթի լրացում:

3. Վերահսկիչ աշխատանքներ (հոկտեմբերի 20-25-ը`) հետմարդահամարային վերահսկիչ շրջագայություն:

Մինչև հոկտեմբերի 5-ը հաշվարարը պարտավոր է անցնել հրահանգավորում և պատրաստվածության ստուգում: Նա պատասխանատու է իր հաշվային տեղամասում մարդահամարը ժամանակին և որակով անցկացնելու համար` ապահովելով իր տեղամասում ամբողջ բնակչության հաշվեգրումը, բաց չթողնելով ոչ մի մարդ, ինչպես նաև բնակչությունից ստանալու մարդահամարի հարցաթերթի հարցերի ճշգրիտ պատասխանները:

 

Հաշվարարի պարտականությունները

 

I. Նախապատրաստական փուլ

1. Հրահանգավորում ու պատրաստվածության ստուգումն անցնելուց հետո հաշվարարը հրահանգիչ-հսկիչից ստանում է իր հուշատետրը, որի 1-ին աղյուսակի 1-6-րդ սյունակներում լրացված են իր հաշվային տեղամասի մեջ մտնող բոլոր տները (շինությունները):

2. Նախնական շրջագայությունը (շրջայցը) սկսելուց առաջ` հաշվարարը պարտավոր է ճշտել իր տեղամասի սահմանները` համեմատելով դրանք հաշվային տեղամասի սխեմատիկ հատակագծի հետ:

3. Հաշվարարը 4 օրվա ընթացքում (հոկտեմբերի 5-ից 8-ը ներառյալ) շրջագայում է իր տեղամասի բոլոր տներն ու շինությունները, բազմաբնակարան շենքում յուրաքանչյուր բնակարան և յուրաքանչյուրի համար հուշատետրի 1-ին աղյուսակի 7-րդ սյունակում գրառում է բնակելի և ոչ բնակելի շինությունների քանակը, ինչպես նաև լրացնում է 2-րդ աղյուսակի 1-ից 6-րդ սյունակները, որի հիման վրա 1-ին աղյուսակի 8-րդ սյունակում` դրանցում բնակարանների քանակը: Հաշվարարը պարտավոր է այցելել նաև իր տեղամասի կառուցվող տները և այն տները, որոնցից բնակչությունը տեղափոխված է դրանց քանդման կապակցությամբ, որպեսզի ստուգի` չի՞ բնակվում, արդյոք, այնտեղ որևէ մեկը:

4. Հուշատետրի 2-րդ աղյուսակում տները (շինությունները) պետք է գրանցվեն այն հերթականությամբ, ինչպես դրանք լրացվել են 1-ին աղյուսակի 3-րդ սյունակում:

Դրա հետ մեկտեղ, յուրաքանչյուր բնակարան (շինություն) 2-րդ աղյուսակի 4-րդ սյունակում գրանցվում է առանձին տողով, դրանց համարների հաջորդականությամբ: Եթե առանձին բնակարաններ (շինություններ) չունեն համարներ, ապա հաշվարարն ինքն է համարակալում դրանք իր հուշատետրում, իսկ բնակարանի համարի կողքին նշում է բնակարանի վարձակալի ազգանունն ու անունը:

5. Եթե նախնական շրջագայության ժամանակ հաշվարարը պարզում է, որ իր տեղամասում գտնվող որևէ տուն (շինություն) ներառված չէ հուշատետրի 1-ին աղյուսակում, կամ ներառված է, բայց փաստացի գոյություն չունի, կամ անմարդաբնակ է, բնակության համար ոչ պիտանի լինելու պատճառով, ինչպես նաև այն դեպքում, եթե 1-ին աղյուսակի 5-րդ և 6-րդ սյունակներում գրառված տների (շինությունների) և բնակարանների քանակը չի համապատասխանում դրանց փաստացի քանակին, ապա հաշվարարը գրառում է տների (շինությունների) և բնակարանների փաստացի քանակը և հայտնում է այդ մասին հրահանգիչ-հսկիչին, որը պարզում է տարբերությունների պատճառը և լրացնում կամ ուղղում է հաշվարարի հուշատետրի 1-ին աղյուսակում համապատասխան գրառումները:

6. 2-րդ աղյուսակի 5-6-րդ սյունակներում գրանցվում է տվյալ բնակարանում, տանը (շինությունում) բնակվողների ընդհանուր թվաքանակը` ներառյալ բացակայողները և ժամանակավոր ներկաները: Բազմաբնակարանանոց շենքերի համար, ըստ 2-րդ աղյուսակի 6-րդ սյունակի, հաշվարարը հաշվում է նաև տվյալ շենքում բնակվողների թվաքանակն ամբողջությամբ: Ստացված հանրագումարը գրվում է 6-րդ սյունակի այն տողում, որտեղ գրված է տվյալ շենքի վերջին բնակարանը: Եթե հաշվային տեղամասի մեջ մտնում է շենքի միայն մի մասը, ապա գրվում է այդ մասի հանրագումարը: Մեկ բնակարանանոց շենքերի համար 5-րդ սյունակի տվյալները տեղափոխվում են 6-րդ սյունակ:

7. Բաց թողնված բնակարանը հաշվարարը գրանցում է այն շինության վերջում, որում այն գտնվում է կամ 2-րդ աղյուսակի վերջում` վերջինը գրառված շինությունից հետո: Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է 2-րդ աղյուսակի 6-րդ սյունակում ուղղել բնակվողների հանրագումարն ըստ համապատասխան շինության:

8. Յուրաքանչյուր տուն կամ բնակարան այցելելիս` հաշվարարը բնակիչներին տեղեկացնում է անցկացվելիք մարդահամարի մասին, պարզաբանում է դրա նպատակներն ու խնդիրները, պարզում է, թե երբ է ավելի հարմար հաշվեգրել տվյալ տանը (շինությունում) բնակվողներին, հատկապես նրանց, ում դժվար է տանը գտնել և համապատասխան նշումներ է կատարում 2-րդ աղյուսակի 7-րդ սյունակում: Հաշվարարը խնդրում է հիշել նաև այն անձանց, ովքեր սովորաբար այդտեղ չեն բնակվում, սակայն հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կարող են գտնվել տվյալ տանը (շինությունում):

9. Հաշվարարը պարտավոր է նաև այցելել իր տեղամասում գտնվող բոլոր կազմակերպությունները և դրանց վարչակազմի (ադմինիստրացիայի) հետ ճշտել, թե հնարավոր է, արդյոք, որ 9-ի լույս 10-ի գիշերը մարդիկ գտնվեն դրանց պատկանող շինություններում (օրինակ գործուղվածներ), որպեսզի ապահովվի նրանց հաշվառումը:

10. Իր տեղամասի բոլոր տները (շինությունները) 2-րդ աղյուսակում գրանցելուց հետո, հաշվարարը հաշվարկում և 6-րդ սյունակում գրում է ամբողջությամբ վերցրած հաշվային տեղամասում բնակվողների թվաքանակը, մեկ անգամ ևս ստուգում է 1-ին և 2-րդ աղյուսակներում բոլոր գրառումները:

Մարդահամարի նախօրեին հաշվարարը հրահանգիչ-հսկիչից ստանում է իր տեղամասում մարդահամարի անցկացման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

 

II. Մարդահամարի անցկացում

 

1. 10 օրվա ընթացքում (հոկտեմբերի 10-ից 19-ը ներառյալ) հաշվարարը շրջագայում (շրջայցում) է իր տեղամասում տեղակայված բոլոր տները (շինությունները) և յուրաքանչյուր տնային տնտեսության համար լրացնում է մարդահամարի հարցաթերթը, անհրաժեշտության դեպքում նաև հաշվառման վերահսկումն ապահովող այլ մարդահամարի փաստաթղթեր:

2. Հաշվարարը պարտավոր է ամեն օրվա վերջում մեկ անգամ ևս ստուգել իր լրացրած հարցաթերթերի ճշգրտությունը, ինչպես նաև լրացնել հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագիրը:

Եթե հաշվային տեղամասի մեջ մտնում են ժամանակավոր կացատեղ հանդիսացող կազմակերպություններ (հիվանդանոց, ծննդատուն, առողջարան, հանգստյան տուն, հյուրանոց և այլն), ապա հաշվարարը պարտավոր է մարդահամարի առաջին օրը առավոտյան ժամը 8-ից մարդահամարը սկսել այդ կազմակերպություններում:

Մարդահամարն այնտեղ անց է կացվում մեկ (առաջին) օրվա ընթացքում, հաջորդ օրերին նոր եկած անձանց համար նրանց մոտ մարդահամարն անցնելու մասին տեղեկանքի բացակայության դեպքում` լրացվում են հսկիչ թերթեր (ձև 4): Մարդահամարի պահի դրությամբ ժամանակավոր ներկա հաշվեգրված բոլոր անձանց հաշվարարը տալիս է տեղեկանք մարդահամարն անցնելու մասին (ձև 5) և զգուշացնում, որ տեղեկանքն անհրաժեշտ է պահել մինչև վերահսկիչ շրջագայության (շրջայցի) ավարտը (հոկտեմբերի 25-ը):

3. Ավարտելով մարդահամարի հաշվառումը ժամանակավոր կացատեղ հանդիսացող կազմակերպություններում` հաշվարարը ձեռնամուխ է լինում իր տեղամասի մյուս տներում (շինություններում) մարդահամար անցկացնելուն:

Մինչ մարդահամարի հարցաթերթը լրացնելը` հաշվարարը պարզում է, թե քանի տնային տնտեսություններ են բնակվում տվյալ տանը (շինությունում) և այնուհետև անցնում են նրանց հաշվեգրմանը` ՀՀ 2001թ. մարդահամարի հարցաթերթը լրացնելու (մարդահամարն անցկացնելու) կարգի մասին հրահանգի համաձայն:

4. Մարդահամարի հարցաթերթը հաշվարարի կողմից լրացվում է բնակչության հարցման եղանակով` հարցաթերթից ընթերցելով յուրաքանչյուր հարցը: Հաշվարարը պատասխանների ճշգրտությունը հաստատող փաստաթղթեր չի պահանջում, սակայն համոզվում է, որ հարցվողները հստակ հասկացել են հարցերը և ճշգրիտ պատասխաններ են տալիս դրանց: Ընդ որում` «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածը սահմանել է. «Մարդահամարը կրում է պարտադիր բնույթ և հարցվողները պարտավոր են ճշգրիտ և սպառիչ պատասխաններ տալ մարդահամարի հարցաթերթերի բոլոր հարցերին:

Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու մարդահամարի հարցաթերթերում իր մասին գրանցված տեղեկություններին»:

5. Բազմաբնակարան շենքերում յուրաքանչյուր բնակարանի վերաբերյալ տնային տնտեսության բնակության պայմաններին վերաբերող հարցերի բաժինը լրացնելիս, հարկավոր է օգտագործել N 1 բնակբնութագիր «Բազմաբնակարան շենքի բնակարանների բնութագիրը», հաշվետվական ձևում լրացված տեղեկությունները:

6. Եթե հաշվարարը մարդահամարի ընթացքում որևէ տանը (շինությունում) կհանդիպի մշտապես կամ ժամանակավոր ներկա գտնվող անձանց, ովքեր հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը գտնվել են մեկ այլ բնակավայրում, որտեղ պետք է հաշվեգրվեին որպես ժամանակավոր կամ մշտապես բնակվողներ, ապա նա պետք է պարզի, թե արդյոք այդ անձինք տեղեկանք ունեն մարդահամար անցնելու մասին: Տեղեկանք չունեցող անձանց համար հաշվարարը կազմում է հսկիչ թերթ (ձև 4): Հսկիչ թերթերի և տեղեկանքների համարակալումը հաշվարարի կողմից կատարվում է միասնական հաջորդական համարակալումով, հաշվային տեղամասի սահմաններում, դրանք կազմելուն զուգընթաց:

7. Եթե հաշվարարը հանդիպում է մեկից ավելի բնակարան (տուն, առանձնատուն և այլն) ունեցող անձի, ապա նա պարզում է, թե տվյալ անձը որտեղ պետք է հաշվեգրվի: Նախապատվությունը տրվում է այն տանը (բնակարանին), որտեղ բնակվում է հարցվողի տնային տնտեսությունը: Հաշվեգրման վայրը որոշելուց հետո, եթե ընտրվում է տվյալ տունը (շինությունը)` մարդահամարի հարցաթերթում տվյալ անձին հաշվագրելու հետ մեկտեղ հաշվարարը նրա համար կազմում է վերահսկիչ փաստաթուղթ (ձև 6), ինչպես նաև հարցվողին տալիս է տեղեկանք մարդահամարն անցնելու մասին:

8. Վերահսկիչ փաստաթղթերը նույնպես համարակալվում են հաշվային տեղամասի սահմանում` միասնական հաջորդական համարակալումով: Ընդ որում վերահսկիչ փաստաթղթերը և հսկիչ թերթերը հաշվարարը հանձնում է հրահանգիչ- հսկիչին` դրանց լրացմանը զուգընթաց:

9. Յուրաքանչյուր տանը (շինությունում) տնային տնտեսության բոլոր անդամներին հաշվեգրելուց հետո հաշվարարը անվանական ընթերցում է հարցաթերթում բոլոր հաշվեգրվածներին և պարզում, թե արդյո՞ք բաց չի թողնվել տնային տնտեսության անդամներից որևէ մեկը և կամ չկան արդյո՞ք սխալմամբ հաշվեգրվածներ, ստորագրում է հարցաթերթի I -ին էջում հատկացված մասում և գրում լրացման ամսաթիվը:

Եթե որևէ տանը (շինությունում) մնացել են հաշվարարի կողմից չհաշվեգրված անձինք, որոնց նա մի քանի անգամ այցելելուց հետո չի հանդիպել, ապա իր հուշատետրի 2-րդ աղյուսակի 8-րդ սյունակում` «Ծանոթություն» բաժնում նշում է այդպիսի անձանց թվաքանակը, որպեսզի նորից այցելի այդ տունը (շինությունը), ինչպես նաև թողնում է «գրություն այն անձանց ում դժվար է տանը գտնել», որով խնդրում է ներկայանալ կամ զանգահարել հրահանգչական տեղամաս` մարդահամարի հարցաթերթերի հարցերին պատասխանելու համար:

10. Մարդահամարի ամբողջ ընթացքում հաշվարարը պարտավոր է ամեն օր, հրահանգիչ-հսկիչի կողմից նշանակված ժամին ներկայանալ հրահանգչական տեղամաս և ստուգման ներկայացնել լրացված մարդահամարային փաստաթղթերը, հրահանգիչ-հսկիչի ցուցումով ուղղել սխալ կամ կիսատ կատարած գրանցումները, իսկ անհրաժեշտության դեպքում, կրկին այցելել այդ տները (շինությունները):

