(ուժը կորցրել է 28.12.02 թիվ 797-Ն որոշում)
i
041.0605.210801
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 օգոստոսի 2001 թվականի N 605
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 151 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը, աշխատողների և կոլեգիայի անդամների թիվը հաստատելու մասին» N 151 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման երկրորդ կետում «11 մարդ» բառերը փոխարինել «13 մարդ» բառերով:
i
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կոլեգիայի հետևյալ կազմը`
Գ. Մարտիրոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության
պետական կոմիտեի նախագահ (նախագահ)
Կ. Քոչարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության
պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
Գ. Այվազյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության
պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Լ. Գյումիշյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության
պետական կոմիտեի ջրատնտեսական համակարգերի
շահագործման համակարգման վարչության պետ
Գ. Զաքարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության
պետական կոմիտեի ֆինանսատնտեսագիտական վարչության
պետ
Ա. Ղուլյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության
պետական կոմիտեի «Հայջրմուղ-կոյուղի» փակ
բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն
Ռ. Աբրահամյան - «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության
գլխավոր տնօրեն
Հ. Գրիգորյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության
պետական կոմիտեի խմելու և ոռոգման ջրերի հաշվառման
ու իրացման համակարգման վարչության պետ
Ս. Մաճկալյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության
պետական կոմիտեի իրավաբանական վարչության պետ
Յու. Ջավադյան - «Հայջրնախագիծ» ինստիտուտ» փակ բաժնետիրական
ընկերության գլխավոր տնօրեն
Ա. Ղազարյան - «Ոռոգման համակարգերի վերականգնում» ծրագրի
իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն
Ա. Բաբայան - Արմավիրի ջուր սպառողների կոոպերատիվների միության
նախագահ
Վ. Մովսիսյան - Արարատի ջուր սպառողների կոոպերատիվների միության
նախագահ
(կազմը փոփ. 19.11.01 թիվ 813, 30.01.02 թիվ 42 որոշումներ)