Սեղմել Esc փակելու համար:
«ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՏԵ ...

22.05.2003 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.09.2001  -ից մինչեւ   22.05.2003  -ը:
 

(ուժը կորցրել է 14.03.03 թիվ 04-Ն որոշում)

i

120.0057.300801

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «30»         08           2001 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12001138

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հուլիսի 2001 թվականի թիվ 57

 

i

«ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԱՐՑԱԹԵՐԹԻ» ԵՎ «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի առաջին մասով սահմանված դրույթով և նպատակ ունենալով 2003 թ. հունվարի 1-ից վիճակագրական աշխատանքներում ամբողջովին անցնել նոր միջավայրի` այն է. կիրառել տնտեսական գործունեությունների ընդհանուր դասակարգիչը (ՏԳԸԴ, NACE հիման վրա), ապրանքների դասակարգիչն ըստ գործունեության (CPA-Classification of Products according to their Activities, հիման վրա), ինչպես նաև անցնել պետական վիճակագրական հաշվետվություններով վիճակագրական տեղեկությունների հավաքագրման ընտրանքային եղանակների կիրառմանը և դրա համար ընդունելով ՀՀ-ում ամբողջական և արդիական վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստր ունենալու անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. հաստատել «Վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի տեղեկանք-հարցաթերթը» և «Իրավաբանական անձանց կողմից բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի տվյալների մասով ներկայացվող տեղեկանք-հարցաթերթի լրացման հրահանգը» (կցվում է),

2. սահմանել, որ 2002թ. արդյունքներով սույն հարցաթերթի կիրառումն ապահովելու նպատակով դրա ուղարկումը (ներկայացումը) իրավաբանական անձանց պետք է կատարվի 2002 թ. մարտի 1-ից ոչ ուշ:

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԱՐՑԱԹԵՐԹ (տարեկան)

200__ թվականի արդյունքներով

.________________________________________________________________________.

|    Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի,   |

|«Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի», «Հայաստանի          |

|Հանրապետությունում վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի       |

|վարման» և  «Պետական վիճակագրական աշխատանքների իրականացման համար         |

|վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգերի                      |

|________________________________________________________________________|

|    «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի |Հաստատված է` ՀՀ ՎՊԽ 2001թ.|

|14 հոդվածի համաձայն «Վիճակագրական տվյալները  |23.07.01թ. թիվ 57 որոշմամբ|

|համարվում են գաղտնի (այսուհետ` վիճակագրական  |                          |

|գաղտնիք) ... Տվյալները, որոնք հասանելի են    |Ներկայացվում է`           |

|հանրությանը այլ աղբյուրներից, վիճակագրական   |ՀՀ ԱՎԾ ________________   |

|գաղտնիք չեն համարվում... Վիճակագրական        |                          |

|գաղտնիք համարվող տվյալները առանց դրանք       |Ներկայացնում են`          |

|ներկայացնողի համաձայնության, հրապարակման կամ |իրավաբանական անձինք       |

|այլ ձևով  տարածման ենթակա չեն ...            |                          |

|Տեղեկությունների ներկայացման կամ այլ ձևով    |Ներկայացման ժամկետը`      |

|չտարածման դրույթը չի գործում այն դեպքում,    |մինչև  հաշվետու տարվան    |

|երբ դրանք հանդիսանում են բնական կամ այլ      |հաջորդող մայիսի 1-ը:      |

|մենաշնորհային գործունեությունն արտացոլող     |                          |

|տեղեկություններ ... «:                       |                          |

|                                             |                          |

|    Պետական վիճակագրական դիտարկումների համար |                          |

|անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը      |                          |

|սահմանված ժամկետում չներկայացնելը կամ        |                          |

|սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ    |                          |

|տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և   |                          |

|աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական      |                          |

|տեղեկություններ տրամադրողների համար          |                          |

|առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ          |                          |

|օրենսդրությամբ սահմանված կարգով:             |                          |

.________________________________________________________________________.