11. Մարդահամարի հարցաթերթերի, ինչպես նաև մարդահամարային մյուս բոլոր փաստաթղթերի լրացումը կատարվում է «ՀՀ 2001թ. մարդահամարի հարցաթերթը լրացնելու (մարդահամարն անցկացնելու) կարգի մասին» հրահանգով պահանջվող լրիվությամբ և ճշգրտությամբ:

- Մարդահամարի հարցաթերթի անհատական հարցերի պատասխանների լրացումը կատարվում է բառեր կամ թվեր գրելով, կամ ամեն հարցի համար որպես պատասխան առաջարկված, մեկին համապատասխանող նույնականացման կոդը (թիվը) գրելով: Տնային տնտեսության բնակության պայմանների վերաբերյալ հարցերի պատասխանները լրացվում են առաջարկված հուշումներից մեկին համապատասխանող վանդակը գծանշելով` (ՃՐ):

- Բոլոր գրառումները հարկավոր է կատարել հարցի համար խիստ սահմանված գոտում, կամ հատուկ գծված վանդակում:

- Փաստաթղթերում անհրաժեշտ ուղղումները հարկավոր է կատարել խնամքով և ընթեռնելի:

- Մարդահամարի հարցաթերթի լրացման ժամանակ թույլ տրված սխալի դեպքում, սխալ դրված նիշի, թվի կամ սխալ գրառման վրա պետք է խնամքով գիծ քաշել և դնել ճիշտ նիշը, թիվը կամ գրել ճիշտ գրառումը:

12. Մարդահամարի հարցաթերթերում հաշվարարը հաշվեգրում է յուրաքանչյուր տան (շինության), բնակարանի, վագոն-տնակի և այլնի բոլոր բնակիչներին (ըստ տնային տնտեսությունների), հաշվում է հանրագումարն ըստ յուրաքանչյուր տան (շինության) և դրանք գրանցում է հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրի մեջ (ձև 6 քաղաքային) նույնպիսի կարգով, ինչպես դրանք գրված են հաշվարարի հուշատետրի 2-րդ աղյուսակում: Համոզվելով, որ ամբողջ բնակչությունը հաշվեգրված է և տվյալ տան (շինության) բոլոր բնակարանների հանրագումարները գրված են ամփոփ տեղեկագրերում, հաշվարարը հաշվում է հանրագումարն ըստ այդ տան (շենքի):

13. Ավարտելով մարդահամարն իր տեղամասի բոլոր տներում (շինություններում) և համոզվելով, որ ոչ մի կառույց, ոչ մի բնակարան բաց չի թողնվել, հաշվարարն ամփոփագրում հաշվում է հաշվային տեղամասի հանրագումարը` ամփոփ տեղեկագիրը լրացնելու ցուցումներին համապատասխան:

14. Ավարտելով մարդահամարն իր տեղամասում, հաշվարարն իր տեղամասի համար լրացնում է ուղեկցող թերթը (ձև 10): Թերթում հաշվարարը լրացնում է միայն հասցեամասը, լրացված հարցաթերթերի և դրանցում գրանցված անձանց թվաքանակի վերաբերյալ պահանջվող տվյալները, իսկ վերնագրում կատարում է նշում` թերթը կազմված է ամբողջ բնակավայրի կամ նրա մի մասի վերաբերյալ:

15. Մարդահամարային նյութերը հրահանգիչ-հսկիչին հանձնելուց առաջ հաշվարարը մեկ անգամ ևս մանրազնին ստուգում է լրացված բոլոր փաստաթղթերը (մարդահամարի հարցաթերթերը, հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրերը, հսկիչ թերթերը և այլն), որպեսզի վերացնի հնարավոր անճշտությունները, ուղղի սխալ գրառումները, ինչպես նաև իր հուշատետրում լրացնի «Հաշվարարի դիտողություններն ու առաջարկությունները» բաժինը:

16. Հաշվարարը մարդահամարի հարցաթերթերը դասավորում է ըստ դրանց հերթական համարակալման և տեղավորում պայուսակի մեջ` ուղեկցող թերթը դնելով առաջին հարցաթերթից առաջ: Պայուսակի առանձնացված մասում դրվում են հսկիչ թերթերը, հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագիրը, հաշվարարի հուշատետրը և հրահանգիչ-հսկիչից ստացված բոլոր օժանդակ նյութերը:

Չօգտագործված և փչացրած մարդահամարի հարցաթերթերը և մարդահամարային այլ փաստաթղթերը հաշվով հանձնում են հրահանգիչ-հսկիչին:

III. Վերահսկիչ շրջագայություն

1. Հրահանգիչ-հսկիչի կողմից սահմանված օրը` հաշվարարը պարտավոր է ներկայանալ հրահանգչական տեղամաս` մարդահամարի նյութերն անձամբ հրահանգիչ-հսկիչին հանձնելու և վերահսկիչ շրջագայությանը (շրջայցին) մասնակցելու համար:

2. Վերահսկիչ շրջագայությունը (շրջայցը) անցկացվում է բոլոր հաշվային տեղամասերում, դրանցից յուրաքանչյուրում ընդգրկելով բնակելի միավորների (բնակարանների) 10%-ը, որպեսզի ստուգվի, թե տվյալ տանը (շինությունում) բնակվող տնային տնտեսությունում հաշվառման ենթակա բոլոր անձինք են անցել մարդահամար` ներառյալ հոկտեմբերի 10-ից հետո եկածները:

Բնակելի միավորների ընտրանքը կատարում է մարդահամարի տեղամասի վարիչը կամ նրա օգնականը հրահանգիչ-հսկիչի հետ համատեղ:

3. Վերահսկիչ շրջագայությունն (շրջայցն) անցկացնում է հրահանգիչ-հսկիչը` հաշվարարի հետ համատեղ, հոկտեմբերի 20-25-ը ժամանակահատվածում: Ընդ որում, վերահսկիչ շրջագայության ժամանակ հրահանգիչ-հսկիչն է տեղաբաշխում հաշվարարներին ըստ հաշվային տեղամասերի:

4. Որևէ բնակարանում կամ տանը մարդահամարի ենթակա, սակայն հաշվարարի կողմից բաց թողնված անձանց համար, վերահսկիչ շրջագայության (շրջայցի) ժամանակ կազմվում են մարդահամարային համապատասխան փաստաթղթեր:

 

Հաշվարարի դիտողություններն ու առաջարկությունները

Նկարագրեք, խնդրեմ, հաշվային տեղամասում Ձեր աշխատանքի պայմանների դրական և բացասական կողմերը և տվեք առաջարկություններ հաշվային և հրահանգչական տեղամասում մարդահամարի կազմակերպման և անցկացման վերաբերյալ: Ընդգծեք այն հարցերը, որոնք դժվարություններ են առաջացրել մարդահամարի հարցաթերթի հարցերի պատասխանները ստանալու ժամանակ:

Առաջանում էին արդյոք դժվարություններ բնակչությունից մարդահամարի հարցաթերթի հարցերի պատասխանները ստանալու ժամանակ:

Նկարագրեք, ինչպիսի անհասկանալի հարցեր կային մարդահամարի փաստաթղթերում: Շարադրեք Ձեր առաջարկությունները մարդահամարի կազմակերպման և նրա ծրագրի վերաբերյալ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ 2001թ. մարդահամար Ձև 11-գյուղական

 

Հաստատված է

ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի

16.08. 2001թ. N 63 որոշմամբ

 

ՀՈՒՇԱՏԵՏՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐՈՒՄ ՀԱՇՎԱՐԱՐԻ

 

Մարզ_________________________Տարածք________________________________

 

Համայնք___________________________Բնակավայր_________________________

 

ՀԱՇՎԱՅԻՆ ՏԵՂԱՄԱՍ N_________

 

Հաշվարար____________________________________________________________

(ազգանուն, անուն, հայրանուն)

ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍ N_________

 

Հրահանգիչ-հսկիչ_____________________________________________________ (ազգանուն, անուն, հայրանուն)

 

Հրահանգչական տեղամասի հասցեն____________________________________

 

___________________Հեռախոսի համարը_______________________________

 

ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՏԵՂԱՄԱՍ N_________

 

Մարդահամարի տեղամասի վարիչ________________________________________ (ազգանուն, անուն, հայրանուն)

 

Մարդահամարի տեղամասի հասցեն______________________________________

 

__________________________Հեռախոսի համարը___________________________

 

Ներածություն

Մարդահամարի անցկացման ժամանակ բնակչության հարցումն ու մարդահամարի հարցաթերթում տեղեկությունների գրառումը կատարվում է հաշվարարների կողմից: Յուրաքանչյուր անձ` ում ՀՀ 2001թ. մարդահամարի անցկացման ժամանակ վստահված է հաշվարարի պարտականությունը, պետք է հստակ պատկերացնի, թե որքանով է կարևորվում իր աշխատանքը մարդահամարի գործընթացում: Մարդահամարի անցկացման ժամանակահատվածում հաշվարարի կողմից իրականացվող աշխատանքները պայմանականորեն բաժանվում են երեք փուլերի`

1. Նախապատրաստական փուլ` հոկտեմբերի 5-8-ը, հաշվային տեղամասի տների, շենքերի (բնակարանների) նախնական շրջագայություն (շրջայց):

2. Մարդահամարի անցկացում (բնակչության հաշվառում)` 10 օրվա ընթացքում (հոկտեմբերի 10-19-ը ներառյալ) շրջագայություն իր հաշվային տեղամասի յուրաքանչյուր տուն, բնակարան և մարդահամարի հարցաթերթի լրացում:

3. Վերահսկիչ աշխատանքներ` հոկտեմբերի 20-25-ը, հետմարդահամարային վերահսկիչ շրջագայություն:

Մինչև հոկտեմբերի 5-ը հաշվարարը պարտավոր է անցնել հրահանգավորում և պատրաստվածության ստուգում: Նա պատասխանատու է իր հաշվային տեղամասում մարդահամարը ժամանակին և որակով անցկացնելու համար` ապահովելով իր տեղամասում ամբողջ բնակչության հաշվեգրումը, բաց չթողնելով ոչ մի մարդ, ինչպես նաև բնակչությունից ստանալու մարդահամարի հարցաթերթի հարցերի ճշգրիտ պատասխաններ:

