Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱՄԹԵՐԱՅԻՆ (ՈՉ ԴՐԱՄԱԿԱՆ) ՁԵՎՈՎ ՍՏԱՑՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՆԱՄԹԵՐԱՅԻՆ (ՈՉ ԴՐԱՄԱԿԱՆ) ՁԵՎՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ...

22.08.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.04.1995  -ից մինչեւ   22.08.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 590 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 ապրիլի 1995 թ. թիվ 234

 

ԲՆԱՄԹԵՐԱՅԻՆ (ՈՉ ԴՐԱՄԱԿԱՆ) ՁԵՎՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏՈՒՄ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1995 թվականի հունվարի 17-ի «Եկամտահարկի մասին» Հայաստանի հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման 3-րդ կետի «ա» ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից ապրանքներով, աշխատանքներով, ծառայություններով կամ գույքով (այսուհետև` ապրանքներ) աշխատանքի վարձատրություն կամ օգնություն (նվիրատվություն) տրամադրելու դեպքում ֆիզիկական անձանց եկամուտների հաշվարկման համար հիմք են ընդունվում`

ա) սեփական արտադրության ապրանքներ տրամադրելու դեպքում` տվյալ ամսում այլ գնորդների (սպառողների) այդ ապրանքների իրացման առնվազն միջին գները, իսկ դրանց բացակայության դեպքում` վարձատրությանը նախորդող ամսում այլ գնորդների (սպառողների) այդ ապրանքների իրացման առնվազն միջին գները, վերջիններիս բացակայության դեպքում` ապրանքների ինքնարժեքը.

բ) ոչ սեփական արտադրության ապրանքներ տրամադրելու դեպքում` այդ ապրանքների ձեռքբերման գինը:

2. Սույն որոշումը կիրարկել 1995 թվականի մայիսի 1-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.04.1995
N 234
Որոշում