Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏ ...

08.03.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   04.02.2021  -ից մինչեւ   08.03.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 07.03.2022 թիվ 249-Ա որոշում)

i

041.0897.071013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հոկտեմբերի 2013 թվականի N 897-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ» N 5222-ԱՄ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳՆ ՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2013 թվականի մայիսի 17-ին ստորագրված «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» N 5222-ԱՄ ֆինանսական համաձայնագրին համապատասխան`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» N 5222-ԱՄ վարկային ծրագրի կառավարման խորհուրդ:

2. Հաստատել`

i

1) Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» N 5222-ԱՄ վարկային ծրագրի կառավարման խորհրդի աշխատակարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) կառավարման խորհրդի` Հայաստանի Հանրապետության և միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» N 5222-ԱՄ վարկային ծրագիրը կառավարող անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի:

3) (32-րդ ենթակետն ուժը կորցրել է 17.09.14 թիվ 907-Ա որոշում)

(2-րդ կետը փոփ. 17.09.14 թիվ 907-Ա որոշում)

(վերնագիրը փոփ. 17.09.14 թիվ 907-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2013 թվականի հոկտեմբերի 7-ի

N 897-Ա որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ» N 5222-ԱՄ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» N 5222-ԱՄ վարկային ծրագրի կառավարման խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) հասարակական հիմունքներով աշխատող մարմին է:

2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և սույն աշխատակարգով:

3. Խորհրդի և իրականացվող «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» N 5222-ԱՄ վարկային ծրագրի (այսուհետ` ծրագիր) մասնակիցների միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն աշխատակարգով:

4. Խորհրդի լրիվ անվանումն է` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» N 5222-ԱՄ վարկային ծրագրի կառավարման խորհուրդ:

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 17.09.14 թիվ 907-Ա որոշում)

i

6. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարն է:

7. Խորհրդի քարտուղարության լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ, ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

8. Խորհրդի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» N 5222-ԱՄ վարկային ծրագրի իրականացման կառավարումն է:

9. Խորհուրդը հանդես չի գալիս որպես ծրագիր իրականացնող կազմակերպության կառավարման մարմին:

10. Խորհրդի խնդիրներն են`

1) ծրագրի իրականացման ընթացքում 100.0 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարից ավելի փոփոխությունների կատարման անհրաժեշտության դեպքում առաջարկվող փոփոխությունները համապատասխան հիմնավորումներով հաստատելը, որոնք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարություն` նախապես համաձայնեցվելով վարկատուի հետ.

2) ծրագրի նախապատրաստման փուլում կանխավճարի կամ դրամաշնորհի առկայության դեպքում այդ միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողությունը.

3) վարկային համաձայնագրի ստորագրումից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացումից (հաստատումից) հետո ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների տարեկան ժամանակացույցի, բյուջեների, դրանց ֆինանսական բացվածքների, մասնավորապես, վարկային միջոցների ծախսման ուղղությունների քննարկումը` մինչև հիմնարկի լիազոր մարմնի հաստատմանը ներկայացնելը.

4) ծրագրի հաստատված աշխատանքների տարեկան ժամանակացույցի և բյուջեի հիման վրա ապրանքների, սարքավորումների, խորհրդատվական ծառայությունների, նախագծային, շինարարական ու վերահսկման աշխատանքների ձեռքբերման նպատակով անցկացվող մրցույթների վերջնական արդյունքների հաստատումը` 50,0 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարը գերազանցող պայմանագրերի դեպքում.

5) նախապես համաձայնեցնելով վարկ տրամադրած կազմակերպության հետ` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու նպատակով ծրագրի շրջանակներում տնտեսված այն միջոցների օգտագործման և (կամ) վերաբաշխման վերաբերյալ առաջարկությունները հաստատելը, որոնք ուղղվելու են ծրագրով նախապես չպլանավորված մրցույթների միջոցով նոր ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերմանը.

6) ծրագրով նախատեսված աշխատանքների հաստատված ժամանակացույցին ու բյուջեներին համապատասխան իրականացնելու վերաբերյալ հաշվետվությունների քննարկումը, հայտնաբերված շեղումների և թերացումների վերացման ուղղությամբ համապատասխան միջոցների ձեռնարկման մասին որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ հսկողությունը:

(10-րդ կետը փոփ. 31.03.15 թիվ 234-Ա որոշում)

11. ԾԻԳ-ի տնօրենը ծրագրի իրականացման ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, վարկային համաձայնագրի դրույթներով, ինչպես նաև հիմնադրի, լիազոր մարմնի և կառավարման խորհրդի որոշումներով:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

i

12. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով կամ էլեկտրոնային քվեարկության եղանակով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության` սույն աշխատակարգով սահմանված կարգով: Խորհրդի նիստերը, քվեարկության արդյունքները արձանագրվում են:

(12-րդ կետը փոփ. 31.03.15 թիվ 234-Ա, 29.12.16 թիվ 1260-Ա որոշումներ)