Հաշվարարի պարտականությունները

I. ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՓՈՒԼ 1. Հրահանգավորում ու պատրաստվածության ստուգումն անցնելուց հետո հաշվարարը հրահանգիչ-հսկիչից ստանում է իր հուշատետրը, որի 1-ին աղյուսակում հրահանգիչ-հսկիչի կողմից լրացված են իր հաշվային տեղամասի մեջ մտնող բոլոր գյուղական բնակավայրերը և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերը: 2. Նախնական շրջագայությունը (շրջայցը) սկսելուց առաջ` - հաշվարարը պարտավոր է ճշտել իր տեղամասի սահմանները` համեմատելով դրանք հաշվային տեղամասի սխեմատիկ հատակագծի հետ: - եթե մեկ բնակավայրը բաժանված է մի քանի հաշվային տեղամասերի կամ հաշվային տեղամասը բաղկացած է մի քանի այլ բնակավայրերից, ապա հաշվարարը պարտավոր է ճշտել իր տեղամասի սահմանները` հրահանգիչ-հսկիչի և հարակից տեղամասերի հաշվարարների հետ` տեղանք դուրս գալով: 3. Հաշվարարը 4 օրվա ընթացքում (հոկտեմբերի 5-8-ը) շրջագայում է իր տեղամասում` այցելելով բոլոր տներն ու շինությունները, բազմաբնակարան շենքում` յուրաքանչյուր բնակարան, տուն (շինություն), վագոն-տնակ և լրացնում է իր հուշատետրի 2-րդ աղյուսակի 1-6-րդ սյունակներում պահանջվող տվյալները, ինչպես նաև 1-ին աղյուսակի 5-րդ և 6-րդ սյունակների համապատասխան տվյալները: 4. Հուշատետրի 2-րդ աղյուսակում գյուղական բնակավայրերը պետք է գրառվեն այն հերթականությամբ, ինչպես դրանք լրացվել են 1-ին աղյուսակում: Դրա հետ մեկտեղ, յուրաքանչյուր բնակավայր (ինչպես հիմնական, այնպես էլ հիմնականի տարածքում գտնվող այլ բնակատեղեր) գրվում է առանձին տողով: Եթե հաշվարարն իր տեղամասում հայտնաբերի այնպիսի բնակատեղեր կամ հիմնական բնակելի տներից հեռու գտնվող տներ (շինություններ), որոնք հրահանգիչ-հսկիչի կողմից չեն ներառվել իր հուշատետրի 1-ին աղյուսակում, կամ բնակելի տներից հեռու գտնվող տունը (շինությունը) ներառված է, բայց իրականում գոյություն չունի, կամ անմարդաբնակ է, բնակության համար ոչ պիտանի լինելու պատճառով, ապա հաշվարարը գրառում է բնակավայրի կամ առանձին կանգնած տների (շինությունների) փաստացի թվաքանակը և այդ մասին տեղյակ պահում հրահանգիչ-հսկիչին: 5. 2-րդ աղյուսակում` յուրաքանչյուր բնակավայրի սահմաններում, առանձին տողով գրառվում են` - բոլոր բնակելի տները (շինությունները), անկախ այն բանից, թե շրջագայության պահին այնտեղ բնակչություն բնակվում է, թե` ոչ, - բազմաբնակարան շենքերում յուրաքանչյուր բնակարան, - ոչ բնակելի տները (շինությունները), որտեղ ապրում է բնակչություն, - կիսակառույց տները և այն տները, որոնցից բնակչությունը տեղափոխվել է դրանց քանդման կապակցությամբ, որպեսզի ստուգի` չի բնակվում արդյո՞ք այնտեղ որևէ մեկը: Այն ոչ բնակելի շինությունները (հիմնարկի, կազմակերպության և այլն), որոնցում բնակվողներ չկան, 2-րդ աղյուսակում չեն գրառվում: 6. Շրջագայության (շրջայցի) ժամանակ հաշվարարն իր հուշատետրի 2-րդ աղյուսակի 5-րդ սյունակում գրում է տվյալ բնակավայրի բնակելի տների (շինությունների) քանակը, իսկ 6-րդ սյունակում` դրանցում բնակվողների թվաքանակը, ներառյալ բացակայողների և ժամանակավոր ներկաների թվաքանակը: Տների (շինությունների) քանակի վերաբերյալ ստացված տվյալները գրառում է 1-ին աղյուսակի 5-րդ և 6-րդ սյունակներում: Եթե հրահանգիչ-հսկիչի կողմից 1-ին աղյուսակի 2-րդ և 4-րդ սյունակներում նախօրոք գրառված բնակելի տների (շինությունների) քանակը չի համապատասխանում դրանց փաստացի քանակին, ապա հաշվարարը 1-ին աղյուսակի 5-րդ և 6-րդ սյունակներում գրառում է բնակելի տների (շինությունների) փաստացի քանակը` տարբերության մասին հայտնելով հրահանգիչ-հսկիչին: Վերջինս պարզում է դրա պատճառը և լրացնում կամ ուղղում է հաշվարարի հուշատետրի 1-ին աղյուսակի համապատասխան գրառումները: Հաշվարարը դրանց լրացումն ամբողջությամբ ավարտելուց հետո 2-րդ աղյուսակի 6-րդ սյունակում հաշվում և լրացնում է բնակվողների թվաքանակն ամբողջությամբ` ըստ տվյալ բնակավայրի: 7. Բաց թողնված տները (շինությունները) հաշվարարը գրառում է այն բնակավայրի վերջում, որոնցում դրանք գտնվում են, կամ էլ 2-րդ աղյուսակի վերջում` վերջինը գրված տնից (շինությունից) հետո: Դրա հետ մեկտեղ 2-րդ աղյուսակի 2-րդ սյունակում ցույց է տրվում այն բնակավայրի անվանումը, որին պատկանում է բաց թողնված տունը (շինությունը), իսկ 3-րդ սյունակում` այդ բնակավայրի սահմաններում տան (շինության) հաջորդական համարը, 5-րդ սյունակում ուղղում է տվյալ բնակավայրի հանրագումարը: 8. Յուրաքանչյուր տուն (շինություն) այցելելիս հաշվարարը բնակիչներին տեղեկացնում է անցկացվելիք մարդահամարի մասին, պարզաբանում է դրա նպատակներն ու խնդիրները, պարզում է, թե ե՞րբ է ավելի հարմար հաշվեգրել տվյալ տանը (շինությունում) բնակվողներին, հատկապես նրանց, ում դժվար է տանը գտնել և համապատասխան նշումներ է կատարում 2-րդ աղյուսակի 7-րդ սյունակում: Հաշվարարը խնդրում է հիշել նաև այն անձանց, ովքեր սովորաբար այդտեղ չեն բնակվում, սակայն հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կարող են գտնվել տվյալ տանը (շինությունում): 9. Հաշվարարը պարտավոր է նաև այցելել իր տեղամասում գտնվող բոլոր կազմակերպությունները և դրանց վարչակազմի (ադմինիստրացիայի) հետ ճշտել, թե հնարավոր է արդյո՞ք, որ հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը մարդիկ գտնվեն դրանց պատկանող շինություններում (օրինակ գործուղվածներ), որպեսզի ապահովվի նրանց հաշվառումը: 10. Իր տեղամասի բոլոր տները (շինությունները) 2-րդ աղյուսակում գրառելուց հետո, հաշվարարը հաշվարկում և 6-րդ սյունակում գրում է ամբողջությամբ վերցրած հաշվային տեղամասում բնակվողների թվաքանակը, մեկ անգամ ևս ստուգում է 1-ին և 2-րդ աղյուսակներում բոլոր գրառումները: Մարդահամարի նախօրեին հաշվարարը հրահանգիչ-հսկիչից ստանում է իր տեղամասում մարդահամարի անցկացման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: II. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ 1. 10 օրվա ընթացքում (հոկտեմբերի 10-19-ը ներառյալ) հաշվարարը շրջագայում (շրջայցում) է իր տեղամասի բոլոր տները (շինությունները) և յուրաքանչյուր տնային տնտեսության համար լրացնում է մարդահամարի հարցաթերթը, անհրաժեշտության դեպքում նաև մարդահամարի հաշվառման վերահսկումն ապահովող այլ փաստաթղթեր: Հաշվարարը պարտավոր է ամեն օրվա վերջում մեկ անգամ ևս ստուգել իր լրացրած հարցաթերթերի ճշգրտությունը, ինչպես նաև լրացնել հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագիր: 2. Եթե հաշվային տեղամասի մեջ մտնում են ժամանակավոր կացատեղ հանդիսացող կազմակերպություններ (հիվանդանոց, ծննդատուն, առողջարան, հանգստյան տուն, հյուրանոց և այլն), ապա հաշվարարը պարտավոր է մարդահամարի առաջին օրը առավոտյան ժամը 8-ից մարդահամարը սկսել այդ կազմակերպություններում: Մարդահամարն այնտեղ անց է կացվում մեկ (առաջին) օրվա ընթացքում, հաջորդ օրերին նոր եկած անձանց համար, նրանց մոտ մարդահամարն անցնելու մասին տեղեկանքի բացակայության դեպքում, լրացվում են հսկիչ թերթեր (ձև 4): Մարդահամարի պահի դրությամբ ժամանակավոր ներկա հաշվեգրված բոլոր անձանց հաշվարարը տալիս է տեղեկանք մարդահամարն անցնելու մասին (ձև 5) և զգուշացնում, որ այն անհրաժեշտ է պահել մինչև վերահսկիչ շրջագայության (շրջայցի) ավարտը (հոկտեմբերի 25-ը): 3. Ավարտելով մարդահամարի հաշվեգրումը ժամանակավոր կացատեղ հանդիսացող կազմակերպություններում, հաշվարարը ձեռնամուխ է լինում իր տեղամասի մյուս տներում (շինություններում) մարդահամար անցկացնելուն: Մինչ մարդահամարի հարցաթերթը լրացնելը հաշվարարը պարզում է, թե քանի՞ տնային տնտեսություններ են բնակվում տվյալ տանը (շինությունում) և այնուհետև անցնում է նրանց հաշվեգրմանը` ՀՀ 2001թ. մարդահամարի հարցաթերթը լրացնելու (մարդահամարն անցկացնելու) կարգի մասին հրահանգի համաձայն: 4. Մարդահամարի հարցաթերթը հաշվարարի կողմից լրացվում է բնակչության հարցման եղանակով` հարցաթերթից ընթերցելով յուրաքանչյուր հարց: Հաշվարարը պատասխանների ճշգրտությունը հաստատող փաստաթղթեր չի պահանջում, սակայն համոզվում է, որ հարցվողները հստակ հասկացել են հարցը և ճշգրիտ պատասխաններ են տալիս դրանց: Ընդ որում` «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածը սահմանում է. «Մարդահամարը կրում է պարտադիր բնույթ և հարցվողները պարտավոր են ճշգրիտ և սպառիչ պատասխաններ տալ մարդահամարի հարցաթերթի բոլոր հարցերին: Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու մարդահամարի հարցաթերթում իր մասին գրանցված տեղեկություններին»: 5. Բազմաբնակարան շենքերում յուրաքանչյուր բնակարանի վերաբերյալ տնային տնտեսության բնակության պայմաններին վերաբերող հարցերի բաժինը լրացնելիս հարկավոր է օգտվել N 1 բնակբնութագիր` «Բազմաբնակարան շենքի բնակարանների բնութագիրը», հաշվետվական ձևում լրացված տեղեկություններից: 6. Եթե հաշվարարը մարդահամարի ընթացքում որևէ տանը (շինությունում) կհանդիպի մշտապես կամ ժամանակավոր ներկա գտնվող անձանց, ովքեր հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը գտնվել են մեկ այլ բնակավայրում, որտեղ պետք է հաշվեգրվեին որպես ժամանակավոր կամ մշտապես բնակվողներ, ապա նա պետք է պարզի, թե արդյո՞ք այդ անձինք տեղեկանք ունեն մարդահամար անցնելու մասին: Տեղեկանք չունեցող անձանց համար հաշվարարը կազմում է հսկիչ թերթ (ձև 4): Հսկիչ թերթերի և տեղեկանքների համարակալումը հաշվարարի կողմից կատարվում է միասնական հաջորդական համարակալումով, հաշվային տեղամասի սահմաններում, դրանք կազմելուն զուգընթաց: 7. Եթե հաշվարարը հանդիպում է մեկից ավելի բնակարան (տուն, առանձնատուն և այլն) ունեցող անձի, ապա նա պարզում է, թե տվյալ անձը որտե՞ղ պետք է հաշվեգրվի: Նախապատվությունը տրվում է այն տանը (բնակարանին), որտեղ բնակվում է հարցվողի տնային տնտեսությունը: Հաշվեգրման վայրը որոշելուց հետո, եթե ընտրվում է տվյալ տունը (շինությունը)` մարդահամարի հարցաթերթում տվյալ անձին հաշվեգրելու հետ մեկտեղ, հաշվարարը նրա համար կազմում է վերահսկիչ փաստաթուղթ (ձև 6), ինչպես նաև հարցվողին տալիս է տեղեկանք մարդահամարն անցնելու մասին: 8. Վերահսկիչ փաստաթղթերը նույնպես համարակալվում են հաշվային տեղամասի սահմանում` միասնական հաջորդական համարակալումով: Ընդ որում, վերահսկիչ փաստաթղթերը և հսկիչ թերթերը հաշվարարը հանձնում է հրահանգիչ- հսկիչին` դրանց լրացմանը զուգընթաց: 9. Յուրաքանչյուր տանը (շինությունում) տնային տնտեսության բոլոր անդամներին հաշվեգրելուց հետո, հաշվարարն անվանական ընթերցում է հարցաթերթում բոլոր հաշվեգրվածներին և պարզում, թե արդյո՞ք բաց չի թողնվել տնային տնտեսության անդամներից որևէ մեկը, կամ չկան արդյո՞ք սխալմամբ հաշվեգրվածներ, ստորագրում է հարցաթերթի I-ին էջում հատկացված մասում և գրում լրացման ամսաթիվը: Եթե որևէ տանը (շինությունում) մնացել են հաշվարարի կողմից չհաշվեգրված անձինք, որոնց նա մի քանի անգամ այցելելուց հետո չի հանդիպել, ապա իր հուշատետրի 2-րդ աղյուսակի 8-րդ սյունակում` «Ծանոթություն» բաժնում, նշում է այդպիսի անձանց թվաքանակը, որպեսզի նորից այցելի այդ տունը (շինությունը), ինչպես նաև թողնում է «գրություն այն անձանց, ում դժվար է տանը գտնել», որով խնդրում է ներկայանալ կամ զանգահարել հրահանգչական տեղամաս` մարդահամարի հարցաթերթի հարցերին պատասխանելու համար: 10. Մարդահամարի ամբողջ ընթացքում հաշվարարը պարտավոր է ամեն օր, հրահանգիչ-հսկիչի կողմից նշանակված ժամին, ներկայանալ հրահանգչական տեղամաս և ստուգման ներկայացնել մարդահամարային լրացված փաստաթղթերը, հրահանգիչ- հսկիչի ցուցումով ուղղել սխալ կամ կիսատ կատարած գրառումները, իսկ անհրաժեշտության դեպքում, կրկին այցելել այդ տները (շինությունները): 11. Մարդահամարի հարցաթերթերի, ինչպես նաև մարդահամարային մյուս բոլոր փաստաթղթերի լրացումը կատարվում է «ՀՀ 2001թ. մարդահամարի հարցաթերթը լրացնելու (մարդահամարն անցկացնելու) կարգի մասին» հրահանգով պահանջվող լրիվությամբ և ճշգրտությամբ: - Մարդահամարի հարցաթերթի անհատական հարցերի պատասխանների լրացումը կատարվում է բառեր կամ թվեր գրելով, կամ ամեն հարցի համար որպես պատասխան առաջարկված հուշումներից մեկին համապատասխանող կոդը (թիվը) գրելով: Տնային տնտեսության բնակության պայմանների վերաբերյալ հարցերի լրացումը կատարվում է համապատասխան հուշումներից մեկին համապատասխանող վանդակը գծանշելով` (ՃՐ): - Բոլոր գրառումները հարկավոր է կատարել հարցի համար խիստ սահմանված գոտում, կամ հատուկ գծված վանդակում: - Փաստաթղթերում անհրաժեշտ ուղղումները հարկավոր է կատարել խնամքով և ընթեռնելի: - Մարդահամարի հարցաթերթի լրացման ժամանակ թույլ տրված սխալի դեպքում, սխալ դրված նիշի, թվի կամ սխալ գրառման վրա պետք է խնամքով գիծ քաշել և դնել ճիշտ նիշը, թիվը կամ գրել ճիշտ գրառումը: 12. Մարդահամարի հարցաթերթում հաշվարարը հաշվեգրում է յուրաքանչյուր տան (շինության), բնակարանի, վագոն-տնակի և այլնի բոլոր բնակիչներին (ըստ տնային տնտեսությունների), հաշվում է հանրագումարն ըստ յուրաքանչյուր տան (շինության) և դրանք գրառում է հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրի մեջ (Ձև 6- գյուղական) նույնպիսի կարգով, ինչպես դրանք գրված են հաշվարարի հուշատետրի 2-րդ աղյուսակում: Համոզվելով, որ ամբողջ բնակչությունը հաշվեգրված է և տվյալ բնակավայրի բոլոր տների (շինությունների) հանրագումարները գրված են ամփոփ տեղեկագրերում, հաշվարարը հաշվում է հանրագումարն ըստ այդ բնակավայրի: 13. Ավարտելով մարդահամարն իր տեղամասի բոլոր բնակավայրերում և համոզվելով, որ ոչ մի բնակավայր բաց չի թողնվել, հաշվարարն ամփոփագրում հաշվում է հաշվային տեղամասի հանրագումարը` ամփոփ տեղեկագիրը լրացնելու ցուցումներին համապատասխան: 14. Ավարտելով մարդահամարն իր տեղամասում, հաշվարարն իր տեղամասի կազմի մեջ մտնող յուրաքանչյուր բնակավայրի համար (եթե տեղամասը կազմված է բնակավայրի մասից, ապա այդ մասի համար) լրացնում է ուղեկցող թերթ (ձև 10): ՈՒղեկցող թերթի վրա հաշվարարը լրացնում է միայն հասցեամասը, որտեղ նշում է կատարում` այն կազմված է ամբողջ բնակավայրի, թե՞ նրա մի մասի համար, ինչպես նաև լրացված հարցաթերթերի և դրանցում գրանցված անձանց թվաքանակի վերաբերյալ տվյալները: 15. Մարդահամարային նյութերը հրահանգիչ-հսկիչին հանձնելուց առաջ մեկ անգամ ևս մանրազնին ստուգում է լրացված բոլոր փաստաթղթերը (մարդահամարի հարցաթերթերը, հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրերը, հսկիչ թերթերը և այլն), որպեսզի վերացնի հնարավոր անճշտությունները, ուղղի սխալ գրառումները, ինչպես նաև իր հուշատետրում լրացնի «Հաշվարարի դիտողություններն ու առաջարկությունները» բաժինը: 16. Հաշվարարը մարդահամարի հարցաթերթերը դասավորում է ըստ դրանց հերթական համարների և տեղավորում պայուսակի մեջ: Յուրաքանչյուր բնակավայրի (բնակավայրի մասի) մարդահամարի առաջին հարցաթերթի վրա պայուսակում դրվում է ուղեկցող թերթը: Պայուսակի գրպանում դրվում են լրացված հսկիչ թերթերը, հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագիրը, հաշվարարի հուշատետրը և հրահանգիչ-հսկիչից ստացված բոլոր օժանդակ նյութերը: Հաշվարարը մարդահամարի չօգտագործված և փչացրած հարցաթերթերը և մարդահամարային այլ փաստաթղթերը հաշվով հանձնում է հրահանգիչ-հսկիչին: III. ՎԵՐԱՀՍԿԻՉ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ 1. Հրահանգիչ-հսկիչի կողմից սահմանված օրը հաշվարարը պարտավոր է ներկայանալ հրահանգչական տեղամաս` մարդահամարի նյութերն անձամբ հրահանգիչ-հսկիչին հանձնելու և վերահսկիչ շրջագայությանը (շրջայցին) մասնակցելու համար: 2. Վերահսկիչ շրջագայությունն (շրջայցը) անցկացվում է բոլոր հաշվային տեղամասերում, դրանցից յուրաքանչյուրում ընդգրկելով բնակելի միավորների (բնակարանների) 10%-ը, որպեսզի ստուգվի, թե տվյալ տանը (շինությունում) բնակվող տնային տնտեսությունում հաշվառման ենթակա բոլոր անձինք են անցել մարդահամար` ներառյալ հոկտեմբերի 10-ից հետո եկածները: 3. Վերահսկիչ շրջագայությունն (շրջայցն) անցկացնում է հրահանգիչ-հսկիչը` հաշվարարի հետ համատեղ, հոկտեմբերի 20-25-ը ժամանակահատվածում: Ընդ որում, վերահսկիչ շրջագայության ժամանակ հրահանգիչ-հսկիչն է տեղաբաշխում հաշվարարներին ըստ հաշվային տեղամասերի: Բնակելի միավորների ընտրանքը կատարում է մարդահամարի տեղամասի վարիչը կամ նրա օգնականը` հրահանգիչ-հսկիչի հետ համատեղ: 4. Որևէ բնակարանում կամ տանը մարդահամարի ենթակա, սակայն հաշվարարի կողմից բաց թողնված անձանց համար վերահսկիչ շրջագայության (շրջայցի) ժամանակ, կազմվում են մարդահամարային համապատասխան փաստաթղթեր:

 

Հաշվարարի դիտողություններն ու առաջարկությունները

Նկարագրեք, խնդրեմ, հաշվային տեղամասում Ձեր աշխատանքային պայմանների դրական և բացասական կողմերը և տվեք առաջարկություններ հաշվային և հրահանգչական տեղամասում մարդահամարի կազմակերպման և անցկացման վերաբերյալ: Ընդգծեք այն հարցերը, որոնք դժվարություններ են առաջացրել մարդահամարի հարցաթերթի հարցերի պատասխանները ստանալու ժամանակ:

Առաջանում էին արդյո՞ք դժվարություններ բնակչությունից մարդահամարի հարցաթերթի հարցերի պատասխանները ստանալու ժամանակ:

Նկարագրեք, ինչպիսի անհասկանալի հարցեր կային մարդահամարի փաստաթղթերում: Շարադրեք Ձեր առաջարկությունները մարդահամարի կազմակերպման և նրա ծրագրի վերաբերյալ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ 2001թ. մարդահամար Ձև 12-գյուղական

 

Հաստատված է

ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի

16.08. 2001թ. N 63 որոշմամբ

 

ՀՈՒՇԱՏԵՏՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐՈՒՄ ՀՐԱՀԱՆԳԻՉ-ՀՍԿԻՉԻ

 

Մարզ_______________________________Տարածք_________________________

 

Համայնք ___________________________________________________________

 

ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍ N ____________

 

Հրահանգիչ-հսկիչ_____________________________________________________

(ազգանուն, անուն, հայրանուն)

 

Հրահանգչական տեղամասի հեռախոսի համարը ____________________________

 

ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՏԵՂԱՄԱՍ N _____________

 

Մարդահամարի տեղամասի վարիչ ________________________________________

 

_____________________________________________________________________

(ազգանուն, անուն, հայրանուն)

 

Մարդահամարի տեղամասի հասցեն ____________________________________

 

________________________Հեռախոսի համարը ___________________________

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հրահանգիչ-հսկիչը պատասխանատվություն է կրում, իր տեղամասի հաշվարարների կողմից, ՀՀ 2001թ. մարդահամարի նախապատրաստական աշխատանքները և բնակչության հաշվառումը ժամանակին և պահանջվող ճշգրտությամբ կազմակերպելու, ինչպես նաև ստացված տեղեկատվության որակի համար:

Հրահանգիչ-հսկիչի կողմից իրականացվող աշխատանքները բաժանվում են երեք փուլերի`

I. Նախապատրաստական` մինչև հաշվարարների կողմից նախնական շրջագայությունը (շրջայց) սկսելը և մարդահամարի նախօրեին կատարվող աշխատանքները:

II. Մարդահամարի անցկացման` 10 օրվա ընթացքում` հոկտեմբերի 10-19-ը ստուգել իր հրահանգչական տեղամասի մեջ մտնող հաշվարարների աշխատանքը:

III. Վերահսկիչ աշխատանքների` հոկտեմբերի 20-25-ը հետմարդահամարային վերահսկիչ շրջագայության կազմակերպում և անցկացում:

Հրահանգիչ-հսկիչի պարտականությունները

I. Նախապատրաստական փուլ

1. Մինչև նախնական շրջագայությունը հրահանգիչ-հսկիչը պարտավոր է`

1.1. Անցնել հրահանգավորում և պատրաստվածության ստուգում:

1.2. Ներկա լինել իր տեղամասին կցված հաշվարարների հրահանգավորմանը և պատրաստվածության ստուգմանը:

1.3. Մասնակցել բնակչության շրջանում զանգվածային-բացատրական աշխատանքների կազմակերպմանը:

1.4. Շրջագայելով ծանոթանալ իր տեղամասի սահմաններին, մարդահամարի տեղամասի վարիչի և հարևան տեղամասերի հրահանգիչ-հսկիչների հետ միասին, և անհրաժեշտ ճշգրտումներ մտցնել հատակագծում:

1.5. Տեղում ճշգրտել հաշվային տեղամասերի սահմանները:

1.6. Լրացնել` հաշվարարների հուշատետրերի (Ձև 11 գյուղական) 1-ին աղյուսակի 1-4-րդ սյունակները` կազմակերպման պլանի «Գյուղական վայրի մարդահամարի, հրահանգչական և հաշվային տեղամասերի կազմը» (Ձև 4 Կ)-ի հիման վրա, ինչպես նաև հաշվարարների պայուսակների պիտակները:

Եթե հրահանգչական տեղամասի մեջ մտնում են խոշոր գյուղեր, որտեղ կազմվել են տների (շինությունների) ցուցակներ, ապա այդ ցուցակների հիման վրա լրացնել քաղաքում հաշվարարի հուշատետրի 1-ին աղյուսակը (ձև 11 քաղաքային):

Բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալները հաշվարարներին չեն հաղորդվում:

1.7.Ճշտել հրահանգչական տեղամասի տարածքում գտնվող ժամանակավոր կացատեղ հանդիսացող կազմակերպությունների` հիվանդանոցների, ծննդատների, առողջարանների, հանգստյան տների, գիշերօթիկ դպրոցների, հյուրանոցների և այլ կազմակերպությունների ցանկը, և դրանց վարչակազմի (ադմինիստրացիայի) հետ համաձայնեցնել այնտեղ մարդահամարի անցկացման ժամկետն ու կարգը:

Այն հաշվային տեղամասերը, որոնց տարածքում կան այդպիսի կազմակերպություններ, հաշվարարի հուշատետրի 1-ին աղյուսակի 7-րդ սյունակում պետք է նշել, թե արդյո՞ք մարդահամարն անցկացվում է հատուկ առանձնացված հաշվարարի, թե այդ տեղամասի հաշվարարի կողմից:

Այդ կազմակերպություններում ինքնուրույն հաշվային տեղամասեր կազմելու դեպքում հաշվարարներին հուշատետր և ուղեկցող թերթ չի տրվում:

2.Նախնական շրջագայություն (շրջայցն) անցկացնելու համար.

2.1.Հաշվարարներին ապահովել`

- հաշվարարի հուշատետրով, դրանցում լրացնելով 1-ին աղյուսակի 1-4-րդ սյունակները,

- վկայականով,

- 5000 և ավելի բնակչություն ունեցող գյուղերում տեղամասի հատակագծով:

2.2. Լրացնել իր հուշատետրի 1-ին աղյուսակը և 2-րդ աղյուսակի համապատասխան սյունակները:

2.3. Յուրաքանչյուր հաշվարարի ծանոթացնել իր տեղամասի սահմանների հետ:

2.4. Հոկտեմբերի 5-8-ը վերահսկել հաշվարարների կողմից տների (շինությունների) նախնական շրջագայության (շրջայցի) ժամանակին և նախատեսված կարգով անցկացում` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով նրանց կողմից հուշատետրի ճիշտ լրացմանը:

2.5. Նախնական շրջագայությունը (շրջայցն) ավարտելուց հետո հաշվարարների հուշատետրերի 2-րդ աղյուսակում գրված բոլոր բնակավայրերի առկայությունը համեմատել 1-ին աղյուսակում գրվածների հետ` յուրաքանչյուր գյուղական բնակավայրի 1-ին աղյուսակի 5-րդ և 6-րդ սյունակներում գրված բնակելի տների քանակը համեմատել 2-րդ աղյուսակի 5-րդ սյունակում նշված բնակելի տների քանակի հետ, ինչպես նաև բնակչության թվաքանակի վերաբերյալ հաշվարարի հուշատետրի 2-րդ աղյուսակի 6-րդ սյունակի տվյալները` իր (հրահանգիչ-հսկիչի) հուշատետրի 2-րդ աղյուսակի 4-րդ սյունակի տվյալների հետ: Հայտնաբերված բոլոր տարբերությունները պետք է պարզել և համապատասխան մարդահամարային փաստաթղթերում կատարել անհրաժեշտ գրառումներ և ուղղումներ:

3.Մարդահամարի նախօրեին հրահանգիչ-հսկիչը պարտավոր է`

3.1.Հաշվարարների հետ անցկացնել համառոտ խորհրդակցություն ՀՀ 2001թ. մարդահամարի անցկացման մարդահամարային փաստաթղթերի լրացման կարգի մասին:

3.2.Հաշվարարներին ապահովել մարդահամարային փաստաթղթերով`

- մարդահամարի հարցաթերթեր,

- ուղեկցող թերթեր,

- հաշվային տեղամասի ամփոփագրեր և անհրաժեշտ այլ նյութեր:

II.Մարդահամարի անցկացում

4.Մարդահամարի առաջին օրը ստուգել`

4.1. Արդյո՞ք իր տեղամասի բոլոր հաշվարարներն են սկսել մարդահամար: Որևէ հաշվարարի աշխատանքի դուրս չգալու դեպքում, պարզել պատճառը, և անհրաժեշտության դեպքում փոխարինել նրան ռեզերվային հաշվարարով և մարդահամարի տեղամասի վարիչին հաղորդել մարդահամարը սկսելու մասին:

4.2. Անցկացվել է արդյո՞ք մարդահամարը ժամանակավոր կացատեղ հանդիսացող կազմակերպություններում` հիվանդանոցներում, ծննդատներում, առողջարաններում, հանգստյան տներում, հյուրանոցներում և այլն:

4.3. Սկսվել է արդյո՞ք մարդահամարը սոցիալական նշանակություն ունեցող կազմակերպություններում` գիշերօթիկ դպրոցներ, մանկատներ, տուն-ինտերնատներ (ծերերի և հաշմանդամների) և այլն:

4.4. Մարդահամարի առաջին օրվա վերջում (հոկտեմբերի 10-ին), հաշվարարների հետ վերլուծել մարդահամարի հարցաթերթերի և մարդահամարային մյուս փաստաթղթերի լրացման ժամանակ թույլ տրված սխալները, պարզաբանել հրահանգի այն դրույթները, որոնք անբավարար են յուրացվել հաշվարարների կողմից:

5. Մարդահամարի անցկացման ողջ ժամանակաընթացքում.

5.1. Սահմանել ամենօրյա հսկողություն հաշվարարների աշխատանքների նկատմամբ և, միջոցներ ձեռնարկել նրանց կողմից մարդահամարն որակով անցկացնելու և մարդահամարային փաստաթղթերը լրացնելու կարգի մասին հրահանգի (ցուցումների) կատարումն ապահովելու ուղղությամբ:

5.2. Հոկտեմբերի 10-ից 19-ը ստուգել յուրաքանչյուր հաշվարարի կողմից լրացված մարդահամարի բոլոր հարցաթերթերի և մարդահամարային մյուս փաստաթղթերի լրացման ճշգրտությունը, մարդահամարի հարցաթերթերում անհատական գրառումների համապատասխանությունը` հատուկ ուշադրություն դարձնելով բացակա և ժամանակավոր ներկա գտնվող անձանց հաշվառմանը:

5.3. Եթե հարցաթերթի լրացման ճշգրտությունը կասկած չի հարուցում, ապա մարդահամարի հարցաթերթի առաջին էջում` հատուկ առանձնացված մասում, հրահանգիչ-հսկիչը ստորագրում է և գրում ամիս ամսաթիվը:

Մարդահամարի հարցաթերթերում սխալներ կամ թերի լրացումներ հայտնաբերելու դեպքում, պարտավորեցնել հաշվարարին ուղղումներ կատարել, իսկ անհրաժեշտության դեպքում կրկնակի այցելելու այդ տները (շինությունները):

5.4. Հատուկ ուշադրություն դարձնել.

