Սեղմել Esc փակելու համար:
ԲՈՒՅՍԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԿԱՐԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՈՒՅՍԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՅԼ Ա ...

03.10.2009 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.08.2001  -ից մինչեւ   03.10.2009  -ը:
 

(ուժը կորցրել է 10.09.09 թիվ 1033-Ն որոշում)

i

040.0778.270801

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«27» օգոստոսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 օգոստոսի 2001 թվականի N 778

 

i

ԲՈՒՅՍԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «գ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների ներմուծման ու արտահանման բուսասանիտարական կանոնները (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 27-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թվականի

օգոստոսի 27-ի N 778 որոշմամբ

 

ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԲՈՒՅՍԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների ներմուծման ու արտահանման բուսասանիտարական կանոններով (այսուհետև` բուսասանիտարական կանոններ) սահմանվում են բույսերի կարանտին օրգանիզմների (վնասատուներ, հիվանդություններ և մոլախոտեր) Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցման ու հետագա տարածման կանխարգելման պայմանները` բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների ներմուծման ու արտահանման գործընթացների ժամանակ:

2. Բուսասանիտարական կանոնների պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության բույսերի կարանտինի ծառայությունը (այսուհետև` բույսերի կարանտինի ծառայություն) իրականացնում է ներմուծվող և արտահանվող բույսերի, բուսական արտադրանքի ու կարգավորվող այլ առարկաների (կարանտինի օբյեկտ) անընդմեջ ստուգումներ, հսկողություն և վարակազերծում: Այդ նպատակով բույսերի կարանտինի գլխավոր պետական տեսուչը կամ բույսերի կարանտինի պետական տեսուչները վերցնում են փորձանմուշ և կատարում փորձաքննություն` բույսերի կարանտինի ծառայության հավատարմագրված լաբորատորիայում:

3. Բուսասանիտարական կանոնների պահանջները տարածվում են բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների վրա:

 

II. ԲՈՒՅՍԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

4. Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների Հայաստանի Հանրապետություն ներմուծումը թույլատրվում է միայն Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցումային կետերում բուսասանիտարական ստուգում անցնելուց հետո:

5. Գյուղատնտեսական, անտառային ու ծաղկային բույսերի և դրանց արտադրանքի Հայաստանի Հանրապետություն ներմուծումը թույլատրվում է ուղարկող երկրի բույսերի կարանտինի ծառայությունների կողմից տրված բուսասանիտարական հավաստագրի և բույսերի կարանտինի ծառայության կողմից տրված ներմուծման բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում` բացառությամբ մինչև 10 կգ (բացի սերմնանյութից ու տնկանյութից) ուղեկցող բեռան:

6. Ցուցահանդեսում ցուցադրության նպատակով ներմուծվող բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող այլ առարկաները բուսասանիտարական ստուգում ու կարանտին փորձաքննություն են անցնում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցումային կետերում և ցուցահանդեսի կազմակերպման վայրերում:

7. Գնացքների, ավտոփոխադրամիջոցների և ինքնաթիռի ուղևորներն ու սպասարկող անձնակազմը պարտավոր են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցումային կետերում իրենց ձեռքի ուղեբեռներում եղած 10 կգ և ավելի քաշով բույսերը, բուսական արտադրանքն ու կարգավորվող այլ առարկաները ներկայացնել բուսասանիտարական ստուգման:

8. Հայաստանի Հանրապետություն ժամանող ֆիզիկական անձանց մոտ առկա բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների մեջ կարանտին օրգանիզմներ հայտնաբերելիս` բույսերի կարանտինի գլխավոր պետական տեսուչը կամ բույսերի կարանտինի պետական տեսուչն արգելում է դրանց ներմուծումը:

9. Բույսերի կարանտինի գլխավոր պետական տեսուչը կամ բույսերի կարանտինի պետական տեսուչը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցումային կետերով ներմուծվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների յուրաքանչյուր տեսակի բեռան համար անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց և փորձանմուշներ վերցնելուց հետո կարանտին օրգանիզմների առկայությունն ստուգում է 24 ժամվա ընթացքում և անմիջապես տալիս ներմուծման բուսասանիտարական հավաստագիր (ձևը կցվում է):

i

10. Բույսերի կարանտինի գլխավոր պետական տեսուչի կամ բույսերի կարանտինի պետական տեսուչի կողմից մաքսային սահմանի անցումային կետերում` ներմուծվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների բուսասանիտարական անընդմեջ զննումը (վիզուալ) կատարվում է մինչև մաքսային զննման նպատակով տրանսպորտային միջոցների բեռնաթափումը, իսկ բուսասանիտարական ստուգման (լաբորատոր) համար փորձանմուշ վերցվում է բեռնաթափումից հետո` Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում մաքսային ձևակերպումների նպատակով ապրանքներից նմուշներ և փորձանմուշներ վերցնելու կարգը հաստատելու մասին» N 900 որոշման 4-րդ կետին համապատասխան:

11. Բույսերի կարանտին և վնասակար այլ օրգանիզմներով վարակված բույսերը, բուսական ծագում ունեցող բեռներն ու կարգավորվող այլ առարկաները, որոնց նկատմամբ հնարավոր չէ ձեռնարկել վարակազերծման և մաքրման արդյունավետ միջոցներ, բեռան տիրոջ ընտրությամբ ենթակա են վերադարձման կամ ոչնչացման, որի մասին բույսերի կարանտինի պետական տեսուչը Հայաստանի Հանրապետության սահմանային անցումային կետում կազմում է ակտ (ձևը կցվում է):

12. Բույսերի կարանտինի պետական տեսուչը ներմուծվող և արտահանվող, բուսասանիտարական ստուգում անցած բեռներն ուղեկցող փաստաթղթերի վրա դնում է համապատասխան դրոշմակնիք:

13. Այն երկրներից, որտեղ տարածված են հատիկային վնասատուները, կաշվեկերները, կիտրոնային ճերմակաթևիկը և ամերիկյան ճերմակաթիթեռը, ներմուծվող բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող այլ առարկաները բուսասանիտարական ստուգման են ենթարկվում ինչպես Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցումային կետերում, այնպես էլ ստացման վերջնակետերում:

14. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող դիվանագիտական և առևտրական ներկայացուցչությունների, միջկառավարական կազմակերպությունների համար բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող այլ առարկաները ներմուծվում են սույն կանոններին համապատասխան:

15. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցումային կետում բույսերի կարանտինի պետական տեսուչի կազմած փաստաթղթերի (հավաստագիր, ակտ) մեկ օրինակը կցվում է ապրանքն ուղեկցող փաստաթղթերին, մեկ օրինակը տրվում է մաքսային մարմնին, մեկ օրինակը պահվում` բույսերի կարանտինի պետական տեսուչի մոտ:

16. Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների տարանցիկ փոխադրման նկատմամբ բուսասանիտարական հսկողությունն իրականացվում է «Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

III. ԲՈՒՅՍԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

17. Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների արտահանումը Հայաստանի Հանրապետության տարածքից, բացառությամբ մինչև 50 կգ ուղեբեռան, թույլատրվում է արտահանման բուսասանիտարական հավաստագրի (ձևը կցվում է) առկայության դեպքում, որը տրվում է յուրաքանչյուր տեսակի բեռան համար` բույսերի կարանտինի պետական գլխավոր տեսուչի կամ բույսերի կարանտինի պետական տեսուչի կողմից:

18. Արտահանման բուսասանիտարական հավաստագիր ստանալու համար բեռնատերը դրա մասին հայտ է ներկայացնում բույսերի կարանտինի ծառայություն: Ծառայությունը հայտն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում քննարկում է այն և քննարկման արդյունքների մասին տեղեկացնում հայտատուին: Արտահանման բուսասանիտարական հավաստագիրն ուժի մեջ է 30 օր:

19. Արտահանվող բեռների բուսասանիտարական հսկողությունն իրականացվում է սկզբնական բեռնման տեղերում կամ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցումային կետերում:

20. Արտահանման բուսասանիտարական հավաստագիրը կազմվում է 3 օրինակից, որոնցից առաջին օրինակը տրվում է առաքողին, մյուսները մնում են սահմանի մաքսային մարմնում և բույսերի կարանտինի պետական տեսչությունում:

 

IV. ԲՈՒՅՍԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՎԱՐԱԿԱԶԵՐԾՈՒՄԸ

 