13. (13-րդ կետն ուժը կորցրել է 29.12.16 թիվ 1260-Ա որոշում)

i

14. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:

15. Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, խորհրդի անդամներից մեկը: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

16. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերով տրամադրվում է խորհրդի անդամներին` խորհրդի նիստի անցկացումից 5 օր առաջ:

17. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում դրանք խորհրդին ներկայացվում են էլեկտրոնային եղանակով, ինչից հետո տվյալ հարցի շուրջ կազմակերպվում է էլեկտրոնային քվեարկություն: ԾԻԳ-ի տնօրենը, որպես խորհրդի քարտուղար, պարտավոր է ապահովել պահանջվող նյութերի տրամադրումը:

(17-րդ կետը փոփ. 31.03.15 թիվ 234-Ա որոշում)

18. Խորհրդի նիստերն անցկացվում են խորհրդի նախագահի մոտ, եթե խորհրդի նախագահը նիստի անցկացման տեղի մասին այլ որոշում չի ընդունում:

19. Յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:

20. Խորհրդի նիստի արձանագրության մեկ օրինակն ստորագրվում է խորհրդի տվյալ նիստին ներկա բոլոր անդամների կողմից: Արձանագրության մնացած օրինակներն ստորագրվում են խորհրդի նախագահի և քարտուղարի կողմից:

21. Խորհրդի նիստերի արձանագրություններից քաղվածքներն ստորագրվում են խորհրդի նախագահի և քարտուղարի կողմից:

22. Խորհրդի նիստերին խորհրդատվական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված անձինք:

23. Խորհրդին ներկայացվում են ԾԻԳ-ի կողմից կազմված մրցութային առաջարկների մասին ամփոփ տեղեկանքը, անվավեր ճանաչված առաջարկների հիմնավորումները, մրցութային հանձնաժողովի` հաղթող ճանաչելու մասին որոշումը, նախատեսվող գնի հիմնավորումը (շինարարության նախահաշիվը, ապրանքների` տվյալ օրվա մոտավոր միջին գները և այլն), նախատեսվող գնից բարձր գնառաջարկի հիմնավորումը:

(23-րդ կետը փոփ. 31.03.15 թիվ 234-Ա որոշում)

24. Խորհրդի որոշմամբ առանձնահատուկ դեպքերում (ելնելով գնման առարկայի բարդությունից, կարևորությունից և (կամ) աննախադեպ լինելու հանգամանքից) մրցութային առաջարկների փաթեթները կարող են բացվել հատուկ հրավիրված խորհրդի նիստում` պահպանելով մրցույթի անցկացման համար սահմանված բոլոր կանոնները:

25. Անհրաժեշտության դեպքում խորհրդի նիստերին կարող են հրավիրվել օրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպության ներկայացուցիչները:

26. (26-րդ կետն ուժը կորցրել է 29.12.16 թիվ 1260-Ա որոշում)

i

27. Էլեկտրոնային քվեարկության վերաբերյալ ծանուցումը խորհրդի անդամներին ուղարկվում է խորհրդի քարտուղարության կողմից: Ծանուցման հետ մեկտեղ քարտուղարությունը խորհրդի անդամներին տրամադրում է ամբողջական տեղեկատվություն քննարկման առարկա հանդիսացող հարցի վերաբերյալ` ներառյալ տեղեկատվություն այն բաղադրիչի վերաբերյալ, որի շրջանակներում իրականացվելու է միջոցառումը և քվեարկության արդյունքում կազմված արձանագրության նախագիծը:

28. Տեղեկատվությունը քարտուղարության կողմից ուղարկվում է խորհրդի յուրաքանչյուր անդամի էլեկտրոնային փոստին, որը պաշտոնապես տրամադրվում է քարտուղարությանը խորհրդի կողմից ծրագրի կառավարման աշխատանքները սկսելուց առաջ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ իր էլեկտրոնային փոստի փոփոխության մասին հայտնում է քարտուղարությանը:

29. Խորհրդի անդամը պատասխան էլեկտրոնային նամակով հաստատում է էլեկտրոնային քվեարկության ծանուցումն ստանալու փաստը:

i

30. Էլեկտրոնային քվեարկության ծանուցումն ստանալու փաստը հաստատող էլեկտրոնային նամակն ստանալու պահից առավելագույնը 5 օրվա ընթացքում խորհրդի անդամն իրականացնում է էլեկտրոնային քվեարկություն` քարտուղարությանը տեղեկացնելով իր ընդունած որոշման մասին:

(30-րդ կետը փոփ. 06.10.15 թիվ 910-Ա որոշում)

31. Սույն որոշման 30-րդ կետում նշված պահից սկսած 5 օրվա ընթացքում քարտուղարությանը պատասխան չներկայացվելու դեպքում խորհրդի անդամի դիրքորոշումը քննարկվող հարցի շուրջ համարվում է դրական:

(31-րդ կետը փոփ. 06.10.15 թիվ 910-Ա որոշում)

32. Էլեկտրոնային քվեարկության արդյունքում որոշումները համարվում են ընդունված` եթե էլեկտրոնային քվեարկությանը մասնակցել է խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

33. Էլեկտրոնային քվեարկության արդյունքում արձանագրության թղթային եղանակը սահմանված կարգով ներկայացվում է խորհրդի անդամների ստորագրությանը:

34. Խորհրդի նախագահի և (կամ) անդամներից որևէ մեկի պահանջով հարցը կարող է հանվել էլեկտրոնային քվեարկությունից և ներկայացվել կառավարման խորհրդի հերթական նիստի օրակարգում:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

35. Խորհրդի նախագահը`

1) պատասխանատու է խորհրդի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար.

2) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում և այլ կազմակերպություններում:

 

V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

i

36. Խորհրդի անհատական կազմը հաստատվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

(36-րդ կետը փոփ. 17.09.14 թիվ 907-Ա որոշում)

i

37. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» N 5222-ԱՄ վարկային ծրագիրը կառավարող խորհրդի անհատական կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը (խորհրդի նախագահ), Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի երկու տեղակալները, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալը, ներկայացուցիչներ` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենը (խորհրդի քարտուղար):

(37-րդ կետը փոփ. 17.09.14 թիվ 907-Ա, 31.03.15 թիվ 234-Ա, 10.08.16 թիվ 726-Ա, 29.12.16 թիվ 1260-Ա, 16.10.2018 թիվ 1379-Ա, 22.01.2020 թիվ 66-Ա որոշումներ)

38. (38-րդ կետն ուժը կորցրել է 17.09.14 թիվ 907-Ա որոշում)

i

39. Եթե խորհրդի անդամը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ապա ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է խորհրդի որոշմանը և գրառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ: Խորհրդի անդամը խորհրդի նիստի որոշմանն իր անհամաձայնության մասին զեկուցագիր է ներկայացնում իր վերադասին:

40. Խորհրդի անդամների թեկնածություններն առաջարկում է համապատասխան նախարարը:

41. Խորհրդի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է հանդիսանալ խորհրդի անդամ:

42. Խորհրդի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել համապատասխան նախարարի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

43. Խորհրդի քարտուղարը`

1) արձանագրում է խորհրդի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշման նախագիծ.

2) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում դրանց տրամադրումը խորհրդի անդամներին.

3) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.

4) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

5) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.

6) կազմակերպում է խորհրդի որոշումների համարակալումը և դրանց պատճենները տրամադրում խորհրդի անդամներին.

7) խորհրդի որոշումները և նիստի արձանագրություններն ուղարկում է համապատասխան նախարարություններ:

 

VII. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

44. Խորհրդի աշխատակարգի մեջ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները` համապատասխան հիմնավորումներով, խորհրդի նախագահի կողմից ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:

(44-րդ կետը փոփ. 31.03.15 թիվ 234-Ա որոշում)

 

VIII. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

45. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

Հավելված N 2

i

ՀՀ վարչապետի

2013 թ. հոկտեմբերի 7-ի

N 897-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ» N 5222-ԱՄ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՂ ԽՈՐՀՐԴԻ

 

    Ա. Ավանեսյան       - ՀՀ առողջապահության նախարար (խորհրդի նախագահ)

 

    Լ. Նանուշյան       - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

 

    Գ. Սիմոնյան        - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

 

    Ա. Հովհաննիսյան    - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

 

    Յ. Բոյաջյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի

                         վարչության գլխավոր մասնագետ

 

    Վ. Գրիգորյան       - ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր

                         քարտուղարի պարտականությունները կատարող

 

    Ե. Էլիբեկյան       - ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական

                         ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի

                         տնօրեն (խորհրդի քարտուղար)

 

(2-րդ հավելվածը փոփ. 14.03.14 թիվ 188-Ա, 17.09.14 թիվ 907-Ա 31.03.15 թիվ 234-Ա, 10.08.16 թիվ 726-Ա 29.12.16 թիվ 1260-Ա, 26.04.17 թիվ 392-Ա, 07.08.17 թիվ 882-Ա, 16.10.2018 թիվ 1379-Ա, 29.04.2019 թիվ 465-Ա, 22.01.2020 թիվ 66-Ա, 27.07.2020 թիվ 847-Ա, 04.02.2021 թիվ 92-Ա որոշումներ)

 

Հավելված N 3

i

ՀՀ վարչապետի

2013 թվականի հոկտեմբերի 7-ի

N 897-Ա որոշման

 

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ` «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂՑԿԵՂԻ ԲՈՒԺՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԲԱՂԱԴՐԻՉԸ ԿԱՌԱՎԱՐՈՂ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ

(3-րդ հավելվածն ուժը կորցրել է 17.09.14 թիվ 907-Ա որոշում)

(3-րդ հավելվածը փոփ. 14.03.14 թիվ 188-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
07.10.2013
N 897-Ա
Որոշում