- մարդահամարի հարցաթերթերի լրացման ընթեռնելիության, ճշգրտության և դրանցում հարցերի պատասխանների տրամաբանական համապատասխանության վրա,

- տնային տնտեսության անդամների գրառման` հրահանգով պահանջվող հերթականության պահպանման վրա,

- բացակա և ժամանակավոր ներկա անձանց համար 3-րդ և 4-րդ հարցերի ճշգրիտ լրացման վրա,

- բացակա անձանց համար` 7-13-րդ և 19-21-րդ հարցերի պարտադիր լրացման վրա,

- 7-րդ հարցում` առաջինը գրված անձի նկատմամբ ազգակցական կապի լրացման ճշգրտությանը,

- կրթության վերաբերյալ 19-րդ հարցի պատասխանը պետք է համապատասխանի տարիքի` լրացած տարիներով (9դ սյունակի) հետ և չպետք է հակասի զբաղմունքի մասին 27-րդ հարցում կատարված գրառմանը (օրինակ` սխալ կլինի կրթությունը` տարրական, զբաղմունքը` բժիշկ պատասխանը),

- կրթության վերաբերյալ հարցի պատասխանը պետք է համապատասխանի տարիքի` լրացած տարիներով, և արդեն ստացած կրթության հետ (օրինակ` բարձրագույն կրթություն ունեցող անձինք, որպես կանոն, չպետք է լինեն 20 տարեկանից փոքր, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 16 տարեկանից փոքր),

- գոյության միջոցների աղբյուրների մասին մարդահամարի հարցաթերթի 18-րդ հարցում պետք է նշված լինի 2 հուշում` մեկ հիմնական և մեկ երկրորդային, և այդ հարցի պատասխանը պետք է համապատասխանի հիմնական աշխատատեղի գործունեության տեսակի (26-րդ) և զբաղմունքի (27-րդ) մասին հարցերի պատասխանների հետ,

- 1988 թ. սկսած բնակության վայրը փոխած անձանց վերաբերյալ 15-րդ հարցում «այո» պատասխանի 1-5 հուշումները լրացվում են միայն ստիպված (հարկադրաբար) բնակավայրը փոխած անձանց համար (փախստականներ, բռնի տեղահանվածներ, երկրաշարժի հետևանքով տեղափոխվածներ և այլն), մնացած բոլոր դեպքերի համար գրվում է «ոչ» հուշման կոդը,

- տարեթիվը, որից հարցվողն անընդհատ բնակվում է տվյալ բնակավայրում (17-րդ հարց) պետք է գերազանցի 9-րդ սյունակում ծննդյան տարեթվին,

- 15 տարեկանից փոքր կանանց համար 22-րդ, 23-րդ հարցերում, որպես կանոն, չպետք է նշված լինի ծնած և ողջ երեխաների թվաքանակը,

- 26-րդ հարցի «Հիմնական աշխատատեղի գործունեության տեսակը» հարցի պատասխանում աշխատատեղի գործունեության տեսակը և 27-րդ հարցում` «Զբաղմունքը հիմնական աշխատատեղում» գրված լինի մանրամասն և ընթեռնելի, առանց հապավումներ օգտագործելու, քանի որ դրանք հետագայում ամփոփման նպատակով պետք է մշակվեն, այսինքն դասակարգվեն ըստ լրացված գործունեության տեսակների և զբաղմունքների,

- 26-րդ հարցի «Հիմնական աշխատատեղի գործունեության տեսակը» հարցում, եթե լրացված է աշխատատեղի գործունեության որևէ տեսակ, ապա այդ անձանց համար 29-32-րդ հարցերի բաժինը չի լրացվում,

- եթե 29-րդ հարցում անձը փնտրում է աշխատանք, այսինքն գրված է «այո» հուշման կոդը, ապա լրացվում է նաև 30-31-րդ հարցերը, իսկ «ոչ» պատասխանի դեպքում լրացվում է միայն 32-րդ հարցը,

- հարցաթերթով նախատեսված, հարցերի առանձին խմբերի համար` տարիքային սահմանների պահպանման ճշգրտության վրա,

- մարդահամարի հարցաթերթում «Տնային տնտեսության բնակության պայմանները» բաժնում.

- յուրաքանչյուր հարցի համար պետք է գծանշված լինի մեկ պատասխան,

- բնակելի միավորի մակերեսը չպետք է գերազանցի ընդհանուր մակերեսին և գրված լինի ամբողջական թվերով:

6. Մարդահամարի ավարտին զուգընթաց հրահանգիչ-հսկիչը հաշվարարներից ընդունում է մարդահամարային բոլոր նյութերը և հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրերի ճշտված տվյալների հիման վրա կազմում է հրահանգչական տեղամասի ամփոփ տեղեկագիր:

Դրա համար անհրաժեշտ է.

- Հաշվարարի հուշատետրի 1-ին և 2-րդ աղյուսակի տվյալները հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրի տվյալների հետ համեմատելու միջոցով ստուգել` արդյո՞ք հաշվային տեղամասի բոլոր տներում (շինություններում) է անցկացվել մարդահամար:

- Հաշվել և հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրի հետ համեմատել յուրաքանչյուր տանը (շինությունում) լրացրած հարցաթերթերի, հսկիչ թերթերի, վերահսկիչ փաստաթղթերի, ուղեկցող թերթերի և բնակչությանը տրված մարդահամարն անցնելու մասին տեղեկանքների քանակը:

- Մարդահամարի հարցաթերթում գրված անձանց թվաքանակը համեմատել ամփոփ տեղեկագրում այդ տնային տնտեսության համար նշված բնակչության թվաքանակի հետ:

- Ստուգել հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրի հանրագումարների ճշգրտությունը:

- Ամփոփ տեղեկագրերում գրառված յուրաքանչյուր տան (շինության) բնակչության թվաքանակը համեմատել հաշվարարի հուշատետրի 2-րդ աղյուսակի 6-րդ սյունակում նշված բնակչության թվաքանակի հետ: Տարբերության դեպքում պարզել դրանց պատճառը և կատարել համապատասխան ուղղումներ:

7. Ստուգել ուղեկցող թերթերի` ձև 10 լրացման ամբողջականությունն ու ճշգրտությունը:

8. Ստուգել պայուսակներում (թղթապանակներում) մարդահամարի բոլոր նյութերի առկայությունն ու դասավորվածությունը և ընդունել դրանք հաշվով` չօգտագործված և փչացրած փաստաթղթերի հետ միասին:

9. Որոշել յուրաքանչյուր հաշվարարի վերահսկիչ շրջագայության դուրս գալու օրը և հաշվային տեղամասը, և հայտնել այդ մասին հաշվարարներին:

10. Մարդահամարային նյութերն ընդունելուց հետո լրացնել հրահանգչական տեղամասի ամփոփ տեղեկագրի (ձև 7) 1-ին` «Հանրագումարն ըստ հաշվային տեղամասի» բաժինը:

11. Մարդահամարի ավարտից հետո` հոկտեմբերի 20-ից մինչև 25-ն ընկած ժամանակահատվածում, հրահանգիչ-հսկիչն իր տեղամասի հաշվարարների հետ միասին անցկացնում է ընտրանքային վերահսկիչ շրջագայություն (շրջայց), պայմանով, որ ամեն մի հաշվարար կատարի ոչ թե իր, այլ կից հաշվային տեղամասի վերահսկիչ շրջագայություն: Վերահսկիչ շրջագայությունն անցկացվում է բոլոր հաշվային տեղամասերում, դրանցից յուրաքանչյուրում ընդգրկելով բնակելի միավորների (բնակարանների) 10%-ը: Դրանց ընտրությունը կատարվում է հոկտեմբերի 20-ին մարդահամարի տեղամասի վարիչի կամ նրա օգնականի կողմից` հրահանգիչ-հսկիչի հետ համատեղ:

III. Վերահսկիչ շրջագայության փուլ

12. Վերահսկիչ շրջագայության ժամանակ.

12.1. Ստուգել յուրաքանչյուր տանը (շինությունում) չկան արդյոք հաշվարարի կողմից բաց թողնված կամ սխալմամբ գրված անձինք:

12.2. Պարզել, թե քանի մարդ է ենթակա հաշվառման, համեմատել մարդահամարի հարցաթերթերում նրանց անվանական առկայությունը, ուշադրություն դարձնելով բացակայողների և ժամանակավոր ներկա գտնվողների վերաբերյալ հարցաթերթերում գրառումների ճշգրտությանը:

12.3. Տվյալ տնային տնտեսությունում հաշվառման ենթակա, բայց հաշվարարի կողմից բաց թողնված բոլոր անձանց վերաբերյալ տեղեկությունները հրահանգիչ-հսկիչը գրառում է տվյալ տնային տնտեսության հարցաթերթում, ավելացնում տնային տնտեսության անդամների ցուցակում և լրացնում անձի համար նախատեսված անհատական հարցերի պատասխանները:

12.4. Միաժամանակ հարկավոր է տարբերել հետևյալ դեպքերը:

- Տվյալ տանը (շինությունում) սխալմամբ հաշվեգրված (օրինակ` սովորելու մեկնած, այլ տեղ մշտական բնակության տեղափոխված և այլն) անձանց վերաբերյալ տվյալները հարկավոր է հանել հարցաթերթից և գրել պատճառը, օրինակ` «սխալ է գրվել, մեկնել է սովորելու» և այլն: Այդպիսի գրառումը կատարվում է մարդահամարի հարցաթերթի տվյալ անձի համար հատկացված տողում: Այդ անձանց համարակալումը «Ա» սյունակում փոխել հարկավոր չէ, սակայն պետք է փոխել «Ընդամենը» տողի ցուցանիշը: Հաշվարարի կողմից բաց թողնված և սխալմամբ գրառված անձանց վերաբերյալ հրահանգիչ-հսկիչը պետք է գրառումներ կատարի իր հուշատետրի 3-րդ աղյուսակում:

- Եթե բաց է թողնված տնային տնտեսության անդամներից որևէ մեկը, ապա նրա վերաբերյալ անհատական տեղեկությունները պետք է ավելացնել մարդահամարի հարցաթերթի վերջում:

- Առանձին տնային տնտեսության բաց թողնման դեպքում պետք է լրացնել մարդահամարի նոր հարցաթերթ և անհրաժեշտության դեպքում մարդահամարային այլ փաստաթղթեր, ընդ որում լրացված հարցաթերթը պետք է համարակալել հաշվային տեղամասի վերջին հարցաթերթից հետո` հերթական համարը:

- Վերահսկիչ շրջագայության (շրջայցի) ժամանակ ճշտել մարդահամարի հարցաթերթի այն հարցերի պատասխանները, որոնք ստուգման ժամանակ կասկած են առաջացրել:

- Ժամանակավոր կացատեղ հանդիսացող կազմակերպություններում (հյուրանոցներում, հիվանդանոցներում, առողջարաններում և այլն), որտեղ մարդահամարի հաշվառումը կատարում է հիմնական հաշվային տեղամասի հաշվարարը, որի տարածքում գտնվում է տվյալ կազմակերպությունը, վերահսկիչ շրջագայությունը անցկացվում է առաջին օրը (հոկտեմբերի 20-ին) մարդահամարի հարցաթերթերի և համապատասխան կազմակերպությունների գրքերի գրառումները համեմատելու միջոցով:

13. Վերահսկիչ շրջագայության ավարտից հետո.

13.1. Մարդահամարի հարցաթերթերում կատարված փոփոխությունների հիման վրա տվյալ հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրում (ձև 6 գյուղական) ուղղել տվյալներն ըստ տների (շինությունների)` հաշվի առնելով վերահսկիչ շրջագայության արդյունքները, հաշվել հանրագումարներն ըստ տեղամասի և իր հուշատետրի 4-րդ աղյուսակի տվյալների հիման վրա լրացնել հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրի «Վերահսկիչ շրջագայության արդյունքները» բաժինը:

13.2. Հաշվային տեղամասի (ձև 6 գյուղական) ամփոփ տեղեկագրերի հիման վրա լրացնել հրահանգչական տեղամասի (ձև 7) ամփոփ տեղեկագրի «Վերահսկիչ շրջագայության արդյունքների ամփոփագիր» և «Հանրագումարը հաշվի առնելով վերահսկիչ շրջագայությունը» բաժինները, ինչպես նաև նշել կազմված ուղեկցող թերթերի (ձև 10), վերահսկիչ փաստաթղթերի (ձև 6), հսկիչ թերթերի (ձև 4) և տրված տեղեկանքների (ձև 5) քանակները:

13.3. Մարդահամարի տեղամասի վարիչին, նրա կողմից սահմանված ժամկետում, ներկայացնել մարդահամարի արդյունքները` հաշվի առնելով վերահսկիչ շրջագայությունը:

13.4. Մարդահամարի աշխատանքներն ավարտելուց հետո իր հուշատետրում լրացնել «Հրահանգիչ-հսկիչի դիտողություններն ու առաջարկությունները» բաժինը, կազմել հաշվետվություն ըստ ձև 14-ի և նախապատրաստել իր տեղամասի բոլոր նյութերը մարդահամարի տեղամասի վարիչին հանձնելու համար:

13.5. Նշանակված ժամկետին, մարդահամարի տեղամասի վարիչին հանձնել մարդահամարային բոլոր նյութերը, ներառյալ չօգտագործված և փչացված ձևերը:

 

Հրահանգիչ-հսկիչի դիտողություններն ու առաջարկությունները

Նկարագրեք, խնդրեմ, հրահանգչական տեղամասում Ձեր աշխատանքի պայմանների դրական և բացասական կողմերը և տվեք առաջարկություններ հաշվային և հրահանգչական տեղամասերում ՀՀ 2001թ. մարդահամարի կազմակերպման վերաբերյալ: Թվարկեք այն հարցերը, որոնք դժվարություններ են առաջացրել մարդահամարի հարցաթերթերի լրացման ժամանակ:

Առաջանում էին արդյոք դժվարություններ բնակչությունից մարդահամարի հարցաթերթի հարցերի պատասխանները ստանալիս:

Նկարագրեք, ինչպիսի անհասկանալի հարցեր կային մարդահամարային փաստաթղթերում:

Շարադրեք Ձեր առաջարկությունները ՀՀ 2001թ. մարդահամարի կազմակերպման և դրա ծրագրի վերաբերյալ:

 

-----------------------------------------------------------

հեղինակաների կողմից - աղյուսակները չեն բերվում

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ 2001թ. մարդահամար Ձև 12- քաղաքային

 

Հաստատված է

ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի

16.08. 2001թ. N 63 որոշմամբ

 

ՀՈՒՇԱՏԵՏՐ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՀՐԱՀԱՆԳԻՉ-ՀՍԿԻՉԻ

 

Մարզ _____________________________ Տարածք __________________________

 

Համայնք (թաղային) _____________________ Քաղաք ______________________

 

ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍ N_________________

 

Հրահանգիչ-հսկիչ ____________________________________________________

(ազգանուն, անուն, հայրանուն)

 

Հրահանգչական տեղամասի հասցեն _____________________________________

 

________________________ Հեռախոսի համարը ___________________________

 

ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՏԵՂԱՄԱՍ N ___________________

 

Մարդահամարի տեղամասի վարիչ _____________________________________

(ազգանուն, անուն, հայրանուն)

 

Մարդահամարի տեղամասի հասցեն ____________________________________

 

__________________________________ Հեռախոսի համարը _________________

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Հրահանգիչ-հսկիչը պատասխանատվություն է կրում, իր տեղամասի հաշվարարների կողմից, մարդահամարի նախապատրաստական աշխատանքները և բնակչության հաշվառումը ժամանակին և պահանջվող ճշգրտությամբ կազմակերպելու, ինչպես նաև ստացված տեղեկատվության որակի համար:

Հրահանգիչ-հսկիչի կողմից իրականացվող աշխատանքները բաժանվում են երեք փուլերի`

I. Նախապատրաստական` մինչ հաշվարարների կողմից նախնական շրջագայությունը (շրջայց) սկսելը և մարդահամարի նախօրեին կատարվող աշխատանքները:

II. Մարդահամարի անցկացման` 10 օրվա ընթացքում` հոկտեմբերի 10-19-ը ստուգել իր հրահանգչական տեղամասի մեջ մտնող հաշվարարների աշխատանքները:

III. Վերահսկիչ աշխատանքների` հոկտեմբերի 20-25-ը հետմարդահամարային վերահսկիչ շրջագայության կազմակերպում և անցկացում:

Հրահանգիչ-հսկիչի պարտականությունները

 

I.Նախապատրաստական փուլ

 

1. Մինչև նախնական շրջագայությունը հրահանգիչ - հսկիչը պարտավոր է`

1.1. Անցնել հրահանգավորում և պատրաստվածության ստուգում:

1.2. Ներկա լինել իր տեղամասին կցված հաշվարարների հրահանգավորմանը և պատրաստվածության ստուգմանը:

1.3. Մասնակցել բնակչության շրջանում զանգվածային-բացատրական աշխատանքների կազմակերպմանը:

1.4. Շրջագայելով ծանոթանալ իր տեղամասի սահմաններին, մարդահամարի տեղամասի վարիչի և հարևան տեղամասերի հրահանգիչ-հսկիչների հետ միասին, և անհրաժեշտ ճշգրտումներ մտցնել հատակագծում:

1.5. Տեղում ճշգրտել հաշվային տեղամասերի սահմանները:

1.6. Լրացնել հաշվարարի հուշատետրի (Ձև 11-քաղաքային) 1-ին աղյուսակի 1-6-րդ սյունակները` կազմակերպման պլանի «Քաղաքների հրահանգչական և հաշվային տեղամասերի կազմը» Ձև 1կ - ի հիման վրա, ինչպես նաև հաշվարարների պայուսակների պիտակները:

Բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալները հաշվարարներին չեն հաղորդվում:

1.6.Ճշտել հրահանգչական տեղամասի տարածքում գտնվող (ժամանակավոր կացատեղ հանդիսացող) կազմակերպությունների` հիվանդանոցների, ծննդատների, առողջարանների, հանգստյան տների, մանկատների, գիշերօթիկ դպրոցների, հյուրանոցների և նմանատիպ այլ կազմակերպությունների ցանկը, և դրանց վարչակազմի (ադմինիստրացիայի) հետ համաձայնեցնել այնտեղ մարդահամարի անցկացման ժամկետն ու կարգը:

Այն հաշվային տեղամասերը, որոնց տարածքում կան այդպիսի կազմակերպություններ, հաշվարարի հուշատետրի 1-ին աղյուսակի 9-րդ սյունակում պետք է նշել, թե արդյո՞ք մարդահամարն անցկացվում է հատուկ առանձնացված հաշվարարի, թե այդ տեղամասի հաշվարարի կողմից:

Այդպիսի կազմակերպություններում ինքնուրույն հաշվային տեղամասեր կազմակերպելու դեպքում` հաշվարարին հուշատետր և ուղեկցող թերթ չի տրվում:

2.Նախնական շրջագայություն (շրջայց) անցկացնելու համար.

2.1. Հաշվարարներին ապահովել`

- հաշվարարի հուշատետրերով, դրանցում լրացնելով 1-ին աղյուսակի 1-5-րդ սյունակները և 3-րդ աղյուսակի համապատասխան սյունակները,

- վկայականներով,

- տեղամասի հատակագծով:

2.2. Լրացնել իր հուշատետրի 1-ին աղյուսակը և 2-րդ աղյուսակի համապատասխան սյունակները:

2.3. Յուրաքանչյուր հաշվարարի ծանոթացնել իր տեղամասի սահմանների հետ:

2.4. Հոկտեմբերի 5-8-ը վերահսկել հաշվարարների կողմից տների (շինությունների) նախնական շրջագայության (շրջայցի) ժամանակին և նախատեսված կարգով անցկացումը, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով նրանց կողմից հուշատետրերի ճիշտ լրացմանը:

2.5. Նախնական շրջագայությունը (շրջայցն) ավարտելուց հետո հաշվարարների հուշատետրերի 2-րդ աղյուսակում գրված բոլոր տների (շինությունների) առկայությունը համեմատել 1-ին աղյուսակում գրվածների հետ` 1-ին աղյուսակի 7-րդ և 8-րդ սյունակներում գրառված տների (շինությունների) ու բնակարանների քանակը համեմատել 5-րդ և 6-րդ սյունակներում գրառված տների (շինությունների) ու բնակարանների քանակի հետ, ինչպես նաև ամբողջությամբ վերցրած յուրաքանչյուր տան (շինության) բնակչության թվաքանակի վերաբերյալ 2-րդ աղյուսակի 5-րդ սյունակի տվյալները` կազմպլանի ձև 1Կ-ի 8-րդ սյունակի տվյալների հետ: Հայտնաբերված բոլոր տարբերությունները պետք է պարզել և համապատասխան փաստաթղթերում կատարել անհրաժեշտ լրացումներ և ուղղումներ:

3. Մարդահամարի նախօրեին հրահանգիչ-հսկիչը պարտավոր է`

3.1. Հաշվարարների հետ անցկացնել համառոտ խորհրդակցություն ՀՀ 2001թ. մարդահամարի անցկացման և մարդահամարային փաստաթղթերի լրացման կարգի մասին:

3.2. Հաշվարարներին ապահովել մարդահամարային փաստաթղթերով`

- մարդահամարի հարցաթերթեր,

- ուղեկցող թերթեր,

- հաշվային տեղամասի ամփոփագրեր և անհրաժեշտ այլ նյութեր:

 

II.Մարդահամարի անցկացում

 

4. Մարդահամարի առաջին օրը ստուգել`

4.1. Արդյո՞ք իր տեղամասի բոլոր հաշվարարներն են սկսել մարդահամարի հաշվառումը: Որևէ մեկ հաշվարարի աշխատանքի դուրս չգալու դեպքում, պարզել պատճառը և անհրաժեշտության դեպքում փոխարինել նրան ռեզերվի հաշվարարով և մարդահամարի տեղամասի վարիչին հաղորդել մարդահամարը սկսելու մասին:

4.2. Անցկացվել է արդյո՞ք մարդահամարը ժամանակավոր կացատեղ հանդիսացող կազմակերպություններում` հիվանդանոցներում, ծննդատներում, առողջարաններում, հանգստյան տներում, հյուրանոցներում և նմանատիպ այլ հիմնարկներում:

4.3. Սկսվել է արդյո՞ք մարդահամարը սոցիալական նշանակություն ունեցող կազմակերպություններում` մանկատներում, տուն-ինտերնատներում (ծերերի և հաշմանդամների) և այլն:

4.4. Մարդահամարի առաջին օրվա վերջում` հոկտեմբերի 10-ին, հաշվարարների հետ վերլուծել մարդահամարի հարցաթերթերի և մարդահամարային մյուս փաստաթղթերի լրացման ժամանակ թույլ տրված սխալները, պարզաբանել հրահանգի այն դրույթները, որոնք անբավարար են յուրացվել հաշվարարների կողմից:

5. Մարդահամարի անցկացման ողջ ժամանակաընթացքում.

5.1. Սահմանել ամենօրյա հսկողություն հաշվարարների աշխատանքների նկատմամբ, և միջոցներ ձեռնարկել նրանց կողմից մարդահամարը որակով անցկացնելու և մարդահամարային փաստաթղթերը լրացնելու կարգի մասին հրահանգի (ցուցումների) կատարումն ապահովելու ուղղությամբ:

5.2. Հոկտեմբերի 10-ից 19-ը ստուգել յուրաքանչյուր հաշվարարի կողմից լրացված մարդահամարի բոլոր հարցաթերթերի և մյուս փաստաթղթերի լրացման ճշգրտությունը, մարդահամարի հարցաթերթերում անհատական գրառումների համապատասխանությունը, հատուկ ուշադրություն դարձնելով բացակա և ժամանակավոր ներկա գտնվող անձանց հաշվեգրմանը:

5.3. Եթե հարցաթերթի լրացման ճշգրտությունը կասկած չի հարուցում, ապա մարդահամարի հարցաթերթի առաջին էջի հատուկ առանձնացված մասում հրահանգիչ-հսկիչը ստորագրում է և գրում ստուգման ամիս, ամսաթիվը:

Մարդահամարի հարցաթերթերում սխալներ կամ թերի լրացումներ հայտնաբերելու դեպքում պարտավորեցնել հաշվարարին` ուղղումներ կատարել, իսկ անհրաժեշտության դեպքում կրկնակի այցելել այդ տները (շինությունները):

5.4. Հատուկ ուշադրություն դարձնել.

- մարդահամարի հարցաթերթերի լրացման ընթեռնելիության, ճշգրտության և դրանցում հարցերի պատասխանների տրամաբանական համապատասխանության վրա,

- տնային տնտեսության անդամների գրառման` հրահանգով պահանջվող հերթականության պահպանման վրա,

- բացակա և ժամանակավոր ներկա անձանց համար 3-րդ և 4-րդ հարցերի ճշգրիտ լրացման վրա,

- բացակա անձանց համար` 7-13-րդ և 19-21-րդ հարցերի պարտադիր լրացման վրա,

- 7-րդ հարցում` առաջինը գրված անձի նկատմամբ ազգակցական կապի լրացման ճշգրտությանը,

- կրթության վերաբերյալ 19-րդ հարցի պատասխանը պետք է համապատասխանի տարիքի` լրացած տարիներով (9դ սյունակի) հետ և չպետք է հակասի զբաղմունքի մասին 27-րդ հարցում կատարված գրառմանը (օրինակ` սխալ կլինի կրթությունը` տարրական, զբաղմունքը` բժիշկ պատասխանը),

- կրթության վերաբերյալ հարցի պատասխանը պետք է համապատասխանի տարիքի` լրացած տարիներով, և արդեն ստացած կրթության հետ (օրինակ` բարձրագույն կրթություն ունեցող անձինք, որպես կանոն, չպետք է լինեն 20 տարեկանից փոքր, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 16 տարեկանից փոքր),

- գոյության միջոցների աղբյուրների մասին մարդահամարի հարցաթերթի 18-րդ հարցում պետք է նշված լինի 2 հուշում` մեկ հիմնական և մեկ երկրորդային, և այդ հարցի պատասխանը պետք է համապատասխանի հիմնական աշխատատեղի գործունեության տեսակի (26-րդ) և զբաղմունքի (27-րդ) մասին հարցերի պատասխանների հետ,

- 1988 թ. սկսած բնակության վայրը փոխած անձանց վերաբերյալ 15-րդ հարցում «այո» պատասխանի 1-5 հուշումները լրացվում են միայն ստիպված (հարկադրաբար) բնակավայրը փոխած անձանց համար (փախստականներ, բռնի տեղահանվածներ, երկրաշարժի հետևանքով տեղափոխվածներ և այլն), մնացած բոլոր դեպքերի համար գրվում է «ոչ» հուշման կոդը,

- տարեթիվը, որից հարցվողն անընդհատ բնակվում է տվյալ բնակավայրում (17-րդ հարց) պետք է գերազանցի 9-րդ սյունակում ծննդյան տարեթվին,

- 15 տարեկանից փոքր կանանց համար 22-րդ, 23-րդ հարցերում, որպես կանոն, չպետք է նշված լինի ծնած և ողջ երեխաների թվաքանակը,

- 26-րդ հարցի «Հիմնական աշխատատեղի գործունեության տեսակը» հարցի պատասխանում աշխատատեղի գործունեության տեսակը և 27-րդ հարցում` «Զբաղմունքը հիմնական աշխատատեղում» գրված լինի մանրամասն և ընթեռնելի, առանց հապավումներ օգտագործելու, քանի որ դրանք հետագայում ամփոփման նպատակով պետք է մշակվեն, այսինքն դասակարգվեն ըստ լրացված գործունեության տեսակների և զբաղմունքների,

- 26-րդ հարցի «Հիմնական աշխատատեղի գործունեության տեսակը» հարցում, եթե լրացված է աշխատատեղի գործունեության որևէ տեսակ, ապա այդ անձանց համար 29-32-րդ հարցերի բաժինը չի լրացվում,

- եթե 29-րդ հարցում անձը փնտրում է աշխատանք, այսինքն գրված է «այո» հուշման կոդը, ապա լրացվում է նաև 30-31-րդ հարցերը, իսկ «ոչ» պատասխանի դեպքում լրացվում է միայն 32-րդ հարցը,

- հարցաթերթով նախատեսված, հարցերի առանձին խմբերի համար` տարիքային սահմանների պահպանման ճշգրտության վրա,

- մարդահամարի հարցաթերթում «Տնային տնտեսության բնակության պայմանները» բաժնում.

- յուրաքանչյուր հարցի համար պետք է գծանշված լինի մեկ պատասխան,

- բնակելի միավորի մակերեսը չպետք է գերազանցի ընդհանուր մակերեսին և գրված լինի ամբողջական թվերով:

6. Մարդահամարի ավարտին զուգընթաց հրահանգիչ-հսկիչը հաշվարարներից ընդունում է մարդահամարի բոլոր նյութերը և հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրերի ճշտված տվյալների հիման վրա կազմում է հրահանգչական տեղամասի ամփոփ տեղեկագիր:

Դրա համար անհրաժեշտ է.