 

1. Իրավաբանական անձի ծածկագիրը (ՁԿԴ) (ութանիշ թիվ),

(լրացվում է համաձայն գրանցման վկայականի)

 

2. Պետռեգիստրում գրանցման համարը

(լրացվում է համաձայն գրանցման վկայականի)

 

3. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) (ութանիշ թիվ),

(լրացվում է համաձայն հարկային տեսչության մարմնի կողմից

տրված վկայականի)

 

Եթե համաձայն եք, որ այլ մարմինների կամ երրորդ անձանց հարցման դեպքում ՀՀ ԱՎԾ կողմից տրամադրվեն հաջորդ 4-ից 13 կետերի տվյալները, ապա այստեղ նշեք «ԱՅՈ»: Եթե համաձայն եք միայն որոշ ցուցանիշների տրամադրման հետ, ապա «ԱՅՈ», նշումը կատարեք համապատասխան կետի դիմաց:

 

4. Իրավաբանական անձի լրիվ անվանումը

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

5. Կազմակերպական-իրավական ձևը

_______________________________________________ ծածկագիրը *

 

6. Հիմնադիրները (մասնակիցները) ** 1 2 3 4

1. պետություն 2.համայնք 3. իրավաբանական անձ 4. քաղաքացի

 

Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ է կատարել նշում

 

7. Իրավաբանական անձի գտնվելու վայրը

 

մարզը ______________________ ծածկագիրը *

 

համայնքը _______________________ ծածկագիրը *

 

բնակավայրը __________________ փոստային դասիչը

փողոցը, շենքը ________________ հեռախոս (ներ)ը___________________________

էլեկտրոնային հասցեն (e-mail) _______________________________

 

8. Հաշվետու տարում իրականացված գործունեության տեսակները

 

1. _______________________________ ծածկագիրը *

 

2.________________________________ ծածկագիրը *

 

3.________________________________ ծածկագիրը *

 

4.________________________________ ծածկագիրը *

 

... ________________________________ ծածկագիրը *

 

9. Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից ստացված զուտ հասույթը (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի)` ըստ կետ 8-ում նշված գործունեության տեսակների

10. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը _________ մարդ`

ըստ կետ 8-ում նշված գործունեության տեսակների * * *

 

1.____________________ հազ. դրամ

 

1.____________________ մարդ

2.____________________ հազ. դրամ

2.____________________ մարդ

3.____________________ հազ. դրամ

3.____________________ մարդ

4.____________________ հազ. դրամ

4.____________________ մարդ

...____________________ հազ. դրամ

...____________________ մարդ

ընդամենը _________________ հազ. դրամ

ընդամենը _________________ մարդ

 

11. Գործունեության հիմնական տեսակի իրականացման իրական հասցեն

(լրացվում է, եթե տարբերվում է 7 կետում լրացված հասցեից)

 

մարզը ______________________________ ծածկագիրը *

 

համայնքը ___________________________ ծածկագիրը *

 

բնակավայրը ______________________ փոստային դասիչը

 

փողոցը, շենքը _______________ հեռախոս (ներ)ը

 

12. Իրավաբանական անձը ներկայումս (լրացման պահին) գործում է, թե ո՞չ (ընդգծել)

ԱՅՈ ՈՉ

13. Տեղեկություններ մասնաճյուղերի (այդ թվում` արտասահմանյան), անվանման, հասցեների և այլնի մասին

________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

 

15. Տնօրենի անուն, ազգանուն _________________________________/ստորագրություն/

16. Լրացման ամսաթիվը __________________

 

* Ծածկագրերը լրացվում են պետական վիճակագրություն իրականացնող մարմնի աշխատակիցների կողմից` քննարկելով իրավաբանական անձի համապատասխան մասնագետների հետ

* * Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքում նշումները կատարվում են միաժամանակ` համապատասխան վանդակներում

* * * Աշխատողների թվաքանակի` ըստ գործունեության տեսակների բաշխվածության վերաբերյալ ճշգրիտ տվյալների բացակայության դեպքում խնդրում ենք տալ Ձեր մոտավոր գնահատականները

 

Հաստատված է ՀՀ

Վիճակագրության

Պետական Խորհրդի

«23» հուլիսի 2001թ.