21. Ներմուծվող, տարանցիկ փոխադրվող և արտահանվող բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող այլ առարկաները, որոնք վարակված են բույսերի կարանտին և ոչ կարանտին վնասակար օրգանիզմներով, ենթակա են վարակազերծման:

22. Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների վարակազերծման անհրաժեշտությունն ու կատարման վայրը (մաքսային սահման, առաքման կամ ստացման վայրեր) և եղանակը որոշում են բույսերի կարանտինի պետական գլխավոր տեսուչը կամ բույսերի կարանտինի պետական տեսուչը, որոնք էլ կազմակերպում և իրականացնում են վարակազերծման աշխատանքները:

 

«Բ» ՍԵՐԻԱՅԻ

ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ

ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Ուղարկողի անվանումը (անունը) և հասցեն ___________________________________

__________________________________________________________________________

Ստացողի անվանումը (անունը) և հասցեն _____________________________________

__________________________________________________________________________

Հիմքը ____________________________________________________________________

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԵՌԱՆ ՄԱՍԻՆ

 

Բեռան անվանումը __________________________________________________________ Բեռան քանակը _____________________________________________________________ Բեռան ծագման երկիրը ______________________________________________________ Եզրակացություն ___________________________________________________________ Սահմանվում են հետևյալ կարանտինի միջոցառումները___________________________

__________________________________________________________________________

Տեղեկություններ բեռան վարակազերծման մասին ________________________________

__________________________________________________________________________

Հավաստագրի գործողության ժամկետը _____________________________ օր Բույսերի կարանտինի գլխավոր պետական տեսուչ _________________________

 

____ ______________ 200  թ.            ___________________

 

PHYTOSANITARY SERTIFICATE

N

 

REPUBLIC OF ARMENIA MINISTRY OF AGRICULTURE

 

SERVISE OF QUARANTINE OF PLANT         To Plant Protection Organization of

                                       (country) _________________________

 

DESCRIPTION OF CONSIGNMENT

 

Name and address of exporter _____________________________________________ Declared name and address of consignee ___________________________________ Number and description of packages _______________________________________ Distinguishing marks _____________________________________________________ Place of origin __________________________________________________________ Declared means of conveyance _____________________________________________ Declared point of entry __________________________________________________ Name of produce and quantity declared ____________________________________ Botanical name of plants _________________________________________________

 

This is so sertifity that plants or plant products described above have been inspected according to appropriate progedures and are considered to be free from other injuricus pests; and that they are considered to conform with the current phithosanitary regulation of the importing country.

 

Disnfestation and/or disinfection treatment

 

Date _________________________________ Treatment _________________________ Chemical (active ingredient) ___________ Duration and temperature ________ Additional information ___________________________________________________ Additional declaration ___________________________________________________ Sertificate validity _____________________________________________________

 

Place of issue ________________________

Stamp of organization          Name of offiser ___________________________

 

Date ______________ Signature _____________

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն                  Հաստատված է

Բույսերի կարանտինի ծառայություն              ՀՀ կառավարության 2001 թվականի

                                             օգոստոսի 27-ի N 778 որոշմամբ

 

ԱԿՏ

 

---- ----------- 200 թ.

 

Բույսերի կարանտինի ------------------------------------------------------- սահմանային --------------------------------------------------------------- (տարածքային) կետի պետական տեսուչ ----------------------------------------- կողմից մասնակցությամբ բեռնատեր ------------------------------------------------ ի մաքսային ծառայության տեսուչ ---------------------------------------------- բուսասանիտարական կանոններին համապատասխան կատարված փորձաքննության հիման վրա ----------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------

          (բեռնատիրոջ անունը, հասցեն, անձնագրի, սերիան և N-ը)

--------------------------------------------------------------------------

                    (ֆիրմայի լրիվ անվանումը, հասցեն)

--------------------------------------------------------------------------

ՀՀ ներմուծված բեռը ---------------------------------------------- ենթակա է

(ապրանքի անվանական ծավալը) վարակազերծման, վերադարձման, ոչնչացման (ընդգծել):

 

Բույսերի կարանտինի պետական տեսուչ -------------------------------------

 

Բեռնատեր -------------------------------------------

 

Մաքսային ծառայության տեսուչ ------------------------

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.08.2001
N 778
Որոշում