(ուժը կորցրել է 08.04.2021 թիվ 491-Ա որոշում)
i
040.0660.200701
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«20» հուլիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 հուլիսի 2001 թվականի N 660
ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտե և հաստատել դրա կազմը (կցվում է):
i
2. Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեին`
ա) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել կոմիտեի կանոնադրությունը.
բ) վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիրը:
(2-րդ կետը փոփ. 19.09.01 թիվ 881 որոշում)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 20-ից:
Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թ.
հուլիսի 20-ի N 660 որոշմամբ
i
ԿԱԶՄ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ (կոմիտեի նախագահ)
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության պետ
Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական
(կազմը փոփ. 25.10.07 թիվ 1241-Ա որոշում)