թիվ 57 որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ

 

Իրավաբանական անձանց կողմից բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի

տվյալների մասով ներկայացվող տեղեկանք-հարցաթերթի լրացման

 

1. Ընդհանուր դրույթներ

 

Սույն հրահանգը սահմանում է իրավաբանական անձանց կողմից բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի վարման համար անհրաժեշտ տեղեկանք-հարցաթերթի լրացման կարգը և մշակվել է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի կողմից 29.05.01թ. ընդունված «Հայաստանի Հանրապետությունում վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի վարման կարգը հաստատելու մասին» թիվ 51 որոշման դրույթների համապատասխան:

Բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրը վիճակագրական տեղեկատվական ռեգիստր է (մշտական արդիականացման ենթակա տվյալների բազա), որը վարվում է վիճակագրական դիտարկումների անցկացման, դրանց ընտրանքի կառուցման աշխատանքների կազմակերպման, համակարգման և իրականացման նպատակով:

Տեղեկանք-հարցաթերթը լրացնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված բոլոր իրավաբանական անձինք:

Տեղեկանք-հարցաթերթի տվյալները լրացվում են վիճակագրական տեղեկություններ տրամադրողների (ներկայացնողների) կողմից, ինքնուրույնաբար, բացառությամբ մեկ աստղանիշով (*) նշված վանդակների (ծածկագրերի), որոնք լրացվում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության ստորաբաժանումների կողմից: 8-րդ կետում նշված գործունեության տեսակները լրացվում են իրավաբանական անձի կողմից` քննարկելով տեղեկանք-հարցաթերթի ներկայացման վայրում ՀՀ ԱՎԾ ստորաբաժանման համապատասխան մասնագետների հետ:

Տեղեկանք - հարցաթերթը լրացվում է հաշվետու տարվա արդյունքների հիման վրա:

Տեղեկանք - հարցաթերթը ներկայացվում է դիմային էջի աջ կողմում նշված հասցեներով և սահմանված ժամկետում:

Տեղեկանք-հարցաթերթում պարունակվող տվյալներն (տեղեկություններն) օգտագործվելու են բացառապես վիճակագրական նպատակներով: Այլ մարմիններին կամ երրորդ անձանց դրանք կարող են տրամադրվել լրացնող իրավաբանական անձի համաձայնության դեպքում, որի համար 4-ից 13 կետերի դիմաց, -ում վիճակագրական տեղեկություն տրամադրողի (տեղեկանք-հարցաթերթը լրացնողի) կողմից լրացվում է «այո» կամ «ոչ»:

2. Լրացման կարգը

Տեղեկանք-հարցաթերթի կետ 1-ը` «իրավաբանական անձի ծածկագիրը (ՁԿԴ)» և կետ 2-ը` «պետռեգիստրում գրանցման համարը» լրացվում են համաձայն ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված վկայականի համապատասխան տողերի: Կետ 3-ում լրացվում է ՀՀ պետական եկամուտների նախարարության կողմից տրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

4-րդ` «իրավաբանական անձի լրիվ անվանումը», 5-րդ` «կազմակերպական-իրավական ձևը», 6-րդ` «հիմնադիրները (մասնակիցները) *», և 7-րդ` «իրավաբանական անձի գտնվելու վայրը» կետերը լրացվում են իրավաբանական անձանց կանոնադրության հիման վրա:

 

* Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքում նշումները կատարվում են միաժամանակ` համապատասխան վանդակներում

