Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ ...

02.07.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   03.02.1995  -ից մինչեւ   02.07.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 փետրվարի 1995 թ. թիվ 51

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 597 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Կիպրոսի Հանրապետության «CK Bankinq» ընկերության հետ տարված լրացուցիչ բանակցությունների արդյունքներից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի դեկտեմբերի 26-ի «Արդյունաբերության զարգացման նպատակային պետական պարտատոմսերի թողարկման մասին» թիվ 597 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ընդունել ի գիտություն, որ «Արդյունաբերության զարգացման հիմնադրամը» Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության համակարգի ձեռնարկությունների ինվեստիցիոն ծրագրերի իրականացման համար «Արժեթղթերի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան թողարկելու է սահմանափակ շրջանառության նպատակային պարտատոմսեր և «Արդյունաբերության զարգացման հիմնադրամի» նախագահ, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարար Ա.Սաֆարյան լիազորված է ստորագրելու նշված պարտատոմսերը, դրանց կից պայմանագրերը և պարտատոմսերի վաճառքի վերջնական համաձայնագիրը:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախագահ Ա.Եղիազարյանին լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրելու նպատակային պարտատոմսերին կից պայմանագրերը և պարտատոմսերի վաճառքի վերջնական համաձայնագիրը` երաշխավորելով, որ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության համակարգի ձեռնարկություններում կատարվելիք ծավալներին համարժեք Հայաստանի Հանրապետության կառավարությունը կապահովի համակարգի ձեռնարկությունների գույքի պետական բաժնեմասի հաշվին թողարկվելիք արժեթղթերի գրավադրումը երաշխավոր բանկում, ինչպես նաև օտարերկրյա ներդրողների շահերի պաշտպանությունը` «Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 597 որոշման 6-րդ կետը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.02.1995
N 51
Որոշում