Սեղմել Esc փակելու համար:
ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.09.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   31.07.2001  -ից մինչեւ   06.09.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 06.09.01 թիվ 826 որոշում)

i

040.0699.310701

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«31» հուլիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հուլիսի 2001 թվականի N 699

 

ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության` Երևանի Փավստոս Բյուզանդի փողոցի N 1/3 հասցեում գտնվող շենքի 5-րդ հարկից 146 քառ. մետր օգտակար մակերեսով տարածք 2 տարի ժամկետով անհատույց օգտագործման հանձնել «Ընկերությունների աջակցման գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը:

2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` «Ընկերությունների աջակցման գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության հետ համատեղ 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, համապատասխան պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 31-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.07.2001
N 699
Որոշում