8-րդ` «գործունեության տեսակները» կետում լրացվում են իրավաբանական անձի կողմից հաշվետու տարում իրականացված գործունեության բոլոր (և՛ հիմնական, և՛ ոչ հիմնական) տեսակներն` ըստ զուտ հասույթի նվազող հաջորդականության: Լրացումն իրականացվում է իրավաբանական անձի կողմից` քննարկելով տեղեկանք-հարցաթերթի լրացման վայրում ՀՀ ԱՎԾ ստորաբաժանման համապատասխան մասնագետների հետ:

9-րդ` «արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից ստացված զուտ հասույթը (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի)» կետը լրացվում է հիմնվելով հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված սկզբունքների և կանոնների վրա: Նշված կետում լրացվող ցուցանիշների հաջորդականությունը պետք է համապատասխանի 8-րդ կետում լրացված գործունեության տեսակների հաջորդականությանը:

10-րդ կետում լրացվում է աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար:

Հիշեցվում է, որ ցուցանիշը ստանալու համար ցուցակային կազմի աշխատողների թվաքանակից անհրաժեշտ է հանել աշխատողների հետևյալ կատեգորիաների թվաքանակը. հղիության և ծննդաբերության հետ կապված արձակուրդում գտնվող կանայք, ուսումնական հաստատություններում սովորող և ուսումնական արձակուրդում գտնվողները, իրենց հաշվին, ինչպես նաև վարչակազմի նախաձեռնությամբ առանց աշխատավարձի պահպանման արձակուրդում գտնվողները:

Աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով, մասնավորապես, տարվա համար որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների գումարը ամիսների թվի (12-ի) վրա բաժանելով:

Աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսվա 1-ից մինչև 30 կամ 31, փետրվարի համար 28 կամ 29-ը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի հանրագումարը (ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը), հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա բաժանելու միջոցով: Աշխատողների ցուցակային թվաքանակը հանգստյան կամ տոն (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա ցուցակային թվաքանակին հավասար:

Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի տարվում, աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի ցուցակային կազմի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի վրա բաժանելու միջոցով:

Աշխատողների թվաքանակի ըստ գործունեության տեսակների բաշխվածության վերաբերյալ ճշգրիտ տվյալների բացակայության դեպքում, նշված կետում կարելի է նշել նաև մոտավոր գնահատականներ: Այս կետում լրացված տվյալների հաջորդականությունը պետք է համապատասխանի 8-րդ (ինչպես նաև 9-րդ) կետում նշված գործունեության տեսակների (զուտ հասույթների) հաջորդականությանը:

11-րդ` «գործունեության հիմնական տեսակի իրականացման իրական հասցեն» կետը լրացվում է, եթե իրավաբանական անձն իր գործունեությունն իրականացնում է մեկ այլ` իրավաբանական հասցեից տարբերվող հասցեում:

12-րդ` «իրավաբանական անձը ներկայումս (տեղեկանք-հարցաթերթի լրացման պահին) գործել է թե ոչ՞» կետում ընդգծել «Այո» կամ «Ոչ»:

Գործել ասելով պետք է հասկանալ ակտիվ գործունեության իրականացումը` այն է արտադրության ծավալի կամ հաշվեգրված զուտ հասույթի առկայությունը գործունեության որևէ տեսակի գծով:

13-րդ` «Տեղեկություններ մասնաճյուղերի (այդ թվում` արտասահմանյան) անվանման, հասցեների և այլնի մասին» կետը լրացնում են այն իրավաբանական անձինք, որոնք ունեն ներկայացուցչություններ, մասնաճյուղեր` ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ արտասահմանում:

14-րդ կետում լրացվում է տնօրենի անունը, ազգանունը, ինչպես նաև ստորագրվում նրա կողմից:

15-րդ կետում նշվում է տեղեկանք-հարցաթերթի տվյալների լրացման տարին, ամիսն ու ամսաթիվը:

Լրացման հետ կապված այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության բիզնես ռեգիստրի բաժին` 52-42-45 հեռախոսահամարով:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
23.07.2001
N 57
Հրաման