- Հաշվարարի հուշատետրի 1-ին և 2-րդ աղյուսակների տվյալները հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրի տվյալների հետ համեմատելու միջոցով ստուգել` արդյոք հաշվային տեղամասի բոլոր տներում (շինություններում) է անցկացվել մարդահամար:

- Հաշվել և հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրի հետ համեմատել յուրաքանչյուր տանը (շինությունում) լրացրած մարդահամարի հարցաթերթերի, հսկիչ թերթերի, վերահսկիչ փաստաթղթերի, և բնակչությանը տրված մարդահամարն անցնելու մասին տեղեկանքների քանակը:

- Մարդահամարի հարցաթերթում գրված անձանց թվաքանակը համեմատել ամփոփ տեղեկագրում այդ տնային տնտեսության համար նշված բնակչության թվաքանակի հետ:

- Ստուգել հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրի հանրագումարների ճշգրտությունը:

- Ամփոփ տեղեկագրում գրառված յուրաքանչյուր տան (շինության) բնակչության թվաքանակը համեմատել հաշվարարի հուշատետրի 2-րդ աղյուսակի 5-րդ սյունակում նշված բնակչության թվաքանակի հետ: Տարբերության դեպքում պարզել դրանց պատճառը և կատարել համապատասխան ուղղումներ:

7. Ստուգել ուղեկցող թերթերի (ձև 10) լրացման լրիվությունն ու ճշգրտությունը:

8. Ստուգել հաշվարարների պայուսակներում (թղթապանակներում) մարդահամարային բոլոր նյութերի առկայությունն ու դասավորվածությունը և ընդունել դրանք հաշվով, չօգտագործված և փչացրած մարդահամարային փաստաթղթերի հետ միասին:

9. Որոշել յուրաքանչյուր հաշվարարի վերահսկիչ շրջագայության դուրս գալու օրը և հաշվային տեղամասը, և հայտնել այդ մասին հաշվարարներին:

10. Մարդահամարային նյութերն ընդունելուց հետո, լրացնել հրահանգչական տեղամասի ամփոփ տեղեկագրի (ձև 7) «Հանրագումարն ըստ հաշվային տեղամասի» բաժինը:

11. Մարդահամարի ավարտից հետո` հոկտեմբերի 20-ից մինչև 25-ն ընկած ժամանակահատվածում հրահանգիչ-հսկիչն իր տեղամասի հաշվարարների հետ միասին անցկացնում է ընտրանքային վերահսկիչ շրջագայություն, պայմանով, որ ամեն մի հաշվարար կատարի ոչ թե իր, այլ կից հաշվային տեղամասի վերահսկիչ շրջագայություն: Վերահսկիչ շրջագայությունն անցկացվում է բոլոր հաշվային տեղամասերում, դրանցից յուրաքանչյուրում ընդգրկելով բնակելի միավորների (բնակարանների) 10%-ը: Դրանց ընտրությունը կատարվում է հոկտեմբերի 20-ին` մարդահամարի տեղամասի վարիչի կամ նրա օգնականի կողմից` հրահանգիչ-հսկիչի հետ համատեղ:

 

III. Վերահսկիչ շրջագայության փուլ

 

12.Վերահսկիչ շրջագայության ժամանակ.

12.1.Ստուգել յուրաքանչյուր տանը (շինությունում) չկան արդյոք հաշվարարի կողմից բաց թողնված կամ սխալմամբ գրառված անձինք:

12.2. Պարզել, թե քանի մարդ է ենթակա հաշվառման, համեմատել մարդահամարի հարցաթերթերում նրանց անվանական առկայությունը, ուշադրություն դարձնելով բացակայողների և ժամանակավոր ներկա գտնվողների վերաբերյալ հարցաթերթերում գրառումների ճշգրտությանը:

12.3. Տվյալ տնային տնտեսությունում հաշվառման ենթակա, բայց հաշվարարի կողմից բաց թողնված բոլոր անձանց վերաբերյալ տեղեկությունները հրահանգիչ-հսկիչը գրառում է տվյալ տնային տնտեսության հարցաթերթերում` ավելացնում տնային տնտեսության անդամների ցուցակում և լրացնում անձի համար նախատեսված անհատական հարցերի պատասխանները:

12.4. Միաժամանակ հարկավոր է տարբերել հետևյալ դեպքերը:

- Տվյալ տանը (շինությունում) սխալմամբ հաշվեգրված (օրինակ սովորելու մեկնած, այլ տեղ մշտական բնակության տեղափոխված և այլն) անձանց վերաբերյալ տվյալները հարկավոր է հանել հարցաթերթից և գրել պատճառը, օրինակ «սխալ է գրվել, մեկնել է սովորելու» և այլն: Այդպիսի գրառումը կատարվում է մարդահամարի հարցաթերթի տվյալ անձի համար հատկացված տողում: Այդ անձանց համարակալումը «Ա» սյունակում փոխել հարկավոր չէ, սակայն պետք է փոխել «Ընդամենը» տողի ցուցանիշը: Հաշվարարի կողմից բաց թողնված և սխալմամբ գրառված անձանց վերաբերյալ հրահանգիչ-հսկիչը պետք է գրառումներ կատարի իր հուշատետրի 3-րդ աղյուսակում:

- Եթե բաց է թողնված տնային տնտեսության անդամներից որևէ մեկը, ապա նրա վերաբերյալ անհատական տեղեկությունները պետք է ավելացնել մարդահամարի հարցաթերթի վերջում:

- Առանձին տնային տնտեսության բաց թողնման դեպքում պետք է լրացնել մարդահամարի նոր հարցաթերթ և անհրաժեշտության դեպքում մարդահամարային այլ փաստաթղթեր, ընդ որում լրացված հարցաթերթը պետք է համարակալել հաշվային տեղամասի վերջին հարցաթերթից հետո` հերթական համարը:

- Վերահսկիչ շրջագայության (շրջայցի) ժամանակ ճշտել մարդահամարի հարցաթերթի այն հարցերի պատասխանները, որոնք ստուգման ժամանակ կասկած են առաջացրել:

- Ժամանակավոր կացատեղ հանդիսացող կազմակերպություններում (հյուրանոցներում, հիվանդանոցներում, առողջարաններում և այլն), որտեղ մարդահամարի հաշվառումը կատարում է հիմնական հաշվային տեղամասի հաշվարարը, որի տարածքում գտնվում է տվյալ կազմակերպությունը, վերահսկիչ շրջագայությունը անցկացվում է առաջին օրը (հոկտեմբերի 20-ին) մարդահամարի հարցաթերթերի և համապատասխան կազմակերպությունների գրքերի գրառումները համեմատելու միջոցով:

12. Վերահսկիչ շրջագայության ավարտից հետո.

12.1.Մարդահամարի հարցաթերթում կատարած փոփոխությունների հիման վրա, տվյալ հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրում ուղղել տվյալներն ըստ տների (շինությունների), հաշվի առնելով վերահսկիչ շրջագայության արդյունքները, հաշվել հանրագումարներն ըստ տեղամասի և իր հուշատետրի 3-րդ աղյուսակի հիման վրա լրացնել «Վերահսկիչ շրջագայության արդյունքները» բաժինը:

12.2. Հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրի (ձև 6 քաղաքային) հիման վրա լրացնել հրահանգչական տեղամասի ամփոփ տեղեկագրի (ձև 7) «Վերահսկիչ շրջագայության արդյունքների ամփոփագիր» և «Հանրագումարը հաշվի առնելով վերահսկիչ շրջագայությունը» բաժինները, ինչպես նաև նշել կազմված ուղեկցող թերթերի (ձև 10) քանակը:

12.3. Սահմանված ժամկետում մարդահամարային տեղամասի վարիչին ներկայացնել մարդահամարի արդյունքները` հաշվի առնելով վերահսկիչ շրջագայությունը:

12.4. Մարդահամարի աշխատանքներն ավարտելուց հետո իր հուշատետրում լրացնել «Հրահանգիչ-հսկիչի դիտողություններն ու առաջարկությունները» բաժինը, կազմել հաշվետվություն` ըստ ձև 14-ի և նախապատրաստել իր տեղամասի բոլոր նյութերը մարդահամարի տեղամասի վարիչին հանձնելու համար:

12.5. Նշանակված ժամկետին, մարդահամարի տեղամասի վարիչին հանձնել մարդահամարի բոլոր նյութերը, ներառյալ չօգտագործված և փչացրած ձևերը:

 

Հրահանգիչ-հսկիչի դիտողություններն ու առաջարկությունները

Նկարագրեք, խնդրեմ, հրահանգչական տեղամասում Ձեր աշխատանքի պայմանների դրական և բացասական կողմերը և տվեք առաջարկություններ հաշվային և հրահանգչական տեղամասերում ՀՀ 2001թ. մարդահամարի կազմակերպման վերաբերյալ: Թվարկեք այն հարցերը, որոնք դժվարություններ են առաջացրել մարդահամարի հարցաթերթերի լրացման ժամանակ:

Առաջանում էին, արդյո՞ք, դժվարություններ բնակչությունից մարդահամարի հարցաթերթի հարցերի պատասխաններ ստանալու ժամանակ:

Նկարագրեք, ինչպիսի անհասկանալի հարցեր կային մարդահամարի փաստաթղթերում: Շարադրեք Ձեր առաջարկությունները մարդահամարի կազմակերպման և դրա ծրագրի վերաբերյալ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ 2001թ. մարդահամար Ձև 13

 

Հաստատված է

ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի

16.08. 2001թ. N 63 որոշմամբ

 

ՀՈՒՇԱՏԵՏՐ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՏԵՂԱՄԱՍԻ ՎԱՐԻՉԻ ԵՎ ՆՐԱ ՕԳՆԱԿԱՆԻ

 

Մարզ __________________________ Տարածք ____________________________

 

Համայնք (թաղային) _________________ Քաղաք _________________________

 

ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՏԵՂԱՄԱՍ N _______________

 

Մարդահամարի տեղամասի վարիչ _____________________________________

 

_____________________________________________________________________

(ազգանուն, անուն, հայրանուն)

 

Մարդահամարի տեղամասի հասցեն________________________________________

 

____________________________հեռախոսի համարը ________________________

 

ՀՀ ԱՎԾ-ի տարածքային բաժնի հասցեն_________________________________

 

_____________________________________________________________________

 

_________________________________ հեռախոսի համարը ___________________

 

ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՏԵՂԱՄԱՍԻ ՎԱՐԻՉԻ ԵՎ ՆՐԱ ՕԳՆԱԿԱՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2001թ. հոկտեմբերի 10-19-ը, ՀՀ կառավարության 19.02.2000թ. հ. 78 որոշման համաձայն, Հայաստանի Հանրապետությունում անցկացվելու է մարդահամար: Մարդահամարի անցկացման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու համար հանրապետության յուրաքանչյուր մարզում` տարածքների կտրվածքով, կազմակերպվում են մարդահամարի տեղամասեր: Այդ տեղամասերում աշխատանքները կազմակերպելու և վերահսկելու համար նշանակվում են տեղամասի վարիչներ, որոնք ունենում են նաև օգնականներ:

Մարդահամարի մասին ՀՀ օրենքի 13 հոդվածով մարդահամարի տեղամասի վարիչի և նրա օգնականի վրա, որպես մարդահամարի աշխատողներ, պատասխանատվություն է դրվում մարդահամարի ժամանակ հավաքագրված անհատական տեղեկատվության գաղտնիության պահպանման համար:

Մարդահամարի տեղամասի վարիչը և նրա օգնականը իրենց աշխատանքի ընթացքում պետք է ղեկավարվեն ՀՀ 2001թ. մարդահամարի կազմակերպչական և մեթոդաբանական հիմնական դրույթներով, ՀՀ 2001թ. մարդահամարի հարցաթերթը լրացնելու (մարդահամարն անցկացնելու) կարգի մասին հրահանգով և յուրաքանչյուր գործընթացը կանոնակարգող ցուցումներով:

Մարդահամարի տեղամասի վարիչը և նրա օգնականը պատասխանատվություն են կրում`

ա) ՀՀ 2001թ. մարդահամարի նախապատրաստման, անցկացման աշխատանքների ժամանակացույցով նախատեսված ժամկետներում` իրենց մարդահամարի տեղամասում նախապատրաստական աշխատանքների ժամանակին և որակով կազմակերպման ու իրականացման,

բ) իրենց տեղամասում բնակչության հաշվառման ճշգրտության և մարդահամարային բոլոր փաստաթղթերի լրացման որակի համար:

Մարդահամարի տեղամասի վարիչը և նրա օգնականը պարտավոր են`

1. Անցնել ուսուցում (հրահանգավորում) և պատրաստվածության ստուգում սեպտեմբերի 3-10-ը,

2. Մասնակցել իր տեղամասի հրահանգիչ-հսկիչների (սեպտեմբերի 15-20-ը) ուսուցմանն ու պատրաստվածության ստուգմանը,

3. Իրականացնել հաշվարարների (հոկտեմբերի 1-5-ը) ուսուցում (հրահանգավորում) ու պատրաստվածության ստուգում,

4. Բնակչության շրջանում տանել ակտիվ զանգվածային-բացատրական աշխատանքներ,

5. Տեղամաս դուրս գալու միջոցով ծանոթանալ իր մարդահամարի տեղամասի սահմաններին, այդ ընթացքում առաջացած բոլոր հարցերը լուծել ՀՀ ԱՎԾ-Ի մարզային գործակալության տարածքային բաժնի պետի կամ նրա մարդահամարի գծով տեղակալ-խորհրդատուի (այսուհետև` տեղակալի) հետ:

ՀՀ ԱՎԾ-ի մարզային գործակալության տարածքային բաժնի պետի և մարդահամարի գծով տեղակալի հրահանգիչ-հսկիչներին տեղաբաշխել ըստ հրահանգչական տեղամասերի` համաձայն մարդահամարն անցկացնելու կազմակերպման պլանի, ինչպես նաև տեղամասում հրահանգիչ-հսկիչների հետ համատեղ շրջագայելով` ծանոթացնել նրանց իրենց տեղամասերի սահմաններին:

Հրահանգչական տեղամասի սահմանների ճշտման ժամանակ պետք է հատուկ ուշադրություն դարձնել թաղամասից (զանգվածից) դուրս գտնվող տներին (շինություններին), մեկուսացված շենքերին, ոչ բնակելի տներին (շինություններին), որոնցում կարող է ապրել բնակչություն: Դրանք պետք է գրանցել համապատասխան հրահանգչական տեղամասում:

Անհրաժեշտ է հետևել, որպեսզի ոչ մի բնակավայր դուրս չմնա այս կամ այն հրահանգչական տեղամասից, չլինեն հիմնական թաղամասից (զանգվածից) ձորակներով, անտառակներով և այլնով անջատված տների (շինությունների) բացթողումներ: Որևէ բնակավայրում տների բացթողումներ հայտնաբերելու դեպքում, դրանք գրանցել համապատասխան հրահանգչական տեղամասում:

Կազմպլանի 1Կ, 2Կ և 4Կ ձևերում գրանցել հրահանգիչ-հսկիչների և հաշվարարների ազգանուն, անուն, հայրանունները:

6. Սեպտեմբերի սկզբին, տեղամասում շրջագայելով, քաղաքներում և խոշոր գյուղերում (5 հազար և ավելի բնակչությամբ) անցկացնել տների (շինությունների) և գյուղական վայրերում գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակների ճշտումներ: Ստուգել բազմաբնակարան շենքերի համար Ձև N1 բնակբնութագիր («Բազմաբնակարան շենքի բնակարանների բնութագիրը») հաշվետվական ձևի առկայությունը: Տվյալ ձևի բացակայության դեպքում անհրաժեշտ է դիմել ՀՀ ԱՎԾ-ի մարզային գործակալության տարածքային բաժնի պետին:

7. Տների (շինությունների), գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակների ստուգումից հետո ՀՀ ԱՎԾ-ի մարզային գործակալության և դրանց տարածքային բաժինների ղեկավարի հետ միասին կազմպլանի ձևերի և քարտեզագրական նյութերի մեջ մտցնել անհրաժեշտ փոփոխություններ և ճշգրտումներ:

8. Գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ճշտված ցուցակների և կազմպլանի ձև 4կ-ի հիման վրա լրացնել գյուղական բնակավայրերում հրահանգիչ-հսկիչի հուշատետրի 2-րդ աղյուսակը:

9. Վերահսկել հրահանգիչ-հսկիչների կողմից կազմպլանի ձևերի հիման վրա քաղաքներում հաշվարարի հուշատետրի 1-ին աղյուսակի 1-6-րդ սյունակների և գյուղական վայրերում հաշվարների հուշատետրերի 1-ին աղյուսակի 1-4-րդ սյունակների լրացման ճշգրտությունը:

Բնակչության թվաքանակի մասին տվյալները հաշվարարին չեն հաղորդվում:

10. ՀՀ ԱՎԾ-ի մարզային գործակալության տարածքային բաժինների պետերից ստանալ և հրահանգիչ-հսկիչներին մարդահամարն անցկացնելու համար ապահովել` հարցաթերթերով, հուշատետրերով, հրահանգներով, Ձև 1-բնակբնութագիր հաշվետվական ձևերով և այլ անհրաժեշտ մարդահամարային փաստաթղթերով ու պիտույքներով: Լրացնել իր հուշատետրի 2-րդ աղյուսակի 3 -10-րդ սյունակները:

11. Ճշտել մարդահամարի տեղամասի տարածքում գտնվող հիվանդանոցների, ծննդատների, առողջարանների, հանգստյան տների, գիշերօթիկ դպրոցների, տուն-ինտերնատների (ծերերի և հաշմանդամների), հյուրանոցների, կայարանների, օդանավակայանների և նման այլ կազմակերպությունների ցանկը և ստուգել` մտցված են արդյոք դրանք կազմպլանի համապատասխան ձևերի մեջ:

12. Եթե տուն-ինտերնատներում (ծերերի և հաշմանդամների), գիշերօթիկ դպրոցներում, մանկատներում և մշտական բնակչությամբ նման այլ կազմակերպություններում ստեղծված են ինքնուրույն հաշվային տեղամասեր, մարդահամարի տեղամասի վարիչը նախօրոք տեղյակ է պահում այդ կազմակերպությունների ղեկավարությանը` դրանցում մարդահամարի անցկացման կարգի և անհրաժեշտ թվով աշխատողների ուսուցման (հրահանգավորման) մասին:

Եթե նշված կազմակերպություններում ինքնուրույն հրահանգչական տեղամաս չի ստեղծվում, և դրանք մտցված են հիմնական հրահանգչական տեղամասի կազմի մեջ, մարդահամարի տեղամասի վարիչն այդ մասին տեղյակ է պահում համապատասխան հրահանգիչ-հսկիչին և հայտնում այդ կազմակերպության ղեկավարին, որը պատասխանատու է իր կազմակերպությունում մարդահամարի անցկացման համար, հրահանգիչ-հսկիչի կամ հաշվարարի անուն, ազգանուն, հայրանունը, եթե մարդահամարն այդտեղ անցկացվելու է հիմնական տեղամասի հաշվարարի կողմից:

13. Հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կազմակերպել մարդահամարի անցկացումը տվյալ մարդահամարի տեղամասի տարածքում գտնվող կայարաններում, օդանավակայաններում, իսկ հոկտեմբերի 10-ին` ժամանակավոր կացատեղ հանդիսացող կազմակերպություններում:

14. Մարդահամարի առաջին օրն անհրաժեշտ է պարզել, թե արդյոք մարդահամարի տեղամասի բոլոր հաշվարարներն ու հրահանգիչ-հսկիչներն են անցել աշխատանքի: Որևէ հաշվարարի կամ հրահանգիչ-հսկիչի աշխատանքի դուրս չգալու դեպքում պետք է պարզել պատճառը և անհրաժեշտության դեպքում փոխարինել նրան մարդահամարի տեղամասի ռեզերվային (պահեստային) հաշվարարով կամ հրահանգիչ-հսկիչով:

15. Քաղաքներում` մարդահամարի առաջին օրվա վերջում, կազմակերպել հրահանգիչ-հսկիչների ու հաշվարարների հավաք և վերլուծել մարդահամարի հարցաթերթի և մարդահամարային մյուս փաստաթղթերի լրացման ժամանակ առաջացած դժվարություններն ու ստուգման ժամանակ հայտնաբերված բոլոր անճշտությունները:

Գյուղական վայրերում` մարդահամարի առաջին օրվա վերջում անցկացնել մոտակա տեղամասի հրահանգիչ-հսկիչների ու հաշվարարների հետ նմանօրինակ հավաք, իսկ մարդահամարի երկրորդ օրը` մնացած հրահանգիչ-հսկիչների ու հաշվարարների հետ:

16. Սահմանել հրահանգիչ-հսկիչների և հաշվարարների աշխատանքների ամենօրյա հսկողություն, ձեռնարկել միջոցներ յուրաքանչյուր հրահանգիչ-հսկիչի և հաշվարարի կողմից մարդահամարի հաշվառման գործընթացն ապահովելու և մարդահամարային փաստաթղթերի լրացման կարգի մասին ցուցումները, ինչպես նաև հուշատետրում նշված պարտականությունները կատարելու համար:

17. Մարդահամարի ընթացքում ծանոթանալ ամեն մի հաշվարարի աշխատանքին և ընտրովի ստուգել նրանց կողմից մարդահամարի հարցաթերթի և համապատասխան մարդահամարային փաստաթղթերի լրացման ճշգրտությունը:

18. Մարդահամարի ավարտից հետո, հոկտեմբերի 20-ին, հաշվարարների կողմից բնակչության հաշվառման ամբողջականությունն ու ճշգրտությունը ստուգելու համար, հրահանգիչ-հսկիչի հետ միասին ընտրել յուրաքանչյուր հաշվային տեղամասի բնակելի շինությունների 10%-ը` դրանցում վերահսկիչ շրջագայություն (շրջայց) անցկացնելու համար և վերահսկել դրա անցկացման ընթացքը:

Հրահանգիչ-հսկիչը հաշվարարի հուշատետրի 2-րդ աղյուսակում «-» (մինուս) նշանով նշում է ժամանակավոր կացատեղ հանդիսացող կազմակերպությունները (հիվանդանոցներ, հյուրանոցներ և նմանատիպ այլ կազմակերպություններ) և այն բնակելի շինությունները, որոնցում նախնական շրջագայության ժամանակ ոչ ոք չի բնակվել, այնուհետև «-» (մինուս) նշանով չնշվածների թվից, գունավոր մատիտով, ընդգծում է առանձին տողով գրված յուրաքանչյուր 10-րդ բնակելի միավորը: Օրինակ` եթե հաշվային տեղամասում ընդգրկված է 50 բնակելի միավոր, ապա ընտրանքը կատարվում է 50 բնակելի միավորի 10%-ի չափով, այսինքն` ընտրանքի ենթակա են 5 բնակելի միավոր: Եթե ընտրանքը սկսել են N 1 բնակելի միավորից, ապա մյուսները կլինեն N 11, 21 և այլն, իսկ եթե N 2 բնակելի միավորից` մյուսները կլինեն N 12, 22 և այսպես շարունակ: Ընտրանքի սկիզբը պետք է հաջորդեցնել` 1-ին հրահանգչական տեղամասում ընտրանքը սկսել առաջին շինությունից, 2-րդ հրահանգչական տեղամասում` երկրորդ շինությունից և այսպես շարունակ: Ընտրանքը կատարվում է հրահանգչական տեղամասի սահմաններում` առանց հաշվային տեղամասերի համարների հերթականության պահպանման, այսինքն` հրահանգիչ-հսկիչը ընտրանքը սկսում է այն հաշվարարի հուշատետրից, որը մարդահամարի ավարտից հետո առաջինն է եկել հրահանգչական տեղամաս, այնուհետև շարունակում է ընտրանքը անկախ հաշվային տեղամասերի համարներից: Կատարելով ընտրանքը մեկ հաշվային տեղամասում` հրահանգիչ-հսկիչը այդ հաշվային տեղամասում բնակելի շինությունների մնացորդը գրում է իր մոտ և այն հաշվի է առնում հաջորդ հաշվային տեղամասում ընտրանքը շարունակելիս: Օրինակ` եթե ընտրանքը սկսված է N 2 հաշվային տեղամասից և այդ տեղամասի հաշվարարի հուշատետրի 2-րդ աղյուսակում ընտրանքից հետո մնացել են 6 բնակելի շինություններ, ապա հաջորդ հաշվային տեղամասում ընտրանքը սկսվում է 4-րդ բնակելի շինությունից: Սոցիալական նշանակություն և մշտական բնակչություն ունեցող ժամանակավոր կացատեղ հանդիսացող կազմակերպություններում, որտեղ կազմակերպվում են ինքնուրույն հաշվային տեղամասեր, բնակելի շինությունների ընտրանքը կատարվում է նույն կարգով: Օրինակ` եթե մանկատան սենյակների ընտրանքը կատարվում է որևէ հիմնական հաշվային տեղամասի հաշվարարի հուշատետրի բնակելի շինություններից հետո, որտեղ վերջին ընտրված շինություններից հետո մնացել են 2 բնակելի շինություններ, ապա ընտրանքը մանկատնում սկսվում է 8-րդ սենյակից: Այսինքն` յուրաքանչյուր տասներորդ շինության ընտրանքը կատարվում է ամբողջ հրահանգչական տեղամասի սահմաններում:

19. Սահմանված ժամկետում, հրահանգիչ-հսկիչների կողմից վերահսկիչ շրջագայությունը (շրջայցն) ավարտելուց հետո, նրանցից ընդունել մարդահամարային բոլոր փաստաթղթերը: Դրա համար անհրաժեշտ է`

19.1. Հաշվել մարդահամարի լրացված հարցաթերթերի, հսկիչ թերթերի, վերահսկիչ փաստաթղթերի և ուղեկցող թերթերի (ձև 10) քանակը և համեմատել այն հաշվային տեղամասերի ամփոփ տեղեկագրերի (ձև 6 քաղաքային, գյուղական) տվյալների հետ:

19.2. Ստուգել հանրագումարների հաշվարկը հաշվային տեղամասերի ամփոփ տեղեկագրերում (ձև 6 քաղաքային, ձև 6 գյուղական), դրանց հրահանգչական տեղամասի ամփոփ տեղեկագիր (ձև-7) փոխադրումը և ամփոփ տեղեկագրում հանրագումարների հաշվարկման ճշգրտությունը, ուղեկցող թերթերի (ձև 10) կազմման ամբողջականությունն ու ճշգրտությունը:

19.3. Համեմատել ամփոփ տեղեկագրերում գրված բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալները կազմպլանի, տների (շինությունների) ցուցակներում, գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակներում գրված բնակչության թվաքանակի տվյալների հետ: Այդ տվյալների միջև տարբերություն հայտնաբերելու դեպքում, անհրաժեշտ է պարզել պատճառը: Ստուգել ամփոփագրերում և ուղեկցող թերթերում յուրաքանչյուր բնակավայրի անվան գրառման ճշտությունը:

19.4. Ընտրովի ստուգել մարդահամարի հարցաթերթերի և մարդահամարային այլ փաստաթղթերի լրացման ճշգրտությունն ու ամբողջականությունը:

19.5. Ստուգել հաշվարարների պայուսակներում (թղթապանակներում) ուղեկցող թերթերի, մարդահամարի հարցաթերթերի դասավորվածության ճշգրտությունը և համապատասխան օժանդակ նյութերի առկայությունը:

19.6. Ստուգել յուրաքանչյուր հրահանգիչ-հսկիչի հաշվետվությունը (ձև 14) և հաշվով ընդունել մարդահամարային չօգտագործված և փչացված բոլոր փաստաթղթերը:

20. Հրահանգիչ-հսկիչներից նյութերի ընդունման ավարտից հետո մարդահամարի տեղամասի վարիչը կազմում է մարդահամարի տեղամասի ամփոփ տեղեկագիր (ձև 8)` համապատասխան տվյալները դուրս գրելով հրահանգչական տեղամասի ամփոփ տեղեկագրերից և 8 ձևի հավելվածից:

21. Մարդահամարի տեղամասի վարիչը և նրա օգնականը մարդահամարի ընթացքում կազմում և ՀՀ ԱՎԾ-ի մարզային գործակալության տարածքային բաժնի պետին են ներկայացնում շտապ հաղորդագրություններ` իր տեղամասի նախապատրաստական աշխատանքների, մարդահամարի անցկացման, վերահսկիչ շրջագայության (շրջայցի) ընթացքի մասին, նրա կողմից սահմանված հաշվետվական ձևով և ժամկետներին:

22. Մարդահամարի տեղամասի վարիչը և նրա օգնականը ՀՀ ԱՎԾ-ի տարածքային բաժնի պետին են հանձնում`

- հրահանգիչ-հսկիչից ընդունած բոլոր նյութերը, հաշվարարների հանձնած պայուսակները` լրացված հարցաթերթերով, հուշատետրերով, ամփոփ տեղեկագրով և տեղամասի հատակագծով,

- հրահանգիչ- հսկիչների ամփոփ տեղեկագրերը, հուշատետրերը, հաշվետվությունները,

- մարդահամարի տեղամասի վարիչի և նրա օգնականի հուշատետրը` մարդահամարի կազմակերպման և անցկացման վերաբերյալ իրենց դիտողություններով և առաջարկություններով,

- մարդահամարի տեղամասի ամփոփ տեղեկագիրը (ձև 8 և ձև 8-ի հավելվածը),

- բոլոր օժանդակ նյութերը` հատակագծեր, ցուցակներ, չօգտագործված և փչացված մարդահամարի հարցաթերթեր և մարդահամարային այլ փաստաթղթեր,

- մարդահամարի տեղամասի վարիչը և նրա օգնականը տարածքային բաժնում մասնակցում են հսկիչ թերթերի և վերահսկիչ փաստաթղթերի մարման աշխատանքներին:

Մարդահամարի տեղամասի վարիչի դիտողություններն ու առաջարկությունները

Նկարագրեք, խնդրեմ, մարդահամարի տեղամասում աշխատանքային պայմանների դրական և բացասական կողմերը և տվեք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները մարդահամարի կազմակերպչական աշխատանքների և դրա անցկացման վերաբերյալ, նշեք աշխատանքում առաջացած դժվարությունների մասին:

Առանձնացրեք խնդրեմ այն հիմնախնդիրները, որոնք դժվարություններ են առաջացնում մարդահամարի հարցաթերթի և մարդահամարային մյուս փաստաթղթերի լրացման գործընթացում:

Շարադրեք Ձեր առաջարկությունները մարդահամարի կազմակերպման, անցկացման և նրա ծրագրի բարելավման վերաբերյալ:

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
16.08.2001
N 63
Հրաման