Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի ԹԻՎ 183 ...

02.07.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.05.1995  -ից մինչեւ   02.07.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մայիսի 1995 թ. թիվ 286

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի ԹԻՎ 183 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 21-ի «Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող ձեռնարկությունների թիվ 183 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումը`

Կարգի 2-րդ գլխի 6-րդ կետից հետո ավելացնել նոր 7-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ`

«7. Ինքնուրույն հաշվեկշիռ չունեցող «փոքր» օբյեկտների պարտքերը հաշվարկվում են վերադասի կողմից տրված տեղեկանքի հիման վրա: Օբյեկտի գնահատված արժեքի մեջ այդ գումարները չեն մտցվում, այլ փոխանցվում են իրավահաջորդին (գնորդին)` այդ մասին նշելով սեփականաշնորհման պայմանագրում»:

2. Այս կապակցությամբ կարգի 7-17-րդ կետերը համարել համապատասխանաբար 8-18-րդ կետեր:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.05.1995
N 286
Որոշում