(ուժը կորցրել է 26.11.12 թիվ 655-Ն հրաման)
i
116.0013.050901
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«05» 09 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11601141
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
9 ապրիլի 2001 թվականի N 13-Ս
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ՍԵԳՄԵՆՏԻ ՍԱԿԱԳՆԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն ՀՀ կառավարության 1998թ. հոկտեմբերի 28-ի թիվ 658 որոշմամբ հաստատված բացառիկ իրավունքով մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների սակագների հաստատման կարգի և ՀՀ կառավարության 1999թ. նոյեմբերի 28-ի թիվ 717 որոշման
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել`
ա) ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան համար 576 կբիտ/վրկ արագագործ Արբանյակային Սեգմենտի հատուկ Կոմսատի համար սահմանված Հայաստանի մասի ամսական սակագինը`
.____________________________________________________________.
| | Սակագինը | ԱԱՀ | Սակագինը |
| | առանց ԱԱՀ-ի | (ԱՄՆ դոլար) | ԱԱՀ-ով |
| | (ԱՄՆ դոլար) | | (ԱՄՆ դոլար) |
|__________________|_____________|_____________|_____________|
| Ամսական սակագին | 11475.0 | 2295.0 | 13770.0 |
.____________________________________________________________.
բ) Կոմսատի կողմից իրականացվող շահագործման հետևյալ պայմանները.
Արբանյակ INTELSAT 3590 E, IBS, 1/2 FEC
Երկրային կայանի տիպը F1
Հզորությունը մինչև 100 վտ
Արագությունը 576 կբիտ/վրկ
2. ՀՀ ռեզիդենտները վճարումները կատարում են ազգային դրամով` հիմք ընդունելով վճարման պահին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքը: