Սեղմել Esc փակելու համար:
ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԻՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ԳՈՅԱՑԱ ...

04.01.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   19.03.1996  -ից մինչեւ   04.01.1998  -ը:
 

/ուժը կորցրել է 16.12.97 թիվ 587 որոշում/

i

ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

19 մարտի 1996թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մարտի 1996 թվականի թիվ 85

 

i

ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի մայիսի 25-ի «Մշակութային արժեքների պահպանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման մասին» որոշման 4-րդ կետի «է» ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բռնագրավված մշակութային արժեքների իրացումից գոյացած միջոցների բաշխման և օգտագործման կարգը (կցվում է):

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 18-ի «Բռնագրավված, տիրազուրկ, ժառանգական իրավունքով պետությանն անցած նյութական և դրամական արժեքների օգտագործման մասին» թիվ 585 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

ա/ որոշման 1-ին կետի «բ» ենթակետը «պետական գանձարան» բառերից հետո լրացնել «իսկ բռնագրավված մշակութային արժեքները Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության մշակութային արժեքների պահպանության վարչությանը» բառերով.

բ/ որոշման 2-րդ կետը «տեղական մարմինների վրա» բառերից հետո լրացնել «բացառությամբ մշակութային արժեքների» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի մարտի 1-ից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1996 թվականի

մարտի 19-ի թիվ 85 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ

ԻՐԱՑՈՒՄԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ

ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բռնագրավված մշակութային արժեքները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության մշակութային արժեքների պահպանության վարչությանը, որն ապահովում է այդ արժեքների պահպանությունը, փորձաքննությունը:

Մշակութային արժեքների պահպանության վարչությունը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության քննարկմանն է ներկայացնում բռնագրավված մշակութային արժեքները հանրապետության պետական թանգարաններն, արխիվներն և գրադարաններն մշտական պահպանության տալու կամ համապատասխան այլ կազմակերպություններն հանձնելու հարցը:

2. Թանգարաններին, արխիվներին, գրադարաններին և այլ պետական պահոցներին` մշակութային արժեքները մշտական պահպանման չտրված կամ համապատասխան այլ հաստատություններին չհանձնված բռնագրավված մշակութային արժեքները ենթակա են իրացման` օրենսդրությամբ սահմանված կարգով:

Իրացման ենթակա մշակութային արժեքները գնահատվում են ելնելով իրական շուկայական գնից:

3. Մշակութային արժեքները կարող են իրացվել ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին ( անկախ սեփականության ձևից ) և ֆիզիկական անձանց` կանխիկ կամ փոխանցման կարգով:

4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բռնագրավված մշակութային արժեքների իրացումից (հանած իրացման հետ կապված ծախսերը) գոյացած միջոցները բաշխվում են`

ա) 10 տոկոսը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պահուստային ֆոնդին.

բ) 10 տոկոսը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը` համապատասխան ստորաբաժանումների նյութատեխնիկական և ֆինանսական վիճակն ապահովելու համար:

գ) 10 տոկոսը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` համապատասխան դատարանների նյութատեխնիկական վիճակը բարելավելու համար.

դ) 10 տոկոսը թողնվում է մշակութային արժեքների պահպանության վարչությանը և օգտագործվում է վարչության նյութատեխնիկական բազայի ամրապնդման և աշխատողների նյութական խրախուսման համար:

ե) մնացած միջոցները հաշվանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.03.1996
N 85
Որոշում