Սեղմել Esc փակելու համար:
ՈՉ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ՀԱՆՈՒՅԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՉ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ՀԱՆՈՒՅԹԻ ՄԻԱՆԳԱՄՅԱ Թ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հուլիսի 2020 թվականի N 1129-Ն

 

ՈՉ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ՀԱՆՈՒՅԹԻ ՄԻԱՆԳԱՄՅԱ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 48.2-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի 7

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2020 թվականի հուլիսի 2-ի

N 1129-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՈՉ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ՀԱՆՈՒՅԹԻ ՄԻԱՆԳԱՄՅԱ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության (այսուհետ` թույլտվություն) տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի ընդերքի տեղամաս է հանդիսանում տրանսպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների կառուցման տարածքը:

3. Ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի ընդերքի տեղամասը և հանույթի ծավալը նախատեսվում է տրանսպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների նախագծային փաստաթղթերով:

4. Տրանսպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների կառուցման թույլտվություն ունեցող իրավաբանական անձը (այսուհետ` դիմումատու) ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվություն ստանալու համար դիմումը ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմին (այսուհետ` լիազոր մարմին) է ներկայացնում տրանսպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների կառուցման նախագծերը հաստատող համապատասխան մարմնի (այսուհետ` համապատասխան մարմին) միջոցով:

5. Դիմումում նշվում և դրան կից ներկայացվում են`

1) իրավաբանական անձի պետական գրանցման համարը.

2) ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի ընդերքի տեղամասի հատակագիծը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որակավորման վկայական ստացած անձի ստորագրությամբ հաստատված ծայրակետային կոորդինատներով` դիմումը ներկայացնելուն նախորդող վեց ամսվա դրությամբ.

3) հանույթի ծավալը, նախատեսվող ժամկետը.

4) տրանսպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների կառուցման նախագծերի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի համաձայն ստացած շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական դրական եզրակացությունը:

6. Համապատասխան մարմինը դիմումն ու դրան կից ներկայացված նյութերը 5-օրյա ժամկետում ուղարկում է լիազոր մարմին:

7. Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին, ապա լիազոր մարմինը դիմումի գրանցման օրվանից հետո 30-օրյա ժամկետում որոշում է ընդունում թույլտվություն տալու վերաբերյալ:

8. Եթե դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի 3-րդ և 5-րդ կետերի պահանջներին, ապա լիազոր մարմինը 10-օրյա ժամկետում տեղեկացնում է դիմումատուին դրա մասին: Դիմումատուն ծանուցումն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, վերացնում է նշված թերությունները և լրամշակված փաթեթը ներկայացնում է լիազոր մարմին: Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը:

9. Թույլտվություն ստանալու վերաբերյալ դիմումի մերժման մասին տեղեկացվում է դիմումատուին մերժման մասին որոշում կայացնելուց հետո 3 օրվա ընթացքում` նշելով մերժման հիմքերը:

10. Թույլտվության դիմումը մերժվում է, եթե`

1) ոչ մետաղական օգտակար հանածոն հաշվառված է օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում.

2) դիմումին կից ներկայացված փաստաթղթերը կամ դրանցում բերված տեղեկությունները կեղծ են.

3) դիմումում նշված հանույթի ծավալները չեն համապատասխանում տրանսպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների կառուցման նախագծերով տրված թույլտվությամբ սահմանված հանույթի ծավալներին.

4) ընդերքի այն տեղամասը, որի համար դիմումատուն դիմել է, հանդիսանում է ռադիոակտիվ հումքի երևակման տեղամաս.

5) իրավունքի տրամադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ թվում` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերի պահանջներին:

11. Լիազոր մարմինը թույլտվություն տալու մասին որոշման ընդունումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով դրա մասին տեղեկացնում է դիմումատուին: Տեղեկացմամբ դիմումատուն պետք է նախազգուշացվի սույն կարգի 14-րդ կետով նախատեսված հետևանքների մասին:

12. Դիմումատուն սույն կարգի 11-րդ կետով սահմանված ծառայության մատուցման համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել թույլտվություն տալու դիմումը բավարարելու մասին պատշաճ ձևով տեղեկացումից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում:

13. Դիմումատուն լիազոր մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Դիմումատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիազոր մարմինը թույլտվության տրման դիմումը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի` սույն կետում նշված ժամկետում վճարված լինելու մասին և դիմումատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է թույլտվությունը, ինչպես նաև դրա վերաբերյալ համապատասխան որոշումը:

14. Թույլտվությունն ուժի մեջ է մտնում դիմումատուի կողմից պետական տուրքը վճարելու օրվանից: Սույն կարգի 12-րդ կետով նախատեսված ժամկետում դիմումատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում լիազոր մարմնի կայացրած համապատասխան որոշումն ուժը կորցրած է ճանաչվում:

15. Թույլտվություն ունեցող անձը կարող է ցանկացած ժամանակ, բայց ոչ ուշ, քան թույլտվության գործողության ժամկետի ավարտից երեք ամիս առաջ, դիմել համապատասխան լիազոր մարմին` ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության ժամկետը երկարաձգելու համար: Ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվության ժամկետի երկարաձգման համար ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն կարգի 3-րդ, 6-րդ և 8-րդ կետերով սահմանված կանոնները:

16. Ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվություն ստացած անձն իրավունք ունի տրանսպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների շինարարության նախագծով հաստատված ծավալներին համապատասխան` ընդերքի տեղամասից իրականացված ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթն օգտագործելու միայն տվյալ կառույցի կառուցման համար:

17. Ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվություն ստացած անձը պարտավոր է`

1) պահպանել միանգամյա թույլտվության և շինարարության նախագծով հաստատված պայմանները և շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական եզրակացությամբ ամրագրված փորձագիտական պահանջները.

2) ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության գործողության ժամկետի ավարտից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ լիազոր մարմին ներկայացնել տեղեկատվություն հանույթի ծավալների վերաբերյալ:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2020 թվականի հուլիսի 2-ի

N 1129-Ն որոշման

 

Ձև

._____________________________________________________________________.

|ՀՀ զինանշան   |            ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                  |

|              |            ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ                  |

|              |        ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ             |

|              |                                                      |

|              |           ՈՉ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ              |

|              |        ՀԱՆՈՒՅԹԻ ՄԻԱՆԳԱՄՅԱ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N           |

|_____________________________________________________________________|

|Տրման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը                                      |

|_______________________________________________________              |

|_____________________________________________________________________|

|Գործողության ժամկետը` տարեթիվը, ամիսը, ամսաթիվը                      |

|_______________________________________________________              |

|_____________________________________________________________________|

|Ընդերքօգտագործողի անվանումը և  գտնվելու վայրը                        |

|________________________________________________________             |

|_____________________________________________________________________|

|Ընդերքօգտագործողի պետական գրանցման ________________________________  |

|վկայականի համարը և  գրանցման ամսաթիվը                                |

|_____________________________________________________________________|

|Օգտակար հանածոյի (հանածոների) անվանումը (ըստ նախագծի)                |

|___________________________________________________________          |

|_____________________________________________________________________|

|Ընդերքի տեղամասի ծայրակետերի կոորդինատները և                         |

|մակերեսը _______________________________________________________     |

|___________________________________________________________          |

|_____________________________________________________________________|

|Հանույթի ծավալը _____________________________________                |

|_____________________________________________________________________|

|Տրանսպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ        |

|ջրամբարների կառուցման նախագծի անվանումը                              |

|___________________________________________________________          |

|_____________________________________________________________________|

|ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ |

|ՆԱԽԱՐԱՐ                                                              |

|Կ.Տ.                                                                 |

._____________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 8 հուլիսի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.07.2020
N 1129-Ն
Որոշում