Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՎԱՃ ...

03.04.1999 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   03.02.1995  -ից մինչեւ   03.04.1999  -ը:
 

(ուժը կորցրել է 03.04.99 թիվ 209 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 փետրվարի 1995 թ. թիվ 57

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում պետական սեփականության հողերի վաճառքը կատարվում է աճուրդային կարգով`

ա) գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություն վարելու համար.

բ) որպես տնամերձ.

գ) բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար.

դ) այգեգործության (ամառանոցի) համար:

i

2. Հողամասերի աճուրդային վաճառքի մեկնարկային գին սահմանել համապատասխան հողատեսքերի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը, իսկ Երևան քաղաքի սահմանագծի մեջ գտնվող հողերի համար` նրանց կադաստրային արժեքի հնգապատիկ չափը (զուտ եկամուտ x 50):

/փոփ. 28.04.95 թիվ 244 և 06.02.96 թիվ 31 որոշումներ/

3. Սահմանել, որ վաճառքի ենթակա հողամասերի կատեգորիայի փոփոխման դեպքում հողամասերի հատկացումը կատարվում է սահմանված կարգով:

4. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում պետական սեփականության հողերի աճուրդային վաճառքի կարգը (կցվում է):

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1995 թ.

փետրվարի 3-ի թիվ 57 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՎԱՃԱՌՔԸ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում պետական սեփականության հողերի աճուրդի կազմակերպման և անցկացման կարգը:

2. Աճուրդով վաճառքի ենթակա հողատարածքները որոշվում են սահմանված կարգով մշակված, համաձայնեցված ու հաստատված հողաշինարարական նախագծերով (գյուղատնտեսական հողերի համար), գլխավոր հատակագծերով, մանրամասն հատակագծման, կառուցապատման նախագծերով (բնակավայրերի և այգեգործական (ամառանոցային) հողերի համար):

Նշված քաղաքաշինական և հողաշինարարական փաստաթղթերի բացակայության դեպքում դրանք` մինչև աճուրդի ներկայացնելը, ենթակա են սահմանված կարգով մշակման և համաձայնեցման:

3. Աճուրդի առարկա է հանդիսանում հողամասի գինը:

Աճուրդի հաղթող է համարվում աճուրդի ընթացքում առավելագույն գին առաջարկող մասնակիցը:

 

II. Աճուրդային հանձնաժողովների

ստեղծումը և գործունեությունը

 

4. Հողամասերի աճուրդային կարգով վաճառքի կազմակերպման և իրականացման համար պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից ստեղծվում են աճուրդային հանձնաժողովներ, որոնց կազմում ընդգրկվում են պատգամավորների համապատասխան շրջանային (քաղաքային) խորհուրդների գործկոմների նախագահները կամ նրանց տեղակալները (հանձնաժողովի նախագահ), պատգամավորների համապատասխան գյուղական (ավանային) խորհուրդների գործկոմների նախագահները, շրջանների (քաղաքների) գլխավոր ճարտարապետները, գլխավոր հողաշինարարները, իրավախորհրդատուները, գլխավոր սանիտարական բժիշկները, ֆինանսական, բնության և շրջակա միջավայրի , պատմամշակութային հուշարձանների պահպանության տեղական մարմինների ներկայացուցիչները:

Շրջանային աճուրդային հանձնաժողովում նախագահի տեղակալ է հանդիսանում պատգամավորների շրջանային խորհրդի գործկոմի գյուղատնտեսության վարչության պետը:

5. Աճուրդային հանձնաժողովը նախապես պատրաստում է հողամասերի վերաբերյալ հետևյալ փաստաթղթերը`

հողամասի բնութավկայագիրը (պասպորտը), ուր զետեղվում են հողամասի գլխավոր հատակագիծը, նպատակային օգտագործման` օրենսդրությամբ նախատեսված չափերով տարածքի, հողատեսքերի, ըստ կադաստրային տվյալների հողագնահատման խմբի, ճանապարհների, մերձատար ուղիների, ջրատարների, կոյուղու, էլեկտրահաղորդման գծերի առկայության մասին տվյալները, իսկ դրանց բացակայության դեպքում` անցկացման հնարավորությունների կամ ինքնավար սպասարկման պայմանների մասին տվյալները.

