Սեղմել Esc փակելու համար:
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻ ՊԱ ...

02.07.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   03.02.1995  -ից մինչեւ   02.07.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 փետրվարի 1995 թ. թիվ 48

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի սեպտեմբերի 27-ի որոշումների համաձայն Հայաստանի Հանրապետությունը միացել է 1975 թվականի նոյեմբերի 14-ին Ժնևում կնքված ՄԱԿ-ի «Միջազգային ճանապարհային փոխադրումների (TIR) գրքույկի կիրառմամբ բեռների միջազգային փոխադրումների մասին» մաքսային կոնվենցիային և 1982 թվականի հոկտեմբերի 21-ին Ժնևում կնքված ՄԱԿ-ի «Սահմաններում բեռների հսկողության իրականացման պայմանների համաձայնեցման մասին» միջազգային կոնվենցիային, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության առաջարկությունը և ստեղծել տրանսպորտի բնագավառում միջազգային կոնվենցիաների պահանջներին համապատասխան իրականացվող միջոցառումների նախապատրաստման միջգերատեսչական հանձնաժողով ու հաստատել նրա կազմը, համաձայն հավելվածի:

2. Տրանսպորտի բնագավառում միջազգային կոնվենցիաների պահանջներին համապատասխան իրականացվող միջոցառումների նախապատրաստման միջգերատեսչական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել նշված կոնվենցիաներին համապատասխան համալիր միջոցառումների ժամկետացանկը` ըստ կատարողների, իսկ երկամսյա ժամկետում` տրանսպորտի բնագավառում գործող այլ կոնվենցիաներին և միջազգային համաձայնագրերին միանալու վերաբերյալ առաջարկություններ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.02.1995
N 48
Որոշում