Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԿՈՂՄԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԿՈՂՄԻՑ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ...

05.06.2003 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.04.1995  -ից մինչեւ   05.06.2003  -ը:
 

(ուժը կորցրել է 08.05.03 թիվ 522-Ն որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 ապրիլի 1995 թ. թիվ 195

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԿՈՂՄԻՑ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՎՐԱ ՏԱՐԱԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության սպայական կազմի կողմից զինվորական ծառայություն անցնելը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության սպայական կազմի վրա տարածել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մարտի 30-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայական կազմի կողմից զինվորական ծառայություն անցնելու մասին կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 185 որոշմամբ հաստատված կանոնադրության գործողությունը:

2. Սահմանել, որ ՀՀ կառավարության 1992 թվականի մարտի 30-ի թիվ 185 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայական կազմի կողմից զինվորական ծառայություն անցնելու մասին կանոնադրության 7, 11, 13-15, 18-22, 25-27, 31, 34-35, 37-38, 42, 46, 52, 56, 58-63, 66, 73, 75, 78-81, 83-84, 90-94, 96, 99-րդ կետերով նախատեսված` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի և նրա տեղակալների իրավունքները տրվում են համապատասխանորեն Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության պետին և նրա տեղակալներին:

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության և նրա համակարգի սպայական կազմի մյուս պաշտոնատար անձանց իրավունքները` նշված կանոնադրությամբ նախատեսված այլ պաշտոնատար անձանց իրավունքների համապատասխանությամբ սահմանում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության պետը` հաշվի առնելով պետվարչության համակարգի կազմակերպական կառուցվածքը և ծառայությունը դրանցում:

3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչությանը` երկամսյա ժամկետում ընդունել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչությունում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայական կազմի կողմից զինվորական ծառայություն անցնելու մասին կանոնադրությունը կիրառելու կարգի մասին հրահանգ:

4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության համակարգի սպայական կազմի թվաքանակի հաշվին, առանց լրացուցիչ ֆինանսական հատկացումների, զինծառայողներով համալրել պետական վարչության կենտրոնական ապարատի հետևյալ պաշտոնները`

 

   պետի առաջին տեղակալ           - գնդապետ, գեներալ-մայոր

 

օպերատիվ կառավարման բաժնի պետ - գնդապետ

 

օպերատիվ կառավարման բաժնի

   ավագ սպա                      - մայոր, փոխգնդապետ

 

   կոորդինացիոն բաժնի պետ        - գնդապետ

 

կոորդինացիոն բաժնի ավագ սպա  - մայոր, փոխգնդապետ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.04.1995
N 195
Որոշում