Եթե հողամասը գտնվում է կառուցապատումից ազատ տարածքում` նաև կառուցապատման հատակագիծը.

6. Աճուրդային հանձնաժողովը կազմում է տեղեկատվություն, որը պետք է ներառի`

վաճառվող հողամասի հասցեն (տեղը).

հողօգտագործման նպատակը.

հողամասի հողագնահատման խումբը` ըստ կադաստրային տվյալների.

հողամասի համարը (ինդեքսը).

մեկնարկային գինը.

վճարման ձևը և կարգը.

աճուրդին մասնակցելու հայտերի և պարտադիր փաստաթղթերի ընդունման կարգը, ժամկետը և ընդունողի անվանումը, հասցեն, հեռախոսահամարը.

աճուրդի անցկացման ժամանակը և վայրը.

աճուրդային հանձնաժողովի հեռախոսահամարները.

աճուրդին մասնակցության վճարի չափը, այդ գումարի փոխանցման կամ մուծման հաշվարկային հաշվի համարը.

աճուրդի տոմսի գինը.

նախատեսվող հատուկ պայմանները:

7. Աճուրդային հանձնաժողովը վաճառվող հողամասերի մասին կազմում է տեղեկատվական հաղորդագրություն և աճուրդից առնվազն մեկ ամիս առաջ հրապարակում մամուլում ու զանգվածային լրատվության մյուս միջոցներով:

 

III. Աճուրդին մասնակցության պայմանները

 

8. Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն սահմանված ժամկետներում հայտերը և պահանջվող փաստաթղթերը ներկայացրած ՀՀ քաղաքացիները, ձեռնարկություններն ու կազմակերպությունները` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում:

9. Աճուրդին մասնակցելու համար ներկայացվում են`

ա) աճուրդին մասնակցելու հայտը, համաձայն սույն կարգի թիվ 1 հավելվածի.

բ) աճուրդին մասնակցության վճարի անդորրագիրը.

գ) քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթ կամ հիմնարկի, ձեռնարկության հիմնադիր փաստաթուղթը:

10. Աճուրդին մասնակցելու իրավունք ունեցողները գնում են մուտքի տոմս, որի համարով նրանք հանդես են գալիս աճուրդում:

Մուտքի տոմսերը տպագրում ու գինը որոշում է աճուրդը կազմակերպողը: Վաճառքից գոյացած եկամուտները մուտքագրվում են կազմակերպողի հաշվին` աճուրդի անցկացման և ելակետային նյութերի նախապատրաստման ծախսերը ծածկելու համար:

11. Աճուրդին մասնակցության վճարը սահմանվում է մեկնարկային նվազագույն գնի 5 տոկոսի չափով:

Աճուրդին մասնակցած և հաղթող ճանաչված մասնակիցների մասնակցության վճարը վերադարձվում է աճուրդի անցկացման օրվանից կամ պատգամավորների համապատասխան տեղական խորհրդի գործադիր կոմիտեի հաշվին մուտքագրումից հետո` ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում:

Աճուրդում հաղթողին աճուրդի մասնակցության վճարը չի վերադարձվում և մտցվում է նրա կողմից վճարման ենթակա գումարի մեջ:

Աճուրդին մասնակցության վճարը չի վերադարձվում աճուրդի այն մասնակիցներին, որոնք աճուրդում ճանաչվել են հաղթող, սակայն հրաժարվել են հողամասից կամ սահմանված ժամկետներում չեն կատարել վճարումները: Նշված գումարը փոխանցվում է պատգամավորների համապատասխան տեղական խորհրդի գործադիր կոմիտեի հաշվին` ելակետային նյութերի նախապատրաստման ծախսերը ծածկելու համար:

12. Աճուրդին մասնակցության հայտերի և պահանջվող փաստաթղթերի ընդունումը դադարեցվում է աճուրդի կայացման օրվանից 3 օր առաջ, իսկ մուտքի տոմսերի վաճառքը շարունակվում է ընդհուպ մինչև աճուրդի սկիզբը:

13. Աճուրդի մասնակիցների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:

14. Աճուրդային հանձնաժողովները չեն կարող սահմանափակել առանձին անձանց աճուրդին մասնակցելու իրավունքը, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ օրենսդրությամբ կամ սույն կարգով:

15. Նախքան աճուրդի անցկացումը, աճուրդային հանձնաժողովը կարող է մասնակցին տեղում ծանոթացնել աճուրդի ներկայացված հողամասերին:

 

IV. Աճուրդի անցկացման կարգը

 

16. Աճուրդը կազմակերպվում է փակ դահլիճում, որտեղ մուտքի իրավունք է տրվում միայն աճուրդին մասնակցելու համար գրանցված անձանց: Աճուրդն սկսելու պահից դահլիճ մուտքն արգելվում է: Աճուրդն սկսվում է, եթե աճուրդի մասնակիցների թիվը մեկից ավելի է:

17. Աճուրդն անցկացնում է աճուրդավարը, որը հրապարակում է վաճառվող հողամասի վերաբերյալ հետևյալ տվյալները` վաճառվող հողամասի գտնվելու վայրը, համարը (ինդեքսը), տարածությունը, հողատեսքերը, հողագնահատման խումբը` ըստ կադաստրային տվյալների, մեկնարկային գինը, աճուրդային քայլի չափը, որը սահմանվում է հողամասի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:

18. Աճուրդի մասնակիցը բարձրացնում է իր տոմսին համապատասխանող համարը և հայտնում իր առաջարկած գինը:

19. Աճուրդավարը հողամասի աճուրդը շարունակում է այնքան ժամանակ, քանի դեռ չի մնացել առավելագույն գին առաջարկած մեկ թեկնածու, որից հետո տվյալ հողամասի աճուրդը դադարեցվում է:

20. Այն դեպքում, երբ հաստատված գնով հողամասը ձեռք բերելու համաձայնություն չի լինում աճուրդավարը կրկնում է մեկնարկային գինը: Հողամասը մեկնարկային գնով 3 անգամ առաջարկելու դեպքում, եթե այն չի հանգեցնում մեկնարկային գնի բարձրացման, աճուրդը համարվում է չկայացած և դադարեցվում է:

21. Եթե աճուրդում հաղթողը հրաժարվում է հողամասը ձեռք բերելուց, ապա նա զրկվում է աճուրդին հետագայում մասնակցելու իրավունքից և դուրս է հրավիրվում դահլիճից: Այս դեպքում հողամասի աճուրդը կրկին սկսվում է մեկնարկային գնից:

 

V. Աճուրդը չկայացած համարելը

 

22. Աճուրդը համարվում է չկայացած, եթե`

ա) աճուրդում հաղթողը հրաժարվել է հողամասը ձեռք բերելուց.

բ) աճուրդին ներկա է մեկ մասնակից.

գ) ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

Աճուրդը չկայանալու դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն, համաձայն սույն կարգի թիվ 2 հավելվածի:

 

VI. Աճուրդի գործառնությունների ձևակերպումը

և սեփականության իրավունքի փոխանցումը

 

23. Հանձնաժողովը, մինչև աճուրդի անցկացումը, կազմում է յուրաքանչյուր հողամասի վաճառքի մասին արձանագրություն, համաձայն սույն կարգի թիվ 3 հավելվածի, որն աճուրդի կայացումից հետո ստորագրվում է գնորդի և վաճառողի կողմից:

24. Աճուրդի հաղթող մասնակիցը տեղում ստորագրում է աճուրդային մատյանում և աճուրդային արձանագրությունում:

25. Աճուրդի արդյունքների մասին աճուրդային հանձնաժողովի որոշումն իրավաբանական ուժ է ստանում աճուրդային հանձնաժողով ստեղծած պետական մարմնի ղեկավարի կողմից հաստատվելուց հետո, համաձայն սույն կարգի թիվ 4 հավելվածի:

26. Աճուրդային հանձնաժողովի որոշման հաստատումից հետո աճուրդում հաղթողը պարտավոր է 10 օրվա ընթացքում ստորագրել հողի առուծախի պայմանագիրը և պատգամավորների տեղական խորհրդի գործկոմի որոշման կայացումից հետո 10 օրվա ընթացքում սահմանված կարգով մուծել հողի գինը` Հայխնայբանկի բաժանմունքներ կամ այլ բանկեր` կանխիկ կամ անկանխիկ կարգով:

Պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների կողմից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում կայացվում է համապատասխան որոշում հողհատկացման մասին և տրվում հողի սեփականության իրավունքի պետական ակտ` համաձայն Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի թիվ 164 որոշմամբ սահմանված կարգի և հաստատված ձևերի:

/փոփ. 06.02.96 թիվ 31 որոշում/

27. Սահմանված ժամկետում հողամասի չվաճառվելու դեպքում այն ինքնաբերաբար դասվում է նախկին կատեգորիայի հողերի շարքին:

28. Հողամասի վաճառքից ստացված դրամական միջոցների 50 տոկոսը փոխանցվում է հանրապետական բյուջեի, իսկ 50 տոկոսը` տեղական բյուջեի հաշիվներին:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ

ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳԻ

 

---------------------------------------

                                   ---------------------------------------

                                   ---------------------------------------

                                      (աճուրդը կազմակերպողի անվանումը)

 

Հ Ա Յ Տ

 

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՔԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ

 

--------------------------------------------------------------------------

(հայտը ներկայացնող քաղաքացու կամ իրավաբանական անձի ղեկավարի անունը,

 

--------------------------------------------------------------------------

              հայրանունը, ազգանունը, հասցեն)

 

1. Ծանոթանալով «-----»-------------------------199 թ. կայանալիք

 

աճուրդում ----------------------------------------------------------համարը

(վաճառվող հողամասի օգտագործման նպատակը)

 

վաճառվող հողամասերի մասին հրապարակված տեղեկություններին, ցանկանում եմ մասնակցել աճուրդին:

 

2. Աճուրդում հողամաս գնելու դեպքում պարտավորվում են 10 օրվա ընթացքում կնքել առուծախի պայմանագիր:

 

3. Համաձայն եմ, որ -------օրվա ընթացքում պայմանավորված գումարը չմուծելու կամ սահմանված ժամկետում պայմանագիրը չկնքելու դեպքում մասնակցության վճարը չվերադարձվի:

 

Դիմող ----------------------------------------------------------------

(ստորագրություն, անունը, հայրանունը, ազգանունը)

 

Անձնագիր -------------------------------------------------------------

(համարը, երբ և ում կողմից է տրված)

 

Հայտն ընդունված է «---------»----------------------199  թ.

 

Ընդունող -------------------------------------------------------------

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Հայաստանի Հանրապետությունում

պետական սեփականության հողերի

աճուրդային վաճառքի կարգի

 

«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»

 

----------------------------------------

                                 (աճուրդային հանձնաժողով ստեղծող պետական

 

----------------------------------------

                                      լիազորված մարմնի ղեկավար)

 

----------------------------------------

                                           (ստորագրություն)

 

«------»------------------199 թ.

 

                  Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն    ԹԻՎ

 

ԱՃՈՒՐԴԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«------»------------------199 թ.

 

Աճուրդային հանձնաժողովը, ստեղծված` համաձայն ---------------------------

 

--------------------------------------------------------------------------

              (տվյալներ հանձնաժողովի ստեղծման մասին)

 

կազմով, նախագահ ----------------------------------------------------------

 

անդամներ -----------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------

«-----»---------------------199  թ. կայացած աճուրդի արդյունքներով հետևյալ հողամասերի վաճառքը որոշեց համարել չկայացած:

 

--------------------------------------------------------------------------

Թիվ       Հողամասի                  Մեկնարկային    Աճուրդում     Աճուրդի

Թիվ     օգտագործման     Հասցեն         գինը        առաջարկված    չկայացման

ը/կ       նպատակը                   (հազ. դրամ)    առավելագույն  պատճառները

                                                     գինը          

                                                   (հազ.դրամ)

--------------------------------------------------------------------------

 1           2            3             4              5             6

--------------------------------------------------------------------------

 

Աճուրդային հանձնաժողով`

 

նախագահ` -------------------------------------------------------------

 

անդամներ` -------------------------------------------------------------

-------------------------------------------------------------

             -------------------------------------------------------------

 

(լրացվում է աճուրդի կայացման օրը` ըստ աճուրդի արդյունքներ)

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Հայաստանի Հանրապետությունում

պետական սեփականության հողերի

աճուրդային վաճառքի կարգի

 

«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»

 

----------------------------------------

                                  (աճուրդային հանձնաժողով ստեղծող պետական

 

----------------------------------------

                                        լիազորված մարմնի ղեկավար)

 

----------------------------------------

                                             (ստորագրություն)

 

«------»------------------199  թ.

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն  ԹԻՎ

 

ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«------»------------------199  թ.

 

1. Հողամասի օգտագործման նպատակը, հասցեն -------------------------------

2. Հողամասն աճուրդով վաճառելու մասին համապատասխան որոշման համարը և տարեթիվը

3. Վաճառվող հողամասի համարը (ինդեքսը) ---------------------------------

4. Հողամասի մեկնարկային գինը (հազ.դրամ) -------------------------------

5. Աճուրդային քայլի չափը (հազ. դրամ) ----------------------------------

6. Աճուրդում առաջարկված հողամասի առավելագույն (վաճառքի) գինը (հազ.դրամ)

 

--------------------------------------------------------------------------

7. Մասնակցության վճարի չափը (հազ.դրամ) --------------------------------

8. Աճուրդի մասնակիցների թիվը ------------------------------------------

9. Գնորդի տոմսի համարը ------------------------------------------------

10. Գնորդի անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրային տվյալները, իրավաբանական անձի անվանումը, հասցեն, հեռախոսահամարը ----------------------

--------------------------------------------------------------------------

 

Գնորդ` ---------------------------------------------------------------

Աճուրդային հանձնաժողովի

նախագահ` -------------------------------------------------------------

 

անդամներ` -------------------------------------------------------------

-------------------------------------------------------------

             -------------------------------------------------------------

 

(լրացվում է աճուրդի կայացման օրը` ըստ աճուրդի արդյունքների)

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4

Հայաստանի Հանրապետության

պետական սեփականության հողերի

աճուրդային վաճառքի կարգի

 

«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»

 

----------------------------------------

                                 (աճուրդային հանձնաժողով ստեղծող պետական

 

----------------------------------------

                                        լիազորված մարմնի ղեկավար)

 

----------------------------------------

                                            (ստորագրություն)

 

«-------»-------------------199  թ.

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն  ԹԻՎ

 

ԱՃՈՒՐԴՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ

 

«-------»-------------------199 թ.

 

Աճուրդի անցկացման տարեթիվը «------»--------------------------199 թ.

 

Անցկացման վայրը ------------------------------------------------------

Աճուրդային հանձնաժողով ստեղծելու մասին տվյալներ

 

----------------------------------------------------------------------

Աճուրդային հանձնաժողովի կազմը ----------------------------------------

 

----------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------

Աճուրդի հանված հողամասերի քանակը և մակերեսը -------------------------

 

Վաճառված հողամասերի քանակը և մակերեսը -------------------------------

 

Մասնակցության վճարի ընդհանուր գումարը --------------------------------

 

Աճուրդի չկայացման հետևանքով մասնակցության վճարի չվերադարձված գումարի

 

չափը ----------------------------------------------------------------

 

Հանձնաժողովը որոշեց հաստատել աճուրդի հետևյալ արդյունքները

 

-------------------------------------------------------------------------

Թիվ        Հողամասի             Վաճառքի     Տեղեկություններ   Վճարումների

Թիվ     օգտագործման    Հասցեն    գինը       գնորդի մասին        կարգը

ը/կ        նպատակը

-------------------------------------------------------------------------

1             2          3        4              5                6

-------------------------------------------------------------------------

 

Աճուրդային հանձնաժողովի

 

նախագահ` ---------------------------------------------

անդամներ` ---------------------------------------------

---------------------------------------------

              ---------------------------------------------

 

Լրացվել է «-------»----------------------199  թ.

 

(լրացվում է աճուրդի կայացման օրը` ըստ աճուրդի արդյունքների)

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.02.1995
N 57
Որոշում